ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
գործադիր իշխանության շրջանային, քաղաքային
/շրջանային ենթակայության քաղաքների/,
ավանային և գյուղական մարմինների մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության տեղական մարմինների լիազորությունների լրացման կապակցությամբ, ելնելով նրանց կառուցվածքն ու գործառույթները կանոնակարգելու և տեղական իշխանությունների գործունեության անընդհատությունն ապահովելու անհրաժեշտությունից.
1. Դադարեցնել ԼՂՀ ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային /շրջանային ենթակայության քաղաքների/, ավանային ու գյուղական խորհուրդների և նրանց գործկոմների գործունեությունը:
2. Սահմանել, որ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական իշխանության և ինքնակառավարման մասին ԼՂՀ օրենքի ընդունումը գործադիր իշխանության տեղական մարմինների գործառույթներն իրականացվում են ԼՂՀ կառավարության կողմից մշակված կանոնակարգով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին՝ 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել գործադիր իշխանության տեղական մարմինների կանոնակարգը և նրանց վերակազմավորման հետ կապված միջոցառումները:
|
|
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
1 մարտի 1995թ.
N ՆՀ-35
ք.Ստեփանակերտ |
|