Համարը 
N 510-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.06.01-2023.06.30 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2023թ.

N 510-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։

2. Սահմանել, որ՝

1) «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը.

3) «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակն ու առարկան է հանդիսանում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական ծառայությունների մատուցումը։

3․ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական: