| Համարը |
հ 533 |
Տեսակը |
Ինկորպորացիա |
| Տիպը |
Որոշում |
Կարգավիճակը |
Գործում է |
| Սկզբնաղբյուրը |
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել |
Ընդունման վայրը |
Ստեփանակերտ |
| Ընդունող մարմինը |
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե |
Ընդունման ամսաթիվը |
30.11.1994 |
| Ստորագրող մարմինը |
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ |
Ստորագրման ամսաթիվը |
30.11.1994 |
| Վավերացնող մարմինը |
|
Վավերացման ամսաթիվը |
|
| Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
30.11.1994 |
Ուժը կորցնելու ամսաթիվը |
|
|
|
|
Փոփոխողներ և ինկորպորացիաներ
|
|
ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
|
| |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
,,30,, նոյեմբերի 1994թ. |
հ 533 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին
Հաշվի առնելով հացի գնի և բնակչության իրացվող էլեկտրաէներգիայի սակագնի աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 12.04.1995 N 65)
2. Նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-ից մինչև 6,4 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին, հացի գնի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ տրվող փոխհատուցման ապահովման համար սահմանել լրացուցիչ հավելում, համաձայն սույն որոշման կից հավելվածի:
ԼՂՀ ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանդակ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում աշխատող մանկավարժների բարձրացված աշխատավարձերին, ներառյալ կից հավելվածով տրվող հավելումները, սահմանել հավելում 120 դրամի չափով` այն ավելացնելով աշխատավարձին:
3. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում 630 դրամի չափով:
4. ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին,, ԼՂՀ տարածքում գործող օրենքով սահմանված բոլոր տեսակի փաստացի վճարվող կենսաթոշակների չափերին /ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին, Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության մյուս քաղաքների և շրջկենտրոնների` Մարտակերտի, Մարտունու, Հանդրութի, Ասկերանի և Շուշիի բնակչության կենսաթոշակներին/ սահմանել հավելում 930 դրամի չափով, հանրապետկան մնացած բնակավայրերի բնակչությանը 750 դրամի չափով հավելում` ավելացնելով այն կենսաթոշակին:
,,Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող օրենքով սահմանված բոլոր տեսակի փաստացի վճարվող կենսաթոշակների չափերին սահմանել հավելում 930 դրամի չափով` ավելացնելով այն կենսաթոշակին:
Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային, տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ:
5. (կետն ուժը կորցրել է 12.04.1995 N 65)
6. (կետն ուժը կորցրել է 12.04.1995 N 65)
7. (կետն ուժը կորցրել է 12.04.1995 N 65)
8. (կետն ուժը կորցրել է 12.04.1995 N 65)
9. (կետն ուժը կորցրել է 12.04.1995 N 65)
10. (կետն ուժը կորցրել է 12.04.1995 N 65)
11. (կետն ուժը կորցրել է 12.04.1995 N 65)
12. Նպաստ ստացող գործազուրկների նպաստների չափերին սահմանել հավելում 700 դրամի չափով:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` ապահովել սույն որոշման բոլոր տեսակի հավելումների գումարների առաջանցիկ վճարումը:
14. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի 1994 թվականի ապրիլի 13-ի ,,ԼՂ Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին,, որոշման 8-րդ, 9-րդ և 15-րդ կետերը,
1994 թվականի սեպտեմբերի 23-ի ,,ԼՂ Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կրթաթոշակների և որոշ նպաստների չափերի բարձրացման մասին,, որոշման 2-րդ և 3-րդ կետերը, 1994 թվականի հոկտեմբերի 22-ի ,,ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին,, որոշման 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9րդ կետերը:
|
ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ ՊՊԿ 1994թ. նոյեմբերի
30-ի հ.533 որոշման |
ԼՂՀ նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-6,4 բազմապատիկ գործակցով վարձատրվող աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող լրացուցիչ հավելումները
|
բազմապատիկ գործակիցը |
նոր նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկված
պաշտոնային դրույքաչափը
/դրամ/
|
լրացուցիչ հավելման չափը /դրամ/
|
ընդամենը աշխատավարձը
/դրամ/ |
|
1 |
2 |
3
|
4 |
|
1,0 |
375 |
1035 |
1410 |
|
1,1 |
412,5 |
1017,5 |
1430 |
|
1,2 |
450 |
995 |
1445 |
|
1,3 |
487,5 |
972,5 |
1460 |
|
1,4 |
525 |
955 |
1480 |
|
1,5 |
562,5 |
932,5 |
1495 |
|
1,6 |
600 |
910 |
1510 |
|
1,7 |
637,5 |
892,5 |
1530 |
|
1,8 |
675 |
875 |
1550 |
|
1,9 |
712,5 |
852,5 |
1565 |
|
2,0 |
750 |
830 |
1580 |
|
2,1 |
787,5 |
812,5 |
1600 |
|
2,2 |
825 |
790 |
1615 |
|
2,3 |
862,5 |
767,5 |
1630 |
|
2,4 |
900 |
750 |
1650 |
|
2,5 |
937,5 |
727,5 |
1665 |
|
2,6 |
975 |
705 |
1680 |
|
2,7 |
1012,5 |
687,5 |
1700 |
|
2,8 |
1050 |
665 |
1715 |
|
2,9 |
1087,5 |
642,5 |
1730 |
|
3,0 |
1125 |
625 |
1750 |
|
3,1 |
1162,5 |
602,5 |
1765 |
|
3,2 |
1200 |
585 |
1785 |
|
3,3 |
1237,5 |
562,5 |
1800 |
|
3,4 |
1275 |
540 |
1815 |
|
3,5 |
1312,5 |
522,5 |
1835 |
|
3,6 |
1350 |
500 |
1850 |
|
3,7 |
1387,5 |
482,5 |
1870 |
|
3,8 |
1425 |
460 |
1885 |
|
3,9 |
1462,5 |
437,5 |
1900 |
|
4,0 |
1500 |
420 |
1920 |
|
4,1 |
1537,5 |
397,5 |
1935 |
|
4,2 |
1575 |
375 |
1950 |
|
4,3 |
1612,5 |
352,5 |
1965 |
|
4,4 |
1650 |
330 |
1980 |
|
4,5 |
1687,5 |
307,5 |
1995 |
|
4,6 |
1725 |
285 |
2010 |
|
4,7 |
1762,5 |
267,5 |
2030 |
|
4,8 |
1800 |
245 |
2045 |
|
4,9 |
1837,5 |
222,5 |
2060 |
|
5,0 |
1875 |
205 |
2080 |
|
5,1 |
1912,5 |
192,5 |
2105 |
|
5,2 |
1950 |
175 |
2125 |
|
5,3 |
1987,5 |
152,5 |
2140 |
|
5,4 |
2025 |
145 |
2170 |
|
5,5 |
2062,5 |
132,5 |
2195 |
|
5,6 |
2100 |
120 |
2220 |
|
5,7 |
2137,5 |
102,5 |
2240 |
|
5,8 |
2175 |
90 |
2265 |
|
5,9 |
2212,5 |
77,5 |
2290 |
|
6,0 |
2250 |
60 |
2310 |
|
6,1 |
2287,5 |
47,5 |
2335 |
|
6,2 |
2325 |
30 |
2355 |
|
6,3 |
2362,5 |
17,5 |
2380 |
|
6,4 |
2400 |
5 |
2405 |
|
ԼՂՀ ՆԽ գործերի
կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ | | | |