ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
|
ՙ26՚ հունիսի 2009թ. |
Թիվ 3 |
ք. Ստեփանակերտ
ՙՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ՚ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՙՀսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է յոթանասունհինգ հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով կամ տուգանվում լրացուցիչ հարյուր հիսուն հազար դրամի չափով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով կամ տուգանվում լրացուցիչ երեք հարյուր հազար դրամի չափով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը ենթակա է հրապարակման հարկային մարմնի ղեկավարի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի երրորդ պարբերությունում նշված խախտումը երրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման համար տուգանքների կիրառման առումով նշված իրավական ակտի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում:
Ղեկավարվելով ՙԻրավական ակտերի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտում արձանագրվելու դեպքում տվյալ խախտումը համարվում է առաջին, երկրորդ, երրորդ կամ հերթական թվով անգամ կատարված, եթե այդ խախտումը` այն արձանագրելու օրվանը նախորդող մեկ տարվա ընթացքում առաջին, երկրորդ, երրորդ կամ հերթական թվով խախտումն է, քանի որ օրենքով այլ բան սահմանված չէ:
| Պետ, |
|
|
հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |