ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 1 նոյեմբերի 2022թ. |
N 1196-Ն |
ք. Ստեփանակերտ
ՕՐԵՆՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օրենքի և Արցախի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
նոյեմբերի 1-ի N 1196-Ն որոշման |
ՕՐԵՆՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ
1. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության ապահովման․
2) բժշկական օգնության և սպասարկման.
3) մարդու և հանրության առողջության պահպանման.
4) հիվանդությունների կանխարգելման.
5) աշխատողների առողջության և անվտանգության պահպանման․
6) առողջապահության ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման.
7) մոր և մանկան առողջության պահպանման.
8) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման.
9) ռազմական դրության ժամանակ բժշկական օգնության և սպասարկման ապահովման.
10) Արցախի Հանրապետություն ներմուծվող դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության ապահովման, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության.
11) հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման.
12) դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության նկատմամբ վերահսկողության։
2. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) հարկադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման.
2) սնանկության.
3) փաստաբանության.
4) նոտարական գործունեության.
5) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման.
6) օտարերկրյա որդեգրման.
7) իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման.
8) զանգվածային լրատվության միջոցների հաշվառման.
9) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետական իրավական փորձաքննության.
10) նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի.
11) դատական փորձաքննությունների կատարման.
12) միջազգային իրավական փոխօգնության.
13) արխիվային գործի:
3. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) դիվանագիտական ծառայության և հյուպատոսական գործունեության.
2) «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով կարգավորվող հարցերի.
3) օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության.
4) Արցախի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների.
5) Արցախի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման։
4. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) օրգանական գյուղատնտեսության․
2) բուսաբուծության, սերմնաբուծության, այգեգործության և բույսերի պաշտպանության (Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հետ համատեղ՝ վերջինիս վերահսկողության ոլորտների մասով)․
3) ագրովերամշակման ու պարենային անվտանգության․
4) անասնաբուծության (մեղվաբուծության, ձկնաբուծության), անասնաբուժության և բուսասանիտարիայի (Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հետ համատեղ՝ վերջինիս վերահսկողության ոլորտների մասով)․
5) գյուղատնտեսական խորհրդատվության և գյուղատնտեսության պետական աջակցության․
6) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և կերի անվտանգության (Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հետ համատեղ՝ վերջինիս վերահսկողության ոլորտների մասով), գյուղատնտեսական կոոպերացիայի․
7) գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման․
8) պետություն-մասնավոր գործընկերության։
5. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) նախադպրոցական կրթության.
2) հանրակրթության (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ կրթության).
3) նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության.
4) միջին մասնագիտական կրթության.
5) բարձրագույն մասնագիտական կրթության․
6) հետբուհական կրթության, գիտական աստիճանաշնորհման համակարգի գործունեության և գիտական ու գիտամանկավարժական կադրերի որակավորման․
7) գիտական և գիտատեխնիկական գործունեության.
8) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման․
9) ներառական կրթության (անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ համատեղ)․
10) արտադպրոցական դաստիարակության.
11) լրացուցիչ (ոչ ֆորմալ և ինֆորմալ) կրթության.
12) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման.
13) ոչ նյութական մշակութային ժառանգության.
14) թանգարանային գործի․
15) գրահրատարակչության․
16) գրադարանային գործի․
17) արվեստի բոլոր տեսակի և ձևերի (կինոարվեստ և տեսալսողական այլ արվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, երաժշտական արվեստ, արվեստի այլ ժանրեր).
18) մշակութային արժեքների արտահանման և ներմուծման.
19) գեղարվեստական կրթության.
20) երիտասարդության հարցերի.
21) կրոնի և ազգային փոքրամասնության․
22) զբոսաշրջության․
23) ֆիզիկական կուլտուրայի.
24) սպորտի.
25) հայերենի կիրառության:
6. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության գործունեության․
2) Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող ոստիկանությունում (այսուհետ՝ Արցախի Հանրապետության ոստիկանություն) ծառայության.
3) Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերի գործունեության․
4) Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից գույքի և օբյեկտների պահպանության.
5) Արցախի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային և ճանապարհապարեկային ծառայության.
6) Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի գործունեության, ձերբակալված և կալանավորված անձանց ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման.
7) քրեակատարողական հիմնարկների գործունեության և դատապարտյալների պահման
8) Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության, միջոցառումների.
9) վարչական հարկադրանքի միջոցների կիրառման.
10) ճանապարհային երթևեկության.
11) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, պետական գրանցման, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման համարանիշների տրամադրման, տրանսպորտային միջոցի վերասարքավորման.
12) վարորդական վկայականի տրամադրման.
13) Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից Արցախի Հանրապետության քաղաքացուն տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման.
14) բնակչության պետական ռեգիստրի.
15) ընտրողների ռեգիստրի վարման և ընտրողների ցուցակների կազմման.
16) քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության.
17) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության ապահովման (այլ իրավասու մարմինների հետ համատեղ).
18) Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից օրենքով պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության․
19) Արցախի Հանրապետության ոստիկանության օպերատիվ-տեղեկատու քարտադարանի, մատնադրոշմային քարտադարանի, հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեության․
20) վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց, ինչպես նաև քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, քրեագիտական հաշվառումների․
21) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանության գործառույթներին առնչվող․
22) Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման․
23) Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության․
24) քաղաքացիական պաշտպանության․
25) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության․
26) պետական հակահրդեհային ծառայության մատուցման․
27) փրկարարական, վթարային-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ու իրականացման, զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման աշխատանքների կազմակերպման ու իրականացման․
28) պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության հսկողության ապահովման
29) տեխնիկական անվտանգության ապահովման.
30) պետական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման․
31) սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման․
32) հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման․
33) հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզիաների տրամադրման․
34) գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման․
35) ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման լիցենզիաների տրամադրման․
36) կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզիաների տրամադրման․
37) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման։
7. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) Արցախի Հանրապետության պաշտպանության.
2) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման (անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ).
3) զինվորական ծառայության, այդ թվում` զինծառայողի կարգավիճակի, (զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական ապահովության (անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կամ իրավասու այլ մարմինների հետ համատեղ), իսկ բժշկական օգնության սպասարկման մասով՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ), զինծառայողների նյութական պատասխանատվության.
4) ռազմական դրության իրավական ռեժիմի (անհրաժեշտության դեպքում՝ ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների հետ համատեղ).
5) ներքին ծառայության, կայազորային ու պահակային ծառայությունների:
8. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի հարցերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) սոցիալական աջակցության․
2) միգրացիոն քաղաքականության․
3) ժողովրդագրական քաղաքականության․
4) ընտանիքների կարիքավորության գնահատման․
5) Աշխատանքային օրենսգրքով և դրանից բխող Արցախի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումներով կարգավորվող հարաբերությունների.
6) զբաղվածության․
7) կենսաթոշակային ապահովության (բացառությամբ զինվորական կենսաթոշակներին վերաբերող օրենսդրության) և պետական նպաստների (այդ թվում՝ ամենամսյա, երեխայի ծննդյան, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, չափահասության, ամուսնության և թաղման նպաստների)․
8) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ամենամսյա պարգևավճարների (միայն Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից նշանակվող պարգևավճարների մասով).
9) հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության․
10) բժշկասոցիալական փորձաքննության (անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ).
11) հաշմանդամություն ունեցող անձանց, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման.
12) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներով ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման (անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատու պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի հետ համատեղ).
13) տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման.
14) ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի և դաստիարակության կազմակերպման.
15) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և սոցիալական ցերեկային կենտրոններում խնամք տրամադրող կազմակերպությունների գործունեության.
16) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող) սոցիալական պաշտպանության․
17) առանձին սոցիալական խմբերի անձանց առողջարանային և հանգստյան տան ուղեգրերի տրամադրման․
18) ամենամսյա և միանվագ բնույթ կրող սոցիալական վճարումների (այդ թվում՝ դրամական օգնությունների, պատվովճարների, դրամական աջակցությունների)։
9. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) Արցախի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության․
2) ընդերքօգտագործման և անտառների կայուն կառավարման.
3) ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի․
4) էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարական ծրագրերի մշակման․
5) էլեկտրոնային հաղորդակցության։
10. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ ՝
1) ծրագրային, տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծերի և նախագծերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կազմման․
2) շրջանների տարածքային հատակագծման ուրվագծերի ու նախագծերի կազմման․
3) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման ու գործունեության կարգի․
4) քաղաքաշինական գործունեության (նախագծում, փորձաքննություն, շինարարության թույլտվություն, լիցենզավորում)․
5) տեխնիկական, հեղինակային հսկողության կարգերի․
6) քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության իրականացման կարգի։
11. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման.
2) բյուջետային գործընթացի․
3) գանձապետարանի գործունեության․
4) վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների, իր կողմից լիցենզավորվող և ծանուցման ենթակա գործունեության տեսակների․
5) հաշվապահական հաշվառման, այդ թվում` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության.
6) թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով գործառնությունների կարգավորման.
7) ֆինանսական շուկայի․
8) պետական պարտքի կառավարման․
9) փոքր և միջին ձեռնարկատիրության.
10) որակի ենթակառուցվածքների (տեխնիկական կանոնակարգում, համապատասխանության գնահատում, ստանդարտացում, չափումների միասնականության ապահովում, հավատարմագրում)․
11) ներդրումային քաղաքականության․
12) ձեռներեցության և արդյունաբերության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման:
12. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության.
2) Արցախի Հանրապետության սահմանապահ զորքերի գործունեության, ազգային անվտանգության մարմինների գործունեության.
3) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման․
4) պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության.
5) պետական սուրհանդակային կապի․
6) ահաբեկչության դեմ պայքարի (անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ).
7) Արցախի Հանրապետության պետական սահմանի (անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ).
8) Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության, միջոցառումների (անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող մյուս մարմինների հետ համատեղ)։
13. Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման․
2) հողային հարաբերությունների․
3) անշարժ գույքի գնահատման գործունեության․
4) գեոդեզիայի և քարտեզագրության․
5) պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) և կառավարման:
14. Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) նյութական վնասների հաշվառում, գնահատում, դրանց հետևանքների վերացմանն ուղղված աջակցության և (կամ) փոխհատուցման տրամադրման.
2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման:
15. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տալիս է պարզաբանում հարկային հարաբերությունների բնագավառը կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ։
16. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության․
2) անասնաբուժության, բուսասանիտարիայի, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ոլորտի վերահսկողության․
3) էներգետիկայի և էներգասպառման ոլորտի վերահսկողության․
4) տրանսպորտի, արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման ոլորտի վերահսկողության․
5) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման ոլորտի վերահսկողության․
6) ջրային համակարգերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտի վերահսկողության․
7) բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և ընդերքօգտագործման ոլորտի վերահսկողության։
17. Արցախի Հանրապետության ջրային կոմիտեն տալիս է պարզաբանում ջրային համակարգերի կառավարման և օգտագործման բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ։
18. Արցախի Հանրապետության բնապահպանոթյան կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ՝
1) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառի կառավարման․
2) մթնոլորտային օդի պահպանության․
3) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, առանձնացման, կառավարման, պահպանության և օգտագործման․
4) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման․
5) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման․
6) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման և փորձաքննության եզրկացության տրամադրման ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման․
7) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման․
8) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման․
9) ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման։
19. Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն տալիս է պարզաբանում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող՝ առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման, բնակտարածքներով ապահովման և բնակարանային մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցության տրամադրման բնագավառները կարգավորող օրենքների և Արցախի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ։
20․ Ըստ անհրաժեշտության՝ համատեղ պարզաբանում տրվում է այն դեպքում, երբ բացի սույն հավելվածում որևէ բնագավառի համար սահմանված պատասխանատու մարմնի իրավասությանը վերաբերելուց, պարզաբանման ենթակա հարցը վերաբերում է նաև համատեղ պարզաբանում տվող մարմնի իրավասությանը: Տվյալ դեպքում պարզաբանում տրվում է մարմինների փոխադարձ համաձայնությամբ, և պարզաբանումը ստորագրվում է նրանցից յուրաքանչյուրի կողմից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական