ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգը սահմանելու մասին
«Մանկապատանեկան սպորտի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«01» ապրիլի 2008թ.
թիվ 247 որոշման |
Կ Ա Ր Գ
Ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման
1. Սույն կարգով սահմանվում է ուսումնական բոլոր հաստատություններում ուսումնառության ամբողջ ընթացքում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգը:
2. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդումն իրականացվում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, ուսումնական պլաններին, ծրագրերին, սահմանված չափորոշիչներին, ինչպես նաև սույն կարգին համապատասխան:
3. 2008-2009 ուսումնական տարվանից հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ժամաքանակի ավելացումը նախատեսվում է իրականացնել միջնակարգ հանրակրթական դպրոցի տիպային ուսումնական պլանով նախատեսված դպրոցական պարտադիր ժամաքանակների սահմաններում:
4. Ֆիզիկական դաստիարակության համալիր ծրագրի համաձայն` հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտներն ուսումնական տարվա սկզբին պետք է ենթարկվեն բժշկական զննման և դրա արդյունքով բաժանվեն հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերի՝ համաձայն ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների:
Աշակերտների բժշկական զննումն անցկացնում են տարածքային պոլիկլինիկաների բժիշկները:
5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին ցուցաբերվում է անհատական մոտեցում:
6. Հատուկ խմբերում ընդգրկված աշակերտների հետ պարապմունքներն անցկացնում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ հատուկ ծրագրով:
7. Ֆիզիկական կուլտուրայի դասերն ուսումնական նյութի բովանդակության ուսուցման և դաստիարակության մեթոդների ընտրությունն անմիջականորեն պայմանավորվում է ֆիզիկական կուլտուրայի ժամերին առաջադրվող խնդիրներով, սովորողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակով և պարապմունքների անցկացման պայմաններով:
8. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից առաջադիմության գնահատման հիմնական խնդիրը սովորողների համար համապատասխան կանոնակարգով նախատեսված գիտելիքների, շարժողական ունակությունների և հմտությունների յուրացման աստիճանի պարզումն է:
9. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի որակյալ դասավանդման համար նյութատեխնիկական բազան ապահովում են ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը, այլ շահագրգիռ նախարարությունները և պետական կառավարման այլ մարմիններ, որոնց ենթակայությամբ գործում են ուսումնական հաստատությունները:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |