ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ,
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ,
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի անասնաբուժության պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի էներգետիկայի և էներգասպառման տեխնիկական վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի ջրային համակարգերի կառավարման պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի բնապահպանական և ընդերքի օգտագործման վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 9 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի անասնաբուժության պետական տեսչությունը (այսուհետ՝ Տեսչություն) Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ անասնաբուժության բնագավառում՝ հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Կոմիտեի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝
1) անասնաբուժասանիտարական պահանջների տեսակետից անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության նկատմամբ վերահսկողության ապահովումը.
2) կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի փոխադրման, ներմուծման, արտահանման, իրացման և վերամշակման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը.
3) Արցախի Հանրապետության տարածքով կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, լրացակերերի, անասնաբուժական դեղերի տարանցիկ փոխադրման նկատմամբ վերահսկողությունը.
4) ներմուծվող, արտահանվող և իրացվող կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, կերային խառնուրդների, լրացակերերի, անասնաբուժական դեղերի անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ վերահսկողությունը.
5) շրջակա միջավայրի պաշտպանության համար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անասնաբուժասանիտարական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
6) անասնաբուժության ոլորտում պետական վերահսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը (արդիականացման և առաջընթացի սկզբունքը).
7) պետական հսկողության ապահովումն անասնահամաճարակային իրավիճակի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա (գնահատման և կանխորոշման սկզբունքը).
8) անասնաբուժության ոլորտում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերումը, դրանց ներթափանցման և տարածման կանխումն ու վերացումը (արագ արձագանքման սկզբունքը):
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) վերահսկողություն է իրականացնում կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման (վաճառքի), կենդանիների աճեցման, պահման, տեղափոխման, իրացման, վաճառքի, սպանդի փուլերի և այդ գործընթացներում տնտեսավարողների գործունեության նկատմամբ.
2) վերահսկողություն է իրականացնում կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման (վաճառքի) փուլերում նորմատիվ իրավական ակտերով և նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ.
3) իրականացնում է պետական վերահսկողություն անասնաբուժական գործունեության, Արցախի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համալիրում անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ, այդ գործընթացում համագործակցում է պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ.
4) պետական վերահսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և Արցախի Հանրապետության տարածքից արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերի, լրացակերերի, մանրէական տարատեսակների, անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների անվտանգության, ինչպես նաև պահման, բաշխման, օգտագործման, իրացման (վաճառքի) (գործընթացների) նկատմամբ.
5) կազմակերպում և իրականացնում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման վարակիչ հիվանդությունների՝ Արցախի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ.
6) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերման դեպքում տեղեկացնում է պետական սանիտարահիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմնին, կազմակերպում և իրականացնում է համատեղ միջոցառումներ.
7) վերահսկողություն է իրականացնում կենդանիների կենսագործունեության համար նախատեսված ջրի անասնաբուժասանիտարական անվտանգության նկատմամբ.
8) անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և սահմանված կարգով և ժամկետներում ստանում է համապատասխան տեղեկատվություն, հաշվետվություններ, իրականացնում է վերլուծություն.
9) տալիս է կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, վերահսկողություն է իրականացնում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման նկատմամբ.
10) վերահսկողություն է իրականացնում կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման, իրականացման և վաճառքի գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ.
11) պետական վերահսկողություն է իրականացնում մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանք տնօրինող կազմակերպությունների կողմից վտանգի աղբյուրի վերլուծության և ռիսկերի կառավարման համակարգի ներդրման և կիրառման նկատմամբ.
12) վերահսկողություն է իրականացնում կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների նկատմամբ.
13) ժամանակավորապես արգելում է գյուղատնտեսական կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը, այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վտանգավոր ազդեցության վտանգ՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ստանալը.
14) մշակում և իրականացնում է անասնաբուժական վերահսկողության բնագավառում ծրագրեր, համագործակցում է միջազգային համապատասխան կառույցների հետ.
15) անասնաբուժական անվտանգության ապահովման նպատակով ապահովում է համագործակցություն միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ և փոխանակում տեղեկատվություն.
16) պետական վերահսկողություն է իրականացնում կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին կենդանական ծագման հումքի, կերի, կերային խառնուրդի, կերային հավելման, կենդանիների, անասնաբուժական դեղամիջոցների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ.
17) հայտնաբերում է կենդանական ծագման հումքում, կերերում, կերային հավելումներում, կերային խառնուրդներում, բուսական անասնաբուժական դեղամիջոցներ, աղտոտիչներ, պեստիցիդներ և հսկողություն է իրականացնում դրանց մնացորդային քանակությունների նկատմամբ.
18) կենդանիների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, իրացման (վաճառքի) գործընթացներում իրականացնում է մշտադիտարկում, ուսումնասիրություն և իրավիճակի վերլուծություն.
19) կազմակերպում է սերոմոնիթորինգի աշխատանքներ և իրականացնում գործընթացների վերահսկում.
20) իր իրավասության սահմաններում իրականացնում է անասնաբուժության բնագավառը վերահսկող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
21) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
22) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչությունը ղեկավարում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է անասնաբուժության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը՝
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների պատշաճ կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է Կոմիտեին վերապահված բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողական գործառույթներ և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Կոմիտեի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման գործառույթների իրականացման ընթացքում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ապահովումը.
2) բուսասանիտարական կանոններով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
3) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից` հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, բույսերի վնասակար օրգանիզմների դեմ իրականացվող պայքարի, թունանյութերի, սերմանյութերի, տնկանյութերի (արմատակալների) արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և օգտակար այլ հատկությունների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
5) բուսասանիտարիայի ոլորտում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերումը, դրանց ներթափանցման և տարածման կանխումն ու վերացումը (արագ արձագանքման սկզբունքը).
6) պետական վերահսկողության ապահովումը բուսասանիտարական իրավիճակի, բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա (գնահատման և կանխորոշման սկզբունքը).
7) բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը (արդիականացման և առաջընթացի սկզբունք):
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ.
2) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
3) Արցախի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ, վերահսկողություն է իրականացնում այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ, կատարում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, արդյունքների հիման վրա որոշում կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները և ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.
4) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում, իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
5) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Արցախի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.
6) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Արցախի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.
7) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ.
8) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.
9) վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական հողերից, ոռոգման ջրից, բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից փորձաքննության նպատակով կատարվող նմուշառման, հողերի մշակության, սերմանյութերի և տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում որակի բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.
10) իր իրավասության սահմաններում իրականացնում է բուսասանիտարիայի բնագավառը վերահսկող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
11) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
12) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Կոմիտեի և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչությունը ղեկավարում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով` Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների պատշաճ կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, իր պաշտոնի անձնագրով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Կոմիտեին վերապահված սննդամթերքի անվտանգության բնագավառում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Կոմիտեի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝
1) սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան (արտադրությունից մինչև սպառումը) որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելը (սպառողների շահերի պաշտպանության սկզբունք).
2) սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հասարակությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը, ներառյալ` սպառողին խորհրդատվության տրամադրումը (թափանցիկության սկզբունք).
3) սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության ապահովումը հետագծելիության կիրառմամբ (հետագծելիության սկզբունք).
4) սննդամթերքի անվտանգության գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը (ռիսկերի վերլուծության սկզբունք).
5) սննդամթերքի անվտանգության ապահովման համար սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ (ներառյալ` անասնակեր և առաջնային գյուղատնտեսական մթերք արտադրողները, վերամշակողները, իրացնողները) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը (տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության սկզբունք).
6) սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, երբ վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմքերը բավարար չեն կամ անորոշ են, ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցների կիրառումը (նախազգուշացման սկզբունք).
7) սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը (արդիականացման և առաջընթացի սկզբունք).
8) պետական հսկողության ապահովումը սննդամթերքի անվտանգության, սննդամթերքի արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա (գնահատման և կանխորոշման սկզբունք).
9) սննդամթերքի անվտանգության ոլորտում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերում, դրանց ներթափանցման և տարածման կանխում ու վերացում (արձագանքման սկզբունք):
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ.
2) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքում, կենդանական ծագման հումքում, բուսական արտադրանքում աղտոտիչների և դրանց մնացորդային քանակությունների նկատմամբ.
3) վերահսկում է Արցախի Հանրապետության տարածքով սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ներքին փոխադրումների, արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացները.
4) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) նկատմամբ.
5) աջակցում է սննդամթերքի արտադրության բնագավառում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրմանը և վերահսկողություն է իրականացնում ներդրված համակարգի նկատմամբ.
6) վերահսկողություն է իրականացնում վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր կենդանական ծագման հումքի, վտանգավոր բուսական արտադրանքի ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների նկատմամբ.
7) սննդամթերքի անվտանգության և որակի, համապատասխանության գնահատման բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստանում է համապատասխան տեղեկատվություն, հաշվետվություններ, սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում վերլուծություն, ստուգում արձանագրված տվյալների հավաստիությունը.
8) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգությունը և լաբորատոր հետազոտությունները հավաստող ուղեկցող փաստաթղթեր տալու, հաշվառելու և օգտագործելու գործընթացների նկատմամբ.
9) վերահսկողություն է իրականացնում սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ.
10) չափագիտական վերահսկողություն է իրականացնում փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի նկատմամբ.
11) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ.
12) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների` որակական հատկությունների պահպանության, փաթեթավորման անվնաս պահպանման և աղտոտումից պաշտպանման՝ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանության նկատմամբ.
13) վերահսկում է սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքների կառուցման, կահավորման, վերանորոգման` նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.
14) ամփոփում և վերլուծում է սույն կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքները.
15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում իրականացնում է վարչական վարույթ.
16) իր իրավասության սահմաններում իրականացնում է սննդամթերքի անվտանգության վերահսկողության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստում.
17) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
18) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով համագործակցում է միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ և փոխանակում տեղեկատվություն.
19) իրականացնում է օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչությունը ղեկավարում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով՝ Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների պատշաճ կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին
10) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում կարող է Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) Արցախի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների պետական հաշվառումն ու միասնական համարանիշների ապահովումը.
2) գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի ապահովումը.
3) գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական համարանիշների և տեխնիկական վկայագրերի ու կտրոնների, ինչպես նաև տրակտորների վարման իրավունքի վկայականների պատվիրում, ձեռքբերում ու տրամադրում.
2) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների առկա քանակի և սարքինության հաշվառում.
3) գյուղատնտեսական տեխնիկա վարելու իրավունք տալու նպատակով քննությունների ընդունում և տրակտորիստ-մեքենավարի (տրակտորիստի) վկայականի տրամադրում.
4) վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների պահպանման նկատմամբ.
5) իր իրավասության սահմաններում իրականացնում է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման բնագավառը վերահսկող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
6) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
7) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչությունը ղեկավարում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատողները հանդիսանում են գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչներ:
12. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրություններով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
13. Տեսչության պետը պատասխանատու է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական շահագործման կանոնների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման, ինչպես նաև դրանց` Արցախի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
14. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
15. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների պատշաճ կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
16. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
18. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
19. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 5
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատակազմի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության պետական տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.
2) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում օրենքով սահմանված կարգով տեխնիկական ստուգումների կատարում.
2) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս ակտ-կարգադրագրերի կազմում, դրանցում նշված պահանջների կատարման վերահսկում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշման ընդունում.
3) տեխնիկական ստուգումների հիման վրա, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կիլովոլտ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 մեգավատտից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը.
4) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրանց մասնագիտական քննության իրականացում` տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումները բացահայտելու և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով.
5) էներգատեղակայանքներում տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրության վարում և վերլուծության կատարում.
6) իր իրավասության սահմաններում իրականացնում է էներգետիկայի և էներգասպառման ոլորտը վերահսկող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
7) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
8) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչությունը ղեկավարում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների պատշաճ կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին` դրանց կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.
9) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավասու մարմիններ ներկայացնում է հաղորդում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավախախտումներ թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու մասին.
10) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
11) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
12) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
13) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
14) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
15) պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
16) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 6
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
2) իր իրավասության սահմաններում համակարգում է տարածքային կառավարման մարմինների հետ տրանսպորտի բնագավառում գործունեությունը.
3) իր իրավասության սահմաններում համակարգում, վերլուծում և կանխատեսում է տրանսպորտի բնագավառին վերաբերող տեղեկատվությունը.
4) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրումների նկատմամբ վերահսկողության իրականացման միջոցով Արցախի Հանրապետության կողմից կնքված միջազգային համաձայնագրերի պահանջների կատարմանը նպաստելը.
5) ապահովում է Արցախի Հանրապետության տարածքում ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների միասնական համարանիշներն ու պետական հաշվառումը.
6) ապահովում է ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների վարման իրավունքի փաստաթղթերը.
7) վերահսկում է ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների ապահովումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ.
2) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության և օտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ.
3) վերահսկողություն է իրականացնում ավտոկայարանային ու երթակարգավարական ծառայությունների կողմից փոխադրողների և ուղևորների սպասարկմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ, ներկայացնում առաջարկություններ սպասարկման ու ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ.
4) ապահովում է մասնակցությունն Արցախի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպմանը, այդ իրավունքը շահած կազմակերպությունների կողմից ուղևորափոխադրումներին ներկայացվող` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
5) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ` տրանսպորտային օրենսդրության պահանջները խախտող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման, վթարայնության նվազեցման, տրանսպորտի տեխնիկական շահագործման և բնապահպանական պահանջների կատարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
6) իր իրավասության սահմաններում իրականացնում է վերահսկողություն սահմանված կարգով լիցենզավորված տրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ.
7) իրականացնում է ընդհանուր օգտագործման տրանսպորտում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան պետական մարմինների հետ համատեղ ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ.
8) իր իրավասության սահմաններում իրականացնում է հսկողություն տրանսպորտի օբյեկտների և դրանց պաշտպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի, իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
9) իրականացնում է ընդհանուր օգտագործման տրանսպորտում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան պետական մարմինների հետ համատեղ ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ.
10) իր իրավասության սահմաններում իրականացնում է վերահսկողություն ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի տարածքում գտնվող՝ Արցախի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների) օտարման շերտերում (և) կամ պաշտպանական գոտիներում գովազդի մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման, ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ.
11) վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման նկատմամբ.
12) վերահսկողություն է իրականացնում ջրային և էլեկտրատրանսպորտային տրանսպորտի գործունեության նկատմամբ.
13) ապահովում է տրանսպորտով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման հարցերով շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համագործակցությունը.
14) իր իրավասության սահմաններում իրականացնում է ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենաների, մեխանիզմների և դրանց կցորդների, ջրային տրանսպորտային միջոցների կադաստրի վարում.
15) ապահովում է պետհամարանիշների և տեխնիկական վկայագրերի, ինչպես նաև ճանապարհաշինարարական և շինարարական տեխնիկաների վարման իրավունքի վկայականների պատվիրումը, ձեռքբերումն ու տրամադրումը.
16) իր իրավասության սահմաններում իրականացնում է ինքնագնաց մեքենաներ վարելու իրավունք տալու նպատակով քննությունների ընդունում և մեքենավարի վկայականի տրամադրում.
17) վերահսկողություն է իրականացնում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների նկատմամբ.
18) վերահսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի պահանջների կատարման նկատմամբ.
19) իր իրավասության սահմաններում իրականացնում է տրանսպորտի բնագավառը վերահսկող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
20) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
21) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչությունը ղեկավարում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է տրանսպորտի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով՝ Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների պատշաճ կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 7
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ` հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման բնագավառներում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Կոմիտեի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը.
2) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
3) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումն ու վերացումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) պետական վերահսկողություն է իրականացնում ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու, ինչպես նաև ծառայություններ, բացառությամբ` հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների, մատուցելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.
2) իրականացնում է պետական չափագիտական վերահսկողություն պետական չափագիտական վերահսկողության ոլորտներում չափման միջոցների արտադրության, տեղակայման, շահագործման, պահպանման և նորոգման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, ինչպես նաև իրացվող փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ.
3) իրականացնում է շուկայում իրականացվող ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալների հավաքագրում, մշակում և ամփոփում տեղեկատվական բազայում.
4) դիտարկումներ (մոնիթորինգ), ուսումնասիրություններ և ստուգումներ է իրականացնում ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ կապված` մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ.
5) համապատասխան պատասխանատվության միջոցներ, այդ թվում` վարչական պատասխանատվություն է կիրառում ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, ինչպես նաև օրենսդրական չափագիտության բնագավառներում, խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ.
6) իրականացնում է վերահսկողություն թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ.
7) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդունում և ամփոփում է տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվություններ, տեղեկություններ.
8) իր իրավասության սահմաններում իրականացնում է շուկայի բնագավառի վերահսկմանն ուղղված օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
9) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
10) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչության ղեկավարումն իրականացնում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է շուկայում ոչ պարենային ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) համապատասխանության հավաստման և չափումների միասնականության ապահովման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման, Տեսչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 8
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատակազմի ջրային համակարգերի կառավարման պետական տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ ջրային համակարգերի բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Կոմիտեի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի շահագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) վերահսկողություն է իրականացնում ջուրը՝ ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելու (այդ թվում՝ ինքնակամ օգտագործելու), ջուրն անտնտեսվար օգտագործելու, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).
2) վերահսկողություն է իրականացնում ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում՝ ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների ու անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելու, չկապարակնքելու, կապարակնիքները փոխելու (կեղծելու) կամ դիտավորյալ պոկելու, օգտագործման կանոնները խախտելու նկատմամբ.
3) վերահսկողություն է իրականացնում ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելու նկատմամբ.
4) վերահսկողություն է իրականացնում արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու նկատմամբ.
5) վերահսկողություն է իրականացնում ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու նկատմամբ.
6) վերահսկողություն է իրականացնում ռեկրեացիայի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).
7) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
8) իր իրավասության սահմաններում իրականացնում է ջրային համակարգերի բնագավառը վերահսկող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
9) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչությունը ղեկավարում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է ջրային համակարգերի օգտագործման և պահպանության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` Արցախի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների պատշաճ կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեին և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 9
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 30-ի N 206-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատակազմի բնապահպանական և ընդերքի օգտագործման վերահսկողության պետական տեսչությունը (այսուհետ՝ Տեսչություն) Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և ընդերքօգտագործման բնագավառներում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Կոմիտեի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է:
9. Տեսչության խնդիրներն են՝
1) բնապահպանության և ընդերքի ոլորտներում ռիսկերի կառավարումը և Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև իրականացված վերահսկողության շրջանակներում կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը.
2) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների, բնական ռեսուրսների ոչ բանական օգտագործման կանխարգելիչ կամ նվազեցման միջոցառումների իրականացումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) վերահսկողություն է իրականացնում անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայության և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ.
2) վերահսկողություն է իրականացնում մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների պահպանման նկատմամբ.
3) վերահսկողություն է իրականացնում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նորմերի ու պահանջների պահպանման նկատմամբ.
4) վերահսկողություն է իրականացնում մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայության և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանման նկատմամբ.
5) վերահսկողություն է իրականացնում տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների և այլ փոխադրամիջոցների ու կայանքների շահագործման ընթացքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների, պահանջների ու չափման կարգերի պահպանման նկատմամբ.
6) վերահսկողություն է իրականացնում բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման սահմանափակումների, պահանջների պահպանման նկատմամբ.
7) վերահսկողություն է իրականացնում մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների, ջրային ռեսուրսների պետական հաշվառման վարման կանոնների կատարման նկատմամբ.
8) վերահսկողություն է իրականացնում նոր օբյեկտների կառուցման, գործող օբյեկտի վերազինման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների, սարքավորումների կատարելագործման ու ներդրման դեպքում մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների ու պահանջների պահպանման նկատմամբ.
9) վերահսկողություն է իրականացնում կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների ու պահանջների պահպանման նկատմամբ.
10) վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահման և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ.
11) վերահսկողություն է իրականացնում օզոնային շերտի պահպանության համար սահմանված սահմանափակումների և պահանջների պահպանման նկատմամբ.
12) վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանման նկատմամբ.
13) վերահսկողություն է իրականացնում ջրօգտագործման թույլտվություն և ազատ ջրօգտագործում պահանջող ջրօգտագործման իրականացման պահանջների կատարման նկատմամբ.
14) վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսները սահմանված չափաքանակներից ավելի աղտոտվելուց զերծ պահելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի, ջրահավաք ավազաններում ջրային ռեժիմի սահմանափակումների պահպանման նկատմամբ.
15) վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբյուսների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրման պահանջների կատարման նկատմամբ.
16) վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների վիճակի վրա ազդող աշխատանքների կատարման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
17) վերահսկողություն է իրականացնում հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
18) վերահսկողություն է իրականացնում ջրի ազգային ծրագրով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի՝ չափաքանակների ու սահմանափակումների կատարման նկատմամբ.
19) վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանության և անօտարելի գոտիների) պահանջների կատարման նկատմամբ.
20) վերահսկողություն է իրականացնում հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, աղակալումից, արտադրական և սպառման թափոններով, քիմիական նյութերով աղտոտումից, սողանքներից և հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանման և բնապահպանական միջոցառումների կատարման նկատմամբ.
21) վերահսկողություն է իրականացնում հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման պահանջների պահպանման նկատմամբ.
22) վերահսկողություն է իրականացնում բնապահպանական` ներառյալ բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման համար տրամադրված հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման համար սահմանված բնապահպանական սահմանափակումների ու նորմերի պահպանման նկատմամբ.
23) վերահսկողություն է իրականացնում բնապահպանական, ջրային, անտառային ֆոնդի հողերի, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի նպատակային ու գործառնական նշանակության օգտագործման, ինչպես նաև այդ հողերի սանիտարական և պահպանական գոտիների (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների) համար հողաշինարարական, անտառաշինական, քաղաքաշինական փաստաթղթերով և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաներով սահմանված նորմերի պահպանման նկատմամբ.
24) վերահսկողություն է իրականացնում երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների ապահովման նկատմամբ.
25) վերահսկողություն է իրականացնում ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների ապահովման նկատմամբ.
26) վերահսկողություն է իրականացնում ուսումնասիրության աշխատանքային ծրագրերին և արդյունահանման նախագծերին համապատասխան` ընդերքօգտագործման աշխատանքների ապահովման նկատմամբ.
27) վերահսկողություն է իրականացնում օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզման և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործման կամ դրանց պահեստավորման ու պահպանման նկատմամբ.
28) վերահսկողություն է իրականացնում ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերին համապատասխան բնապահպանական (այդ թվում՝ ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման պահանջների ու պայմանների պահպանման ապահովման նկատմամբ.
29) վերահսկողություն է իրականացնում ընդերքօգտագործման ընթացքում բնապահպանական կառավարման պլանի առկայության ապահովման և պլանով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ.
30) վերահսկողություն է իրականացնում ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանի առկայության ապահովման և պլանով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ.
31) վերահսկողություն է իրականացնում ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ.
32) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում հանքի փակման աշխատանքների՝ հանքի փակման ծրագրին համապատասխան իրականացման նկատմամբ.
33) վերահսկողություն է իրականացնում օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխման և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանման նկատմամբ.
34) վերահսկողություն է իրականացնում հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանման նկատմամբ.
35) վերահսկողություն է իրականացնում հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման ապահովման նկատմամբ.
36) վերահսկողություն է իրականացնում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման նկատմամբ.
37) վերահսկողություն է իրականացնում կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
38) վերահսկողություն է իրականացնում վայրի կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների` Արցախի Հանրապետությունից արտահանման, ներմուծման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.
39) վերահսկողություն է իրականացնում Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև բուսական համակեցությունների պահպանության համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.
40) վերահսկողություն է իրականացնում կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների վերաբնակեցման, կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.
41) վերահսկողություն է իրականացնում ժամանակակից կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմների օգտագործման պահանջների պահպանման նկատմամբ.
42) վերահսկողություն է իրականացնում բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերի, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրի, բնադրավայրերի, միգրացիոն ուղիների պահպանության համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.
43) վերահսկողություն է իրականացնում բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների՝ գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման նկատմամբ.
44) վերահսկողություն է իրականացնում վայրի կենդանիների որսի և ձկնորսության կանոնների պահպանման նկատմամբ.
45) վերահսկողություն է իրականացնում բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմների պահպանության պահանջների կատարման, ընդհանուր օգտագործման տարածքներում ծառերի, թփերի, զբոսայգիների և այլ կանաչ գոտիների պահպանման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
46) վերահսկողություն է իրականացնում անտառներում ծառերի, թփերի, մատղաշի և մշակաբույսերի պահպանման, ծառերի ու թփերի հատման կանոնների պահպանման նկատմամբ.
47) վերահսկողություն է իրականացնում անտառներն արտադրական և կենցաղային կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, քիմիական նյութերով և թափոններով աղտոտելը կանխարգելող սահմանափակումների պահպանման նկատմամբ.
48) վերահսկողություն է իրականացնում անտառային ֆոնդի տարածքներում խոտհնձի, անասունների արածեցման, խոտհարքների և արոտահանդակների օգտագործման կանոնների պահպանման նկատմամբ.
49) վերահսկողություն է իրականացնում անտառաշինական փաստաթղթերին համապատասխան անտառավերականգնման և այլ աշխատանքների կատարման նկատմամբ.
50) վերահսկողություն է իրականացնում վտանգավոր նյութերի ու թափոնների՝ Արցախի Հանրապետությունից արտահանման, Արցախի Հանրապետություն դրանց ներմուծման և Արցախի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.
51) վերահսկողություն է իրականացնում թափոնների գոյացման և տեղադրման նորմատիվային պահանջների կատարման նկատմամբ.
52) վերահսկողություն է իրականացնում թափոնների անձնագրավորման և ռեեստրի վարման կարգի պահանջների կատարման նկատմամբ.
53) վերահսկողություն է իրականացնում թափոնների պետական հաշվառման վարման կանոնների կատարման նկատմամբ.
54) վերահսկողություն է իրականացնում փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված պահանջների ու միջոցառումների ապահովման և կատարման նկատմամբ.
55) վերահսկողություն է իրականացնում բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի պահանջների պահպանման նկատմամբ.
56) վերահսկողություն է իրականացնում բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և վճարների հաշվարկման կարգի պահպանման նկատմամբ.
57) վերահսկողություն է իրականացնում բնապահպանական և բնօգտագործման վարչական վիճակագրության վարման և հաշվետվությունների ներկայացման կարգի պահպանման նկատմամբ.
58) վերահսկողություն է իրականացնում նաև բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.
59) բնապահպանության և ընդերքի ոլորտներում Արցախի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.
60) միջնորդագրեր է ներկայացնում լիազոր մարմիններ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաները, թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու, ինչպես նաև անձանց հետ կնքված պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ.
61) իր վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց հանձնարարականներ, զգուշացումներ տալը, ինչպես նաև որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելը.
62) ապահովում է բնական ռեսուրսներին պատճառված վնասի չափը հաշվարկելը և գանձումը.
63) ստուգում է բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և վճարների հաշվարկման կարգը.
64) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգին համապատասխան Տեսչության կողմից վերահսկվող ոլորտներին առնչվող վիճակագրական հաշվետվությունների, բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունների ընդունումը, վերլուծությունը, բնապահպանության և ընդերքի ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական գործառույթների ուղղումը դեպի ավելի ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.
65) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ վարչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.
66) իր իրավասության սահմաններում իրականացնում է բնապահպանության և ընդերքի բնագավառը վերահսկող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
67) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
68) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
11. Տեսչությունը կառավարում է Կոմիտեի նախագահը: Տեսչության ղեկավարումն իրականացնում է Տեսչության պետը, որը միաժամանակ Արցախի Հանրապետության բնապահպանական գլխավոր տեսուչն է: Տեսչության պետը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
12. Իր գործունեության ընթացքում Տեսչության պետն առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Կոմիտեի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև իրավական այլ ակտերով:
13. Տեսչության պետը պատասխանատու է բնապահպանական և ընդերքի օգտագործման վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` Արցախի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
14. Տեսչության պետը հաշվետու է Կոմիտեի նախագահին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում` Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
15. Տեսչության պետը՝
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Կոմիտեի կողմից վարվող քաղաքականության մասով Կոմիտեի նախագահի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի նախագահին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, հանդես է գալիս Տեսչության անունից, ինչպես նաև տալիս է Տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
16. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Օրենքով, իրավական այլ ակտերով, Կոմիտեի և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կոմիտեի աշխատակազմը:
18. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
19. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական