Համարը 
ՀՕ-47-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

հունիսի 30-ին

 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2018 թվականի հունիսի 28-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից չափման միջոցի չափագիտական կանոններին ու նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)» բառերը.

2) 12-րդ կետում «միջնորդ դատարանի,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի,» բառերը.

3) 18-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ և 20-րդ կետեր.

«19) չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված, տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

20) չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին` Արցախի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետ.

«7.1) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում.»։

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) ծառայությունների մատուցման ոլորտում։»։

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:»։

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասում «միջնորդ դատարանի,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի,» բառերը.

 2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:»:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.»:

 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18.

Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը

 

1. Արցախի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը օրենսդրական չափագիտության ոլորտում իրականացնում է վարչական վարույթ և պետական վերահսկողություն:

2. Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.

1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.

2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.

3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.

4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության նկատմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:

4. Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է չափագիտական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1) ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ կապարակնքում է (դրոշմում է) չափման միջոցը.».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.»:

 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «իրականացվող ստուգման ընթացքում կամ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.

«4.1. Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և (կամ) առանց վերահսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-47-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2022 թվական: