ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2022-2023
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ` ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վճարովի համակարգում սովորող որոշ խմբերի ուսանողների 2022-2023 ուսումնական տարվա ուսման վարձերի՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի ապրիլի 11-ի N 239-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2022-2023
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ` ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վճարովի համակարգում սովորող որոշ խմբերի ուսանողների 2022-2023 ուսումնական տարվա ուսման վարձերի՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021, 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների բակալավրիատի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով և կլինիկական օրդինատուրայի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (միասին այսուհետ՝ ուսումնական հաստատություն) վճարովի համակարգում սովորող որոշ խմբերի ուսանողների 2022-2023 ուսումնական տարվա ուսման վարձերի՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) պայմանները, չափերը և կարգը:
2. Փոխհատուցումը տրվում է ուսումնական հաստատության կողմից ուսանողի` տվյալ կրթական ծրագրով ուսումնառության համար սահմանված ուսման վարձի մասնակի կամ լրիվ չափով` ուսումնական հաստատության կողմից սահմանված ուսման վարձի նկատմամբ նախատեսված զեղչի կիրառմամբ:
3. Փոխհատուցման գումարը հատկացվում է 2022-2023 ուսումնական տարվա համար` ուսումնական հաստատության կողմից ներկայացվող ցուցակների հիման վրա` ուսման վարձերի գումարների նշումով և կազմված՝ ըստ ուսանողի առաջադիմության, ուսանողի` սոցիալական խմբին պատկանելիության մասին համապատասխան տեղեկանքի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Արցախի Հանրապետության համայնքի ղեկավարի կողմից տրամադրված համապատասխան տեղեկանքի հիման վրա:
4. Կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) սոցիալական խմբի ուսանող` ուսանող, ով հանդիսանում է`
ա. զոհված զինծառայողի այրի կամ զավակ կամ ծնող,
բ. Արցախյան պատերազմներին մասնակցած և անհայտ կորած անձի ամուսին կամ զավակ կամ ծնող,
գ. Արցախյան պատերազմների 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի զավակ,
դ. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ Արցախյան պատերազմների 3-րդ խմբի հաշմանդամ կամ մանկուց հաշմանդամ երեխա,
ե. առանց ծնողական խնամքի մնացած երեխա.
2) տեղահանված ուսանող` ուսանող, ով հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում **-ով և ***-ով նշված բնակավայրերում, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Քարեգահ համայնքներում, Ներքին Սուս համայնքի Ներքին Սուս բնակավայրում և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառում ունեցող ու առնվազն 2020 թվականի օրացուցային տարվա՝ մինչև սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես կամ առավելապես բնակված կամ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին երեք օրացուցային տարվա ընթացքում մշտապես կամ առավելապես բնակված անձ: Սույն ենթակետով սահմանված փաստացի բնակության պահանջը չի տարածվում ուսումնառության նպատակով այլ բնակավայրում բնակված անձանց վրա.
3) սպայական կազմի զինծառայողի զավակ-ուսանող` ուսանող, ում ծնողը`
ա. հանդիսանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ գտնվող սպայական կազմի զինծառայող,
բ. հանդիսանում է պահեստազորի սպայական կազմի զինծառայող կամ պահեստազորի հաշվառումից հանվել է սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով, բացառությամբ պահեստազորի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում չծառայած սպայական կազմի զինծառայողի,
գ. ծառայում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, ում ընտանիքը հաշվառված և փաստացի բնակվում է Արցախի Հանրապետությունում,
դ. ստանում է զինվորական կենսաթոշակ,
ե. մահացել է զինվորական ծառայության ընթացքում:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021, 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների բակալավրիատի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված վճարովի համակարգում սովորող ուսանողներին տրվում է փոխհատուցում հետևյալ դեպքերում, պայմաններով և չափերով.
1) 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության մրցութային առարկաների քննություններից 75%-ին համարժեք և ավելի միավոր ապահոված լինելու դեպքում` 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար տրվում է փոխհատուցում տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով, իսկ 2022-2023 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով փոխհատուցում տրվում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության մրցութային առարկաների քննություններից 75%-ին համարժեք և ավելի միավոր ապահոված, ինչպես նաև 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում գնահատման բալային համակարգի առավելագույն միավորի առնվազն 65% միջին որակական գնահատական (այսուհետ՝ ՄՈԳ) ապահոված լինելու դեպքում.
2) 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների ընդունելության մրցութային առարկաների քննություններից 75%-ին համարժեք և ավելի միավոր ապահոված, ինչպես նաև նախորդ կիսամյակի արդյունքում գնահատման բալային համակարգի առավելագույն միավորի առնվազն 65% ՄՈԳ ապահոված լինելու դեպքում 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար տրվում է փոխհատուցում տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով, 2022-2023 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով փոխհատուցում տրվում է 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների ընդունելության մրցութային առարկաների քննություններից 75%-ին համարժեք և ավելի միավոր ապահոված, ինչպես նաև նախորդ կիսամյակի արդյունքում գնահատման բալային համակարգի առավելագույն միավորի առնվազն 65% ՄՈԳ ապահոված լինելու դեպքում.
3) 1-ին կուրսի սպայական կազմի զինծառայողի զավակ-ուսանողի և տեղահանված ուսանողի 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձը 100%-ով փոխհատուցվում է առանց ընդունելության մրցութային առարկաների քննությունների արդյունքների հաշվի առնման:
6. Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բակալավրիատի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող տեղահանված ուսանողին տրվում է փոխհատուցում 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձի 50%-ի չափով:
7. Սույն բաժնով սահմանված փոխհատուցումը չի տրվում, եթե`
1) ուսանողը փոխատեղման արդյունքում ուսուցման վճարովի համակարգից տեղափոխվել է ուսուցման անվճար համակարգ.
2) ուսանողը հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից.
3) հեռացված ուսանողը վերականգնվել է ուսումը շարունակելու համար, բացառությամբ Կարգի 6-րդ կետում նշված ուսանողների.
4) ուսանողը տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն, բացառությամբ Կարգի 6-րդ կետում նշված ուսանողների.
5) ուսանողը ուսումնական հաստատությունում փոխել է կրթական ծրագիրը, բացառությամբ Կարգի 6-րդ կետում նշված ուսանողների.
6) ուսանողն ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից.
7) ուսանողն ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից:
8. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտեգրացված կրթական ծրագրի Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով ուսումնառած և 2022-2023 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի բուժական մասնագիտությունների գծով ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված սովորողներին փոխհատուցում տրվում է՝
1) 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով՝ 2022 թվականին ուսումնառությունն ավարտելու արդյունքում առնվազն 65% ամփոփիչ ՄՈԳ ապահոված լինելու դեպքում.
2) 2022-2023 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով՝ 2022 թվականին ուսումնառությունն ավարտելու արդյունքում առնվազն 65% ամփոփիչ ՄՈԳ ապահոված լինելու դեպքում և, միաժամանակ, կլինիկական օրդինատուրայի 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակն ավարտելու արդյունքում առնվազն 65% ՄՈԳ ապահոված լինելու դեպքում:
3. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում`
1) փոխհատուցում տրվում է.
ա. բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգի 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կուրսի ուսանողին 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձի 100%-ի չափով, ինչպես նաև ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողին ակադեմիական պարտքեր չունենալու դեպքում՝ 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձի 100%-ի չափով,
բ. պետական ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգի 2-4-րդ կուրսերի ուսանողներին, 2-4-րդ կուրսերում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձի 100%-ի չափով,
գ. ոչ պետական ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին, 2-րդ և 3-րդ կուրսերում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին և 4-րդ կուրսում սովորող` սպայական կազմի զինծառայողի զավակ ուսանողին և տեղահանված ուսանողին 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների՝ ուսման վարձի 100%-ի չափով,
դ. ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրս ընդունված` պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած շրջանավարտ ուսանողին, ընդ որում` գերազանցությամբ ավարտած շրջանավարտ ուսանողին՝ 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձի 100%-ի, մյուսներին` 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների 50%-ի չափով,
ե. 2021 թվականին պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման համակարգ ընդունված և 3-րդ կուրսում սովորող ուսանողին 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների համար տրվում է փոխհատուցում, ընդ որում՝ 2021 թվականին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը գերազանցությամբ ավարտածներին ուսման վարձի 100%-ի, մյուսներին` 50%-ի չափով,
զ. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունից Արցախի Հանրապետության հավատարմագրված ուսումնական հաստատություն տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատված և ուսումը շարունակելու նպատակով Արցախի Հանրապետության հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության առկա համակարգ ընդգրկված ուսանողին` 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձի 100%-ի չափով,
է. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման վճարովի համակարգերում սովորող` սոցիալական խմբի ուսանողին՝ 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձի 100%-ի չափով, բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգում սովորող` սոցիալական խմբի ուսանողին` 2022-2023 ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսման վարձի 100%-ի, իսկ տեղահանված ուսանողին՝ 50%-ի չափով,
ը. բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման վճարովի համակարգերում սովորող` 2020-2021 ուսումնական տարում ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով ակադեմիական արձակուրդում գտնված ուսանողին՝ ուսումնառությունից մեկ կիսամյակ բացակայելու դեպքում տրվում է ուսման վարձի փոխհատուցում 2022-2023 ուսումնական տարվա մեկ կիսամյակի վարձավճարի 100%-ի չափով, իսկ ուսումնառությունից երկու կիսամյակ բացակայելու դեպքում՝ 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների հասանելիք վարձավճարի չափով, եթե ուսանողը չի օգտվել փոխհատուցումից 2021-2022 ուսումնական տարում,
թ. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի փորձնական ծրագրով որոշ մասնագիտությունների գծով («071403.01.6 Ռադիոտեխնիկա և կապ», «073201.01.6 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «084101.01.6 Անասնաբուժություն») սովորողներին՝ կիսամյակային դրական արդյունքների հիման վրա՝ 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ուսման վարձերի 100%-ի չափով.
2) փոխհատուցում չի տրվում, եթե ուսանողը`
ա. տվյալ կիսամյակում փոխատեղման արդյունքում ուսուցման վճարովի համակարգից տեղափոխվել է ուսուցման անվճար համակարգ,
բ. հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից,
գ. հեռացված ուսանողը վերականգնվել է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կիսամյակում,
դ. տվյալ ուսումնական հաստատություն է տեղափոխվել այլ ուսումնական հաստատությունից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դեպքերի,
ե. տվյալ կիսամյակում առկա ուսուցման վճարովի համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված դեպքի, տեղահանված ուսանողի, ինչպես նաև ակադեմիական արձակուրդից վերադարձած և հեռակա ուսուցման համակարգում տվյալ կրթական ծրագրի բացակայության պատճառով առկա ուսուցման վճարովի համակարգ տեղափոխված ուսանողի,
զ. բարձրագույն ուսումնական հաստատությունում փոխել է մասնագիտությունը, բացառությամբ տեղահանված ուսանողի, ինչպես նաև «011401.01.6 Կենսաբանություն», «011401.02.6 Քիմիա», «011401.03.6 Աշխարհագրություն», «011401.04.6 Ֆիզիկա», «011401.05.6 Մաթեմատիկա», «011401.24.6 Կենսաբանություն և քիմիա», «011401.25.6 Մաթեմատիկա և ֆիզիկա», «081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «084101.01.6 Անասնաբուժություն», «071403.01.6 Ռադիոտեխնիկա և կապ» կրթական ծրագրերի և ակադեմիական արձակուրդից վերադարձած և նախկինում ուսանած կրթական ծրագրի բացակայության պատճառով հարակից կրթական այլ ծրագրի` համապատասխան խմբում վերականգնված ուսանողի,
է. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից,
ը. ստանում է երկրորդ և հաջորդ մասնագիտությունը,
թ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից:
10. Կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանները, բացառությամբ «ը» և «թ» պարբերությունների, չեն տարածվում սոցիալական խմբի ուսանողների վրա:
4. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Արցախի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգի սովորող ուսանողներին, ինչպես նաև համապատասխան կուրսում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողին` ակադեմիական պարտքեր չունենալու դեպքում` 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների համար տրվում է ուսման վարձի 100%-ի չափով փոխհատուցում: Սույն կետով սահմանված` ուսման վարձերի փոխհատուցման պայմանները կիրառելի են նաև Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող սոցիալական խմբի և տեղահանված ուսանողների նկատմամբ:
12. Սույն բաժնով սահմանված փոխհատուցումը չի տրվում, եթե ուսանողը`
1) փոխատեղման արդյունքում ուսուցման վճարովի համակարգից տեղափոխվել է ուսուցման անվճար համակարգ.
2) հեռացվել է տվյալ ուսումնական հաստատությունից.
3) ունի առարկայական պարտքեր նախորդ կիսամյակներից.
4) հեռացվել և հետո վերականգնվել է տվյալ ուսումնական հաստատությունում՝ 2022-2023 ուսումնական տարվա մեկ կիսամյակի կտրվածքով.
5) ուսումնական հաստատությունում փոխել է մասնագիտությունը՝ մեկ կիսամյակի կտրվածքով, բացառությամբ ակադեմիական արձակուրդից վերադարձած և նախկինում ուսանած կրթական ծրագրի բացակայության պատճառով հարակից կրթական այլ ծրագրի` համապատասխան խմբում վերականգնված ուսանողի.
6) տեղափոխվել է միջին մասնագիտական այլ ուսումնական հաստատությունից՝ մեկ կիսամյակի կտրվածքով, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից տեղափոխման դեպքի, որի պարագայում փոխհատուցումը տրվում է 2022-2023 ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով.
7) ստանում է երկրորդ և հաջորդ մասնագիտությունը.
8) ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից:
13. Կարգի 12-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերով սահմանված պայմանները չեն տարածվում սոցիալական խմբի ուսանողների վրա:
5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14. Կարգով սահմանված փոխհատուցման մի քանի արտոնությունների հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի հանդեպ կիրառվում է փոխհատուցման առավելագույն չափը:
15. Երկու ուսումնական հաստատությունում միաժամանակ ուսումնառելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկում տրվող ուսման վճարի փոխհատուցումից:
16. Եթե բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության վճարովի համակարգի ուսանողն օգտվում է ուսումնական հաստատության կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի իրավունքից կամ ուսման վարձի մասնակի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից, ապա փոխհատուցվում է ուսման վարձի մնացորդ մասը։
17. Արցախի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները 2022-2023 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների համար Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացնում Կարգով սահմանված ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողների ցուցակները և համապատասխան հիմքերը:
18. Փոխհատուցման հետ կապված փաստաթղթերը պահվում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ուսումնական հաստատություններում:
19. Ուսումնական հաստատությունները փոխհատուցման գումարների վերաբերյալ մեկամսյա ժամկետում հաշվետվություն են ներկայացնում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2023 թվական