Համարը 
N 340
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.23/19(91)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.05.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2008-2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ /ՎՃԱՐՈՎԻ/ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«06» մայիսի 2008թ.

N 340

 ք.Ստեփանակերտ

 

Արցախի պետական համալսարանի առկա ուսուցմամբ 2008-2009 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ և Արցախի պետական համալսարանի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով /վճարովի/ տեղերը և Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը հաստատելու մասին

 

«Կրթության մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի պետական համալսարանի առկա ուսուցմամբ 2008-2009 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ և Արցախի պետական համալսարանի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով /վճարովի/ տեղերը և Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Արցախի պետական համալսարանի 2008-2009 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով /բակալավրիատ և մագիստրատուրա/՝ կիրառելով ուսանողական նպաստների հատկացման սկզբունքը:

3. ԼՂՀ կրթության և գիտության նախարարին՝

ԼՂՀ շրջանների վարչակազմերի կրթության և սպորտի բաժինների կողմից մանկավարժական, գյուղատնտեսական ոլորտների և «Ստոմատոլոգիա» մասնագիտության /համաձայնեցված գյուղատնտեսության և առողջապահության բաժինների հետ/ մասնագետների պահանջարկը ապահովելու համար այդ մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի /պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ/ մինչև 50-70 տոկոսը կազմակերպել նպատակային ընդունելություն:

4. Սահմանել, որ Արցախի պետական համալսարանի վճարովի ուսուցման համակարգում ուսման վճարի չափը որոշում է Արցախի պետական համալսարանը՝ համաձայնեցնելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հետ:

5. ԼՂՀ կառավարության 2007թ. փետրվարի 27-ի «ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու մասին» թիվ 81 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի բ/ ենթակետով նախատեսված սոցիալական խմբերի ֆինանսավորումը կատարել բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

6. Արցախի պետական համալսարանի 2008-2009 ուսումնական տարվա անվճար տեղերի /պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ/ 10 տոկոսը /առնվազն 1 տեղ/ ըստ մասնագիտությունների հատկացնել պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:

7. Առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական մասնագիտությունների և Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջի ընդգրկմամբ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ հիմնադրելու վերաբերյալ:

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«06» մայիսի 2008թ.

թիվ 340 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Արցախի պետական համալսարանի առկա ուսուցմամբ 2008-2009 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ և Արցախի պետական համալսարանի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով /վճարովի/ տեղերի և Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերի

 

1. Արցախի պետական համալսարան (առկա ուսուցում)

 

Շիֆր

Մասնագիտության անվանումը

Պետության

կողմից

ուսանողական

նպաստների

ձևով ուսման

վարձի լրիվ

փոխհա-

տուցմամբ (անվճար)

Բուհի կողմից

ուսման

վարձի

մասնակի

զեղչի

կիրառման (վճարովի)

010100

Մաթեմատիկա

9

16

010400

Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա

6

19

010600

Ֆիզիկա և աստղագիտություն

9

11

020100

Քիմիա

8

12

020200

Կենսաբանություն

8

17

020400

Աշխարհագրություն

8

17

021000

Դեղագործական քիմիա

3

22

030200

Քաղաքագիտություն

3

22

030400

Պատմություն

9

16

030500

Իրավագիտություն

3

22

030600

Լրագրություն (ժուռնալիստիկա)

3

22

031000

Հայոց լեզու և գրականություն

9

16

032400

Ռուսաց լեզու և գրականություն

9

16

031300

Անգլերեն լեզու և գերմաներեն լեզու

9

16

031300

Անգլերեն լեզու և ֆրանսերեն լեզու

9

16

050400

Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն

8

17

050800

Կերպարվեստ և գծագրություն

3

12

050900

Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն

3

22

051100

Մանկավարժություն և մեթոդիկա /տարր. կրթության/

9

16

060200

Ստոմատոլոգիա

10

15

071700

Սոցիալական-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն

3

17

080300

Ֆինանսներ

3

22

081500

Հաշվապահական հաշվառում

3

22

190200

Տրանսպորտային ուղիների, միջոց-ների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում

8

17

190300

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

8

17

270100

Շինարարություն, շինարարության իրերի և կառուցվածքների արտադրություն

10

15

310102

Ագրոնոմիա /լայն պրոֆիլի մասնագիտությունների հնարավորություններով/

15

5

310302

Անասնաբուժություն

10

5

310201

Անասնաբուծություն

10

5

310705

Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

5

5

310707

Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա

5

5

310308

Մսի և մսամթերքի տեխնոլոգիա

5

5

310709

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

5

5

310801

Գյուղատնտեսության մեքենայացում

10

5

311100

Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա և կառավարում

10

5

311103

Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ

10

5

310504

Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում

5

10

310901

Հողաշինարարություն և հողային կադաստր

5

10

 

Պահուստային տեղեր

80

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

348

 522

 

2. Արցախի պետական համալսարան /հեռակա ուսուցում/

 

Ծածկագիր

Մասնագիտությունը

Վճարովի ուսուցման

տեղերը

010100

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

25

010600

Ֆիզիկա և աստղագիտություն

25

020100 020200

Քիմիա

Կենսաբանություն

25

030400

Պատմություն

25

031000

Հայոց լեզու և գրականություն

25

032400

Ռուսաց լեզու և գրականություն

25

051200

Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա

25

080600

Հաշվապահական հաշվառում և աուդիտ

25

190300

Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում

25

310102

Ագրոնոմիա /լայն պրոֆիլի մասնագիտությունների հնարավորություններով/

20

310201

Անասնաբուծություն

15

310705

Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

5

310707

Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա

5

310308

Մսի և մսամթերքի տեխնոլոգիա

5

310709

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

5

310801

Գյուղատնտեսության մեքենայացում

10

311100

Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա և կառավարում

10

311103

Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ

10

310504

Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում

15

310901

Հողաշինարարություն և հողային կադաստր

10

 

ԸՆԴԱՄԵՆԸ

335

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան