Համարը 
N 01
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.09.18/19(129)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
03.09.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.09.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՙ03 սեպտեմբերի 2009թ.

N 01

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏՈՎ

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի /այսուհետ` Օրենք/ 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին շնորհվում են քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ:

Նշված հոդվածում ամրագրված դրույթի շուրջ արվող բազմաթիվ տարաբնույթ ընկալումների և մեկնաբանությունների ճշտման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի պահանջներով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար օրենքով նախատեսված առավելագույն դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Հաշվի առնելով, որ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից բարձր դասային աստիճան օրենքով չի նախատեսված, բնականաբար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը հանդիսանում է բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների համար առավելագույն դասային աստիճան:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ