Համարը 
N 2
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.03.09/08(118)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
17.02.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվը 
17.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՙ17՚ փետրվարի 2009թ.

N 2

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՙՇահութահարկի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն հետևյալ ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են`

- հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսեր (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովություն, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն),

- արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսեր (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն),

- ոչ արտադրական այլ ծախսեր (գյուտարարական և ռացիոնալիզատորական, և գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և այլն),

- ֆինանսական գործունեության հետ կապված ծախսեր (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն):

Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն նախորդ տարիներում ավել ցույց տրված եկամտի (պակաս ցույց տրված նվազեցումների) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են հայտնաբերված տարվա ընթացքում:

Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` համախառն եկամտի ստացման հետ կապված ծախսերի անհրաժեշտությունը տարաբնույթ, երկիմաստ և յուրովի է մեկնաբանվում` կապված, մասնավորապես, Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված ծախսերի ճանաչման հետ, այն դեպքերում, երբ դրանց մեծությունը զգալիորեն գերազանցում է համախառն եկամտին, կամ երբ դրանց կատարման որոշ ամիսներին հարկ վճարողը եկամուտ չի ստացել:

Ղեկավարվելով ՙԻրավական ակտերի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.

ա) հաշվետու տարվա ընթացքում համախառն եկամուտ ունենալու դեպքում (անկախ դրա մեծությունից և անկախ հաշվետու տարվա որոշ ամիսների եկամուտներ ստացած չլինելու հանգամանքից) Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ծախսերը (անկախ դրանց մեծությունից) ենթակա են ամբողջությամբ նվազեցման հաշվետու տարվա համախառն եկամտից.

բ) Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերը ենթակա են նվազեցման հաշվետու տարվա համախառն եկամտից, եթե`

- այն տարում, որին դրանք վերաբերվում են, այդ եկամուտները չպետք է ներառվեին համախառն եկամտի մեջ կամ այդ ծախսերը ենթակա էին նվազեցման համախառն եկամտից, և`

- այդ եկամուտները և (կամ) նվազեցումները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից կատարված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված տարիներին:

 

 

     Պետ,

 

հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական

Ա. ԲԱԼԱՅԱՆ