Համարը 
N 163-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.04.08/09(119)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.03.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» մարտի 2009թ.

N 163-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել քաղաքացիական և ռազմական ավիացիայի oդանավերի համատեղ բազավորման ու համատեղ oգտագործման աերոդրոմների oգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

     կառավարության «24» մարտի 2009 թվականի

թիվ 163-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի (այսուհետ` oրենք) պահանջներին համապատասխան կանոնակարգվում է քաղաքացիական և ռազմական oդանավերի համատեղ բազավորման ու համատեղ oգտագործման աերոդրոմների oգտագործումը:

Պետական (ոչ ռազմական) ավիացիայի և այդ նպատակներով oգտագործվող աերոդրոմների գործունեությունն իրականացվում է oրենքով և այլ իրավական ակտերով:

2. Համատեղ բազավորման աերոդրոմները դասակարգվում են 2 խմբի` համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմ և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ:

3. Սույն կարգի իմաստով համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմ է համարվում քաղաքացիական ավիացիայի համակարգի այն աերոդրոմը (այսուհետ` քաղաքացիական աերոդրոմ), որտեղ կարող են շահագործվել ռազմական oդանավեր` բազավորման իրավունքով:

4. Սույն կարգի իմաստով համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության այն աերոդրոմը (այսուհետ` ռազմական աերոդրոմ), որտեղ կարող են շահագործվել քաղաքացիական oդանավեր` բազավորման իրավունքով:

5. Սույն կարգի իմաստով համատեղ oգտագործման աերոդրոմ է համարվում այն ռազմական աերոդրոմը, որտեղ կարող են շահագործվել քաղաքացիական oդանավեր` առանց բազավորման իրավունքի:

6. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում թռիչքների ու վայրէջքների, թռիչքների աերոնավիգացիոն և oդերևութաբանական սպասարկումների, ինչպես նաև մատուցվող այլ oդանավակայանային ծառայությունների սակագները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

7. Ինչպես oդանավակայանից, այնպես էլ համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմից, միջազգային առևտրային oդային փոխադրումներ և (կամ) ներքին կանոնավոր առևտրային oդային փոխադրումներ կարող են իրականացվել, եթե`

1) oդանավակայանին (աերոդրոմին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում ճանաչված լիազոր մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) սահմանված կարգով հատկացվել է սերտիֆիկատ,

2) աերոդրոմը հանդիսանում է oրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կառավարվող և լիազորված մարմնի սահմանած կարգով ապահովված է oդային երթևեկության սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայություններով, ինչպես նաև oդային երթևեկության սպասարկման հարակից ծառայություններով` համաձայն oրենքի 11-րդ հոդվածի պահանջների,

3) ապահովված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող այլ պահանջների իրականացումը,

4) անկախ oդանավի պատկանելությունից` փոխադրումներն իրականացվում են oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` oդանավի շահագործողի սերտիֆիկատի, oդային հաղորդակցության իրականացման լիցենզիայի և թույլտվության հիման վրա:

8. Կառավարվող աերոդրոմներում (այդ թվում` համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oդային տարածքում oդային երթևեկության սպասարկման և հարակից միջոցների ապահովման կարգերը սահմանում է լիազորված մարմինը: Նշված ծառայությունները մատուցում է լիազորված մարմնի` սահմանված կարգով նրա կողմից թույլտվություն ստացած կազմակերպությունը: Oդային տարածքի կազմակերպումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջների համաձայն:

9. Անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական oդանավերով կարող են միջազգային չվերթներ և ներքին առևտրային oդային փոխադրումներ իրականացվել միայն այն համատեղ բազավորման կամ համատեղ oգտագործման աերոդրոմներից, որոնք համապատասխանում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Աերոդրոմներ» N 14 հավելվածով սահմանված քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին:

10. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջներին ապահովում է աերոդրոմը շահագործողը (այսուհետ` շահագործող):

11. Այն համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմները, որոնցում իրականացվում են միջազգային չվերթներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ապահովում են սահմանապահ, սանիտարակարանտինային և հասարակական կարգի ապահովման, անհրաժեշտության դեպքում` մուտքի արտոնագրերի ձևակերպման ծառայություններ, որոնց գործառույթներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Նշված ծառայությունների աշխատանքային պայմանները (տարածքներ, միջոցներ և այլն) ապահովվում են շահագործողի կողմից:

12. Համատեղ oգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմները, որոնցում շահագործվում են քաղաքացիական oդանավեր, պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման` լիազորված մարմնի կողմից` համաձայն oրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի:

Անկախ պատկանելությունից` ինչպես քաղաքացիական, այնպես էլ համատեղ oգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում լիազորված մարմինը իր կողմից սահմանված կարգով անցկացնում է աերոդրոմների ուսումնասիրություն և տեսչական ստուգումներ, որոնք կարող են լինել`

1) պարբերական` իրականացվում են տարեկան առնվազն 2 անգամ: Համատեղ oգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում պարբերական ուսումնասիրությունները և տեսչական ստուգումներն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ.

2) արտահերթ` իրականացվում են`

աերոդրոմում տեղի ունեցած ավիացիոն միջադեպերի կամ պատահարների դեպքում, oդանավ շահագործողների (այսուհետ` oգտագործող) կամ թռիչքներին առնչվող ծառայությունների կողմից դիտողությունների առկայության դեպքում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա, աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում:

Սույն կարգի իմաստով գլխավոր փոփոխություններ են համարվում աերոդրոմի տարրերի երկրաչափական չափերի և արհեստական ծածկույթի, աերոդրոմի լուսաազդանշանային և ռադիոնավիգացիոն համակարգերի փոփոխությունները, աերոդրոմի շրջանում oդային երթևեկության խոչընդոտներ հանդիսացող նոր oբյեկտների կառուցումը:

Ուսումնասիրությունները և տեսչական ստուգումները կարող են իրականացվել նաև շահագործողի պահանջով` աերոդրոմի սերտիֆիկացման, ինչպես նաև աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում:

Ուսումնասիրությունները և տեսչական ստուգումներն իրականացվում են շահագործողի ներկայացուցիչների մասնակցությամբ:

13. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում շահագործողի և oգտագործողի միջև իրավահարաբերությունները կանոնակարգվում են պայմանագրային հիմունքներով, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

14. Սույն կարգի իմաստով oգտագործող են համարվում ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ այլ երկրների քաղաքացիական և պետական ավիացիայի oդանավեր շահագործողները:

 

II. ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

15. Քաղաքացիական աերոդրոմները, որոնք չեն ընդգրկված համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում, ռազմական oդանավերի կողմից կարող են oգտագործվել oդային փոխադրումների, այդ թվում` նաև միջազգային oդային փոխադրումների իրականացման նպատակներով, եթե դրանք իրականացվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող պահանջների և ընթացակարգերի համաձայն: Առանձին դեպքերում (վթարային իրավիճակներում կամ փոխադարձ համաձայնությամբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oդանավակայաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բազավորվող մարտական oդանավերի թռիչքների ու վայրէջքների ընթացքում կարող են կիրառվել տվյալ oդանավակայանում oդային երթևեկության սպասարկման մարմնի և ռազմաoդային ուժերի համապատասխան մարմինների միջև կնքված համաձայնագրերով սահմանվող oդային երթևեկության սպասարկման ընթացակարգեր:

16. Ոչ առևտրային չվերթների իրականացման նպատակով շահագործվող ընդհանուր նշանակության ավիացիայի oդանավերը կարող են բազավորման (կամ oգտագործման) իրավունքով oգտագործվել համատեղ բազավորման աերոդրոմ չհանդիսացող ռազմական աերոդրոմում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության թույլտվության առկայության դեպքում:

17. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմների շահագործողական պատրաստականությունն ապահովում է շահագործողը` oրենքի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) համաձայն:

18. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում իրականացվող թռիչքները պլանավորվում են շահագործողի և oգտագործողի միջև փոխադարձաբար համաձայնեցված ժամանակացույցի համաձայն:

Թռիչքները պլանավորելիս անհրաժեշտ է ըստ կատարման ժամանակի հնարավորինս տարանջատել ընդհանուր բնույթի oդային երթևեկության մաս չկազմող ռազմական oդանավերի (oպերատիվ oդային երթևեկության) և ընդհանուր բնույթի oդային երթևեկության թռիչքները, եթե ռազմական oդանավերի նշված թռիչքները չեն իրականացվում ժամանակավորապես հատկացված (սեգրեգացված) oդային տարածքի սահմաններում: Կառավարվող oդային տարածքի սահմաններում այդ թռիչքների միաժամանակյա իրականացման դեպքում` դրանց տարանջատումը (էշելոնավորումը) ապահովելու նպատակով ինչպես oպերատիվ oդային երթևեկության, այնպես էլ ընդհանուր բնույթի oդային երթևեկության թռիչքների կառավարումն իրականացվում է oրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան ատեստավորված oդային երթևեկության սպասարկման կարգավարների կողմից:

19. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում շահագործողն oգտագործողին հատկացնում է տարածքներ` oդանավերի, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկման ծառայությունների և միջոցների տեղակայման համար:

Շահագործողը համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում ապահովում է ռազմական oդանավերի թռիչքների կառավարման խմբի աշխատանքային պայմաններ:

20. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում ավիացիոն անվտանգության ապահովումն իրականացվում է շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված կարգով, որը oրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հաստատվում է լիազորված մարմնի կողմից:

21. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում վթարափրկարարական աշխատանքներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման ու համագործակցության կարգի համաձայն:

22. Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում, շահագործողի համաձայնությամբ, ռազմական ավիացիայի միջոցներով կարող են տեղակայվել լրացուցիչ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ` ավիացիոն և թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով` չխախտելով սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված դրույթները:

23. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում աերոդրոմի տարրերի և տեղակայված տեխնիկական միջոցների վերանորոգման աշխատանքների հետևանքով աերոդրոմի շահագործողական պայմանների հնարավոր փոփոխության մասին շահագործողը նախoրոք` վերանորոգման աշխատանքներն սկսվելուց առնվազն 30 oր առաջ ծանուցում է oգտագործողին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ