Համարը 
ՀՕ-57
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.04.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.04.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2004

Ծանուցում
Սույն օրենքի դրույթները ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 150 000 դրամ:

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 120 000 դրամ:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 102 000 դրամ:

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 90 000 դրամ:

(4-րդ հոդվածը լրաց. 22.12.2000 ՀՕ-123) 

 

Հոդված 5. (հոդվածը ուժը կորցրել է 22.12.2000 ՀՕ-123) 

 

Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի մշտական անդամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 77 000 դրամ:

 

Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 75 000 դրամ:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 65 000 դրամ:

 

Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 63 000 դրամ:

 

Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 54 000 դրամ:

 

Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ամսական ծախսերը սահմանել 15 հազար դրամ:

(11-րդ հոդվածը խմբ. 22.12.2000 ՀՕ-123) 

 

Հոդված 11. Սույն օրենքով չսահմանված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերի աշխատողների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների ղեկավար աշխատողների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի (շրջանային, քաղաքային) դատարանների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով, ապահովելով համապատասխան պաշտոնների միջև պաշտոնային դրույքաչափերի համամասնությունը:

 

Հոդված 12. Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք, օրենքով սահմանված կարգով, հայտարարագրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը՝ 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ:

Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, հայտարարագրում են իրենց եկամուտները և ծախսերը:

 

Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

 

Հոդված 14.

Անցումային դրույթներ

 

Մինչև դատաիրավական բարեփոխումների անցկացումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների ստեղծումը, գործող դատական համակարգի դատավորների համար սահմանել հետևյալ պաշտոնային դրույքաչափերը.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի և անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և նրա անդամների պաշտոնային դրույքաչափերին հավասար.

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել Գերագույն դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափից 10 տոկոսով պակաս.

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային (քաղաքային) դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը սահմանել առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին, իսկ շրջանային (քաղաքային) դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերը՝ առաջին ատյանի դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերին հավասար:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ նրա դրույթները՝ 1999 թվականի ապրիլի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

28 ապրիլի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-57