ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2023 թվական