ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» փետրվարի 2009թ. |
N 118-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՀԱԴՐՈՒԹԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի և Հադրութի քաղաքապետի միջնորդությունները և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Հադրութի քաղաքային համայնքի տարածքում հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակելի շենք կառուցելու անհրաժեշտությունից` սույն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված` Հադրութի քաղաքային համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 456.4 քառ.մ մակերեսով բնակավայրերի հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու Հադրութ քաղաքի բնակարանային ֆոնդի ավելացումը և Հադրութ քաղաքի գլխավոր փողոցներից մեկի բարեկարգումը,
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավման, բնակարանային ֆոնդի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհների բարեկարգման պահանջները.
3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը,
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը,
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն է:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց,
2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասերի սեփականության իրավունքով տրամադրումը Արցախի ներդրումային հիմնադրամին:
4. Սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքներն ու սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«24» փետրվարի 2009թ.
թիվ 118-Ն որոշման |
ՑԱՆԿ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՀԱԴՐՈՒԹԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
|
NN
ը/կ |
Սեփականատերերի ազգանունը, անունը |
Հողատեսքը |
Հողամասի մակերեսը
(քառ. մետր) |
|
1. |
Հարությունյան Անժելա |
բնակելի կառուցապատման |
340 |
|
2. |
Սահակովա Սեդա |
բնակելի կառուցապատման |
116.4 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |