Համարը 
N 1292-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.12.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2022թ.

N 1292-Ն

ք. Ստեփանակերտ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի նոյեմբերի 30-ի «2023 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1746-Ն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության 2023 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի և Արցախի Հանրապետության (շրջանների) զինկոմիսարիատների զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հաստատել հանրապետական զորակոչային հանձնաժողովին կից բժշկական հանձնախմբի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

4. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) ձմեռային զորակոչն անցկացնել սահմանված կարգով՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին.

2) զորակոչից խուսափող Արցախի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ.

3) ապահովել Արցախի Հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչիկների սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ` կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար՝ առնվազն մեկ ամիս առաջ մինչև զորակոչը:

5. Առաջարկել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին` զորակոչից խուսափող Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ:

6. Արցախի Հանրապետության նախարարությունների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին՝

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակները ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Արցախի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի քաղաքապետին՝

1) ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմերով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) զինվորական կոմիսարների ներկայացմամբ հաստատել տարածքային զորակոչային հանձնաժողովների կազմերը (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների)՝ դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորի սահմաններում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Ստեփանակերտում, անհրաժեշտության դեպքում, նաև՝ հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով կազմակերպել ֆլյուրո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին՝ ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով և ֆլյուրո (ռենտգեն) ժապավեններով.

2) Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով զորակոչիկներին սահմանված կարգով ենթարկել պարտադիր թեստավորման:

9. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝

1) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը Արցախի Հանրապետության զորակոչային տեղամասերում.

2) ապահովել Արցախի Հանրապետության տարածքում և Արցախի Հանրապետության տարածքից դուրս՝ զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

3) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Ստեփանակերտի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության համապատասխան անձնակազմ:

10. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան՝ ըստ զինվորական կոմիսարիատների ներկայացրած հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով ձմեռային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Արցախի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում, զորակոչային տարիքի Արցախի Հանրապետության քաղաքացիների Արցախի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1292-Ն որոշման

Կ Ա Զ Մ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արարատ Գեորգիի Խաչատրյան

-Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար, հանձնաժողովի նախագահ

Կարեն Սամվելի Մելքումյան

-«Արևիկ» բուժմիավորում փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ

Դավիթ Ռոբերտի Արզումանյան

-Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի անդամ

Մարատ Ֆելիքսի Դավթյան

-Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, հանձնաժողովի անդամ

Նելսոն Սալիմի Ստեփանյան

-Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

Էրիկ Արտյոմի Ծատրյան

-Արցախի Հանրապետության զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, հանձնաժողովի քարտուղար

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1292-Ն որոշման

Կ Ա Զ Մ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Էրիկ Արգամի Գրիգորյան

- Ստեփանակերտի զինվորական կոմիսար, հանձնաժողովի նախագահ

Զորեն Սերգեյի Ղազարյան

- Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ

Արամ Գեորգիի Սաֆարյան

- Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Հարություն Արարատի Սահակյան

- ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ԱԳԲ պետ, հանձնաժողովի անդամ

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Արսեն Վաղարշակի Աղաբեկյան

- Մարտունու զինվորական կոմիսար, հանձնաժողովի նախագահ

Նորայր Ստեփանի Աղաջանյան

- Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի սպորտի գծով գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ

Դերենիկ Արմենի Խաչատրյան

- ԱՀ Մարտունու և Հադրութի շրջանների դատախազության ավագ դատախազ, հանձնաժողովի անդամ

Լեռնիկ Գավրուշայի Աբրահամյան

- ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Արծվիկ Անդրանիկի Գաբրիելյան

- Ասկերանի զինվորական կոմիսար, հանձնաժողովի նախագահ

Վահագն Միքայելի Առստամյան

- Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Աշոտ Յուրիի Ղուլյան

- ԱՀ Ասկերանի շրջանի դատախազի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Նվեր Սլավայի Մելքումյան

- ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Իգոր Ռոբիկի Սարգսյան

- Մարտակերտի զինվորական կոմիսար, հանձնաժողովի նախագահ

Գարիկ Գեորգիի Վանյան

- Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Հովիկ Հրաչիկի Սարգսյան

- ԱՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Արթուր Ռազմիկի Հայրապետյան

- ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1292-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

 

Կարինե Էդուարդի Բաղյան

-թերապևտ

Հակոբ Գրիշայի Հակոբյան

-հոգեբույժ

Սրբուհի Ռոմիկի Բաղդասարյան

-նյարդաբան

Գայանե Սպարտակի Թևոսյան

-քիթ-կոկորդ-ականջաբան

Էդվարդ Ռաֆայելի Ստեփանյան

-վիրաբույժ

Սևակ Էմիրջանի Ասլանյան

-ակնաբույժ

Լեոնիդ Եղիշեի Համբարձումյան

-մաշկաբան

Գևորգ Գարիկի Ծատրյան

-սրտաբան

Կարեն Դմիտրիի Դավթյան

-վնասվածքաբան

Աիդա Երեմի Հարությունյան

-ատամնաբույժ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական