Համարը 
N 511-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.06.01-2023.06.30 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՇԿԱՎԵՆԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2023թ.

N 511-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՄԱՇԿԱՎԵՆԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» պետական ոչ առևտրային կազմակերպության։

2. Սահմանել, որ՝

1) «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը.

3) «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակն ու առարկան է հանդիսանում մաշկաբանական, վեներաբանական բժշկական ծառայությունների մատուցումը։

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական: