Համարը 
N 757-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.09.28/16(356)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.09.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն հավելվածի ցանկի 52-88-րդ կետերը ուժի մեջ կմտնեն 2023 թվականի հունվարի 1-ից

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2018թ.

N 757-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.10.22 N 1099-Ն)

1. Սահմանել օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը` համաձայն hավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 12-ի N 757-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Չափման միջոցի անվանումը

1

2

1.

Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարք, ջրի հաշվիչ

2.

Հեղուկ նավթամթերքի հաշվիչ

3.

Բնական գազի հաշվիչ

4.

Կշեռք

5.

Ավտոմոբիլային սակաչափիչ

6.

Նավթամթերքի բաշխիչ աշտարակ

7.

Գազաբաշխիչ աշտարակ

8.

Էլեկտրական էներգիայի հաշվիչ

9.

Հոսանքի տրանսֆորմատոր

10.

Լարման տրանսֆորմատոր

11.

Անալիզատոր

12.

Թրթռաչափ

13.

Պոլյարոգրաֆ, վոլտ-ամպերմետր

14.

Ռադիոմետր

15.

Տոնոմետր

16.

Էլեկտրակարդիոգրաֆ

17.

Էլեկտրամիոգրաֆ

18.

Էլեկտրաէնցեֆալոգրաֆ

19.

Պուլսօքսիմետր

20.

Ուրինոմետր

21.

Սպեկտրաֆոտոմետր

22.

Լսողական առանձնահատկությունների որոշմանն ուղղված չափման միջոց

23.

Ռոտամետր

24.

Ֆոտոկոլորիմետր

25.

Անեմոմետր

26.

Շաքարաչափ

27.

Սպիրտաչափ

28.

Կշռաքար, կշռաքարերի հավաքածու

29.

Համակարգչային սպիրոգրաֆ

30.

Դոզիմետր

31.

Ասպիրատոր

32.

Հոսքաչափ

33.

Հոսանքի ուժի և լարման չափման միջոց

34.

Օդի, ջրի և հողի անալիզատորներ

35.

pH-մետր

36.

Իոնաչափ

37.

Նիտրատոմետր

38.

Պղտորաչափ

39.

Համընդհանուր շարժական համակարգի ալեհավաքներ

40.

Ալֆա - ճառագայթային աղբյուր

41.

Բետա - ճառագայթային աղբյուր

42.

Գամմա - ճառագայթային աղբյուր

43.

Արագաչափ

44.

Ալկոմետր

45.

Գազի անալիզատոր

46.

Ծխաչափ

47.

Լուսաթափանցելիության չափման միջոց

48.

Աղմկաչափ

49.

Խտաչափերի լրակազմ

50.

Ջերմաֆիզիկական մեծությունների չափման միջոցներ

51.

Էլեկտրական և մագնիսական մեծությունների չափման միջոցներ

52.

Էլեկտրամագնիսական և ուլտրաձայնային հոսքաչափ, ծախսաչափ

53.

Չափման համար նախատեսված ծավալային տարա

54.

Հեղուկ ածխաջրածնային գազի բացթողման հաշվիչ

55.

Երկարության չափման միջոց

56.

Խոնավաչափ

57.

Սպեկտրաչափական սարքավորում (օպտիկական, լյումինեսցենտ,մասս, ճառագայթաբանական սարքավորումներ և այլն)

58.

Կաթոցիկ և դոզատոր

59.

Կարդիոմոնիտոր (հոլտեր մոնիթորինգ սարք)

60.

Հողանցման դիմադրության չափման միջոց

61.

Գեոդեզիական և տեղագրական չափման միջոցներ ու սարքեր (թեոդոլիտ, նիվիլեր, նավիգացիոն սարքեր և տախեոմետր)

62.

Ուլտրաձայնային հարթաչափ

63.

Նյութերի և իրերի ֆիզիկամեխանիկական և ֆիզիկաքիմիական բնութագրերի որոշման չափման միջոցներ և սարքեր

64.

Այրվող և թունավոր նյութերի տվիչ-ազդանշանիչներ

65.

Տրանսպորտային միջոցի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը չափող սարք

66.

Տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերի լույսի ուժգնությունը չափող սարք

67.

Տախոգրաֆ

68.

Քրոմատոգրաֆ

69.

Խտաչափ

70.

Չափող մանրադիտակ

71.

Լյուքսմետր

72.

Էլեկտրոնային հեռաչափ

73.

Սպեկտրոմետր

74.

Պոլիմերային ծածկույթների հաստաչափ

75.

Ձողակարկին

76.

Ջրի մուլտիանալիզատոր

77.

Ատոմային-աբսորբցիոն սպեկտրոֆոտոմետր

78.

Կոնդուկտոմետր

79.

Ռեֆրակտոմետր

80.

Երկրաչափական մեծությունների չափման միջոցներ

81.

Մեխանիկական մեծությունների չափման միջոցներ

82.

Նյութերի ծախսի, հոսքի, մակարդակի և ծավալի պարամետրերի չափման միջոցներ

83.

Ճնշման և վակուումի չափման միջոցներ

84.

Ժամանակի և հաճախականության չափման միջոցներ

85.

Ռադիոտեխնիկական և ռադիոէլեկտրոնային չափման միջոցներ

86.

Նյութերի ֆիզիկաքիմիական բաղադրության և հատկության չափման միջոցներ

87.

Օպտիկաֆիզիկական չափման միջոցներ

88.

Ակուստիկ մեծությունների չափման միջոցներ

(հավելվածը խմբ. 04.10.22 N 1099-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ