ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հունվարի 2008թ. |
N 15 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության փրկարարական ծառայողներին առողջական եզրակացություն տալիս է`
ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ռազմաբժշկական հանձնաժողովը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումները փրկարարական ծառայողների բժշկական փորձաքննության հարցերում վերջնական են: Իրենց գործունեության մեջ փորձաքննության մարմինները ղեկավարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:
2. Փրկարարական ծառայողները սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողով ուղեգրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենի լիազորած պաշտոնատար անձի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |