ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» մարտի 2009թ. |
N 160-Ն |
ք.Ստեփանակերտ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 242 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 1-ին և «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով սահմանված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին` շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ գործունեության իրականացման վայրը փոփոխելու մասին 5-oրյա ժամկետում տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին`
1) «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և oրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-oրյա ժամկետում տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմին ներկայացված շահումով խաղերի ելակետային տվյալներ (բացառությամբ այն դեպքերի, երբ ելակետային տվյալ է համարվում խաղասրահի մակերեսը), ինչպես նաև նախկինում ներկայացված ելակետային տվյալներում փոփոխություններ ներկայացնելու դեպքում 15-oրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել դրանց մասին տեղեկատվություն:
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 242 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«24» մարտի 2009թ.
թիվ 160-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիաների, այդ լիցենզիաներն ստանալու, գործունեության իրականացման վայրը փոփոխելու համար հայտերի և շահումով խաղերի մասին տվյալները ներկայացնելու ձևերը (NN 1, 2, 3, 4 և 5 ձևեր):
2. Եթե նույն կազմակերպությունը նախատեսում է շահումով խաղերի կազմակերպման մեկից ավելի գործունեություն իրականացնել մեկ շինության ներսի տարբեր առանձնացված տարածքներում, և շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքներն ունեն հաճախորդի մուտքի համար նախատեսված (կահավորված, ձևավորված) մեկ ընդհանուր մուտք կամ իրար անմիջապես հարակից են, ապա շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքները դիտվում են որպես մեկ խաղասրահ:
3. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 3 ձևի, որտեղ նշվում են`
1) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
2) խաղասրահի անվանումը.
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման), որը հայտատուն մտադիր է իրականացնել.
4) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
4. Լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
2) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.
3) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` քաղաքային համայնքների վարչական և այլ բնակավայրերի սահմաններից առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նախապես ընտրված վայրում գտնվելու մասին.
5) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները.
6) շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.
8) շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 oրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից:
5. Հայտատուն գործունեության իրականացման վայրի փոփոխման համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 5 ձևի, որտեղ նշվում են`
1) հայտատուի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և նոր գործունեության իրականացման վայրերը.
2) լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը.
3) խաղասրահի անվանումը.
4) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
6. Գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.
2) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` քաղաքային համայնքների վարչական և այլ բնակավայրերի սահմաններից առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նախապես ընտրված վայրում գտնվելու մասին.
4) շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 oրինակից, թելակարված, կնքված ու հաստատված` հայտատուի կառավարման համապատասխան մարմնի կողմից.
5) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի, եթե փոփոխվելու են N 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները:
7. Եթե շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի կողմից շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների արդյունքում փոփոխվելու են N 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի:
8. Եթե ներկայացված` շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի ծագման սերտիֆիկատների պատճենների համաձայն առկա է այնպիսի մեքենայացված խաղ (խաղեր), որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմնի տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողի կողմից այդ մեքենայացված խաղի վրա փակցվում է պիտակ, որտեղ նշվում է հերթական անհատական համարը, և այն ստորագրվում է այդ աշխատողի կողմից: Դրանից հետո տվյալ մեքենայացված խաղի ծագման սերտիֆիկատի հետնամասում նշվում է այդ մեքենայացված խաղին տրված հերթական անհատական համարը, որի դիմաց ստորագրում են լիազոր մարմնի տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողը, կազմակերպության տնoրենը և կնքում այդ կազմակերպության կնիքով:
9. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում` լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Տրված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի 20__թվականի
______-ի____-ի թիվ___ հրամանով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի տեղակալ
______________________________
Կ.Տ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
|
Գրանցման համարը |
ՇԽ-
_______________________________________ |
|
Կազմակերպության անվանումը |
_______________________________________ |
|
Կազմակերպության գտնվելու վայրը |
_______________________________________ |
|
Գործունեության իրականացման վայրը |
_______________________________________ |
|
Տրված է |
«_____»_______________20____թ. |
|
_______________________________________ |
|
Գործողության ժամկետը |
անժամկետ |
|
|
_______________________________________ |
| |
Տրված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի 20__թվականի
______-ի____-ի թիվ___ հրամանով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի տեղակալ
______________________________
Կ.Տ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
|
Գրանցման համարը |
ՇԽ-
_______________________________________ |
|
Կազմակերպության անվանումը |
_______________________________________ |
|
Կազմակերպության գտնվելու վայրը |
_______________________________________ |
|
Գործունեության իրականացման վայրը |
_______________________________________ |
|
Տրված է |
«_____»_______________20____թ. |
|
_______________________________________ |
|
Գործողության ժամկետը |
անժամկետ |
|
|
_______________________________________ |
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարություն
Ձև N 3 |
ՀԱՅՏ
|
|
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
|
ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
Հայտատուի անվանումը և
կազմակերպական-իրավական ձևը |
|
|
|
Հայտատուի գտնվելու վայրը |
|
|
|
Հայտատուի գործունեության իրականացման վայրը |
|
|
|
Խաղասրահի անվանումը |
|
|
|
Հեռախոսահամարը |
|
|
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ`
|
1. |
Հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները |
|
|
2. |
Պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին |
|
|
3. |
Անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը |
|
|
4. |
Շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները |
|
|
5. |
Շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի |
|
|
6. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` քաղաքային համայնքների վարչական և այլ բնակավայրերի սահմաններից առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նախապես ընտրված վայրում գտնվելու մասին |
|
|
7. |
Տարածքային հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների մասին` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ |
|
|
8. |
Շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 oրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից |
|
Սույնով հայտնում եմ նաև, որ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը խախտված չէ:
Առդիր`____ թերթ:
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, որի համար ստորագրում եմ`
| ____________________________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) |
|
Կ.Տ. |
|
«____»__________ 20 թ. |
ՏՎՅԱԼՆԵՐ
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ
ը/կ |
Տվյալներ խաղասեղանների մասին |
|
ծագման սերտիֆիկատի
համարը |
տեսակները |
մոդելը |
ծածկագիրը |
սերիական
համարը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
Հ/Հ
ը/կ |
Տվյալներ խաղային սարքավորումների մասին |
|
ծագման սերտիֆիկատի
համարը |
տեսակները |
մոդելը |
ծածկագիրը |
սերիական
համարը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
| Ներկայացված տվյալները ճիշտ են, որի համար ստորագրում եմ ` |
| __________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) |
|
Կ.Տ. |
|
«_____» __________20__ թ. |
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարություն
Ձև N 5 |
ՀԱՅՏ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Հայտատուի անվանումը և
կազմակերպական-իրավական ձևը |
|
|
|
Հայտատուի գտնվելու վայրը |
|
|
|
Հայտատուի գործունեության
իրականացման նոր վայրը |
|
|
|
Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը |
|
|
«___»____________20___թ. |
|
Խաղասրահի անվանումը |
|
|
|
Հեռախոսահամարը |
|
|
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ`
|
1. |
Պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին |
|
|
2. |
Անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը |
|
|
3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` քաղաքային համայնքների վարչական և այլ բնակավայրերի սահմաններից առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նախապես ընտրված վայրում գտնվելու մասին |
|
|
4. |
Շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 oրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից |
|
|
5. |
Շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները |
|
|
6. |
Շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի |
|
Առդիր`____ թերթ:
|
____________________________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) |
|
Կ.Տ. |