Համարը 
ՆՀ-41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.01.01-2023.01.31 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
25.01.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածները և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված հավելվածի 8.1-ին կետը՝ որոշում եմ.

 

1. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակ» պետական կառավարչական հիմնարկի ռազմական անվտանգության վարչությունը Արցախի Հանրապետության պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմնի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի՝ հաստիքներով և աշխատակիցներով հանդերձ:

 

2. Սահմանել, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության իրավահաջորդն է:

 

3. Արցախի Հանրապետության պետական նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի աշխատակազմ ստեղծելու, կենտրոնի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

4. Արցախի Հանրապետության պետական նախարարին և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն հրամանագրից բխող այլ իրավական ակտերի մեկամսյա ժամկետում ընդունման ուղղությամբ:

 

5. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արցախի Հանրապետության պետական բյուջեում սույն հրամանագրով պայմանավորված անհրաժեշտ վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

 

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի հունվարի 25

Ստեփանակերտ

ՆՀ-41-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2023 թվական