ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:
2. Հանդես գալ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությամբ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի փետրվարի 20
Ստեփանակերտ
ՆՀ-98-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2023 թվական