ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» հունիսի 2008թ. |
N 447 |
ք.Ստեփանակերտ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՖԱՔՍԻՄԻԼԵՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների oգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«20» հունիսի 2008թ.
թիվ 447 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՖԱՔՍԻՄԻԼԵՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգը սահմանված է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն և կարգավորում է հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները ապրանքային նշանների մեջ oգտագործելու հետ կապված հարցերը:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները իրենց ապրանքային նշանի մեջ կարող են oգտագործել միայն համապատասխան թույլտվություն ունենալու դեպքում, որը տալիս է տվյալ անձը, իսկ նրա մահվան դեպքում` տվյալ անձի ժառանգը:
3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք հռչակավոր անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները իրենց ապրանքային նշանների մեջ oգտագործելու համար թույլտվություն ստանալու նպատակով պետք է դիմեն Լեռռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն (այսուհետ` Նախարարություն)` նշելով այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար պետք է oգտագործվի տվյալ ապրանքային նշանը:
4. Ապրանքային նշանի գրանցման դեպքում հայտին կից Նախարարություն է ներկայացվում նաև հռչակավոր անձանց անունների, ազգանունների, կեղծանունների և դրանց ածանցյալների, դիմանկարների և ֆաքսիմիլեների oգտագործման համար այդ անձանց կամ նրանց ժառանգների տված թույլտվությունը, իսկ նրանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում Նախարարությունը թույլտվություն տալու հարցը քննարկում է ապրանքային նշանի գրանցման հայտի հիման վրա` դրա քննարկման ընթացքում առանց թույլտվություն ստանալու մասին առանձին դիմում պահանջելու:
5. Նախարարությունը հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները, այդ անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, ապրանքային նշանների մեջ oգտագործելու համար թույլտվություն ստանալու մասին դիմումներն ու այդպիսի ապրանքային նշանների գրանցումը մերժում է այն բոլոր դեպքերում, երբ այդ ապրանքային նշանների oգտագործումն անհնարիր է տվյալ անձի հռչակին և կարող է ստվեր գցել նրա հեղինակության վրա:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |