ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» օրենքի 9-րդ հոդվածի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Տնտեսական բարեփոխումների գործընթացը ապահովելու համար իրավունք վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից համապատասխան օրենքների մշակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների շրջանակներում գտնվող առանձին հարցեր ժամանակավորապես կարգավորել կառավարության որոշումներով:
| Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահի
պաշտոնակատար՝ |
Կ. ԲԱԲՈՒՐՅԱՆ |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Գերագույն խորհրդի քարտուղար՝ |
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
14 փետրվարի 1995 թվականի,
քաղ. Ստեփանակերտ
ԹՆ- 0118-1 |
|