Համարը 
N 29-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.06.01-2023.06.30 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2023
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵՍ` որոշման 2-րդ և 3-րդ կետերը:


ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2023 թվականի մայիսի 30-ի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ

ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ

ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 29-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 26-ի N 18-Ն որոշումը` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի թիվ 14Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18-Ն որոշման հավելվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 21,598 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` առանց ավելացված արժեքի հարկի, և 25,918 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 14,397 ՀՀ դրամ/ կիլովատտ ժամ` առանց ավելացված արժեքի հարկի, և 17,277 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 9,6 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` առանց ավելացված արժեքի հարկի, և 11,520 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 18,303 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` առանց ավելացված արժեքի հարկի, և 21,964 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 18,303 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` առանց ավելացված արժեքի հարկի, և 21,964 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

6) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 38,778 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` առանց ավելացված արժեքի հարկի, և 46,534 ՀՀ դրամ/կիլովատտ ժամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագները կգործեն 2017 թվականի հունվարի 1-ից հետո էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

              

2023 թվականի մայիսի 30

ք. Ստեփանակերտ

   

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2023 թվական: