ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Անտառային օրենսգրքի 7-րդ, Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը, «Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բուսական աշխարհի մասին» օրենքի 6-րդ, «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 38-րդ, «Թափոնների մասին» օրենքի 24-րդ, «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի 5-րդ, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 9-րդ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 9-րդ, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 8-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին վերապահել լիազոր պետական կառավարման մարմնի իրավասությունները հետևյալ բնագավառներում.
1) անտառների պահպանություն, պաշտպանություն, վերարտադրություն և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողություն.
2) ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն.
3) տրանսպորտային համակարգի՝ տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողություն․
4) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության նկատմամբ պետական վերահսկողություն․
5) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողություն․
6) մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն․
7) թափոնների գործածության նկատմամբ վերահսկողություն․
8) բնապահպանական վերահսկողություն.
9) բնության հատուկ պահպանվող տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն․
10) էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն։
2. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին վերապահել լիազոր պետական կառավարման մարմնի իրավասությունները հետևյալ բնագավառներում.
1) որսի կենդանիների և որսահանդակների պահպանություն, պաշտպանություն, կայուն օգտագործում, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառի կառավարում.
2) մթնոլորտային օդի պահպանություն.
3) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, առանձնացում, կառավարում, պահպանություն և օգտագործում.
4) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում քաղաքականության մշակում և իրականացում.
5) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում քաղաքականության մշակում և իրականացում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2022 թվական: