ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«05» օգոստոսի 2008թ. |
N 539-Ն |
ք.Ստեփանակերտ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«05» օգոստոսի 2008թ.
թիվ 539-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի (այսուհետ` ազգային պահուստ) արժեքների փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Փորձաքննությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքների փորձաքննության փորձագիտական հանձնաժողովի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընտրված մասնագիտացված կառույցի կամ փորձագետի (այսուհետ` փորձաքննություն իրականացնող) միջոցով:
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքների փորձաքննության փորձագիտական հանձնաժողովի կողմից փորձաքննությունն իրականացվելու դեպքում հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարը, ընդ որում հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 7 անդամից` ներգրավելով իրավասու պետական մարմինների և այլ մասնագետներ:
3. Փորձաքննություն իրականացնողն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կարգով, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերով:
4. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների փորձաքննությունն իրականացվում է իրերի տեսակների և անվանումների որոշման, թանկարժեք մետաղների տեսակի և կազմի, դրանց քաշի, իսկ իրերում թանկարժեք և այլ գունավոր քարերի առկայության դեպքում դրանց տեսակի, գույնի, քաշի և այլ բնութագրիչների միջոցով:
Փորձաքննություն իրականացնողի կողմից հաստատվում են իրերի նկարագրերը, որոնք համապատասխանում են պատմամշակութային, թանգարանային, գիտական, գեղարվեստական նշանակություն ունեցող, կրոնական պաշտամունքի առարկաներին ներկայացվող պահանջներին:
5. Ազգային պահուստ հաշվեգրվող արժեքների որակական հատկանիշների փորձաքննության հետ միաժամանակ իրականացվում է դրանց գնահատումը գործող շուկայական գներին համապատասխան, որը չի կարող պակաս լինել համաշխարհային շուկայի գներից:
6. Փորձաքննություն իրականացնողի փորձագիտական եզրակացությունը` համաձայն ձևի, տրվում է յուրաքանչյուր իրի վերաբերյալ իր կողմից անցկացված փորձաքննության արդյունքների հիման վրա:
7. Ազգային պահուստում արժեքները հանձնելիս` դրանց տեղափոխման, փորձաքննության, որակի բնութագրման ու գնահատման ծախսեր առաջանալու դեպքում դրանք կատարվում են պայմանագրային հիմունքներով:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Ձև |
| ___________________________________________________________________________ |
|
(պատվիրատուի անվանումը) |
|
կողմից ներկայացված իրերի փորձաքննության |
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
|
|
1. Պատվիրատուի կողմից փորձաքննության են ներկայացվել հետևյալ իրերը` |
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
2. Փորձաքննությունն անցկացվել է ______________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
(իրավական ակտերի անվանումները) |
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
պահանջներին համապատասխան: |
|
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
|
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
___________________________________________________________________________ |
|
Փորձագետներ |
|
_________________________ ____________________ __________________________ |
| (փորձագետի պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |