Համարը 
N 540-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.08.16/28(100)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ Ի ՊԱՇՏՈՆԵ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 3000-ԱՊԱՏԻԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ ԼՂՀ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«05» օգոստոսի 2008թ.

N 540-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ Ի ՊԱՇՏՈՆԵ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 3000-ԱՊԱՏԻԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե և պետական մարմինների կողմից այլ անձանց` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«05» օգոստոսի 2008թ.

թիվ 540-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ Ի ՊԱՇՏՈՆԵ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 3000-ԱՊԱՏԻԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե և պետական մարմինների կողմից այլ անձանց` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժեքով թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները (այսուհետ` նվեր) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից (այսուհետ` գանձարան) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Նվերներ տալու նպատակով պաշտոնատար անձը կամ պետական մարմինը գանձարան է ներկայացնում դիմում` նշելով անհրաժեշտ նվերը: Գանձարանը նման նվերի առկայության դեպքում նվերի տրամադրման հարցը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությանը: Համաձայնությունն ստանալուն պես գանձարանը 3 աշխատանքային օրվա ընթացքում նվերը տրամադրում է դիմողին:

3. Նվերները հաշվառվում են գանձարանի կողմից վարվող հատուկ գրանցամատյանում, որում նշվում են տվյալ նվերը նկարագրող հիմնական վավերապայմանները` անվանումը, ընդհանուր կշիռը, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի տեսակները, կշիռները (գրամ, կարատ), թանկարժեք մետաղների հարգը, թանկարժեք քարերի որակական բնութագրերը (գույն, մաքրություն, տաշվածք, նիստերի թիվ), նվերի արժեքը:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ