Համարը 
N 6
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.06/07(79)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.01.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունվարի 2008թ.

N 6

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ֆիլմերի որոշման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«15» հունվարի 2008թ.

թիվ 6 որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ֆիլմերի չափորոշիչներն են`

1) էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները. դրանք սեռական ուղղվածությամբ սյուժեի վրա կառուցված գեղագիտական, ճանաչողական բնույթի գեղարվեստական կամ գիտական արժեք ներկայացնող հաղորդումներ են, որոնք`

ա. խոշոր պլանով չեն ցուցադրում տղամարդու և կնոջ սեռական օրգաններ, մարդակազմության և ֆիզիոլոգիական մանրամասներ` սեռական հարաբերության ժամանակ,

բ. ձայնի և պատկերի մեջ չեն պարունակում սեռական բռնության, անձը նվաստացնող սեռական գործողությունների անմիջական տեղեկույթ,

գ. չեն պարունակում անչափահասների մասնակցությամբ սեռական գործողությունների տեսարաններ,

դ. չեն ներկայացնում սեռահոգեբանական շեղումներ, մարդու կողմից սեռական այլասերումներ` դիակների կամ կենդանիների նկատմամբ.

2) սարսափ ֆիլմերը. դրանք կենդանի մեռյալներ, մարդակերներ կամ հրեշներ, սատանայական և միստիկական դևեր կամ դժոխային արարածներ, ամեն տեսակի մահաբեր աղանդներ, ինչպես նաև ծայրահեղացված գերբնական երևույթներ, մոլագարներ, առասպելական արնախումների, դարձվորների պատկերներ կամ կերպարներ ներկայացնող կինոնկարներ են, որոնց հիմնական նպատակն է վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցելը կամ սոսկում առաջացնելը:

Այդ ֆիլմերը սովորաբար ֆիլմեր արտադրող կամ վաճառող կազմակերպությունների պաշտոնական կատալոգներում (ֆիլմացանկերում) դասակարգված են որպես սարսափ ֆիլմեր:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ