Համարը 
N 21
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.02.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.02.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”4” ՓԵՏՐՎԱՐԻ 1998թ.

 N 21

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

ԼՂՀ արդարադատության պետական վարչության քաղաքացիական կացության ակտերի գրանցման քաղաքային և շրջանային բաժինների մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 181 հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական կառավարման հանրապետական մարմնի լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը:

2. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության քաղաքացիական կացության ակտերի գրանցման քաղաքային, շրջանային բաժիններ և սահմանել աշխատողների թվաքանակը (կցվում է):

3. ԼՂՀ արդարադատության պետական վարչության քաղաքացիական կացության գրանցման քաղաքային, շրջանային բաժինների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

4. ԼՂՀ շրջանների և Ստեփանակերտ քաղաքի վարչակազմերի ղեկավարներին` անհատույց ԼՂՀ արդարադատության պետական վարչության տնօրինությանը հանձնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների կողմից օգտագործվող գույքը:

5. Ստեփանակերտ քաղաքի վարչակազմին` անհատույց ԼՂՀ արդարադատության պետական վարչության տնօրինությանը հանձնել Ստեփանակերտի ամուսնության պալատի շենքը և մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ավարտել հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

6. ԼՂՀ շրջանների վարչակազմերի ղեկավարներին` ԼՂՀ արդարադատության պետական վարչությանն անհատույց օգտագործման հանձնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման շրջանային բաժինների զբաղեցրած տարածքները:

7. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` հանրապետական և տեղական բյուջեներում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

 

ԼՂՀ վարչապետ

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

1998թ. «4» փետրվարի

թիվ 21 որոշման

 

ԼՂՀ արդարադատության պետական վարչության քաղաքացիական կացության ակտերի գրանցման քաղաքային-շրջանային բաժինների հաստիքային միավորները

 

Բաժնի անվանումը

սպասարկման տարածքը

Հաստիքային միավոր

Անվանումը

1. ԼՂՀ ամուսնության պալատ- Ստեփանակերտի ՔԿԱԳ բաժին

ԼՂ Հանրապետություն

-ք. Ստեփանակերտ

5

- բաժնի վարիչ-1 ծիսարարողություն

կատարող – 2 տեխաշխատող – 1

պահակ – 1

2. Ասկերանի

Ասկերանի շրջան

2

- բաժնի վարիչ

- գործավար

3. Մարտակերտի

Մարտակերտի և Շահումյանի

շրջաններ

2

- բաժնի վարիչ

- գործավար

4. Մարտունու

Մարտունու շրջան

2

- բաժնի վարիչ

- գործավար

5. Հադրութի

Հադրութի շրջան

2

- բաժնի վարիչ

- գործավար

6. Շուշիի

Շուշիի շրջան

1

- բաժնի վարիչ

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ