Համարը 
N 598-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.12.2022
Ստորագրող մարմինը 
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.04.5 «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.04.01.5 «ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«29» դեկտեմբերի 2022թ․

N 598-Ն

ք․ Ստեփանակերտ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.04.5 «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.04.01.5 «ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ժամանակավոր պաշտոնակատար

Հ․Մինասյան

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի դեկտեմբերի 29-ի

N 598-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.04.5 «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.04.01.5 «ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ»

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված Արցախի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակին ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները․

1) 0612.04.01.5-01 «Կրթամշակութային ոլորտի համակարգաբան» որակավորում՝ «Համակարգերի տեսության կիրառություններ կրթամշակութային ոլորտում» մասնագիտացման համար․

2) 0612.04.01.5-02 «Տնտեսության ոլորտի համակարգաբան» որակավորում՝ «Համակարգերի տեսության կիրառություններ տնտեսության մեջ» մասնագիտացման համար․

3) 0612.04.01.5-03 «Քաղաքացիական, իրավական և ռազմական ոլորտի համակարգաբան» որակավորում՝ «Համակարգերի տեսության կիրառություններ քաղաքացիական, իրավական և ռազմական ոլորտում» մասնագիտացմամբ։

2. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել առկա ուսուցմամբ:

3. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ հիմնաչափական ժամկետները.

1) հիմնական կրթության հիմքով՝ 4 տարի,

2) միջնակարգ կրթության հիմքով՝ 3 տարի։

4. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 4104 ժամ է, առավելագույն ծավալը` 6642 ժամ։ Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով։

 

ԳԼՈՒԽ 2

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.04.5 «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.04.01.5 «ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝

1) համակարգչային նախագծման և կառավարման համակարգերի մշակող, ստուգող, ախտորոշող, վրիպազերծող և փաստաթղթավորող․

2) ինքնաշխատ նախագծման և կառավարման համակարգերի ներդրող, ուսումնական նյութերի մշակող-դասընթացավար․

3) շահագործման վայրում ներդրված համակարգերի շահագործող, սպասարկող, լրամշակող, կարգաբերող։

7. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5-01 «Կրթամշակութային ոլորտի համակարգաբան», 0612.04.01.5-02 «Տնտեսության ոլորտի համակարգաբան», 0612.04.01.5-03 «Քաղաքացիական, իրավական և ռազմական ոլորտի համակարգաբան» որակավորմամբ մասնագետների մասնագիտական պարտականություններն են.

1) ձևակերպել խնդիրը՝ սահմանելով համակարգից պահանջվող գործառույթները, արագագործության և արդյունավետության նկատմամբ պահանջները, կատարման ժամանակահատվածի և գնային սահմանափակումները, ստուգման նկատմամբ պահանջները, փաստաթղթավորման պահանջները և սպասարկման պահանջները, կատարել շուկայի հետազոտություն, ձևակերպել խնդիրը արտադրատեսակի վերաբերյալ։ Ընտրել հետաքրքրված անձանց՝ ապագա հավանական պատվիրատուների, որոնք կօգնեն մանրամասնել խնդրի դրվածքը․

2) առաջադրել և ուրվագծել խնդրի պահանջին բավարարող մոտեցումները, ռազմավարությունը և լուծման ճարտարապետությունը․

3) ուսումնասիրել առկա լուծումները համանման և հարակից ոլորտներում, գիտական, հետազոտական, արտադրական փորձը, հրապարակումները և հոդվածները, գնահատել դրանց նպատակահարմարությունը տվյալ խնդրի լուծման համար․

4) առաջադրված մոտեցումներից և լուծումներից ընտրել առավել նպատակահարմարները, և մշակել դրանց փորձարարական նմուշները կամ դրանց համակարգչային նմանակը․

5) փորձանմուշի կամ համակարգչային նմանակի փորձարկման միջոցով իրականացնել ընտրված լուծման արդյունավետության գնահատում, կատարել անհրաժեշտ լրամշակումները, անհրաժեշտության դեպքում պատվիրատուի հետ համաձայնեցնելով խնդրի դրվածքի փոփոխությունները կամ լուծման անհամապատասխանությունը խնդրի դրվածքի որոշ կետերին․

6) մշակել արտադրական գործընթացը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը, ընթացակարգերը, ներառյալ վերահսկման՝ մշտադիտարկման, գնահատման և արտադրական գործընթացի բարելավման ընթացակարգերը․

7) իրականացնել արտադրական գործընթացը և արտադրանքի որակի ստուգման գործընթացը, իրականացնել արտադրական գործընթացի վերահսկման և որակի կառավարման ընթացակարգը․

8) հատուկ լուծումները և ծառայությունները տեղադրել պատվիրատուի մոտ, անհրաժեշտության դեպքում գործուղվելով համապատասխան կիրառության վայր, լայն սպառման ապրանքների դեպքում՝ աշխատել համապատասխան վաճառքի և բաշխման ծառայությունների հետ՝ ապրանքն իրացնելու և երաշխիքային սպասարկման գործընթացը իրականացնելու ուղղությամբ․

9) կազմել նախագծման, արտադրության և շահագործման փուլերի աշխատանքային ծրագիրը, իրականացման ընթացքում կազմել հաշվետվություններ աշխատանքի ընթացքի վերաբերյալ, և նախնական ծրագրին դրա համապատասխանության վերաբերյալ․

10) նորարարական ծրագրերի, ապրանքատեսակների կամ ծառայության նոր տեսակների համար կազմել ներդրումային ծրագիր, ներկայացնել այն ներդրումային հիմնադրամներին և անհատ ներդրողներին, կազմել իրավաբանների, տնտեսագետների և ճարտարագետների խումբ, և համակարգել իրենց աշխատանքը՝ նոր կազմակերպություն ստեղծելու նպատակով․

11) կազմակերպության, մասնաճյուղի, կամ բաժանմունքի աշխատանքների կառավարում՝ համալրել անձնակազմը նոր մասնագետներով, կազմակերպել անձնակազմի ընթացիկ վերապատրաստման գործընթացները, համատեղելով դրանց արտադրական գործընթացի հետ։

 

ԳԼՈՒԽ 3

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.04.5 «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.04.01.5 «ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է․

1) պատկերացում ունենա ժամանակակից հասարակական կյանքի տնտեսական, քաղաքացիական և իրավական, և կրթամշակութային ոլորտների վերաբերյալ, և այդ ոլորտներում ժամանակակից համակարգչային նախագծման, նմանակման և կառավարման միջոցների կիրառման վերաբերյալ․

2) վերոնշյալ ոլորտներում առկա նախագծման, նմանակման կամ կառավարման խնդիրների մաթեմատիկական ձևակերպում՝ համակարգերի տեսության ճարտարագիտական համապատասխան գաղափարների, կառուցվածքների և եզրաբանության կիրառմամբ․

3) ունենա մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն․

4) պատկերացում ունենա ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման և ինքնաշխատ կառավարման համակարգերի խնդիրների, լուծումների, մոտեցումների վերաբերյալ․

5) տվյալ մոտեցման կամ տեսության մեջ խորամուխ լինելու և մանրամասն հետազոտություն կատարելու ունակություն և փորձ՝ մի քանի իրական նախագծի շրջանակներում․

6) ունենա աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն․

7) կարողանա փոփոխվող պահանջների, լարված միջանձնային հարաբերությունների մթնոլորտում, ժամանակային սահմանափակումների և մրցակիցների ճնշման ներքո շարունակաբար կենտրոնանալ գործի վրա, և առավելագույնս դրսևորել մասնագիտական կարողությունները և հմտությունները, տիրապետել ընդհարումների կառավարման ժամանակակից մոտեցումներին․

8) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված պահանջներին, պետական և արդյունաբերական չափորոշիչներին համապատասխան կատարելու փորձ, դրանց կարևորության գիտակցում և դրանք անձնակազմի կրտսեր անդամներին համոզիչ և հիմնավորված կերպով հաղորդելու ունակություն․

9) ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու և գործընկերային հարաբերությունները ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ․

10) իրականացնի անձնակազմի (ներառյալ իր սեփական) մասնագիտական և անձնական կարողությունների և առանձնահատկությունների գնահատում, տվյալ հաստիքի, նախագծի, աշխատանքի պահանջներին դրանց համապատասխանության գնահատում՝ հարցազրույցների և առարկայական փաստերի հիման վրա, կիրառելով աշխատանքային թիմի կառուցման և կառավարման ժամանակակից մոտեցումներ․

11) ունենա մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն․

12) ունենա մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործման և փոխանցման կարողություն։

 

ԳԼՈՒԽ 4

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.04.5 «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.04.01.5 «ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հասարակագիտական, տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հասարակագիտական, տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) տիրապետի հայոց լեզվին․

2) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով․

3) գիտելիքներ ունենա Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի զարգացման բոլոր փուլերի վերաբերյալ, ներառյալ հարակից պետությունների և ազգությունների պատմությունը․

4) գիտելիքներ ունենա համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ, քաղաքակրթության զարգացման հիմնական փուլերի վերաբերյալ, արվեստի հիմնական ճյուղերի, գործիչների և գլուխգործոցների վերաբերյալ․

5) ծանոթ լինի մանկավարժության և կրթության կառավարման հիմնախնդիրներին և լուծման մոտեցումներին, ուղղություններին, առաջատար պետությունների և մասնավոր կառույցների փորձին․

6) ընդհանուր տեղեկություններ ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության կառուցվածքի և գործընթացների վերաբերյալ, պետության գաղափարի և կառուցվածքի վերաբերյալ, անհատի և պետության հարաբերությունների վերաբերյալ, անհատի անձնական պահանջների և պետական անվտանգության պահանջների հակասության և դրա կառավարման վերաբերյալ․

7) քաղաքականության, աշխարհաքաղաքական, ռազմական, միջազգային հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ունենա համարժեք պատկերացում, ընդունակ լինի ձևակերպել իր, իր ընկերության, համայնքի, պետության մոտեցումներն ու դիրքորոշումը, մասնակցել դրանց շուրջ քննարկումներին և գործընթացներին․

8) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, տնտեսագիտական օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն․

9) իմանա Արցախի Հանրապետութան սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող կառավարական որոշումների, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և հիմնաչափական փաստաթղթերի հիմնական դրույթները․

10) վարի առողջ ապրելակերպ (անձնական խնամք, մարմնամարզություն), պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին․

11) ծանոթ լինի բնապահպանության հիմնական դրույթներին, բնապահպանական համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրներին, ծանոթ լինի գիտության, արվեստների և արհեստների զարգացման պատմությանը, ճյուղերին, նշանավոր գործիչներին և հայտնագործությունների պատմությանը։

12. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի Աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին։

13. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի Աղյուսակ 2-ում, 3-ում, 4-ում և 5-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.04.5 «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.04.01.5 «ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության անձնակազմի մասնագիտական համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Արցախի Հանրապետությունում չի իրականացվում․

2) հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է․

3) գործնական աշխատանք վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

15. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային հիմնապաշար, տվյալների համակարգչային հենք և այլն), գնահատման և հավաստագրման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական լսարանների, աշխատանոցների, արհեստանոցների, մարզական համալիրի, որոնց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան: Ուսումանկան տարածքի ապահովվածության վերաբերյալ ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական լսարանների երաշխավորող ցանկը՝

ա. համակարգչային լսարաններ՝ համալրված ազատ արտոնագրով տարածվող ծրագրային ապահովմամբ,

բ. ընդհանուր լսարաններ՝ համալրված գրատախտակներով և ցուցարկիչներով,

գ. խորհրդակցության սենյակներ՝ աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների համար, համալրված հեռակա տեսաձայնային մասնակցություն ապահովող սարքավորումով.

2) ուսումնական աշխատանոցների երաշխավորվող ցանկը՝

ա. էներգետիկայի, այլընտրանքային հոսանքի աղբյուրների և էներգետիկ տնտեսական անկախության հետազոտական աշխատանոց,

բ. բնապահպանական, աղբի վերամշակման, կենսաքայքայվող նյութերի, անտառտնտեսության, բնական վառելիքի հետազոտական աշխատանոց,

գ․ ռազմական կիրառությունների և պաշտպանության խնդիրների, բանակ-պետության հիմնախնդիրների, տեղեկատվական պայքարի միջոցների հետազոտական աշխատանոց,

դ․ կրթամշակութային ծրագրերի իրականացման և փորձարարական դասընթացների աշխատանոց,

ե․ կիրառական արվեստի, ներքին և արտաքին հարդարման,

զ․ փայտամշակման, մետաղամշակման, ձգանյութերի մշակման աշխատանոց,

է․ ռոբոթաշինության, ԱԹՍ և հրթիռաշինության արհեստանոց և փորձարկման տարածք.

3) մարզական համալիր՝

ա․ փակ և բաց մարզադահլիճ,

բ. հրաձգարան, նետաձգարան,

գ․ ճամբարների կազմակերպման համար անհրաժեշտ գույք։

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ լսարաններ, աշխատանոցներ, արհեստանոցներ։

17. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է.

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական ծրագրով.

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները․

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց կամընտրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության․

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը․

6) կամընտրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագրի փորձնակության կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և (կամ) առանց տեսական ուսուցման), արտադրական և նախավարտական փորձնակություն․

2) փորձնակության յուրաքանչյուր տեսակի տևողությունը այս չափորոշիչով սահմանված փորձնակության ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական ծրագրով․

3) փորձնակության ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը.

4) փորձնակությունը անց է կացվում ուսումնական ծրագրի բովանդակությանը համապատասխան գործառույթներ իրականացնող կազմակերպություններում։

19. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշիչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է․

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին․

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից՝ քննության, համալիր (միջառարկայական) քննության կամ ավարտական աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով․

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշիչով 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.04.5 «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.04.01.5 «ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, կամընտրական դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով Աղյուսակ 6-ում, Աղյուսակ 7-ում և Աղյուսակ 8-ում բերված օրինակելի ուսումնական պլանները:

21. Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն» մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշիչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները․

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, գործընկեր կազմակերպությունների, այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունները․

3) պետք է առարկայի և (կամ) մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և աշխատանոցային պարապմունքների ժամաքանակները․

4) պետք է միջանկյալ որակավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս որակավորման հատկացվող ժամանակը․

5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը․

6) օգտվելով երաշխավորած ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական ժամանակացույցի կիրառման պարզաբանումները․

7) պետք է գործնական աշխատանքի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական և նախավարտական փորձնակության տևողությունները և ժամանակացույցները․

8) պետք է սույն չափորոշիչով երաշխավորած ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը։

 

 

Աղյուսակ 1

 

Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն»

մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական

կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-5-20-001

2.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, առողջաբանական պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները։

8.

Ուսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը առողջաբանական պահանջներին համապատասխան

9.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (առողջաբանական, հոգեբանական, գեղագիտական, հասարակական),

2) ներկայացնում է աշխատավայրի մաքրության և առողջաբանական ընդհանուր հիմնաչափությունները (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը, ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն),

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է առողջության և մաքրության պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները։

10.

Ուսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

11.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը։

12.

Ուսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

13.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապության և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

14.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԳՀ-5-20-001

15.

Մոդուլի

նպատակը

Մոդուլը նպատակաուղղված է աշխատանքային հիմնական իրավահարաբերությունների մասին իրազեկության բարձրացմանը, աշխատանք փնտրելու և գտնելու կարողությունների զարգացմանը, աշխատանքային գործունեության ընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ընթացիկ հաջողության հասնելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային մշակույթ և վարվելակերպ դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու կարողությունների, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողությունների ձևավորմանը։

16.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

17.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

18.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

19.

Ուսումնառության արդյունք 1

Փնտրել և գտնել աշխատանք

20.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորման նախապայմանները,

2) կարողանում է փնտրել թափուր աշխատատեղերի տեղեկատուներում, ուսումնասիրել և ընտրել հավանական, աշխատատեղը՝ օգտագործելով աշխատանքի որոնման ժամանակակից միջոցները և տեղեկատվական գործիքակազմը,

3) ճիշտ է կազմում գրավոր ինքնակենսագրություններ, հանձնարարականներ,

4) ներկայացնում է իր մասնագիտական ուժեղ կողմերը և հիմնավորում իր համապատասխանությունը,

5) ներկայացնում է աշխատանքի ընդունվելու, աշխատանքի փոփոխության և աշխատանքից ազատվելու հիմնական ընթացակարգերը։

21.

Ուսումնառության արդյունք 2

Հարմարվել աշխատանքային միջավայրին, ապահովել աշխատանքային դրական մթնոլորտ

22.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մասնագիտական գործունեության ոլորտում արտադրական միջավայրին ներկայացվող հիմնական պահանջները,

2) հիմնավորում է տվյալ աշխատանքով զբաղվելու իր պատրաստակամությունը և տրամադրվածությունը,

3) ներկայացնում է գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հաղորդակցվելու օրինակներ,

4) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է պատրաստակամություն և պատասխանատվության դրսևորումներ,

5) ցուցաբերում է գործընկերոջը և ղեկավարին ուշադիր լսելու և հասկանալու կարողություններ։

23.

Ուսումնառության արդյունք 3

Նկարագրել խմբում արդյունավետ աշխատանքը՝ ըստ աշխատանքային կանոնների

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կազմակերպության նպատակները և դրա իրականացման գործում խմբային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների կարևորությունը,

2) ներկայացնում է խմբային աշխատանքի հիմնական սկզբունքները և խնդիրների լուծման կերպը,

3) դրսևորում է հարգալից և պատշաճ վերաբերմունք գործընկերների նկատմամբ՝ ըստ նրանց վարքագծի դրսևորման,

4) առաջադրում է լուծումներ գործընկերների շրջանում առաջացած խնդրահարույց իրավիճակներում,

5) կարողանում է առանձին իրավիճակներում գերադասել խմբային շահը անձնական շահից։

25.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել աշխատանքում հաջողության հասնելու նախապայմանները

26.

Կատարման չափանիշներ

1) բացատրում է աշխատանքային կարգապահության և պատասխանատվության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

2) բացատրում է մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործման կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

3) բացատրում է նախաձեռնողականության և նպատակասլացության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

4) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում ստորադասության հարաբերությունների պատշաճության կարևորությունը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

27.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-5-20-001

28.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, զարգացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը։

29.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

30.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

31.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

32.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

33.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ։

34.

Ուսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

35.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում ընդունակ է հայտնել տեսակետ, դրսևորել հետաքրքրություն, հաճոյախոսել,

5) մասնակցում է քննարկումների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը։

36.

Ուսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

37.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնություն և բարի վարք,

3) օգտագործում է համակարգչային և այլ կապի միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի։

38.

Ուսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

39.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և միջոցներ՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրարվվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները։

40.

Ուսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

41.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրած տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցություն ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և միջոցները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

42.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-5-20-001

43.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է ձևավորել գործարարության համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն կազմակերպություն ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի են առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

44.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

45.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

46.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

47.

Ուսումնառության արդյունք 1

Նկարագրել կազմակերպության գաղափարի ձևավորման գործընթացը

48.

Կատարման չափանիշներ

1) ձեռնարկատիրական գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) կազմակերպության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) հիմնավորում է ձեռնարկատիրության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը,

4) ճիշտ է գնահատում սեփական հնարավորությունները գործարարության ոլորտում,

5) ձեռնարկատիրության էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) կազմակերպության ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորած գործարարական գաղափարները,

8) կարողանում է գնահատել գործարարության գաղափարների տարբերակները։

49.

Ուսումնառության արդյունք 2

Նկարագրել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

50.

Կատարման չափանիշներ

1) բնութագրում է կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերը,

2) ճիշտ է ընկալում կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական պահանջները,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) ճիշտ է ներկայացնում կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման գործառույթների բնութագրերը ճիշտ է ներկայացնում,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է ներկայացնում,

8) ճիշտ է ներկայացնում կառավարման գործառնական բաժինների ձևավորման մոտեցումները,

9) ճիշտ է ներկայացնում աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները,

10) ճիշտ է ներկայացնում աշխատողների ընտրության կարգը,

11) պատկերացումը կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորման վերաբերյալ ամբողջական և հիմնավոր է,

12) ճիշտ է ներկայացնում կնքվելիք պայմանագրերի փաթեթը և դրա բովանդակությունը,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է։

51.

Ուսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

52.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը յուրատեսակն է,

10) շուկայագիտական գաղափարների (4P և 7P) նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) շուկայագիտական ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է։

53.

Ուսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության պաշարներ և գնահատել օգտագործման արդյունավետությունը։

54.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության պաշարների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության պաշարների խմբերի միջև լավագույն հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական պաշարների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային պաշարների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) կազմակերպության գործունեությունը կարգավորող չափորոշիչների և հիմնաչափությունների էությունը ճիշտ է բացատրում, չափորոշիչների մեծության ձևավորման կարգը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական պաշարների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական պաշարների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) պաշարների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային պաշարների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) պաշարների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր են։

55.

Ուսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը։

56.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին տարբերության (հավելագնի) հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է։

57.

Ուսումնառության արդյունք 6

Մշակել կազմակերպության զարգացման և գործողությունների ծրագիր

58.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության գործունեության համար զարգացման ծրագրի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) զարգացման ծրագրի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) զարգացման ծրագրի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն,

5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է կազմակերպության զարգացման ծրագիրը մշակելու գործընթացում,

6) զարգացման ծրագրով նախատեսվող միջոցառումների նկարագիր հիմնավորած է,

7) զարգացման ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) զարգացման ծրագրի կատարումն ապահովող միջոցների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վտանգները և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են։

59.

Ուսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

60.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական արձանագրությունների պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում։

 

 

Աղյուսակ 2

 

Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն»

մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական

կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական

կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-001

2.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները տարբերակեն ճարտարագիտության առանձին բաղադրիչները, տիրապետեն սարքավորման, նյութերի և գործընթացների լավացման, գյուտարարության, նախագծման, ստեղծարարության և սարքածրագրային լուծումների ներդրման եղանակներին:

3.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել համակարգերի տեսությանը համապատասխան գաղափարները, կառուցվածքները և եզրաբանությունը

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում համակարգերի տեսությանը համապատասխան գաղափարները,

2) տարբերակում է համակարգերի տեսությանը համապատասխան կառուցվածքները և ենթակառուցվածքները,

3) ճիշտ է կիրառում համակարգերի տեսությանը համապատասխան եզրաբանությունը:

8.

Ուսումնառության արդյունք 2

Հավաքել և համակարգել մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստեր և տեղեկատվություն

9.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդաբանությանը,

2) համադրում է առաջադրված խնդրի լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը,

3) առաջադրված խնդրի լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը ներկայացնում է տրամաբանական և ժամանակային դասակարգմամբ:

10.

Ուսումնառության արդյունք 3

Մաթեմատիկական լուծում տալ առկա նախագծման, նմանակման կամ կառավարման խնդիրներին

11.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքնեկ կառավարման հիմունքներին,

2) կարողանում է վեր հանել ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքնաշխատ կառավարման համակարգերի խնդիրները և առաջադրել դրանց լուծումները,

3) կարողանում է մաթեմատիկորեն ձևակերպել նախագծման, նմանակման կամ կառավարման ենթակա խնդիրը,

4) կարողանում է լուծել նախագծման, նմանակման կամ կառավարման ենթակա մաթեմատիկորեն ձևակերպված խնդիրը։

12.

Ուսումնառության արդյունք 4

Թվարկել ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքնաշխատ կառավարման համակարգերի խնդիրները, ներկայացնել այդ խնդիրների լուծման քայլերի նկատմամբ մոտեցումները և տալ հնարավոր լուծման քայլերը

13.

Կատարման չափանիշներ

1) կիրառում է ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքնաշխատ կառավարման թվային գործիքները՝ ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքնաշխատ կառավարման գործընթացում,

2) նախագծում և մշակում է ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքաշխատ կառավարման համակարգեր,

3) կազմում է ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքնաշխատ կառավարման համակարգերի բաղադրիչների հարաչափ աղյուսակներ,

4) կազմակերպում է ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքնաշխատ կառավարման համակարգերի հավաքման ենթափուլերի մշտադիտարկում,

5) մշակում է ինքնաշխատ նախագծման, համակարգչային նմանակման կամ ինքնաշխատ կառավարման համակարգերի սարքավորումների անսարքությունների և որակի վերահսկման համակարգ։

14.

Ուսումնառության արդյունք 5

Գնահատել անձնակազմի մասնագիտական և անձնական կարողությունները և առանձնահատկությունները

15.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում աշխատանքային թիմի կառուցման և կառավարման ժամանակակից մոտեցումները,

2) ճիշտ է ներկայացնում անձնակազմի (ներառյալ իր սեփական) մասնագիտական և անձնական կարողությունների և առանձնահատկությունների գնահատման կարգը,

3) իրականացնում է անձնակազմի (ներառյալ իր սեփական) մասնագիտական և անձնական կարողությունների և առանձնահատկությունների գնահատում՝ կիրառելով աշխատանքային թիմի կառուցման և կառավարման ժամանակակից մոտեցումներ։

16.

Ուսումնառության արդյունք 6

Որոնել մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն, կիրառել որոնման արդյունքները և սահմանված կարգով փոխանցել

17.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է կիրառել մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործման և փոխանցման կարգը,

2) կարողանում է կիրառել ժամանակակից տեղեկատվական միջոցները և գործիքները՝ որպես տարբեր բնագավառներում մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու և փոխանցման գործիք։

18.

Ուսումնառության արդյունք 7

Նկարագրել մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները

19.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է կիրառական տնտեսագիտության հիմնադրույթներին,

2) ճիշտ է ներկայացնում մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթները և հարաբերությունների առանձնահատկությունները,

3) ճիշտ է ներկայացնում տնտեսության առանձնահատկություններով պայմանավորած նոր ընկերության ստեղծման գործընթացն ու ընթացակարգերը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՆԱԽԱԳԾԻ ԽՆԴՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ»

20.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-002

21.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները ճիշտ ձևակերպեն նախագծի խնդիրը, մշակեն խնդրի կատարման արագագործության և արդյունավետության չափանիշները, տիրապետեն խնդրի իրականացման գործառույթներին, նախագծի խնդրի ձևակերպման ժամանակ հաշվեն պաշարների ծախսը և իրականացնեն նախագծի խնդրի ձևակերպման ստուգում ու փաստաթղթավորեն նախագծի խնդրի ձևակերպումը:

22.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

23.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

24.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

25.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մշակվող համակարգի գործառութային պահանջները

26.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է դուրս բերել և ձևակերպել մշակվող համակարգի գործառույթները,

2) կարողանում է սահմանել այդ գործառույթների մարդ-մեքենա, մարդ-մարդ, մեքենա-մեքենա տեխնիկական բնութագրի պահանջները։

27.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել մշակվող համակարգի արագագործության և արդյունավետության նկատմամբ պահանջները

28.

Կատարման չափանիշներ

1) համակարգի յուրաքանչյուր գործառույթի համար կարողանում է սահմանել արագագործության պահանջներ,

2) հասկանում է արագագործության հիմնական և ածանցյալ բաղադրիչները՝ թողունակություն, արտադրողականություն, հապաղում, դրանց մաթ-սպասումները և դիսպերսիաները, սպասարկման որակ, և այլն։

29.

Ուսումնառության արդյունք 3

Նկարագրել պաշարների ծախսի սահմանափակումները

30.

Կատարման չափանիշներ

1) հասկանում է խնդրի ձևակերպման մեջ պաշարների սահմանափակումների դերը,

2) կարողանում է պատվիրատուի հետ քննարկել և դուրս բերել ծախսային սահմանափակումները, և հաշվի առնել դրանց լուծումների ընտրության փուլում,

31.

Ուսումնառության արդյունք 4

Սահմանել համակարգի աշխատանքի ստուգման չափանիշները

32.

Կատարման չափանիշներ

1) հասկանում է ստուգման կարևորությունը և տեսակները,

2) կարողանում է ընդհանուր կերպով ներկայացնել և գործնականում մշակել ստուգման ռազմավարության նկարագիր, ստուգման ծրագիր, և ստուգման հաշվետվություններ։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ

ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ»

33.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-003

34.

Մոդուլի

նպատակը

Այս մոդուլի նպատակը՝ ուսանողները պիտի կարողանան իրականացնել շուկայի հետազոտություն և համակարգել շուկայի հետազոտության արդյունքը:

35.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

36.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-002 «Նախագծի խնդրի ձևակերպումը» մոդուլը։

37.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

38.

Ուսումնառության արդյունք 1

Ձևակերպել շուկայի հետազոտության նպատակն ու խնդիրները

39.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ճիշտ դուրս բերել խնդրի ձևակերպումը՝ արտադրատեսակի վերաբերյալ,

2) կարողանում է ճիշտ կազմել տվյալների արդյունավետ հավաքման ծրագիր,

3) կատարում է անկողմնակալ հետազոտություն, իրականացնում է հարցումներ, թիրախային լսարանի հետազոտություն,

4) կարողանում է կիրառել ոլորտի վերաբերյալ տեղեկատվության պետական աղբյուրները,

5) կարողանում է կիրառել առևտրային կազմակերպությունների տեղեկատվությունը,

6) կարողանում է կիրառել ոլորտային հրատարակչությունների տրամադրած տեղեկույթը,

7) կարողանում է կիրառել ուսումնական հաստատությունների տրամադրած տեղեկատվությունը։

40.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել եկամտաբերության գնահատում

41.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է գնահատել շուկայի չափը և գնողունակությունը,

2) կարողանում է կատարել մրցակիցների համեմատական վերլուծություն,

3) կարողանում է վերոնշյալից դուրս բերել ակնկալվող վաճառքների ծավալները։

42.

Ուսումնառության արդյունք 3

Նորարարական գործունեության խթանում

43.

Կատարման չափանիշներ

1) հասկանում է նոր շուկաների բացահայտման կարևորությունը,

2) պատկերացում ունի նորարարական գործունեության խթանման բարենպաստ և անբարենպաստ պայմանների, թիմի և թիմային աշխատանքի կազմակերպման, շուկայագիտական գործիքաշարի վերաբերյալ։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՆԱԽԱԳԾԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ»

44.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-004

45.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է՝ կարողանալ մշակել ճարտարագիտական խնդիրների լուծման ճարտարապետությունը և իրականացնել փորձարկում:

46.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

47.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-003 «Նախագծի իրականացման համար անհրաժեշտ շուկայի հետազոտություն» մոդուլը։

48.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

49.

Ուսումնառության արդյունք 1

Տրոհել համակարգը բաղադրիչների

50.

Կատարման չափանիշներ

1) ընդհանուր խնդրի դրվածքի հիման վրա առաջարկել լուծման ներքին ճարտարապետություն՝ տրոհելով այն բաղադրիչների և սահմանելով դրանց միջև փոխազդեցությունը,

2) նկարագրել յուրաքանչյուր բաղադրիչի խնդրի դրվածքը,

3) անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր բաղադրիչն իր հերթին տրոհել բաղադրիչների, մինչև տարրական, լուծված խնդիրների մակարդակ հասնելը։

51.

Ուսումնառության արդյունք 2

Ուսումնասիրել գիտական, հետազոտական, արտադրական փորձը

52.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ծրագրել և իրականացնել նմանատիպ խնդիրների լուծումների հետազոտություն,

2) կարողանում է գտնել հաստատել ոլորտում գործող կազմակերպությունների և անձանց հետ, առաջարկել համագործակցությունը, ապահովել նրանց ներագրավվածությունը նախագծում։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

53.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-005

54.

Մոդուլի

նպատակը

Այս մոդուլի նպատակն է, որ ուսանողները կարողանան ստեղծել արտադրանքի փորձարարական նմուշներ և այդ նմուշների հիման վրա արտադրանքի որակի և պիտանելիության վերաբերյալ հետազոտություններ և եզրահանգումներ կատարել:

55.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

56.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-004 «Նախագծի ռազմավարության և ճարտարապետության մշակում» մոդուլը։

57.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

58.

Ուսումնառության արդյունք 1

Առաջադրված մոտեցումներից և լուծումներից կատարել առավել նպատակահարմար տարբերակների ընտրություն և հիմնավորել այդ ընտրությունը

59.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է իրականացնել փորձարարական նմուշների լուծումների հետազոտություն,

2) կարողանում է առաջադրված մոտեցումների և լուծումների հետազոտության հիման վրա եզրակացություններ կատարել փորձարարական նմուշի տեսակի համապատասխանության վերաբերյալ,

3) կարողանում է համապատասխան նմուշներից ընտրել առավել նպատակահարմարը։

60.

Ուսումնառության արդյունք 2

Մշակել առավել նպատակահարմար լուծման(ների) փորձարարական նմուշները կամ դրանց համակարգչային նմանակը

61.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է պատրաստել նյութական փորձարարական նմուշ՝ ըստ նպատակահարմարության ընտրված փորձարարական նմուշի տեսակի,

2) կարողանում է պատրաստել և նմանարկել համակարգչային փորձարարական նմուշ՝ ըստ նպատակահարմարության ընտրված փորձարարական նմուշի տեսակի,

3) կարողանում է իրականացնել փորձարարական նմուշի համապատասխանության գնահատում և առաջադրել համապատասխան եզրակացություններ։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՓՈՐՁԱՆՄՈՒՇԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

62.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-006

63.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է փորձանմուշի (նյութական կամ համակարգչային) փորձարկման հիման վրա փորձանմուշի արդյունավետության և վստահելիության գնահատում կատարել:

64.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

65.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-005 «Արտադրանքի փորձարարական նմուշների ստեղծում» մոդուլը։

66.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

67.

Ուսումնառության արդյունք 1

Գնահատել առաջադրված մոտեցումների արդյունավետությունը և ապահովությունը

68.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է փորձանմուշի հիման վրա իրականացնել մոտեցման արդյունավետության և ապահովության գնահատում,

2) կարողանում է համակարգչային նմանակի հիման վրա իրականացնել մոտեցման արդյունավետության և ապահովության գնահատում։

69.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել համապատասխան լրամշակումներ և խնդրի դրվածքի փոփոխություններ

70.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է կատարել անհրաժեշտ լրամշակումները՝ անհրաժեշտության դեպքում պատվիրատուի հետ համաձայնեցնելով խնդրի դրվածքի փոփոխությունները,

2) կարողանում է կատարել անհրաժեշտ լրամշակումները՝ անհրաժեշտության դեպքում պատվիրատուի հետ համաձայնեցնելով լուծման անհամապատասխանությունը խնդրի դրվածքի որոշ կետերին։

71.

Ուսումնառության արդյունք 3

Մշակել համապատասխան լրամշակումների և խնդրի դրվածքի փոփոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը, ընթացակարգերը

72.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կազմում արտադրական գործընթացի ընթացակարգը,

2) կարողանում է կազմել արտադրական գործընթացի ընթացակարգը նկարագրող փաստաթղթերը,

3) անհրաժեշտության դեպքում կարողանում է լրամշակումներ կատարել արտադրական գործընթացի ընթացակարգում,

4) անհրաժեշտության դեպքում կարողանում է փոփոխություններ կատարել խնդրի դրվածքում։

73.

Ուսումնառության արդյունք 4

Մշակել վերահսկման՝ մշտադիտարկման, գնահատման և արտադրական գործընթացի բարելավման ընթացակարգերը

74.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է մշակել արտադրական գործընթացի մշտադիտարկման ընթացակարգերը,

2) կարողանում է մշակել արտադրական գործընթացի գնահատման ընթացակարգերը,

3) կարողանում է մշակել արտադրական գործընթացի բարելավման ընթացակարգերը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ»

75.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-007

76.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները կարողանան մեկնաբանել «Որակ» և «Որակի ապահովում» հասկացությունները, կատարեն որակական գնահատումներ և մշակեն որակի ապահովման ընթացակարգեր:

77.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

78.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-006 «Փորձանմուշի արդյունավետության և հուսալիության գնահատում» մոդուլը։

79.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

80.

Ուսումնառության արդյունք 1

Իրականացնել արտադրական գործընթացը

81.

Կատարման չափանիշներ

1) ծրագրում և իրականացնում է արտադրական գործընթացը՝ ըստ փորձնական նմուշի,

2) կարողանում է կազմակերպել արտադրական գործընթացը,

3) կարողանում է իրականացնել արտադրական գործընթաց։

82.

Ուսումնառության արդյունք 2

Իրականացնել արտադրանքի որակի ստուգման գործընթացը

83.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է պատրաստի արտադրանքի կամ արտադրական գործընթացի որակի ստուգման չափանիշներ,

2) իրականացնում է պատրաստի արտադրանքի կամ արտադրական գործընթացի որակական գնահատում՝ ըստ սահմանված չափանիշների,

3) կարողանում է ճիշտ ամփոփել որակի ստուգման գործընթացը։

84.

Ուսումնառության արդյունք 3

Իրականացնել արտադրական գործընթացի վերահսկման և որակի կառավարման ընթացակարգը

85.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է մշակել արտադրական գործընթացի վերահսկման չափանիշները,

2) կարողանում է մշակել արտադրական գործընթացի որակի կառավարման չափանիշները,

3) ճշտորեն իրականացնում է արտադրական գործընթացի վերահսկման ընթացակարգը՝ ըստ չափանիշների,

4) ճշտորեն իրականացնում է արտադրական գործընթացի որակի կառավարման ընթացակարգը՝ ըստ չափանիշների։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

86.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-008

87.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները կարողանան իրականացնել պատրաստի արտադրանքի արդյունավետ վաճառք և վաճառքից հետո երաշխիքային սպասարկում:

88.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

89.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-007 «Արտադրանքի որակի ապահովման չափանիշների մշակում» մոդուլը։

90.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

91.

Ուսումնառության արդյունք 1

Իրականացնել վաճառքի ընթացակարգերը

92.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է կազմել արտադրանքի վաճառքի պայմանագիր՝ ներառելով նաև երաշխիքային սպասարկման պայմանները,

2) պայմանագրային պարտավորության դեպքում կարողանում է հատուկ լուծումները և ծառայությունները ճիշտ տեղակայել պատվիրատուի մոտ՝ անհրաժեշտության դեպքում գործուղվելով համապատասխան կիրառության վայր,

3) շուկայի հետազոտությունից հետո, լայն սպառման ապրանքների դեպքում, կարողանում է աշխատել համապատասխան վաճառքի և բաշխման ծառայությունների հետ՝ ապրանքն իրացնելու գործընթացն իրականացնելու ուղղությամբ:

93.

Ուսումնառության արդյունք 2

Իրականացնել երաշխիքային սպասարկման գործընթացը

94.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է պայմանագրում ներառված երաշխիքային սպասարկման պայմանները ճիշտ և հասկանալի ներկայացնել գնորդներին,

2) վաճառքից հետո՝ սահմանված ժամկետում, կարողանում է իրականացնել երաշխիքային պարտավորությունով պայմանավորված գործընթացները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄ»

95.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-009

96.

Մոդուլի

նպատակը

Մոդուլը նպատակ ունի ուսանողներին ներկայացնել աշխատանքային ծրագրի կազմման ընթացակարգերը և սովորեցնել կազմել աշխատանքային ծրագիր և հետևել դրա կատարմանը:

97.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

98.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-008 «Արտադրանքի վաճառք և երաշխիքային սպասարկման կազմակերպում» մոդուլը։

99.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

100.

Ուսումնառության արդյունք 1

Կազմել աշխատանքային ծրագիր նախագծի համար

101.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է խնդրի դրվածքի հիման վրա կազմել նախնական աշխատանքային ծրագիրը,

2) կարողանում է մանրամասնել ծրագիրը լուծման ճարտարապետության մշակման հիման վրա, և ճշտումներ մտցնել փորձարկումների արդյունքում։

102.

Ուսումնառության արդյունք 2

Կազմել հաշվետվություններ

103.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է կազմել ընթացիկ հաշվետվություններ՝ աշխատանքի տվյալ փուլի ընթացքի վերաբերյալ,

2) կարողանում է կազմել ամփոփ հաշվետվություն՝ աշխատանքի ողջ ընթացքի վերաբերյալ,

3) կարողանում է գնահատել ուշացումների վտանգի չափը, և անհրաժեշտության դեպքում նախազգուշացնել պատվիրատուներին։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄ»

104.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-010

105.

Մոդուլի

նպատակը

Մոդուլը նպատակ ունի ուսանողներին ներկայացնել ներդրումային ծրագրի մշակման ընթացակարգերը և սովորեցնել կազմել ներդրումային ծրագիր։

106.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

107.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-009 «Աշխատանքային ծրագրի կազմում» մոդուլը։

108.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

109.

Ուսումնառության արդյունք 1

Կազմել ներդրումային ծրագիր նոր նախագծի կամ կազմակերպության համար

110.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է նկարագրում նորարարական ծրագրերի համար ներդրումային ծրագիր կազմելու գործընթացը,

2) ճիշտ է նկարագրում ապրանքատեսակների համար ներդրումային ծրագիր կազմելու գործընթացը,

3) ճիշտ է նկարագրում ծառայության նոր տեսակների համար ներդրումային ծրագիր կազմելու գործընթացը։

111.

Ուսումնառության արդյունք 2

Իրականացնել ներդրումային ծրագրի թիրախային լսարանի հետազոտություն

112.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է կատարել ներդրումային ծրագրի թիրախային լսարանի հետազոտություն,

2) կարողանում է ներկայացնել ներդրումային ծրագիրը՝ ներդրումային հիմնադրամներին և անհատ ներդրողներին։

113.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել նոր կազմակերպության ստեղծման ընթացակարգերը

114.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է կատարել ընտրություն և կազմել իրավաբանների, տնտեսագետների և ճարտարագետների խումբ,

2) ճշտորեն համակարգում է իրավաբանների, տնտեսագետների և ճարտարագետների խմբի աշխատանքը՝ նոր կազմակերպություն ստեղծելու նպատակով։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԾՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

115.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-011

116.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները ձեռք բերեն արտադրանքի կիրառության կամ ծառայությունից օգտվելու ներածական դասընթացների կազմակերպման և կառավարման հմտություններ։

Ավարտելով այս մոդուլը ուսանողը կարողանալու է կազմակերպել և վարել համակարգաբանի պատրաստած ծրագրի կամ սարքավորման կիրառման հարցերի վերաբերյալ օգտատերերին անհրաժեշտ դասընթացներ և կառավարել դրանք:

117.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

118.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

119.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

120.

Ուսումնառության արդյունք 1

Ծրագրել և կազմակերպել դասընթացներ

121.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է իրականացնել թիրախային խմբի կարիքների վերլուծություն,

2) ճիշտ է սահմանում դասընթացների նպատակները և խնդիրները,

3) կարողանում է կատարել դասավանդման մեթոդաբանության ընտրություն,

4) կարողանում է մշակել դասընթացի օրակարգը,

5) կարողանում է կազմել դասընթացի հայտահրավեր և իրականացնել մասնակիցների ընտրություն։

122.

Ուսումնառության արդյունք 2

Իրականացնել դասընթացների կառավարումը

123.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ընտրել դասընթացի դասախոսական կազմը,

2) իրականացնում է դասընթացների տեղի և ժամի ընտրություն,

3) կարողանում է վարել դասընթաց։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

124.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-012

125.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին ներկայացնել աշխատանքների կառավարման ընթացակարգերը և սովորեցնել մարդկային ներուժի (ռեսուրսների) ու արտադրական գործընթացների կառավարման հմտություններ:

126.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

127.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

128.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

129.

Ուսումնառության արդյունք 1

Կիրառել աշխատանքի կառավարման գործընթացները

130.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կազմակերպության, մասնաճյուղի կամ բաժանմունքի տարբերությունները,

2) կարողանում է նկարագրել կազմակերպության, մասնաճյուղի կամ բաժանմունքի աշխատանքների կառավարման գործընթացները։

131.

Ուսումնառության արդյունք 2

Կիրառել անձնակազմի ղեկավարման ընթացակարգերը

132.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում նոր մասնագետներով անձնակազմի համալրման ընթացակարգերը,

2) կարողանում է ծրագրել ընթացիկ անձնակազմի պարբերական վերապատրաստումների կազմակերպումը՝ արտադրական գործընթացին զուգահեռ։

 

 

Աղյուսակ 3

 

Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն»

մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական

կրթական ծրագրի հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

0612.04.01.5-01 «Համակարգերի տեսության կիրառություններ

կրթամշակութային ոլորտում» մասնագիտացման համար

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ»

1.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-013

2.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները կարողանան տարբերակել կրթական համակարգը՝ ելնելով այդ համակարգի տեսակից և գործառնությունից:

3.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել կրթական համակարգերի մինչ օրս գոյություն ունեցող առավել կարևոր տեսակները

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում համաշխարհային ներկա և անցյալի կարևոր կրթական համակարգերի տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում հայկական կրթական համակարգը՝ ըստ տեսակի,

3) կարողանում է նկարագրել համաշխարհային ներկա կարևոր կրթական համակարգերում տեղի ունեցող իրադարձությունները և նորարարությունները,

4) կարողանում է նկարագրել հայկական կրթական համակարգում տեղի ունեցող իրադարձությունները և նորարարությունները։

8.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել կրթական համակարգի բաղադրիչները, դրանց միասնականությունը և միմյանց հետ փոխհարաբերությունները

9.

Կատարման չափանիշներ

1) տարբերակում է կրթական համակարգի բաղադրիչները/մակարդակները,

2) կրթական համակարգի բաղադրիչները կարողանում է ներկայացնել միասնականության մեջ,

3) կարողանում է նկարագրել կրթական համակարգի բաղադրիչների միմյանց հետ փոխհարաբերությունները։

10.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել և բացատրել կրթական համակարգի զարգացման ռազմավարությունը և բարելավման հնարավոր ուղղությունները

11.

Կատարման չափանիշներ

1) առաջադրում է կրթական համակարգի զարգացման ռազմավարություն,

2) առաջադրում է կրթական համակարգի մարզային ենթակառուցվածքների աջակցության և աշխատանքի ապահովման խելամիտ լուծումներ,

3) առաջադրում է կրթական համակարգի բարելավման համագործակցային տարբերակներ։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ»

12.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-014

13.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները գործնականում, իրական խնդրի սահմաններում, կարողանան մշակել կրթական համակարգ՝ առաջադրելով այդ համակարգի բաղադրիչները:

14.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

15.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-013 «Կրթական համակարգի դասակարգումը ըստ տեսակի և գործառնության» մոդուլը։

16.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

17.

Ուսումնառության արդյունք 1

Կազմել կրթական համակարգի զարգացման ռազմավարություն և առաջադրել մշակվող կրթական համակարգի բաղադրիչները

18.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է հստակ նկարագրել առաջադրվող կրթական համակարգի զարգացման հնարավորությունները,

2) կրթական համակարգի զարգացման համար կարողանում է առաջադրել և հիմնավորել նոր բաղադրիչ կամ առաջադրել առկա բաղադրիչի բարելավում,

3) կարողանում է գծապատկերային ներկայացնել մշակվող համակարգի բաղադրիչների միջև գոյություն ունեցող կապերը,

4) կարողանում է ճիշտ ներկայացնել մշակվող համակարգի բաղադրիչների միջև գոյություն ունեցող կապերի ազդեցությունները համակարգի բաղադրիչների վրա։

19.

Ուսումնառության արդյունք 2

Նախագծել կրթական համակարգ, նկարագրել առաջադրված բաղադրիչներից յուրաքանչյուրի գործառույթները, կազմակերպման ձևերը

20.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է նկարագրել կրթական համակարգի նախագծման ընթացքը,

2) ճիշտ է ներկայացնում նախագծվող կրթական համակարգի բոլոր բաղադրիչներից յուրաքանչյուրի գործառույթները, կազմակերպման ձևերը,

3) հստակ նկարագրում է մշակվող համակարգը՝ տալով բոլոր ներհամակարգային և վերհամակարգային կապերը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԹՎԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ»

21.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-015

22.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները ծանոթանան կրթական հաստատությունների թվային կառավարման համակարգի մշակման գործիքներին և ընթացակարգերին, և մի քանի օրինակների հիման վրա փորձառություն ձեռք բերեն այդ համակարգի թվայնացման և արդիականացման գործում:

23.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

24.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-014 «Կրթական համակարգի գործնական մշակում» մոդուլը։

25.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

26.

Ուսումնառության արդյունք 1

Նկարագրել կրթական հաստատությունների թվային կառավարման ձևերը ու սկզբունքները

27.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է կրթական հաստատությունների թվային կառավարման սկզբունքներին և մեխանիզմներին,

2) առաջադրում է կրթական հաստատության թվային կառավարման համակարգի մշակման լուծումներ,

3) կարողանում է գնահատել կրթական հաստատության թվային կառավարման համակարգի մշակման լուծումների արդյունավետությունը։

28.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել կրթական հաստատությունների թվային կառավարման գործիքները, տրամաբանությունը, բանակավարությունը

29.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է անհրաժեշտ ծրագրային միջավայրերին, որոնք կարելի է կիրառել կրթական հաստատությունների կառավարման թվայնացման գործընթացում,

2) կարողանում է կրթական հաստատության թվային կառավարման համակարգը միավորել այլ համակարգերի հետ,

3) կրթական հաստատության կառավարման համակարգ ստեղծելու գործընթացում կարողանում է ընտրել և կիրառել այլ գործիքներ։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՍԱԿԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ»

30.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-016

31.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները կարողանան նկարագրել մշակութային հաստատությունների առանձնահատկությունները և մշակութային հաստատություններում ընթացող գործընթացները:

32.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

33.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

34.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

35.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մշակութային հաստատությունների տեսակները

36.

Կատարման չափանիշներ

1) տարբերակում է մշակութային հաստատություններն՝ ըստ տեսակների,

2) նկարագրում է տարատեսակ մշակութային հաստատություններում գործող ընթացակարգերը,

3) կարողանում է նկարագրել համաշխարհային, այդ թվում նաև հայկական, արդի մշակութային համակարգերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և նորարարությունները։

37.

Ուսումնառության արդյունք 2

Նկարագրել մշակութային համակարգի բաղադրիչները, դրանց միասնականությունը և միմյանց հետ փոխհարաբերությունները

38.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մշակութային կազմակերպությունների կառուցվածքը, ենթակառուցվածքային բաղադրիչների փոխհարաբերությունները,

2) ներկայացնում է մշակութային հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերի օրենսդրական հիմքերը,

3) ներկայացնում է մշակութային կազմակերպությունների կառավարման սկզբունքները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ»

39.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-017

40.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները ձեռք բերեն մշակութային հաստատությունների աշխատանքի, ընթացակարգերի և գործընթացների կառավարման հմտություններ:

41.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

42.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-016 «Մշակութային հաստատությունների դասակարգումը ըստ տեսակի և գործառնության» մոդուլը։

43.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

44.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մշակութային հաստատության կառավարման սկզբունքները

45.

Կատարման չափանիշներ

1) նկարագրում է մշակութային հաստատության գործադիր մարմնի ընտրության/նշանակման, ազատման գործընթացը և տիրապետում է համապատասխան օրենսդրությանը,

2) նկարագրում է մշակութային հաստատության կառավարման մարմնի լիազորությունները,

3) նկարագրում է մշակութային հաստատության խորհրդակցական մարմինների` հոգաբարձուների և այլ խորհուրդների ձևավորման կարգը և իրավասությունները, դրանց սահմանման իրավական հիմքերը։

46.

Ուսումնառության արդյունք 2

Մշակել մշակութային հաստատության կառավարման համակարգ

47.

Կատարման չափանիշներ

1) առաջադրում է մշակութային հաստատության կառավարման համակարգի մոդել,

2) կարողանում է առաջադրված մոդելի համար սահմանել համակարգի բաղադրիչների գործառույթները և այդ բաղադրիչների միջև փոխհարաբերությունները,

3) առաջադրում է հնարավոր բարելավման ուղիներ։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ»

48.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-018

49.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է, որ ուսանողները կարողանան թվայնացնել իրենց առաջադրած մշակութային հաստատության կառավարման համակարգը:

50.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

51.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-017 «Մշակութային հաստատության կառավարման համակարգի մշակում» մոդուլը։

52.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

53.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մշակութային հաստատության կառավարման համակարգի թվայնացման սկզբունքները, մեխանիզմներն ու գործիքները

54.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է մշակութային հաստատության կառավարման սկզբունքներին և մեխանիզմներին,

2) թվարկում է մշակութային հաստատության կառավարման մարմինները, դրանց գործառույթները, միմյանց միջև կապը,

3) առաջադրում է մշակութային հաստատության կառավարման թվային համակարգի մշակման լուծումներ,

4) կարողանում է գնահատել մշակութային հաստատության կառավարման թվային համակարգի լուծումների արդյունավետությունը։

55.

Ուսումնառության արդյունք 2

Նկարագրել մշակութային հաստատության կառավարման համակարգի թվայնացման սկզբունքները, լուծումները և գործիքները

56.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մշակութային հաստատության կառավարման թվայնացման սկզբունքները,

2) մշակութային հաստատության կառավարման թվայնացման գործընթացում կիրառելու համար առաջադրում է անհրաժեշտ ծրագրային միջավայրեր,

3) կարողանում է մշակութային հաստատության կառավարման թվային համակարգը միավորել այլ համակարգի հետ,

4) կարողանում է կիրառել այլ գործիքներ՝ մշակութային հաստատության կառավարման թվային համակարգ ստեղծելու գործընթացում։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ,

ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ»

57.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-019

58.

Մոդուլի

նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին ներկայացնել կրթամշակութային հաստատությունների թվային կառավարման սկզբունքները և սովորեցնել կրթամշակութային հաստատությունների թվայնացման գործընթացների կառավարման և փաստաթղթաշրջանառության հմտություններ

59.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

60.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-016 «Մշակութային հաստատությունների դասակարգումը ըստ տեսակի և գործառնության» և ՀՄԲ-5-20-017 «Մշակութային հաստատության կառավարման համակարգի մշակում» մոդուլները։

61.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

62.

Ուսումնառության արդյունք 1

Նկարագրել թվային կառավարման սարքածրագրային միջոցները

63.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ուսումնասիրել և գնահատել կրթամշակութային հաստատությունների կառավարման թվային համակարգերի շուկայում առաջարկվող տարբերակները,

2) կարողանում է ձևակերպել կրթամշակութային հաստատությունների կառավարման թվային համակարգերի մշակման պահանջների մասնագրեր՝ որպես պատվիրատու,

3) կարողանում է ներդնել և կիրառել կրթամշակութային հաստատությունների կառավարման թվային համակարգերը և իրականացնել անձնակազմի ուսուցում և համակարգի սպասարկում։

64.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել թվային կառավարման համակարգերի ներդրման մեթոդաբանությունը

65.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է իրականացնել կրթամշակութային կազմակերպությունների կառավարման համակարգերի թվայնացման գործընթացի փաստաթղթավորում,

2) վերոնշյալ համակարգի ներդրման և գործարկման ընթացքում կարողանում է իրականացնել համակարգի օգտագործման մշտադիտարկում,

3) կարողանում է վերլուծել մշտադիտարկման արդյունքը և առաջարկել բարելավումներ կիրառության գործում, ինչպես նաև համակարգի լրամշակման առաջարկներ։

 

 

Աղյուսակ 4

 

Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն»

մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական

կրթական ծրագրի հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

0612.04.01.5-02 «Համակարգերի տեսության կիրառություններ

տնտեսության մեջ» մասնագիտացման համար

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՂՂԱՁԻԳ ՇՈՒԿԱՆԵՐԻ»

1.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-020

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին ներկայացնել կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները և տեսակները և սովորեցնել տարբերակել կազմակերպություններն` ըստ հորիզոնական և ուղղաձիգ շուկաներ:

3.

Մոդուլի տևողությունը

144 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-Ձ-5-20-001 «Ձեռներեցություն» մոդուլը։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ուղղաձիգ շուկայի ճյուղերը և այդ ճյուղերի հիմնական կազմակերպությունները, դրանց գործունեության շրջանակները

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղաձիգ շուկայի ճյուղերը,

2) թվարկում է ուղղաձիգ շուկայի յուրաքանչյուր ճյուղի ամենակարևոր կազմակերպությունները,

3) ներկայացնում է կազմակերպության գործունեությունը՝ ըստ ուղղաձիգ շուկայի համապատասխան ճյուղի։

8.

Ուսումնառության արդյունք 2

Նկարագրել հորիզոնական շուկայի ճյուղերը և այդ ճյուղերի հիմնական կազմակերպությունները, դրանց գործունեության շրջանակները

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հորիզոնական շուկայի ճյուղերը,

2) թվարկում է հորիզոնական շուկայի յուրաքանչյուր ճյուղի ամենակարևոր կազմակերպությունները,

3) ներկայացնում է կազմակերպության գործունեությունը՝ ըստ հորիզոնական շուկայի համապատասխան ճյուղի։

10.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել տնտեսագիտական հաշվետվություններում գործածվող շուկաների տարածաշրջանային բաշխումը

11.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է թվարկել ոլորտում գործող առաջատար կազմակերպություններն ըստ տարածաշրջանների, ուղղաձիգ և հորիզոնական շուկաների,

2) կարողանում է իր գործունեության ընթացքում կատարած աշխատանքների մասին խոսել ըստ ուղղաձիգ և հորիզոնական դասակարգման՝ նշելով գործունեության ոլորտը, մրցակիցներին, շուկայի ծավալները,

3) կարողանում է կարճ հետազոտության հիման վրա գնահատել/վերլուծել շուկայի ոլորտը, ծավալները, մրցակիցներին։

4) կարողանում է կատարել հետազոտություններ առցանց հարթակներում, դիմել համապատասխան շուկայագիտական հետազոտություններ իրականացնող ծառայություն մատուցող կազմակերպություններին և այլն

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

12.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-021

13.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին սովորեցնել տնտեսական կազմակերպությունների աշխատանքի, ընթացակարգերի և գործընթացների կառավարման հմտություններ:

14.

Մոդուլի տևողությունը

144 ժամ

15.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-020 «Կազմակերպությունների դասակարգումը ըստ հորիզոնական և ուղղաձիգ շուկաների» մոդուլը։

16.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

17.

Ուսումնառության արդյունք 1

Ձեռք բերել գործնական փորձառություն տնտեսվարող որևէ կազմակերպությունում

18.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է բացատրել ընդհանուր բաժնում սովորած գիտելիքը և դասակարգումները՝ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ,

2) ներկայացնում է կազմակերպության հաստիքակազմը և գործառույթները՝ ըստ շուկաների և ըստ կազմակերպության ներքին ընթացակարգերի կազմակերպման,

3) ներկայացնում է կազմակերպության հաստիքակազմի և գործառույթների հատման աղյուսակը․ յուրաքանչյուր հաստիքի ստանձնած դերը՝ ըստ գործառույթների,

4) կարողանա յուրաքանչյուր գործառույթ նկարագրել՝ ըստ ժամանակակից արտադրական համակարգերի նկարագրության չափորոշիչների։

19.

Ուսումնառության արդյունք 2

Նկարագրել յուրաքանչյուր գործառույթ՝ ըստ ընդունված ժամանակակից արտադրական համակարգերի նկարագրության չափորոշիչների

20.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է արտադրական համակարգերի նկարագրության հիմնական չափորոշիչները (Օրինակ՝ ISO 9001 չափորոշիչ),

2) ծանոթ է «Toyota Production System» և այլ դասագրքային համակարգերին,

3) կարողանում է զուգահեռներ տանել իր պրակտիկան իրականացնող կազմակերպության (ընկերություն, որտեղ անցել է սովորողի ուսումնական կամ ուսումնաարտադրական պրակտիկան) արտադրական համակարգի և դասագրքային համակարգերի միջև՝ նշելով նմանությունները և տարբերությունները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ»

21.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-022

22.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին ներկայացնել տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների թվային կառավարման սկզբունքները և սովորեցնել կազմակերպության թվային կառավարման հմտություններ։

23.

Մոդուլի տևողությունը

144 ժամ

24.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-021 «Կազմակերպության աշխատանքի կազմակերպում» մոդուլը։

25.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

26.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել առևտրաարդյունաբերական կազմակերպության թվային կառավարման և փաստաթղթաշրջանառության սարքածրագրային միջոցները

27.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է առևտրաարդյունաբերական կազմակերպության թվային կառավարման և փաստաթղթաշրջանառության համար ընտրել, պատվիրել և կիրառել համապատասխան սարքածրագրային ապահովում,

2) առևտրաարդյունաբերական կազմակերպության թվային կառավարման և փաստաթղթաշրջանառության համար կարողանում է մշակել և փաստաթղթավորել համապատասխան սարքածրագրային ապահովում։

28.

Ուսումնառության արդյունք 2

Կազմակերպել առևտրաարդյունաբերական կազմակերպության թվային կառավարման և փաստաթղթաշրջանառության համակարգից օգտվող մասնագետների վերապատրաստում

29.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է մշակել առևտրաարդյունաբերական կազմակերպության կառավարման և փաստաթղթաշրջանառության թվային կառավարման համակարգից օգտվող մասնագետների վերապատրաստման համար անհրաժեշտ նյութեր,

2) կարողանում է ծրագրել և կազմակերպել առևտրաարդյունաբերական կազմակերպության կառավարման և փաստաթղթաշրջանառության թվային կառավարման համակարգից օգտվող մասնագետների վերապատրաստման դասընթաց,

3) կարողանում է վարել առևտրաարդյունաբերական կազմակերպության կառավարման և փաստաթղթաշրջանառության թվային կառավարման համակարգից օգտվող մասնագետների վերապատրաստման դասընթացը։

 

 

Աղյուսակ 5

 

Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն»

մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման հիմնական կրթական

ծրագրի հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ 0612.04.01.5-03

«Համակարգերի տեսության կիրառություններ քաղաքացիական իրավական

և ռազմական ոլորտում» մասնագիտացման համար

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

1.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-023

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին ներկայացնել կազմակերպության և անհատի գործունեության քաղաքացիական և իրավական կողմը, քաղաքացիական և իրավական հարաբերությունների և այն կարգավորող օրենսդրության առանձնահատկությունները, և փոխանցել քաղաքացիական և իրավական գործընթացների կառավարման հմտություններ:

3.

Մոդուլի տևողությունը

144 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Պատկերացում ունենալ արտադրող կազմակերպությունների քաղաքացիական և իրավական խնդիրների և գործառույթների վերաբերյալ

7.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է իրականացնել սարքավորումների գործածումը թույլատրող և կարգավորող պետական մարմինների հետ աշխատանք, չափորոշիչների մշակում, արտոնագրերի ստացում, որակավորման գործընթացների կազմակերպում,

2) կարողանում է կարդալ, հասկանալ և ճարտարագիտական անձնակազմին ներկայացնել օրենսդրական և չափորոշչային պահանջները, որոնցով կարգավորվում է իրենց գործունեության ոլորտը տվյալ տարածաշրջանում, պետությունում, պատվիրատուի ներքին ընթացակարգերում։

8.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության գործունեության ընթացքում ծագող իրավական խնդիրները

9.

Կատարման չափանիշներ

1) թվարկում է կազմակերպության գործունեության ընթացքում ծագող իրավական խնդիրները՝ պատվիրատուների հետ հարաբերություններում,

2) թվարկում է կազմակերպության գործունեության ընթացքում ծագող իրավական խնդիրները՝ աշխատակից-գործատու հարաբերություններում,

3) թվարկում է կազմակերպության գործունեության ընթացքում ծագող իրավական խնդիրները՝ հանրության և պետության հետ հարաբերություններում։

10.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել կազմակերպության գործունեության ընթացքում ծագող իրավական խնդիրներ լուծման եղանակները

11.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կազմակերպության գործունեության ընթացքում ծագող իրավական խնդիրներ հաշտարարի և դատարանի միջնորդությամբ, ինչպես նաև առանց միջնորդության՝ բանակցային եղանակով լուծելու ճանապարհները,

2) կարողանում է պատվիրատու կազմակերպության գործունեության վրա արտապատկերել իր գիտելիքները և օրինակներով ներկայացնել յուրաքանչյուր իրավիճակ և այդ իրավիճակի լուծումը,

3) կարողանում է բացատրել պայմանագրի բաժինների իմաստը և նշանակությունը։

12.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել ապահովագրության տեսակները և կարգավորող կանոնադրությունը՝ ըստ կազմակերպության գործունեության

13.

 

1) նկարագրում է օրենսդրական դաշտի կարգավորման հետ կապված գործունեությունը,

2) ներկայացնում է արհմիությունների և կազմակերպությունների միությունների նշանակությունը և գործիքակազմը, դրանց կողմից լուծվող խնդիրները,

3) ներկայացնում է օրենսդրական և գործադիր դաշտերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄ»

14.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-024

15.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին ներկայացնել քաղաքացիական և իրավական հաստատությունների տեսակները և սովորեցնել քաղաքացիական և իրավական հաստատությունների աշխատանքի, ընթացակարգերի և գործընթացների կառավարման հմտություններ:

16.

Մոդուլի տևողությունը

144 ժամ

17.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-023 «Կազմակերպության քաղաքացիական և իրավական գործունեության կազմակերպում» մոդուլը։

18.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

19.

Ուսումնառության արդյունք 1

Իրականացնել կազմակերպության գործունեության արդիականացում

20.

Կատարման չափանիշներ

1) առաջադրում է ժամանակակից գործիքակազմ՝ կազմակերպության գործունեության արդիականացման համար,

2) առաջադրում է ժամանակակից գործիքակազմ՝ կազմակերպության արտաքին հարաբերություններում, ներքին փաստաթղթաշրջանառության և գործառույթների կազմակերպման առումով։

21.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության արտադրահամակարգի փաստաթղթավորման չափորոշիչները

22.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է օրինակներով ներկայացնել յուրաքանչյուր տեսակի փաստաթղթի նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում յուրաքանչյուր տեսակի փաստաթղթի կառուցվածքը,

3) կարողանում է ստեղծել ցանկացած տեսակի փաստաթուղթ՝ պահպանելով սահմանված չափանիշները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ»

23.

Մոդուլի դասիչը

ՀՄԲ-5-20-025

24.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին ներկայացնել քաղաքացիական և իրավական հաստատությունների թվային կառավարման սկզբունքները և սովորեցնել քաղաքացիական և իրավական հաստատությունների թվային կառավարման գործընթացների կառավարման հմտություններ:

25.

Մոդուլի տևողությունը

144 ժամ

26.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՄԲ-5-20-024 «Կազմակերպության արտադրահամակարգի փաստաթղթավորում» մոդուլը։

27.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

28.

Ուսումնառության արդյունք 1

Պատկերացում ունենալ արտադրահամակարգի փաստաթղթաշրջանառության թվային կառավարման համակարգերի մասին

29.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է արտադրահամակարգի փաստաթղթաշրջանառության թվային կառավարման համար կիրառել համապատասխան ծրագրային ապահովում,

2) կարողանում է արտադրահամակարգի փաստաթղթաշրջանառության թվային կառավարման համար կիրառել համապատասխան սարքածրագրային ապահովում,

3) կարողանում է արտադրահամակարգի փաստաթղթաշրջանառության թվային կառավարման համար կիրառել անհրաժեշտ տեղեկատվական ապահովում։

30.

Ուսումնառության արդյունք 2

Կազմակերպել թվայնացված համակարգից օգտվող մասնագետների վերապատրաստում

31.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է կազմակերպություններին օժանդակել՝ փաստաթղթաշրջանառությունը արդի գործիքներով կազմակերպելու գործում,

2) կարողանում է մշակել թվայնացված քաղաքացիական և իրավական համակարգից օգտվող մասնագետների վերապատրաստման համար անհրաժեշտ նյութեր,

3) կարողանում է ծրագրել և կազմակերպել թվայնացված քաղաքացիական և իրավական համակարգից օգտվող մասնագետների վերապատրաստման դասընթաց,

4) կարողանում է վարել թվայնացված քաղաքացիական և իրավական համակարգից օգտվող մասնագետների վերապատրաստման դասընթացը։

 

 

Աղյուսակ 6

 

Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն»

մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման օրինակելի

ուսումնական պլան՝ 0612.04.01.5-01 «Համակարգերի տեսության կիրառություններ

կրթամշակութային ոլորտում» մասնագիտացման համար

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների քանակը

Ուսանողի

առավելագույն

բեռնվածու-

թյունը, ժամ

Պարտադիր լսարանային

պարապմունք-

ներ, ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

 

Ընդհանուր հասարակագիտական, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական

1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթ

 

108

72

Ա տարի

2.

Տնտեսագիտություն

 

81

54

Ա տարի

3.

Քաղաքագիտություն և հասարակագիտություն

 

81

54

Ա տարի

4.

Իրավունք

 

54

36

Ա տարի

5.

Պատմություն

 

81

54

Ա տարի

6.

Օտար լեզու 1

 

108

72

Ա տարի

7.

Օտար լեզու 2

 

108

72

Ա տարի

8.

Մարմնակրթություն

 

186

124

Ա-Գ տարի

9.

Բնապատկեր և բնապահպանություն

 

54

36

Ա տարի

10.

Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ

 

42

28

Ա տարի

 

Ընդամենը

   

602

 
 

Առանցքային հմտություններ

1.

Աշխատանքի անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

Ա տարի

2.

Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

 

54

36

Ա տարի

3.

Հաղորդակցման հմտություններ

 

54

36

Ա տարի

4.

Ձեռներեցություն

 

108

72

Ա տարի

 

Ընդամենը

 

270

180

 

 

Ընդհանուր մասնագիտական

1.

Ճարտարագիտության ներածություն

 

108

72

Ա-Գ տարի

2.

Նախագծի խնդրի ձևակերպում

 

108

72

Բ տարի

3.

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ շուկայի հետազոտություն

 

108

72

Բ տարի

4.

Նախագծի ռազմավարության և ճարտարապետության մշակում

 

108

72

Բ տարի

5.

Արտադրանքի փորձարարական նմուշների ստեղծում

 

108

72

Բ տարի

6.

Փորձանմուշի արդյունավետության և հուսալիության գնահատում

 

108

72

Բ տարի

7.

Արտադրանքի որակի ապահովման չափանիշների մշակում

 

108

72

Բ տարի

8.

Արտադրանքի վաճառքի և երաշխիքային սպասարկման կազմակերպում

 

108

72

Բ տարի

9.

Աշխատանքային ծրագրի կազմում

 

108

72

Բ տարի

10.

Ներդրումային ծրագրի կազմում

 

108

72

Գ տարի

11.

Ծրագրի կիրառման նախապատրաստական դասընթացների կազմակերպում և կառավարում

 

108

72

Գ տարի

12.

Արտադրական գործընթացի կառավարում

 

108

72

Գ տարի

  

Ընդամենը

 

1296

864

 
 

Հատուկ մասնագիտական

1.

Կրթական համակարգերի դասակարգում ըստ տեսակների և գործառույթների

 

108

72

Գ տարի

2.

Կրթական համակարգի գործնական մշակում

 

108

72

Գ տարի

3.

Կրթական հաստատությունների թվային կառավարման համակարգի մշակում

 

108

72

Գ տարի

4.

Մշակութային հաստատությունների դասակարգումը ըստ տեսակի և գործառնության

 

108

72

Գ տարի

5.

Մշակութային հաստատության կառավարման համակարգի մշակում

 

108

72

Գ տարի

6.

Մշակութային հաստատության կառավարման համակարգերի թվայնացում

 

108

72

Գ տարի

7.

Կրթամշակութային հաստատությունների կառավարման, փաստաթղթաշրջանառության և այլ գործառույթների թվայնացումը

 

108

72

Գ տարի

 

Ընդամենը`

 

756

504

 

 

Ընտրովի

 

90

60

 

 

Պահուստային ժամեր

 

33

22

 
 

Ընդամենը`

62

3348

2232

 
 

Խորհրդատվություն

 

300

 

 
 

Պրակտիկա

52

     
 

Միջանկյալ ատեստավորում

8

     
 

Պետական ամփոփիչ ատեստավորում

1

     
 

Ընդամենը`

123

6642

4104

 

 

 

Աղյուսակ 7

 

Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն»

մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման օրինակելի

ուսումնական պլան՝ 0612.04.01.5-02 «Համակարգերի տեսության

կիրառություններ տնտեսության մեջ» մասնագիտացման համար

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների քանակը

Ուսանողի

առավելագույն

բեռնվածու-

թյունը, ժամ

Պարտադիր լսարանային

պարապմունք-

ներ, ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

1.

Ընդհանուր հասարակագիտական, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական

2.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

Ա տարի

3.

Տնտեսագիտության հիմունքներ

 

81

54

Ա տարի

4.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

81

54

Ա տարի

5.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

Ա տարի

6.

Պատմություն

 

81

54

Ա տարի

7.

Օտար լեզու 1

 

108

72

Ա տարի

8.

Օտար լեզու 2

 

108

72

Ա տարի

9.

Մարմնակրթություն

 

180

120

Ա-Գ տարի

10.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

Ա տարի

11.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

Ա տարի

 

Ընդամենը

 

897

598

 
 

Առանցքային հմտություններ

       

1.

Աշխատանքի անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

Ա տարի

2.

Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

 

54

36

Ա տարի

3.

Հաղորդակցման հմտություններ

 

54

36

Ա տարի

4.

Ձեռներեցություն

 

108

72

Ա տարի

 

Ընդամենը

 

270

180

 
 

Ընդհանուր մասնագիտական

 

 

   

1.

Ճարտարագիտության ներածություն

 

108

72

Ա-Գ տարի

2.

Նախագծի խնդրի ձևակերպում

 

108

72

Բ տարի

3.

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ շուկայի հետազոտություն

 

108

72

Բ տարի

4.

Նախագծի ռազմավարության և ճարտարապետության մշակում

 

108

72

Բ տարի

5.

Արտադրանքի փորձարարական նմուշների ստեղծում

 

108

72

Բ տարի

6.

Փորձանմուշի արդյունավետության և հուսալիության գնահատում

 

108

72

Բ տարի

7.

Արտադրանքի որակի ապահովման չափանիշների մշակում

 

108

72

Բ տարի

8.

Արտադրանքի վաճառքի և երաշխիքային սպասարկման կազմակերպում

 

108

72

Բ տարի

9.

Աշխատանքային ծրագրի կազմում

 

108

72

Բ տարի

10.

Ներդրումային ծրագրի կազմում

 

108

72

Գ տարի

11.

Ծրագրի կիրառման նախապատրաստական դասընթացների կազմակերպում և կառավարում

 

108

72

Գ տարի

12.

Արտադրական գործընթացի կառավարում

 

108

72

Գ տարի

 

Ընդամենը

 

1296

864

 

 

Հատուկ մասնագիտական

1.

Կազմակերպությունների դասակարգումը ըստ հորիզոնական և ուղղաձիգ շուկաների

 

216

144

Գ տարի

2.

Կազմակերպության աշխատանքի կազմակերպում

 

216

144

Գ տարի

3.

Առևտրաարդյունաբերական կազմակերպության կառավարման, փաստաթղթաշրջանառության և այլ գործառույթների թվայնացում

 

216

144

Գ տարի

 

Ընդամենը

 

648

432

 

 

Ընտրովի

 

90

60

 
 

Պահուստային ժամեր

 

39

26

 
 

Ընդամենը`

60

3240

2160

 
 

Խորհրդատվություն

 

300

   
 

Պրակտիկա

54

     
 

Միջանկյալ ատեստավորում

8

     
 

Պետական ամփոփիչ ատեստավորում

1

     
 

Ընդամենը`

123

6642

4104

 

 

 

Աղյուսակ 8

 

Միջին մասնագիտական կրթության 0612.04.5 «Համակարգերի տեսություն»

մասնագիտության 0612.04.01.5 «Համակարգաբան» որակավորման օրինակելի

ուսումնական պլան՝ 0612.04.01.5-03 «Համակարգերի տեսության կիրառություններ

քաղաքացիական, իրավական և ռազմական ոլորտում» մասնագիտացման համար

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների քանակը

Ուսանողի

առավելագույն

բեռնվածու-

թյունը, ժամ

Պարտադիր լսարանային

պարապմունք-

ներ, ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

1.

Ընդհանուր հասարակագիտական, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական

2.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

Ա տարի

3.

Տնտեսագիտության հիմունքներ

 

81

54

Ա տարի

4.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

81

54

Ա տարի

5.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

Ա տարի

6.

Պատմություն

 

81

54

Ա տարի

7.

Օտար լեզու 1

 

108

72

Ա տարի

8.

Օտար լեզու 2

 

108

72

Ա տարի

9.

Մարմնակրթություն

 

180

120

Ա-Գ տարի

10.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

Ա տարի

11.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

Ա տարի

 

Ընդամենը

 

897

598

 

1.

Առանցքային հմտություններ

2.

Աշխատանքի անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

Ա տարի

3.

Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

 

54

36

Ա տարի

4.

Հաղորդակցման հմտություններ

 

54

36

Ա տարի

5.

Ձեռներեցություն

 

108

72

Ա տարի

 

Ընդամենը

 

270

180

 

 

Ընդհանուր մասնագիտական

1.

Ճարտարագիտության ներածություն

 

108

72

Ա-Գ տարի

2.

Նախագծի խնդրի ձևակերպում

 

108

72

Բ տարի

3.

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ շուկայի հետազոտություն

 

108

72

Բ տարի

4.

Նախագծի ռազմավարության և ճարտարապետության մշակում

 

108

72

Բ տարի

5.

Արտադրանքի փորձարարական նմուշների ստեղծում

 

108

72

Բ տարի

6.

Փորձանմուշի արդյունավետության և հուսալիության գնահատում

 

108

72

Բ տարի

7.

Արտադրանքի որակի ապահովման չափանիշների մշակում

 

108

72

Բ տարի

8.

Արտադրանքի վաճառքի և երաշխիքային սպասարկման կազմակերպում

 

108

72

Բ տարի

9.

Աշխատանքային ծրագրի կազմում

 

108

72

Բ տարի

10.

Ներդրումային ծրագրի կազմում

 

108

72

Գ տարի

11.

Ծրագրի կիրառման նախապատրաստական դասընթացների կազմակերպում և կառավարում

 

108

72

Գ տարի

12.

Արտադրական գործընթացի կառավարում

 

108

72

Գ տարի

 

Ընդամենը

 

1296

864

 
 

Հատուկ մասնագիտական

1.

Կազմակերպության քաղաքացիական և իրավական գործունեության կազմակերպում

 

216

144

Գ տարի

2.

Կազմակերպության արտադրահամակարգի փաստաթղթավորում

 

216

144

Գ տարի

3.

Կազմակերպության քաղաքացիական և իրավական գործունեության կառավարման և փաստաթղթաշրջանառության թվայնացում

 

216

144

Գ տարի

 

Ընդամենը

 

648

432

 
 

Ընտրովի

 

90

60

 
 

Պահուստային ժամեր

 

39

26

 
 

Ընդամենը`

60

3240

2160

 
 

Խորհրդատվություն

 

300

   
 

Պրակտիկա

54

     
 

Միջանկյալ ատեստավորում

8

     
 

Պետական ամփոփիչ ատեստավորում

1

     
 

Ընդամենը`

123

6642

4104

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական