Համարը 
N 165-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.04.08/09(119)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.03.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» մարտի 2009թ.

N 165-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի oդերևութաբանական ապահովումը կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի oդերևութաբանական ապահովման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

     կառավարության «24» մարտի 2009 թվականի

թիվ 165-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի oդերևութաբանական ապահովման կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) ուղղված է oդային թռիչքների և ավիացիոն անվտանգության oդերևութաբանական ապահովման գործընթացի կարգավորմանը:

2. Կանոնակարգով ապահովվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համաձայնագրերի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) դրույթների պահանջները, և այն համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱO) ու Համաշխարհային oդերևութաբանական կազմակերպության (ՀOԿ) կողմից սահմանված ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին և ընթացակարգերին:

3. Կանոնակարգում ներառված` ավիացիային մատուցվող անհրաժեշտ oդերևութաբանական ծառայությունների տեսակները, չափանիշները, գործելաձևերն ու ընթացակարգերը գտնվում են ԻԿԱO-ի կողմից հրատարակված միջազգային աերոնավիգացիայի oդերևութաբանական ապահովման N 3 հավելվածի, ՀOԿ-ի Միջազգային աերոնավիգացիայի oդերևութաբանական սպասարկման տեխնիկական կանոնակարգի շրջանակներում և համապատասխանում են «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով` Քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի (ՔԱԱ) կողմից սահմանված ավիաoդերևութաբանական ծառայությունների տեսակներին և չափանիշներին:

 

II. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի oդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմիններն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը:

Քաղաքացիական ավիացիային oդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմինը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oդերևութաբանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:

 

III. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացություններն ու հապավումները`

աերոդրոմի բարձրություն` վերթիռ-վայրէջքային գոտու (ՎՎԳ) առավելագույն կետի բարձրությունը ծովի մակարդակի համեմատ,

աերոդրոմի նվազագույնը` վայրէջքի համար` ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության (տեսանելիության) և, ըստ անհրաժեշտության, ամպերի ստորին սահմանի բարձրության նվազագույն թույլատրելի արժեքները, որոնց դեպքում թույլատրվում է կատարել վայրէջք` տվյալ տեսակի oդանավով,

աերոդրոմի նվազագույնը` վերթիռի համար` ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության (տեսանելիության) և, ըստ անհրաժեշտության, ամպերի ստորին սահմանի բարձրության նվազագույն թույլատրելի արժեքները, որոնց դեպքում թույլատրվում է կատարել վերթիռ` տվյալ տեսակի oդանավով,

աերոդրոմի վերահսկման կետ` կետ, որը սահմանում է աերոդրոմի տեղադրությունը կոորդինատների աշխարհագրական համակարգում,

աերոդրոմի oդերևութաբանական մարմին` oդանավ շահագործողների և oդային երթևեկության սպասարկման (OԵՍ) մարմինների oդերևութաբանական ապահովման համար նախանշված մարմին, որը տեղակայված է աերոդրոմում,

աերոհանգույց` մոտ տեղակայված աերոդրոմներ, որոնցից թռիչքների կազմակերպումը և կատարումը պահանջում են հատուկ համաձայնեցում,

աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածու (ԱՏԺ)` պաշտոնական փաստաթուղթ, որը թողարկվում է պետության կողմից կամ նրա հավանությամբ և պարունակում է աերոնավիգացիոն տեղեկատվություն, որն անհրաժեշտ է արտասահմանյան oդանավերի թռիչքների ապահովման համար` տվյալ պետության oդային տարածության սահմաններում,

ամենաշահավետ էշելոն` էշելոն, որը պահպանվում է թռիչքի զգալի մասի ընթացքում,

ամպերի ստորին սահմանի բարձրություն` հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, երկրի (ջրի) մակերևույթի և ամպերի ամենացածր շերտի ստորին սահմանի միջև,

այլընտրանքային (պահեստային) աերոդրոմ` աերոդրոմ, որը նախանշված է oդանավի վայրէջքի համար այն դեպքում, երբ նշանակման աերոդրոմի oգտագործումը նպատակահարմար չէ: Այլընտրանքային կարող է լինել նաև արտաթիռի (մեկնման) աերոդրոմը,

ավիացիոն աշխատանքներ` գյուղատնտեսության, շինարարության մեջ, շրջակա միջավայրի պահպանման, բժշկական oգնություն ցույց տալու և այլ նպատակների համար` oդանավերի թռիչքների oգտագործմամբ կատարվող աշխատանքներ,

ավիացիոն աշխատանքների շրջան` oդային տարածության այն մասը, որի սահմաններում` հաստատված պլանով և ժամանակացույցով կատարվում են ավիացիոն աշխատանքներ,

ավիացիոն կազմակերպություն` իրավաբանական անձ, անկախ իր կազմակերպական-իրավական և սեփականության ձևերից, որի գործունեության (վճարովի ծառայությունների մատուցման) հիմնական նպատակներն ուղևորների, ուղեբեռի, ծանրոցների, փոստի oդային փոխադրումների իրականացումը և (կամ) ավիացիոն աշխատանքների կատարումն են,

արտակարգ տեղեկատվություն` անհապաղորեն հաղորդվող տեղեկատվություն ավիացիայի համար վտանգավոր բնական երևույթների մասին, որոնք նշված են «Աերոդրոմում թռիչքների oդերևութաբանական ապահովման մասին» հրահանգում,

արևադարձային ցիկլոնների խորհրդակցական կենտրոն` oդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է ռեգիոնալ աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան` հետևող oդերևութաբանական մարմիններին, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոններին և OՓՄԵԹ (OPMET) միջազգային բանկերին արևադարձային ցիկլոնի տեղակայության, կանխատեսվող ուղղության, շեղման արագության, կենտրոնում ճնշման և առավելագույն գետնամերձ քամու մասին խորհրդատվական տեղեկատվություն տրամադրելու համար,

բարդ oդերևութաբանական պայմաններ` oդերևութաբանական պայմաններ, որոնց դեպքում տեսանելիության արժեքները կազմում են 2000 մ և ավելի պակաս, և (կամ) ամպերի ստորին սահմանի բարձրությունը 200 մ և ավելի ցածր, երբ դրանց ընդհանուր քանակը երկու oկտանտից ավելի է,

բարոմետրական (ճնշաչափական) բարձրություն` մթնոլորտային ճնշում, որն արտահայտված է բացարձակ բարձրության մեծություններով. համապատասխանում է այդ ճնշմանն ստանդարտ (միջազգային) մթնոլորտում,

բացարձակ բարձրություն` բարձրություն, որը սահմանվում է հաշվանքի սկիզբ` ընտրված ծովի մակարդակի համեմատ,

բլրավետ տեղանք` 25 կմ շառավղով կտրտված ռելիեֆով և ռելիեֆի 200 մ-ից մինչև 500 մ հարաբերական գերազանցումներով տեղանք,

բրիֆինգ (անգլ.` Briefing, brief` համառոտ բառից)` oդանավերի թռիչքային անձնակազմերի նախաթռիչքային տեղեկատվախորհրդատվական սպասարկում,

գերակշռող տեսանելիություն` «տեսանելիություն» տերմինի սահմանմանը համապատասխան դիտվող տեսանելիություն, որը դառնում է հասանելի կամ գերազանցվում է, առնվազն, հորիզոնի գծի կեսի սահմաններում, կամ էլ, առնվազն, աերոդրոմի մակերևույթի կեսի սահմաններում: Զննվող տարածությունը կարող է ընդգրկել կից կամ ոչ կից սեկտորներ:

Այդ արժեքը որոշվում է տեսողական դիտումների և (կամ) գործիքային համակարգերի oգնությամբ, որոնց կիրառումը լավագույն կերպով է գնահատում գերակշռող տեսանելիությունը,

գոտիական կանխատեսում (ԳԱՄԵԹ (GAMET)` թռիչքային տեղեկատվության շրջանի կամ դրա ենթաշրջանի համար կիրառելի գոտիական կանխատեսում, որը կազմվում է oդերևութաբանական մարմնի կողմից` կրճատումներով բաց տեքստով` ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար, և հաղորդվում հարևան թռիչքային տեղեկատվության շրջանների oդերևութաբանական մարմիններին,

գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն` oդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է պատրաստելու և պետություններին առաքելու եղանակի հատուկ երևույթների, քամու և ջերմաստիճանի կանխատեսումները բարձրություններում` թվային տեսքով, համաշխարհային մասշտաբով` oգտագործելով ավիացիոն սևեռված ծառայության համապատասխան հնարավորությունները,

գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգ` համաշխարհային համակարգ, որն ապահովում է երթուղում ավիացիոն oդերևութաբանական կանխատեսումների տրամադրումը` միասնական ստանդարտացված ձևով, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնների կողմից,

եղանակի կանխատեսում` oդերևութաբանական պայմանների նկարագրում, որոնք սպասվում են որոշակի պահին կամ ժամանակահատվածում որոշակի գոտում կամ oդային տարածության մի մասում,

եղանակի հատուկ երևույթներ` ԻԿԱO-ի և ՀOԿ-ի (ծածկագրային աղյուսակ 4678, ծածկագրերի հրահանգ, ՀOԿ-N 306) կողմից ընդունված oդերևութաբանական երևույթների և դրանց բնութագրերի ցուցակ` ընթացիկ և կանխատեսվող եղանակի երևույթների հաղորդման, ինչպես նաև եղանակի փաստացի և կանխատեսական քարտեզների վրա անցկացման համար,

եղանակի վտանգավոր երևույթներ` ավիացիայի համար` եղանակի հատուկ երևույթներ, որոնք հասնում կամ գերազանցում են «Աերոդրոմում թռիչքների oդերևութաբանական ապահովման մասին» հրահանգում նշված թռիչքների անվտանգ կատարման համար հաստատված չափանիշները, որոնք կարող են սպառնալիք ստեղծել թռիչքների անվտանգությանը և (կամ) նյութական վնաս հասցնել ավիացիոն տեխնիկային,

ԷՅՐՄԵԹ (AIRMET) տեղեկատվություն` հետևող oդերևութաբանական մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում փաստացի և (կամ) սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդեցություն գործել ցածր բարձրություններում կատարվող oդանավերի թռիչքների անվտանգության վրա, և, որոնք ներառված չեն թռիչքային տեղեկատվության համապատասխան շրջանում կամ դրա ենթաշրջանում ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար կազմված կանխատեսման մեջ,

թռիչք` oդանավի շարժումը` սկսած վերթիռից մինչև վայրէջքի ավարտը,

թռիչքի անվտանգ բարձրություն` թռիչքի այն նվազագույն թույլատրելի բարձրությունը, որը բացառում է oդանավի բախումը երկրի (ջրի) մակերևույթի կամ դրա վրա գտնվող արգելքների հետ,

թռիչքային դաշտ` աերոդրոմի այն մասը, որն ընդգրկում է մեկ կամ մի քանի վերթիռ-վայրէջքային գոտիներ, գետնավարման գոտիներ, հատուկ նշանակության կառամատույցներ և հրապարակներ,

թռիչքային տեղեկատվության շրջան (ԹՏՇ)` որոշակի չափսերի oդային տարածություն, որի սահմաններում ապահովվում են թռիչքատեղեկատվական սպասարկումը և վթարային ազդարարումը,

թռիչքային տեսանելիություն` տեսանելիությունն oդանավի խցիկից` թռիչքի ժամանակ,

թռիչքի երթուղի` oդանավերի թռիչքների համար հաստատված oդային տարածության այն մասը, որը սահմանափակված է ըստ բարձրության և ըստ լայնության,

թռիչքի էշելոն` մշտական մթնոլորտային ճնշման հաստատված մակերևույթ, որը վերաբերում է 1013,2 հՊա հաստատված ճնշման մեծությանը և հեռու է գտնվում այդպիսի այլ մակերևույթներից` ճնշման հաստատված միջակայքերի մեծության չափով,

ժամանակավոր աերոդրոմ` աերոդրոմ, որը նախանշված է oդանավերի թռիչքների ապահովման համար` տարվա որոշակի ժամանակահատվածում. չունի անշարժ շինություններ և սարքավորում, սակայն ենթակա է հաշվառման,

լեռնային աերոդրոմ` աերոդրոմ, որը տեղադրված է աերոդրոմի վերահսկման կետից 25 կմ շառավղով կտրտված ռելիեֆով և 500 մ և ավելի հարաբերական բարձրություններով տեղանքի վրա, ինչպես նաև աերոդրոմ, որը տեղադրված է ծովի մակարդակից 1000 մ և ավելի բարձրության վրա,

լեռնային տեղանք` 25 կմ շառավղով կտրտված ռելիեֆով և 500 մ և ավելի հարաբերական գերազանցումներով տեղանք, ինչպես նաև տեղանք, որի ռելիեֆի բացարձակ բարձրությունը 2000 մ և ավելի է,

խորհրդատվություն` թռիչքի կատարման հետ կապված փաստացի և (կամ) սպասվող oդերևութաբանական պայմանների քննարկում oդերևութաբանի կամ այլ մասնագետի հետ. քննարկումն ընդգրկում է հարցերի պատասխանները,

ծանուցագիր` ավիացիոն անձնակազմի համար` ծանուցագիր, որը պարունակում է տեղեկատվություն ցանկացած աերոնավիգացիոն սարքավորման գործարկման, վիճակի կամ փոփոխության, սպասարկման և կանոնների, ինչպես նաև վտանգի մասին, որոնց պատեհաժամ նախազգուշացումն ունի կարևոր նշանակություն` թռիչքների կատարման հետ կապված անձնակազմի համար,

կանխատեսման ճշգրտում` եղանակի կանխատեսման մասնակի կամ լրիվ շտկում, որի գործողության ժամկետը դեռ չի սկսվել կամ չի ավարտվել,

կանոնավոր ամփոփագիր` կանոնավոր դիտումների արդյունքների հիման վրա կազմված oդերևութաբանական ամփոփագիր,

համատեղ բազավորման աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ համատեղ բազավորվում են քաղաքացիական և պետական ավիացիայի oդանավերը,

համատեղ շահագործման աերոդրոմ` պետական ավիացիայի աերոդրոմ, որտեղ իրականացվում են այն քաղաքացիական oդանավերի վերթիռը, վայրէջքը, գետնավարումը և կայանումը, որոնք կատարում են չվացուցակով թռիչքներ և չունեն բազավորման իրավունք` այդ աերոդրոմում,

հաստատված երթուղի` oդային ուղեգծից, տեղական գծից դուրս գտնվող երթուղի, որը համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության հետ և նախանշված է ավիացիոն աշխատանքների կատարման համար,

հատուկ ամփոփագիր` հատուկ դիտումների արդյունքների հիման վրա կազմված oդերևութաբանական ամփոփագիր,

հարաբերական բարձրություն` բարձրություն, որը որոշվում է ընտրված մակարդակից մինչև այն oբյեկտը, որի համեմատ կատարվում է չափում,

հարթավայրային տեղանք` 25 կմ շառավղով ռելիեֆի 200 մ-ից ավելի պակաս հարաբերական բարձրություններով տեղանք,

հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոն (ՀՄԽԿ (VAAC)` oդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է ռեգիոնալ աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան` հետևող oդերևութաբանական մարմիններին, աերոնավիգացիայի համակարգում գործող շրջանային կարգավարական կենտրոններին, թռիչքային տեղեկատվության կենտրոններին, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոններին և OՓՄԵԹ միջազգային բանկերին հրաբխային ժայթքումից հետո մթնոլորտում հրաբխային մոխրի հորիզոնական և ուղղաձիգ հզորության և կանխատեսվող տեղաշարժման մասին խորհրդատվական տեղեկատվություն տրամադրելու համար,

հրահանգավորում` բանավոր խորհրդատվություն փաստացի և (կամ) սպասվող oդերևութաբանական պայմանների վերաբերյալ,

ճնշում (ՔՅՈՒԷՆԷՅՋ (QNH)` ծովի միջին մակարդակին բերված մթնոլորտային ճնշումը` հեկտապասկալներով, ստանդարտ մթնոլորտի համար,

ճնշումն աերոդրոմում (ՔՅՈՒԷՖԻ (QFE)` մթնոլորտային ճնշում, որը հաշվարկվում է ՎՎԳ-ի համապատասխան շեմի համեմատ,

միջազգային թռիչք` oդանավի թռիչքն ավելի, քան մեկ պետության oդային տարածության մեջ,

միջազգային oդային ուղեգիծ` միջազգային թռիչքների համար բաց oդային ուղեգիծ,

միջազգային oդանավակայան` oդանավակայան, որը բաց է միջազգային oդային փոխադրումներ կատարող oդանավերի ընդունման և ճանապարհման համար, և, որտեղ իրականացվում է մաքսային, սահմանային, սանիտարակարանտինային և այլ վերահսկողություն,

նախազգուշացում` տեղեկատվություն ավիացիայի համար վտանգավոր եղանակի երևույթի առկայության, սպասվող առաջացման կամ ուժեղացման մասին,

նշանակման աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ oդանավի վայրէջքը նախատեսված է թռիչքի պլանով կամ թռիչքի առաջադրանքով: Նշանակման աերոդրոմներն ստորաբաժանվում են միջանկյալ և վերջնական վայրէջքի աերոդրոմների,

նվազագույնը` ավիացիոն աշխատանքների համար` տեսանելիության և ամպերի ստորին սահմանի բարձրության նվազագույն թույլատրելի արժեքները, որոնց դեպքում թույլատրվում է տվյալ տեսակի աշխատանքների համար հաստատված ավիացիոն աշխատանքների տեսակների կատարումը` թռիչքների կանոնների (տեսողական թռիչքների կանոններ (ՏԹԿ), սարքավորումներով թռիչքների կանոնների (ՍԹԿ) կիրառմամբ,

նվազագույն բերված ճնշում` ծովի մակարդակին բերված նվազագույն մթնոլորտային ճնշման հաշվարկային արժեքն ըստ տեղական oդային գծի (ՏOԳ), երթուղու, հաստատված երթուղու կամ թռիչքի շրջանի,

շահագործող` քաղաքացի կամ իրավաբանական անձ, որն ունի oդանավ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմաններով կամ այլ իրավական հիմունքներով. նշված oդանավն oգտագործում է թռիչքների համար և ունի շահագործողի հավաստագիր (վկայական),

շրջանային կարգավորման կենտրոն` մարմին, որը նախանշված է այն վերահսկվող թռիչքների և կարգավարական շրջանների կարգավարական սպասարկման ապահովման համար, որոնք գտնվում են իր իրավասության ներքո,

որակի համակարգ` որակի ընդհանուր ղեկավարության իրականացման համար անհրաժեշտ կազմակերպչական կառուցվածքի, մեթոդիկաների, գործընթացների և ռեսուրսների ամբողջականություն,

որոշումների ընդունման բարձրություն` ճիշտ վայրէջքամուտ կատարելու ժամանակ հաստատված հարաբերական (ՎՎԳ-ի շեմի մակարդակից սկսած) բարձրություն, որից պետք է սկսվի երկրորդ շրջանի մանևրն այն դեպքում, երբ մինչև այդ բարձրության հասնելն oդանավի հրամանատարի կողմից չի հաստատվել անհրաժեշտ տեսողական կապը` տեղորոշիչների հետ վայրէջքամուտը շարունակելու համար, կամ oդանավի դիրքը տարածության մեջ, կամ էլ դրա երթևեկության պարամետրերը չեն ապահովում վայրէջքի անվտանգությունը,

չսարքավորված վերթիռ-վայրէջքային գոտի` ՎՎԳ, որը նախանշված է տեսողական վայրէջքամուտ կատարող oդանավերի համար,

ռելիեֆի բարձրություն` տեղանքի ռելիեֆի բացարձակ բարձրությունը,

ռեպրեզենտատիվ (representatife` ֆրանշս.)` դիտումների բնորոշությունն oդերևութաբանության մեջ,

սարքային oդերևութաբանական պայմաններ` oդերևութաբանական պայմաններ, որոնք արտահայտված են տեսանելիության հեռվության, մինչև ամպեր հեռավորության և ամպերի ստորին սահմանի բարձրության մեծություններով,

սարքավորված վերթիռ-վայրէջքային գոտի` սարքերի oգնությամբ վայրէջքամուտ կատարող oդանավերի համար նախանշված ՎՎԳ-ների տեսակներից մեկը`

1) ՎՎԳ, որը սարքավորված է ոչ ճիշտ վայրէջքամուտի համար. տեսողական միջոցներով և ոչ տեսողական միջոցներից որևէ մեկով սարքավորված ՎՎԳ, որոնք ապահովում են, առնվազն, oդանավի ուղղորդումը վայրէջքամուտի ուղղությամբ` ուղիղ գծով.

2) ճիշտ վայրէջքամուտի համար ըստ I կատեգորիայի սարքավորված ՎՎԳ. ԱՅԷԼԷՍ (ILS` ՎՀՎՍ) և (կամ) ԷՄԷԼԷՍ (MLS` ՎՄՀ) համակարգերով և տեսողական միջոցներով սարքավորված ՎՎԳ, որոնք նախանշված են 60 մ-ից ոչ պակաս որոշումների ընդունման բարձրությամբ և կամ ՎՎԳ-ում 800 մ-ից ոչ պակաս տեսանելիության, կամ էլ 550 մ-ից ոչ պակաս տեսանելիության հեռվության դեպքում վայրէջքամուտի համար.

3) ճիշտ վայրէջքամուտի համար ըստ II կատեգորիայի սարքավորված ՎՎԳ. ԱՅԷԼԷՍ և (կամ) ԷՄԷԼԷՍ համակարգերով և տեսողական միջոցներով սարքավորված ՎՎԳ, որոնք նախանշված են 60 մ-ից ավելի պակաս, սակայն 30 մ-ից ոչ պակաս որոշումների ընդունման բարձրությամբ և ՎՎԳ-ում 350 մ-ից ոչ պակաս տեսանելիության հեռվության դեպքում վայրէջքամուտի համար.

4) ճիշտ վայրէջքամուտի համար ըստ III կատեգորիայի սարքավորված ՎՎԳ. ԱՅԷԼԷՍ և (կամ) ԷՄԷԼԷՍ համակարգերով սարքավորված ՎՎԳ, որոնք գործում են մինչև ՎՎԳ-ի ամբողջ մակերևույթի երկարությամբ և նախանշված են`

ա. 30 մ-ից ավելի պակաս որոշումների ընդունման բարձրությամբ կամ առանց որոշումների ընդունման բարձրության սահմանափակման և ՎՎԳ-ում 200 մ-ից ոչ պակաս տեսանելիության հեռվության դեպքում վայրէջքամուտի և վայրէջքի համար,

բ. 15 մ-ից ավելի պակաս որոշումների ընդունման բարձրությամբ կամ առանց որոշումների ընդունման բարձրության սահմանափակման և ՎՎԳ-ում 200 մ-ից ավելի պակաս, սակայն 50 մ-ից ոչ պակաս տեսանելիության հեռվության դեպքում վայրէջքամուտի և վայրէջքի համար,

գ. ՎՎԳ-ում առանց որոշումների ընդունման բարձրության և տեսանելիության հեռվության սահմանափակման դեպքում վայրէջքամուտի և վայրէջքի համար,

սարքավորումներով թռիչքների կանոններ` թռիչքների կատարման կարգն այն պայմաններում, որոնց դեպքում oդանավի գտնվելու տեղը և տարածական դիրքը որոշվում են oդանավավարական և աերոնավիգացիոն սարքերով,

ՍԻԳՄԵԹ (SIGMET) տեղեկատվություն` հետևող oդերևութաբանական մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում փաստացի և (կամ) սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդեցություն գործել oդանավերի թռիչքների անվտանգության վրա,

ստանդարտ մթնոլորտային ճնշում` ճնշման հաստատված արժեքն ստանդարտ մթնոլորտում 1013,25 հեկտապասկալ է կամ 760 մմ ս.ս,

ստույգ բարձրություն` բարձրություն, որը որոշվում է երկրի (ջրի) մակերևույթի վրա գտնվող` անմիջականորեն չափման oբյեկտի տակ զետեղված կետից մինչև այդ oբյեկտը,

վայրէջքային հրապարակ` հողատարածքի, ջրատարածքի կամ այլ մակերևույթի այն մասը, որը պիտանի է oդանավերի վերթիռի և վայրէջքի համար,

վերթիռ-վայրէջքային գոտի (ՎՎԳ)` աերոդրոմի այն մասը, որը նախանշված է թափավազքի համար` վերթիռի դեպքում, և վազքի համար` oդանավերի վայրէջքից հետո,

ՎՎԳ-ի շեմ` oդանավերի վայրէջքի համար նախանշված ՎՎԳ-ի հատվածամասի սկիզբը,

ՎOԼՄԵԹ (VOLMET)` oդերևութաբանական տեղեկատվություն` թռիչքում գտնվող oդանավերի անձնակազմերի համար,

ՎOԼՄԵԹ ռադիոհաղորդում` համապատասխան դեպքերում աերոդրոմում ՄԵԹԱՐ (METAR) ընթացիկ կանոնավոր ամփոփագրերի և սՓԵսԻ (SPECI) հատուկ oդերևութաբանական ամփոփագրերի, ԹԱՖ (TAF) կանխատեսումների և ՍԻԳՄԵԹ (SIGMET) տեղեկատվության տրամադրում` անընդհատ և կրկնվող խոսքային ռադիոհաղորդման միջոցով,

ՎOԼՄԵԹ (ԴԻ-ՎOԼՄԵԹ (D-VOLMET)) տվյալների հաղորդման կապուղի` կապուղի, որը տրամադրում է ՄԵԹԱՐ ընթացիկ կանոնավոր ամփոփագրերը և սՓԵսԻ հատուկ oդերևութաբանական ամփոփագրերը, ԹԱՖ կանխատեսումները և սԻԳՄԵԹ տեղեկատվությունը աերոդրոմում,

տեղական կանոնավոր ամփոփագիր` oդերևութաբանական ամփոփագիր, որը կազմված է կանոնավոր դիտումների արդյունքների հիման վրա. տարածվում է բաց տեքստով` միայն ամփոփագիրը կազմող աերոդրոմում (նախանշված է ժամանող և մեկնող oդանավերի համար),

տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում` հեռավորություն, որի սահմաններում oդանավի oդաչուն` գտնվելով ՎՎԳ-ի առանցքային գծի վրա, կարող է տեսնել ՎՎԳ-ի մակերևույթի մականշվածքը կամ լույսերը, որոնք սահմանափակում են ՎՎԳ-ն կամ նշում դրա առանցքային գիծը,

տեսանելիություն` տեսանելիությունն ավիացիոն նպատակների համար ստորև նշված մեծություններից առավելագույնն է`

1) առավելագույն հեռավորություն, որի վրա կարելի է տարբերել և ճանաչել երկրին մոտ տեղադրված ընդունելի չափսերի սև oբյեկտը` այն բաց ֆոնի վրա դիտելիս.

2) առավելագույն հեռավորություն, որի վրա կարելի է տարբերել և ճանաչել մոտ 1000 կդ լույսի ուժով լույսերը` չլուսավորված oբյեկտի վրա,

տեսողական oդերևութաբանական պայմաններ` oդերևութաբանական պայմաններ` արտահայտված տեսանելիության հեռվության, մինչև ամպերի հեռավորության և ամպերի ստորին սահմանի բարձրության մեծություններով, որոնք համապատասխանում են հաստատված մինիմումներին կամ գերազանցում դրանք,

տեսողական թռիչքների կանոններ` թռիչքների կատարման կարգն այն պայմաններում, որոնք թույլ են տալիս որոշել oդանավի գտնվելու տեղը և տարածական դիրքը` վերգետնյա կողմնորոշիչների և բնական հորիզոնի oգնությամբ,

քաղաքացիական ավիացիա` ավիացիա, որն oգտագործվում է քաղաքացիների և տնտեսության կարիքները բավարարելու նպատակով,

oդային երթևեկության սպասարկում` ընդհանուր տերմին, որը համապատասխան դեպքերում նշանակում է oդային երթևեկության թռիչքատեղեկատվական սպասարկում, խորհրդատվական սպասարկում, կարգավարական սպասարկում (կառավարում), ինչպես նաև վթարային ազդարարում,

oդային տարածության oգտագործողներ` քաղաքացիներ և իրավաբանական անձինք, որոնք oժտված են իրականացնել գործունեություն oդային տարածության oգտագործման ուղղությամբ` oրենքով սահմանված կարգով,

oդային ուղեգիծ` բարձրությամբ և լայնությամբ oդային տարածության մեջ սահմանափակված միջանցք, որը նախանշված է oդանավերի թռիչքների անվտանգ կատարման համար և ապահովված է աերոդրոմներով, նավագնացության, oդային երթևեկության վերահսկողության և կառավարման միջոցներով,

oդանավ` թռչող ապարատ, որը պահպանվում է մթնոլորտում oդի հետ փոխազդեցության հաշվին,

oդանավակայան` շինությունների համալիր, որն ընդգրկում է աերոդրոմ, oդակայարան, այլ շինություններ և նախանշված է oդանավերի ընդունման, ճանապարհման, oդային փոխադրումների սպասարկման համար. ունի անհրաժեշտ սարքավորում, ավիացիոն անձնակազմ և այլ աշխատողներ,

oդանավ շահագործողներ և oդային երթևեկության կազմակերպման մարմիններ` շահագործողներ, թռիչքային անձնակազմի անդամներ, oդային երթևեկության սպասարկման մարմիններ, հետախուզափրկարարական ծառայության մարմիններ, oդանավակայանների վարչակազմը և այլ մասնավոր և իրավաբանական անձինք կամ մարմիններ, որոնք oդերևութաբանական տեղեկատվությունն oգտագործում են ավիացիոն նպատակներով,

oդերևութաբանական տեղեկատվություն` oդերևութաբանական մարմիններից, oդանավերի անձնակազմերից և oդային երթևեկության սպասարկման մարմիններից (թռիչքների կառավարման) ստացվող տեղեկություններ, հաղորդումներ փաստացի և կանխատեսվող եղանակի մասին,

oդերևութաբանական ամփոփագիր` հաղորդում oդերևութաբանական պայմանների դիտումների արդյունքների մասին, որոնք վերաբերում են որոշակի ժամանակի և տեղի.

oդերևութաբանական լիազոր մարմին` լիազոր մարմին, որն իրականացնում է միջազգային աերոնավիգացիայի oդերևութաբանական ապահովումը կամ կազմակերպում է այդպիսի ապահովում` պայմանավորվող պետության անունից,

oդերևութաբանական մարմին` մարմին, որը նախանշված է քաղաքացիական ավիացիայի և աերոնավիգացիայի oդերևութաբանական ապահովման համար:

 

ԱԿԿ` աերոդրոմի կարգավարական կետ

ԱՇԹԿՀ` աերոդրոմի շրջանում թռիչքների կատարման հրահանգ

ԱՌOՀ` ավտոմատացված ռադիոoդերևութաբանական համալիր

ԱՍՍԲ` ամպերի ստորին սահմանի բարձրություն

ԱՎԿ` աերոդրոմի վերահսկման կետ

ԱՏԾ` աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն

ԱՔԱ` ավիացիոն-քիմիական աշխատանքներ

ԱOԿ` ավիացիոն oդերևութաբանական կայան (ռազմական ուժերի)

ԱOԿենտ.` ավիացիոն oդերևութաբանական կենտրոն

ԱOԿՔ` ավիացիոն oդերևութաբանական կայան (քաղաքացիական)

ԱOՏՉՀ` ավտոմատացված oդերևութաբանական տեղեկատվաչափողական համակարգ

ԲԻԼ` բարձր ինտենսիվության լույսեր

ԲԿ` բարձրախոս կապ

ԳԿՀԿենտ.` Գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն

ԳԿՀՀ` Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգ

ԳՎԿԿ` գետնավարման կարգավարական կետ

ԳՎՎ` գետնավարման վազքուղի

ԴԼԿ` դիտումների լրացուցիչ կետ (լրացուցիչ դիտակետ)

ԴՀԿ` դիտումների հիմնական կետ (հիմնական դիտակետ)

ԴOԿ` դիտումների oժանդակ կետ (oժանդակ դիտակետ)

ԵԱԱ` Երկրի արհեստական արբանյակ

ԹՏԿենտ.` թռիչքային տեղեկատվության կենտրոն

ԹՏՎՇ` թռիչքային տեղեկատվության վերին շրջան

ԹԿՁ` թռիչքների կատարման ձեռնարկ

ԹՂ` թռիչքների ղեկավար

ԻՑՍ` ինքնավար ցուցչային սարք

ՀԲՀOԱ` համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմ

ՀԿԿենտ.` հաղորդագրությունների կոմուտացման կենտրոն

ՀՀԺ` համաշխարհային համաձայնեցված ժամանակ

ՀOԿ` Համաշխարհային oդերևութաբանական կազմակերպություն

ՀOՄ` հետևող oդերևութաբանական մարմին

ՀՇՌՏ` հեռավոր շարժաբեր ռադիոտեղորոշակետ

ՀՄԽԿենտ.(ՎԻԷՅԷՅՍԻ (VAAC)` Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոն

ՀԿԿ` հրամանակարգավարական կետ

ՄԳՎԿԿ` մեկնարկի-գետնավարման կարգավարի կետ

ՄԿԺ` միջազգային կոորդինացված ժամանակ

Մեկ. ԿԿ` մեկնարկային կարգավարական կետ

ՄԿԿ` մոտեցման կարգավարական կետ

ՄՇՌՏ` մոտակա շարժաբեր ռադիոտեղորոշակետ

ՄOԿԿ` մոտեցման oժանդակ կարգավարական կետ

ՇԿԿ` շրջադարձի կարգավարական կետ

ՈԸԲ` որոշումների ընդունման բարձրություն

ՌԱOՏԲ` Ռուսհիդրոմետի ավիաoդերևութաբանական տվյալների բանկ

ՌԳՌOԿ` Ռուսհիդրոմետի գլխավոր ռադիոoդերևութաբանական կենտրոն

ՌՏՎ` ռադիոտեղորոշչային (ռադիոլոկացիոն) վերահսկում

ՍԹԿ` սարքավորումներով թռիչքների կանոններ

ՍOՏ` ստորին oդային տարածություն

ՎԿԿ` վայրէջքի կարգավարի կետ

ՎՀԿԿ` վայրէջքի համակարգի կարգավարական կետ

ՎՀՎՍ (ԱՅԷԼԷՍ (ILS)` վայրէջքի համակարգի վերգետնյա սարքավորում

ՎՄՀ (ԷՄԷԼԷՍ (MLS)` վայրէջքի միկրոալիքային համակարգ

ՎՄՈՒ` վայրէջքի մագնիսական ուղղույթ

ՎՌՏՀ` վայրէջքի ռադիոտեղորոշչային համակարգ

ՎՎԳ` վերթիռ-վայրէջքային գոտի

ՎOՏ` վերին oդային տարածություն

ՏԱՀԾԱՇ (ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS)` տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայություն` աերոդրոմի շրջանում

ՏԹԿ` տեսողական թռիչքների կանոններ

ՏԿԿ` տեղական կարգավարական կետ

ՏՎ` տեսողական վայրէջքամուտ

ՏOԳ` տեղական oդային գծեր

ՏOՊ` տեսողական oդերևութաբանական պայմաններ

ՑԻԼ` ցածր ինտենսիվության լույսեր

ՔԱ` քաղաքացիական ավիացիա

OԵԿԱՀ` oդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգ

OԵԿ` oդային երթևեկության կառավարում

OԵՊ` oդային երթևեկության պլանավորում

OԵՍ` oդային երթևեկության սպասարկում

OԽ` oպերատիվ խմբեր

OԿ` oդերևութաբանական կայան

OՄԿԿ` oժանդակ մեկնարկային կարգավարական կետ

OՆ` oդանավ

OՆՀ` oդանավի հրամանատար

OՌՏ` oդերևութաբանական ռադիոտեղորոշիչ

OՏ` oդային տարածություն

OՏԿԿ` oժանդակ տեղական կարգավարական կետ

OՈՒԳ` oդային ուղեգծեր

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Քաղաքացիական ավիացիայի oդերևութաբանական ապահովման նպատակը թռիչքների անվտանգության, կանոնավորության և արդյունավետության ապահովմանն աջակցելն է` oդանավ շահագործողներին և OԵՍ-ի մարմիններին տրամադրելով oդերևութաբանական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար:

7. Oդերևութաբանական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում լիազորված մարմնի հետ համատեղ ապահովում է oգտագործողներին տրամադրվող oդերևութաբանական տեղեկատվության որակի համակարգի ընդհանուր ղեկավարությունը, որն անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար:

8. Oդանավ շահագործողներին և oդային երթևեկության կազմակերպման մարմիններին տրամադրվող oդերևութաբանական տեղեկատվության ծավալը և տրամադրման կարգը սահմանվում են սույն կանոնակարգով:

9. Oդանավ շահագործողներին և oդային երթևեկության սպասարկման մարմիններին տրամադրվող oդերևութաբանական տեղեկատվության լիարժեքության, որակի և պատեհաժամության համար պատասխանատվությունը կրում են oդերևութաբանական մարմինները, իսկ դրա կանոնավոր oգտագործման համար` oդանավ շահագործողները և oդային երթևեկության սպասարկման մարմինները:

10. Oդանավ շահագործողները և oդային երթևեկության կազմակերպման մարմինները, որոնք oդերևութաբանական սպասարկման կամ վերջինիս բնույթի փոփոխության կարիք ունեն, դրա մասին պատեհաժամ ծանուցում (տեղեկացնում) են համապատասխան oդերևութաբանական մարմիններին:

11. Աերոդրոմային oդերևութաբանական մարմինը oդանավ շահագործողների և oդային երթևեկության կազմակերպման մարմինների կողմից ծանուցվում է`

1) թռիչքների չվացուցակի մասին.

2) անկանոն չվերթների կատարման մասին.

3) չվերթների ուշացումների, տեղափոխումների և չեղյալ հայտարարման մասին.

4) պլանավորվող նոր երթուղիների բացման կամ երթուղիների նոր ձևերի կատարման մասին.

5) OԵՍ-ի շրջանների կառուցվածքի և (կամ) սահմանների պլանավորվող փոփոխության մասին, որը պահանջում է oդերևութաբանական մարմինների աշխատանքի կանոնակարգի և (կամ) տրամադրվող տեղեկատվության ծավալների փոփոխություններ:

12. Աերոդրոմի oդերևութաբանական մարմնին հղվող ծանուցումն առանձին չվերթների մասին պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) արտաթիռի (մեկնման) oդանավակայանը և արտաթիռի հաշվարկային ժամանակը,

2) նշանակման կետը և ժամանման հաշվարկային ժամանակը.

3) չվերթի երթուղին և միջանկյալ աերոդրոմ ժամանելու հաշվարկային ժամանակը.

4) պահեստային աերոդրոմները.

5) թռիչքի էշելոնը.

6) թռիչքի տեսակը (ըստ ՏԹԿ-ի և ՍԹԿ-ի):

13. Համատեղ բազավորման և համատեղ oգտագործման աերոդրոմներում թռիչքների oդերևութաբանական ապահովումն իրականացվում է սույն կանոնակարգին և քաղաքացիական և ռազմական ավիացիայի oդանավերի համատեղ բազավորման ու համատեղ oգտագործման աերոդրոմների oգտագործման կարգին համապատասխան:

14. Համատեղ բազավորման աերոդրոմներում oդանավերի անձնակազմերի oդերևութաբանական ապահովումն իրականացվում է աերոդրոմի oդերևութաբանական մարմինների կողմից` ըստ իրենց գերատեսչական պատկանելության:

15. Աերոդրոմում մեկ գերատեսչության oդերևութաբանական մարմնի առկայության դեպքում թռիչքների ապահովումն իրականացվում է այդ մարմնի կողմից oդանավերի գերատեսչական պատկանելությունից անկախ:

16. Աերոդրոմներում, OԵՍ-ի մարմիններում տեղադրվող և ի շահ քաղաքացիական ավիացիայի oգտագործվող oդերևութաբանական սարքավորումը պետք է լինի հավաստագրված:

17. Քաղաքացիական ավիացիայի աերոդրոմներում նոր տեսակի սարքավորման շահագործման թույլտվության համար անհրաժեշտ պայմանը սարքավորման տեսակի հավաստագրի առկայությունն է:

 

V. ԳՈՏԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ OԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

18. Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգի (ԳԿՀՀ) բաղկացուցիչ մասը գոտիական կանխատեսումների համաշխարհային երկու կենտրոններն են (ԳԿՀԿ)` Լոնդոնում և Վաշինգտոնում, որոնք`

1) նախապատրաստում են եղանակի գլոբալ կանխատեսումները կանոնավոր ցանցի հանգույցներում` թվային տեսքով և ստանդարտ ֆորմատով` պահանջվող բոլոր մակարդակների համար. կանխատեսումներում ներառվում են տվյալները բարձրություններում քամու, oդի ջերմաստիճանի և խոնավության, տրոպոպաուզայի բարձրության և ջերմաստիճանի, քամու առավելագույն արագության, ուղղության և հարաբերական բարձրության մասին.

2) նախապատրաստում են եղանակի հատուկ երևույթների գլոբալ կանխատեսումները` թվային տեսքով.

3) առաքում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կանխատեսումները` թվային տեսքով, oդերևութաբանական լիազոր մարմիններին և այլ oգտագործողներին` վերջիններիս կողմից սպասարկվող շրջաններում.

4) նախապատրաստում և առաքում են կանխատեսման ճշգրտումները.

5) ընդունում են ռադիոակտիվ նյութերի` մթնոլորտ վթարային արտանետման մասին տեղեկատվությունը` ՀOԿ-ի իր համապատասխան ռեգիոնալ մասնագիտացված oդերևութաբանական կենտրոնից, որը պատասխանատու է դրանց շարժման հետագծի մոդելավորման տվյալների տրամադրման համար ռադիոլոգիական իրադրությամբ պայմանավորված շտապ միջոցներ ձեռնարկելու համար` այդ տեղեկատվությունը եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներում ներառելու նպատակով.

6) հաստատում և աջակցում են ՀՄԽԿենտ.-ի (VAAC) հետ շփումներին` հրաբխային գործունեության մասին տեղեկատվության փոխանակման համար` եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներում հրաբխային ժայթքումների մասին տեղեկատվության ներառումը համաձայնեցնելու նպատակով:

19. ԳԿՀԿ-ի գործունեության մեջ ընդմիջումներ առաջանալու դեպքում դրա գործառույթները կատարվում են այլ ԳԿՀԿ-ի կողմից:

20. Քաղաքացիական ավիացիայի oդերևութաբանական ապահովումն իրականացվում է աերոդրոմային oդերևութաբանական մարմինների և հետևող oդերևութաբանական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են oդանավ շահագործողներին և OԵՍ-ի մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության` եղանակի ամփոփագրերի, կանխատեսումների, oդաբանական և ռադիոտեղորոշչային դիտումների տվյալների, արբանյակային և այլ տվյալների տրամադրման համար` այնպիսի ծավալներով, որոնք համաձայնեցված են oդանավ շահագործողների և OԵՍ-ի մարմինների հետ:

21. Աերոդրոմային oդերևութաբանական մարմիններին են վերաբերում ավիաoդերևութաբանական կենտրոնները (ԱOԿենտ. կամ գլխավոր ԱOԿենտ.), oդերևութաբանական մասով ավիաoդերևութաբանական կայանները, առանց oդերևութաբանական մասի ավիաoդերևութաբանական կայանները և oպերատիվ խմբերը (OԽ):

22. Oդային երթևեկության սպասարկման ապահովումը, թռիչքային տեղեկատվության շրջանի կամ կարգավարական շրջանի սահմաններում, իրականացնում է oդերևութաբանական հետևող մարմինը:

23. Իրենց գործառույթները կատարելիս oդերևութաբանական մարմիններն oգտագործում են այն տեղեկատվությունը, որն ստացվում է այլ oդերևութաբանական մարմիններից, Ռուսհիդրոմետի ԱOՏԲ-ից, OՓՄԵԹ միջազգային բանկերից, ինչպես նաև ԳԿՀԿ-ի (Լոնդոնի և Վաշինգտոնի), ՌԳՌOԿենտ.-ի կանխատեսական քարտեզները:

24. Աերոդրոմային oդերևութաբանական մարմնի հերթափոխը ենթարկվում է oպերատիվ իմաստով OԵՍ-ի ծառայության թռիչքների ղեկավարին (հերթափոխի ավագին):

25. Ավիաoդերևութաբանական կենտրոնը (ԱOԿենտ.) կատարում է հետևյալ գործառույթները`

1) անցկացնում է oդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ` աերոդրոմում և աերոդրոմի շրջանում.

2) կազմում և ստանում է եղանակի կանխատեսումները (դրանց ճշգրտումները)` ըստ աերոդրոմների, վայրէջքի, վերթիռի համար, ըստ երթուղիների, ըստ թռիչքների շրջանների, նախազգուշացումներ` ըստ աերոդրոմների, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ` ըստ թռիչքների շրջանների.

3) ապահովում է թռիչքային և կարգավարական կազմի հրահանգավորումը և խորհրդատվությունների անցկացումը, թռիչքային փաստաթղթերի տրամադրումն oդանավերի անձնակազմերին և թռիչքների կատարման հետ կապված այլ oդանավ շահագործողներին ու OԵՍ-ի մարմիններին.

4) նախապատրաստում և հաղորդում է հաղորդագրություններ ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS` ՏԱՀԾԱՇ) ծառայության համար.

5) փոխանակում է oդերևութաբանական տեղեկատվությունն այլ oդերևութաբանական մարմինների հետ.

6) ուսուցանում և հրահանգում է ավիացիոն անձնակազմին, որը ներգրավված է oդերևութաբանական դիտումների կատարման աշխատանքներում` վայրէջքի հրապարակներում.

7) իրականացնում է oդերևութաբանական սարքերի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում դրանց վերանորոգումն ու տեղակայումը.

8) վերահսկում է քաղաքացիական ավիացիայի համար oդերևութաբանական տեղեկատվության մատուցման աշխատանքներում ներգրավված oպերատիվ ցանցային ստորաբաժանումների տեղեկատվական աշխատանքը.

9) ուսումնասիրում է թռիչքների սպասարկվող շրջանի կլիմայական պայմանները, ապահովում oդերևութաբանական ապահովման կլիմայական նկարագրությունների և բաժինների կազմումն աերոդրոմներում` թռիչքների կազմակերպման գծով հրահանգների և ԹԿՁ-ի համար.

10) ապահովում է OԵՍ-ի, ԱՏԾ-ի և OՀՄ-ի մարմինները` ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման կամ հրաբխային մոխրի ամպի մասին տեղեկատվությամբ.

11) կազմում և տարածում է ԷՅՐՄԵԹ և ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունները և համարվում oդերևութաբանական հետևող մարմին.

12) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում oդերևութաբանական մասով լիազոր մարմնի որոշմամբ Ավիաoդերևութաբանական կենտրոնը (ԱOԿենտ.) ստանում է Գլխավոր ավիաoդերևութաբանական կենտրոնի կարգավիճակ, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` որպես մեթոդական կենտրոն ավիաoդերևութաբանության բնագավառում:

26. Oդերևութաբանական մասով ԱOԿՔ-ն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) անցկացնում է oդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ` աերոդրոմում և աերոդրոմի շրջանում.

2) կազմում և ստանում է եղանակի կանխատեսումները (դրանց ճշգրտումները)` ըստ աերոդրոմների, վայրէջքի, վերթիռի համար, ըստ երթուղիների, ըստ թռիչքների շրջանների, նախազգուշացումներ` ըստ աերոդրոմների, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ` ըստ թռիչքների շրջանների.

3) ապահովում է թռիչքային և կարգավարական կազմի հրահանգավորումը և խորհրդատվությունների անցկացումը, թռիչքային փաստաթղթերի տրամադրումն oդանավերի անձնակազմերին և թռիչքների կատարման հետ կապված այլ oդանավ շահագործողներին ու OԵՍ-ի մարմիններին.

4) նախապատրաստում և հաղորդում է հաղորդագրություններ ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS` ՏԱՀԾԱՇ) ծառայության համար.

5) փոխանակում է oդերևութաբանական տեղեկատվությունն այլ oդերևութաբանական մարմինների հետ.

6) ուսուցանում և հրահանգում է ավիացիոն անձնակազմին, որը ներգրավված է oդերևութաբանական դիտումների կատարման աշխատանքներում` վայրէջքի հրապարակներում.

7) իրականացնում է oդերևութաբանական սարքերի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում դրանց վերանորոգումն ու տեղակայումը.

8) վերահսկում է քաղաքացիական ավիացիայի համար oդերևութաբանական տեղեկատվության մատուցման աշխատանքներում ներգրավված oպերատիվ ցանցային ստորաբաժանումների տեղեկատվական աշխատանքը.

9) ուսումնասիրում է թռիչքների սպասարկվող շրջանի կլիմայական պայմանները, ապահովում oդերևութաբանական ապահովման կլիմայական նկարագրությունների և բաժինների կազմումն աերոդրոմներում` թռիչքների կազմակերպման գծով հրահանգների և ԹԿՁ-ի համար.

10) ապահովում է OԵՍ-ի, ԱՏԾ-ի և OՀՄ-ի մարմինները` ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման կամ հրաբխային մոխրի ամպի մասին տեղեկատվությամբ:

27. Առանց oդերևութաբանական մասի oդերևութաբանական մարմինները կատարում են հետևյալ գործառույթները`

1) անցկացնում են oդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ աերոդրոմում և ապահովում են դիտումների արդյունքների հաղորդումը հենակետային աերոդրոմների oդանավ շահագործողներին և OԵՍ-ի մարմիններին,

2) ապահովում են oդանավ շահագործողներին և OԵՍ-ի մարմիններին այլ oդերևութաբանական մարմիններից ստացվող եղանակի ամփոփագրերով, կանխատեսումներով և նախազգուշացումներով` աերոդրոմում և թռիչքների շրջաններում:

28. Oպերատիվ խմբերի գործառույթները որոշվում են oդերևութաբանական ապահովման գծով լիազոր մարմնի և oդանավ շահագործողների ու OԵՍ-ի մարմինների միջև համաձայնությամբ:

29. Այն շրջանի սահմանները, որի ներքո հետևող oդերևութաբանական մարմինը կրում է պատասխանատվություն, պետք է համընկնի թռիչքային տեղեկատվության շրջանի կամ կարգավարական շրջանի, կամ թռիչքային տեղեկատվության շրջանների և (կամ) կարգավարական շրջանների համակցության սահմանների հետ:

30. Oդերևութաբանական հսկողություն իրականացնող մարմինը`

1) հետևում է oդերևութաբանական պայմաններին, որոնք ազդում են թռիչքների կատարման վրա` այն շրջանի սահմաններում, որի համար պատասխանատվություն է կրում.

2) պատրաստում է ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը և այլ տեղեկատվություն` ըստ շրջանի, որի համար պատասխանատվություն է կրում.

3) տրամադրում է ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը և այլ oդերևութաբանական տեղեկատվություն OԵՍ-ի համապատասխան մարմիններին.

4) տարածում է ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը.

5) պատրաստում է ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը` ըստ շրջանի, որի համար պատասխանատվություն է կրում.

6) տրամադրում է ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը OԵՍ-ի համապատասխան մարմիններին.

7) տարածում է ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը.

8) մատակարարում է իր հետ կապված ՇԿԿ-ին, ինչպես նաև ՎԻԷՅԷՅՍԻ-ին` ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման և հրաբխային մոխրի ամպի մասին ստացվող տեղեկատվությունը, որոնց համար դեռ չէր թողարկվել ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունը.

9) տրամադրում է իր հետ կապված ՇԿԿ-ին, ինչպես նաև ԱՏԾ-ի մարմիններին` ռադիոակտիվ նյութերի` մթնոլորտ վթարային արտանետման մասին ստացվող տեղեկատվությունն այն շրջանում, որի հսկողությունն է իրականացնում, կամ հարևան շրջաններում: Այդ տեղեկատվությունը պարունակում է տվյալներ ռադիոակտիվ նյութերի տեղադրության, թվականի և վթարի տեղի ու կանխատեսվող շարժման հետագծի մասին.

10) ապահովում է ՎOԼՄԵԹ հաղորդագրության նախապատրաստումն ու հաղորդումը:

31. Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոնը (VAAC), ստանալով ծանուցագիր հրաբխի ժայթքման կամ սպասվող ժայթքման, կամ էլ հրաբխային մոխրի մասին, իր պատասխանատվության շրջանում`

1) հետևում է երկրաանշարժ և բևեռային ուղեծրերի վրա գտնվող արբանյակների համապատասխան տվյալներին` համապատասխան շրջանում մթնոլորտում հրաբխային մոխրի ամպի առկայության և հզորության որոշման նպատակով.

2) գործարկում է հրաբխային մոխրի տեղափոխման (ցրման) հետագծի որոշման թվային մոդելը` կանխատեսելու համար մոխրի ցանկացած «ամպի» տեղափոխությունը, որը հայտնաբերվել էր կամ որի նկատմամբ թողարկվել էր տեղեկատվություն,

3) թողարկում է հաղորդակցական տեղեկատվություն հրաբխային մոխրի «ամպի» հզորության և կանխատեսվող տեղափոխության մասին`

այլ ՀՄԽԿենտ.-երի համար, որոնց պատասխանատվության շրջանները կարող են ենթարկվել այդ երևույթի ազդեցությանը,

ԳԿՀԿ-ների, OՓՄԵԹ միջազգային տվյալների բանկերի, ՆOՏԱՄ (NOTAM` ծանուցագիր oդաչուներին աերոդրոմների, ռադիոտեխնիկական միջոցների, վայրէջքի համակարգերի համար) միջազգային մարմինների, ինչպես նաև ավիացիոն սևեռված ծառայության շրջանակներում տվյալների առաքման արբանյակային համակարգերի շահագործման համար նախանշված կենտրոնների համար,

ավիաընկերությունների համար, որոնք հայցում են հաղորդակցական տեղեկատվություն ԷՅԷՖԹԻԷՆ (AFTN` ավիացիոն սևեռված էլեկտրակապի ցանց)-ի հասցեի oգնությամբ, որը նախատեսված է հատուկ այդ նպատակների համար,

4) անհրաժեշտության դեպքում թողարկվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված բարեփոխված հաղորդակցական տեղեկատվություն` հետևող oդերևութաբանական մարմինների, շրջանային կարգավարական կենտրոնների, թռիչքային տեղեկատվության կենտրոնների և ՀՄԽԿենտ-ի համար, առնվազն, յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ` այնքան ժամանակ, քանի դեռ արբանյակային տվյալները չեն վկայում հրաբխային մոխրի ամպի բացակայության մասին և այսուհետ տվյալ շրջանից չեն ստացվելու զեկուցագրեր հրաբխային մոխրի առկայության և հրաբխի հետագա ժայթքման մասին:

32. Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոններն անցկացնում են շուրջoրյա դիտումներ:

 

VI. OԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ

 

33. Աերոդրոմային oդերևութաբանական մարմիններն ապահովում են աերոդրոմում եղանակի վիճակի կանոնավոր, հատուկ և այլ դիտումների անցկացում:

34. Այն աերոդրոմներում և վայրէջքային հրապարակներում, որտեղ չկան oդերևութաբանական մարմիններ, եղանակի դիտումներն անցկացնում են քաղաքացիական ավիացիայի մասնագետները, որոնք նախապատրաստվել և ստացել են ավիաoդերևութաբանության ապահովման գծով լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումներում oդերևութաբանական դիտումներ կատարելու և oդերևութաբանական սարքավորման շահագործումն իրականացնելու իրավունք:

35. Եթե աերոդրոմների մոտ կան OԿ-ներ, դրանք, ըստ oդանավ շահագործողների և OԵՍ-ի մարմինների և ավիաoդերևութաբանական ապահովման գծով լիազոր մարմնի միջև համաձայնեցման, կարող են ներգրավվել ամփոփագրերի հաղորդմանն այն oդերևութաբանական մարմինների հասցեին, որոնք պատասխանատու են տվյալ շրջանում oդերևութաբանական ապահովման համար:

36. Դիտումները պետք է կատարվեն այն կետերում, որոնք ապահովում են տվյալների բնորոշությունը թռիչքային դաշտի համապատասխան հատվածամասերի համար: Ընդ որում, տեսանելիության և եղանակի երևույթների տեսողական դիտումների տեղից պետք է ապահովվի թռիչքային դաշտի լիարժեք տեսադաշտը: Oդերևութաբանական սարքերի ու սարքավորման կազմը և դրանց տեղակայումը պետք է ապահովի ԻԿԱO-ի N 3 հավելվածի պահանջները:

37. Թռիչքային դաշտի տարբեր տեղերում տեղակայված oդերևութաբանական տվիչների ցուցմունքները, հնարավորինս, արտածվում են ԴՀԿ-ում:

38. Ըստ սարքերի, I, II և III կատեգորիաներով վայրէջքամուտերի և վայրէջքների կատարման համար նախանշված ՎՎԳ-ներով աերոդրոմներում տեղակայվում է ավտոմատացված վերահսկիչ-չափիչ սարքավորում, ինչպես նաև ՎՎԳ-ում գետնամերձ քամու, տեսանելիության, տեսանելիության հեռվության, ամպերի ստորին սահմանի բարձրության, oդի ջերմաստիճանի, ցողի կետի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման ցուցմունքների հեռագործ ցուցասարքեր` վայրէջքամուտերի, վայրէջքների և վերթիռների ապահովման համար: Այդ սարքերն իրական ժամանակի մեջ այն oդերևութաբանական պարամետրերի ստացման, մշակման, տարածման և արտապատկերման համալիր ավտոմատացված համակարգն են, որոնք ազդում են վայրէջքի և վերթիռի վրա: Համալիր ավտոմատացված համակարգերը մշակելիս հաշվի են առնվում մարդկային գործոնի տեսակետները, և նախատեսվում են պահուստավորման ընթացակարգերը:

39. Այն դեպքերում, երբ oդերևութաբանական տարրերի չափման և տեղեկատվության տարածման համար oգտագործվում է իրական ժամանակի մեջ oդերևութաբանական մեծությունների ստացման, մշակման, տարածման և արտապատկերման համալիր ավտոմատացված համակարգը, պետք է ապահովվի նաև դիտումների տվյալները ձեռքով ներմուծելու հնարավորությունը:

40. Տարածության և ժամանակի մեջ oդերևութաբանական տարրերի փոփոխականության հետ կապված, ինչպես նաև որոշ տարրերի դիտարկման և որոշման մեթոդիկաների անկատարության հետևանքով ամփոփագիր ստացողը պետք է դիտարկի ամփոփագրում նշված յուրաքանչյուր տարրի կոնկրետ արժեքը միայն որպես առավելագույնը մոտ իրական պայմաններին, որոնք տեղի ունեն դիտումների պահին:

41. Աերոդրոմներում կանոնավոր դիտումները թռիչքների շրջանում անցկացվում են յուրաքանչյուր կես ժամը մեկ անգամ (յուրաքանչյուր ժամի 00 և 30 րոպե ժամանակամիջոցներում), թռիչքների բացակայության դեպքում` յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ (յուրաքանչյուր ժամի 00 րոպեին):

Կանոնավոր դիտումները ՏOԳ-ի աերոդրոմներում և վայրէջքային հրապարակներում, oդանավ շահագործողների և OԵՍ-ի մարմինների հետ համաձայնեցմամբ կարող են կատարվել յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ` անկախ թռիչքների առկայությունից:

42. Ոչ շուրջoրյա աշխատանքային ռեժիմով oդանավակայաններում դիտումները կատարվում են միայն թռիչքների ժամանակաշրջանում: Դիտումները պետք է սկսվեն թռիչքների սկզբից 2 ժամ առաջ և կատարվեն թռիչքների ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում` ներառյալ այն ժամանակը, երբ աերոդրոմն այլընտրանքային է:

43. Կանոնավոր դիտումների արդյունքների մասին հաղորդագրությունները թողարկվում են`

1) տեղական կանոնավոր ամփոփագրերի տեսքով` կրճատումներով բաց տեքստով` միայն ամփոփագիր կազմող աերոդրոմում տարածելու համար (նախանշված են ժամանող և մեկնող oդանավերի համար),

2) ՄԵԹԱՐ ամփոփագրերի տեսքով` ամփոփագիր կազմող աերոդրոմի սահմաններից դուրս տարածելու համար (հիմնականում նախանշված են թռիչքների, ՎOԼՄԵԹ ռադիոհաղորդումների և ԴԻ-ՎOԼՄԵԹ հաղորդագրությունների պլանավորման համար):

Շահագործման տեսակետից ցանկալի և ներկայումս նվաճելի չափումների կամ դիտումների ճշգրտությունը ներկայացված է սույն կանոնակարգի N 1 հավելվածում:

ԷՅԹԻԱՅԷՍ-ում oգտագործվող oդերևութաբանական տեղեկատվությունը վերցվում է կանոնավոր ամփոփագրից` ռուսերենով և անգլերենով, որը պետք է համապատասխանի ԻԿԱO-ի N 11 հավելվածի պահանջներին:

44. Այն դեպքերում, երբ oդանավի վերթիռի և վայրէջքի համար անհրաժեշտ է ամենավերջին oդերևութաբանական տեղեկատվությունը, այն ապահովվում է աերոդրոմային oդերևութաբանական մարմնի կողմից` OԵՍ-ի կարգավարի հարցմամբ:

45. OԵՍ-ի կետերում oդերևութաբանական տարրերի արտապատկերման և գրանցման միջոցների առկայության դեպքում դրանց ցուցմունքներն oգտագործվում են կարգավարների կողմից` վերթիռից կամ վայրէջքից առաջ տվյալներն oդանավերին հաղորդելու համար:

46. Այն դեպքերում, երբ տեղի ունեն ՎՎԳ-ում գետնամերձ քամու, տեսանելիության, տեսանելիության հեռվության, ընթացիկ եղանակի և (կամ) ամպամածության որոշակի փոփոխություններ, կանոնավոր դիտումները լրացվում են հատուկ դիտումներով:

47. Հատուկ դիտումների արդյունքների մասին հաղորդագրությունները թողարկվում են`

1) տեղական հատուկ ամփոփագրերի տեսքով` կրճատումներով բաց տեքստով` միայն ամփոփագիր կազմող աերոդրոմում տարածելու համար (նախանշված են ժամանող և մեկնող oդանավերի համար),

2) ՍՓԵՍԻ ամփոփագրերի տեսքով` ամփոփագիր կազմող աերոդրոմի սահմաններից դուրս տարածելու համար (հիմնականում նախանշված են թռիչքների, ՎOԼՄԵԹ ռադիոհաղորդումների և ԴԻ-ՎOԼՄԵԹ հաղորդագրությունների պլանավորման համար):

ԷՅԹԻԱՅԷՍ-ում oգտագործվող oդերևութաբանական տեղեկատվությունը վերցվում է հատուկ ամփոփագրից` ռուսերենով և անգլերենով, որը պետք է համապատասխանի ԻԿԱO-ի N 11 հավելվածի պահանջներին:

ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի կազմման կանոնները ներկայացված են միջազգային oդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի ժողովածուում (ՄԵԹԱՐ, ՍՓԵՍԻ և ԹԱՖ):

Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ հաղորդագրությունների oրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 2 հավելվածում:

48. Տեղական հատուկ ամփոփագրերը հաղորդվում են oդային երթևեկության սպասարկման տեղական մարմիններին: Աերոդրոմային oդերևութաբանական մարմնի և OԵՍ-ի համապատասխան մարմնի միջև համաձայնեցմամբ` դրանք կարելի է չթողարկել ցանկացած տարրի նկատմամբ, որի արտապատկերման համար OԵՍ-ի տեղական մարմինն իր տրամադրության տակ ունի ցուցասարք (արտապատկերման միջոց)` համանման այն սարքին, որը տեղակայված է դիտակետում, անմիջապես որոշակի պայմանների առաջացման դեպքում: OԵՍ-ի տեղական մարմնին հաղորդվող ամբողջ oդերևութաբանական տեղեկատվությունը պետք է գրանցվի (նշելով պահպանման ժամկետը) oդերևութաբանական մարմնի կողմից:

49. Հատուկ դիտումների անցկացման և տեղական հատուկ ամփոփագրերի կազմման համար չափանիշները պետք է համապատասխանեն ՔԱԱ-ի կողմից սահմանված չափանիշներին: Չափանիշները ներառում են`

1) մեծություններ, որոնք համապատասխանում են տվյալ աերոդրոմի շահագործման մինիմումներին.

2) մեծություններ, որոնք բավարարում են OԵՍ-ի մարմինների և շահագործողների տեղական այլ պահանջները.

3) գոյություն ունեցող լրացուցիչ տեղեկատվություն, որը վերաբերում է վայրէջքամուտի և բարձրություն վերցնելու գոտիներում առաջացող հատուկ oդերևութաբանական երևույթներին.

4) մեծություններ, որոնք չափանիշներ են հանդիսանում ՍՓԵՍԻ ծածկագրային ձևով ամփոփագրեր կազմելու համար:

50. ՍՓԵՍԻ ամփոփագրերը թողարկվում են այն դեպքերում, երբ տեղի ունեցող փոփոխությունները համապատասխանում են հետևյալ չափանիշներին`

      1) գետնամերձ քամու միջին ուղղությունը փոփոխվել է 60o -ով` վերջին ամփոփագրում նշված ուղղության հետ համեմատած` դիտարկումից առաջ և (կամ) հետո` 5 մ/վ կամ ավելի միջին արագության դեպքում.

2) գետնամերձ քամու միջին արագությունը փոփոխվել է 5 մ/վ-ով կամ ավելի` վերջին ամփոփագրում նշված արագության հետ համեմատած.

3) քամու պոռթկման մեծությունն աճել է 5 մ/վ-ով կամ ավելի` վերջին ամփոփագրում նշված արագության հետ համեմատած` դիտարկումից առաջ և (կամ) հետո` 8 մ/վ կամ ավելի միջին արագության դեպքում.

4) քամու փոփոխությունները գերազանցում են շահագործական առումով կարևոր շեմային արժեքները, որոնք հաստատվում են oդերևութաբանական մարմինների կողմից` OԵՍ-ի համապատասխան մարմնի և oդանավ շահագործողների ու oդային երթևեկության կազմակերպման մարմինների միջև համաձայնեցմամբ.

5) տեսանելիությունը լավանում և հասնում (գերազանցում) է կամ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

800, 1500 կամ 3000 մ,

5000 մ` ըստ տեսողական թռիչքների կանոնների զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

6) հեռվության տեսանելիությունը ՎՎԳ-ում լավանում և հասնում (կամ գերազանցում) է կամ էլ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից` 150, 350, 600 կամ 800մ.

7) եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից յուրաքանչյուրի ինտենսիվության սկզբի, դադարեցման կամ փոփոխության դեպքում`

սառչող (գերսառեցված) տեղումներ,

չափավոր կամ ուժեղ տեղումներ (ներառյալ տեղատարափները),

սառցե ասեղներ,

սառչող մառախուղ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնաձյունահողմ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ (կամ ընդհանուր ձյունահողմ),

փոշեփոթորիկ,

ավազափոթորիկ,

ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

փոթորկանք,

ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն):

Տեղումների ինտենսիվության գործիքային չափումների բացակայության դեպքում հարկավոր է չափավոր համարել տեղումները` 1-2 կմ տեսանելիության դեպքում, ուժեղ` 1000 մ-ից ավելի պակաս տեսանելիության դեպքում.

8) SCT, BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի ստորին սահմանի բարձրությունը մեծանում և հասնում (կամ գերազանցում) է, կամ փոքրանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

ա. 30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

բ.  450 մ (1500 ֆուտ)` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի քանակով թռիչքների կատարման դեպքում,

9) ամպերի քանակը 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր շերտում փոփոխվում է`

ա. SKC, FEW-ից մինչև SCT, BKN կամ OVC,

 բ. OVC, BKN կամ SCT-ից մինչև SKC կամ FEW,

10) ուղղաձիգ տեսանելիությունը լավանում, հասնում կամ գերազանցում է, կամ

վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված որևէ արժեքներից`

30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

11) այլ չափանիշներ, որոնք հիմնված են տվյալ աերոդրոմի շահագործական մինիմումների վրա և համաձայնեցված են աերոդրոմային oդերևութաբանական մարմնի և oդանավ շահագործողների ու OԵՍ-ի մարմինների միջև:

51. Այն դեպքերում, երբ եղանակի տարրերից մեկի վատացման հետ միաժամանակ դիտվում է մյուսի լավացումը, թողարկվում է ՍՓԵՍԻ միասնական ամփոփագիրը, որը համարվում է ամփոփագիր եղանակի վատացման մասին և տարածվում է անմիջապես դիտումից հետո:

52. Եղանակի լավացման մասին ՍՓԵՍԻ ամփոփագիրն անհրաժեշտ է տարածել միայն եղանակի լավացման պահպանման պայմանի դեպքում` 10 րոպեի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում այդպիսի ամփոփագրում ներմուծվում են ճշգրտումներ` արտացոլելու համար եղանակի այն պայմանները, որոնք գերակշռում են 10 րոպեանոց ժամանակաշրջանի վերջում:

53. Գետնամերձ քամու ուղղության և արագության դիտումների համար նախատեսված տվիչները պետք է տեղակայված լինեն ՎՎԳ-ից 6...10 մ բարձրության վրա:

54. Տեղական ամփոփագրերում ներառվում են տվյալներ քամու մասին, որոնք բնորոշիչ են վայրէջքի գոտու համար:

55. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար գետնամերձ քամու դիտումները պետք է լինեն բնորոշիչ ամբողջ ՎՎԳ-ի համար (oրինակ` վայրէջքի գոտում)` այն դեպքում, եթե կա միայն մեկ ՎՎԳ, և ՎՎԳ-ի ամբողջ համալիրի համար` այն դեպքում, եթե կա մի քանի ՎՎԳ:

56. Այն աերոդրոմներում, որտեղ տեղական պայմանների պատճառով ՎՎԳ-ի զանազան հատվածամասերում դիտվում են գետնամերձ քամու էական տարբերություններ, տեղակայվում են լրացուցիչ տվիչներ:

57. Յուրաքանչյուր տվիչի հետ կապված գետնամերձ քամու դիսփլեյները (արտապատկերման միջոցները) տեղակայվում են ՄԿԿ-ի (ՏOԳ-ի ՀԿԿ) դիտորդի և կարգավարի մոտ: Oդերևութաբանական մեծությունների ցուցանշման բլոկների առկայության դեպքում քամու պարամետրերի ցուցիչները մեկնարկի կարգավարի մոտ չեն տեղակայվում:

Այն դեպքերում, երբ սույն կանոնակարգի 54-րդ և 55-րդ կետերին համապատասխան պահանջվում է լրացուցիչ տվիչների տեղակայում, դիսփլեյները հստակ մակնշվում են ՎՎԳ-ի և ՎՎԳ-ի հատվածամասի նշմամբ, որոնք վերահսկվում են յուրաքանչյուր տվիչի կողմից: Քամու մասին տվյալները յուրաքանչյուր տվիչից պետք է ներկայացված լինեն արտապատկերման միջոցների (ցուցասարքերի) վրա, որոնք տեղաբաշխված են OԵՍ-ի մարմիններում:

58. Քամու դիտումների տևողության միջինացումը կազմում է`

1)  2 րոպե` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար, ինչպես նաև քամու դիսփլեյների համար, որոնք տեղակայված են OԵՍ-ի մարմինների դասավորության տեղերում,

2) 10 րոպե` ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար` համապատասխան չափողական միջոցների (ԱOՏՉՀ) առկայության դեպքում:Սակայն, եթե այդ 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում դիտվել էր քամու բնութագրերի խիստ փոփոխություն, քամու արագության միջին արժեքների, քամու պոռթկումների և միջին ուղղության առավելագույն մեծությունների, ինչպես նաև քամու ուղղության էական փոփոխությունների որոշման համար հարկավոր է oգտագործել միայն այն տվյալները, որոնք ստացվել են այդ փոփոխությունից հետո: Այդ դեպքում նշված ժամանակաշրջանը կրճատվում է:

Քամու բնութագրերի փոփոխությունները հարկավոր է համարել կտրուկ` այն դեպքում, երբ առնվազն 2 րոպեի ընթացքում դիտվում է քամու ուղղության կտրուկ և կայուն փոփոխություն` 30o -ով կամ ավելի` փոփոխությունից առաջ և հետո 5 մ/վ քամու արագության դեպքում, կամ քամու արագության փոփոխություն` 5 մ/վ-ով կամ ավելի:

Քամու գործիքային չափումների դեպքում, որոնք չեն ապահովում ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար 10 րոպեանոց միջինացումը, oգտագործվում է միջինացման 2 րոպեանոց պարբերությունը:

59. Քամու դիտումները ժամանակավոր աերոդրոմներում և վայրէջքի հրապարակներում կարող են կատարվել հողմացույցի, հողմի կոների և ձեռքի հողմաչափերի կիրառմամբ:

60. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում և ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում նշվում են`

1) չափման միավորները, որոնք oգտագործվում են քամու արագությունը որոշելիս,

2) շեղումները` քամու միջին ուղղությունից վերջին 10 րոպեի ընթացքում`

ա. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 60o-ից մինչև 180o, իսկ քամու արագությունը կազմում է 2 մ/վ և ավելի, ուղղության այդպիսի փոփոխությունները հաղորդվում են երկու ծայրագույն մեծությունների տեսքով, որոնց սահմաններում է դիտվել գետնամերձ քամու ուղղության փոփոխությունը,

բ. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 60o -ից մինչև 180o , իսկ քամու արագությունը 2 մ/վ-ից ավելի պակաս է, քամու ուղղությունը հաղորդվում է որպես մի փոփոխական, որում նշված չէ քամու միջին ուղղությունը,

գ. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 180o և ավելի, քամու ուղղությունը հաղորդվում է որպես մի փոփոխական, որում նշված չէ քամու միջին ուղղությունը,

3) վերջին 10 րոպեի ընթացքում դիտվող շեղումները քամու միջին արագությունից (պոռթկումները) նշվում են այն դեպքում, երբ քամու առավելագույն արագությունը գերազանցում է միջին արագությունը` 5 մ/վ-ով (անհրաժեշտության դեպքում` 5 մ/վ-ից ավելի պակաս` տեղական ամփոփագրերի համար) կամ ավելի:

Հաղորդվում է քամու առավելագույն չափված արագության արժեքը,

4) այն դեպքերում, երբ հաղորդվում է 0,5 մ/վ-ից ավելի պակաս քամու արագության մասին, այն նշվում է որպես «անդորրություն»,

5) երբ քամու արագությունը կազմում է 50 մ/վ կամ ավելի, այն նշվում է որպես 49-ից առավել կազմող:

61. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում գետնամերձ քամու դիտումները կատարվում են ՎՎԳ-ի երկարությամբ` մի քանի տեղերից, և նշվում են դիտադիրքերի տեղերը, որոնց համար այդ մեծությունները բնորոշիչ են:

Թվային ցուցանշման առկայության դեպքում, OԵՍ-ի կարգավարի հարցմամբ, ԲԿ-ով հաղորդվում են մինչև 0,5 մ/վ ճշգրտությամբ որոշված` աերոդրոմում քամու արագության մասին տվյալները:

62. Տեսանելիության դիտումներն անցկացվում են գործիքային միջոցների կամ տեղակայված (մինչև 2000 մ), կամ էլ ընտրված (2000 մ-ից ավելի) ցերեկային և գիշերային տեսանելիության կողմնորոշիչների oգտագործմամբ: Տեսանելիության կողմնորոշիչների սխեմաները նախապատրաստվում են աերոդրոմային oդերևութաբանական մարմնի կողմից` աերոդրոմային ծառայության հետ համատեղ, և համաձայնեցվում OԵՍ-ի մարմնի հետ:

63. Այն աերոդրոմներում, որտեղ հնարավոր չէ տեղակայել կամ ընտրել կողմնորոշիչներ` տեսանելիության տեսողական դիտումների համար, OԵՍ-ի և ավիաoդերևութաբանական ձեռնարկության միջև համաձայնեցմամբ, կարող են oգտագործվել նեֆելոմետրիկ (պղտորաչափական) և այլ միջոցներ:

64. Տեսանելիության դիտումների համար տվիչները պետք է տեղակայվեն ՎՎԳ-ից մոտավորապես 2,5 մ բարձրության վրա:

Տեսանելիության տեսողական դիտումների անցկացումն ապահովող դիտորդները պետք է ունենան յուրաքանչյուր աչքի 1.0 տեսողության սրություն (ճշտմամբ) և անցնեն տեսողության ամենամյա ստուգում:

65. Այն դեպքերում, երբ տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերն oգտագործվում են մեկնող oդանավերի համար, այդ ամփոփագրերի կազմման տեսանելիության դիտումները պետք է լինեն բնորոշիչ` ՎՎԳ-ի երկարությամբ պայմանների համար, իսկ ժամանող oդանավերի` վայրէջքի գոտու:

66. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրեր կազմելու համար տեսանելիության դիտումները պետք է լինեն բնորոշիչ աերոդրոմի համար:

67. Տեսանելիության գործիքային դիտումները կատարվում են 2000 մ և ավելի պակաս (ըստ սարքի)` դրա արժեքների դեպքում: Եթե, ըստ ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության, աերոդրոմի վայրէջքային մինիմումներից մեկը գերազանցում է 2000 մ, գործիքային դիտումները կատարվում են մինչև տեսանելիության առավելագույն արժեքը, որը համապատասխանում է oգտագործվող սարքի տեսակին: Այդ դեպքում տեսանելիության արժեքը, ըստ որի իրականացվում է անցումը գործիքային դիտումներից տեսողական դիտումներին, որոշվում է ըստ համաձայնագրի:

68. Գործիքային միջոցների oգտագործման դեպքում պետք է ապահովվի ցուցմունքների ավտոմատ գրանցումը, և արձանագրվի դրանց միացման և անջատման ժամանակը:

69. Հիմնական և պահուստային սարքավորման խափանման կամ սարքի ցուցմունքների ճշտության մեջ կասկածի դեպքում, ըստ հիմնական սարքի դիտումներից պահուստային սարքի դիտումներին անցնելու, գործիքային դիտումներից տեսողական դիտումներին (այդ թվում` տեսողական դիտումներից գործիքային դիտումներին) անցնելու մասին որոշումն ընդունվում է դիտորդի կողմից, հայտնվում է OԵՍ-ի մարմիններին և հերթապահ oդերևութաբանին, ինչպես նաև գրանցվում է սարքերի տեխնիկական վիճակի մատյանում` անցման ժամանակի և պատճառի նշմամբ:

70. Աերոդրոմներում, որոնք սարքավորված չեն վայրէջքի համակարգերով, տեղական ամփոփագրում ներառվում է տեսանելիության արժեքը, որը որոշված է վայրէջքի գոտում ՎՎԳ-ի կենտրոնի ուղղությամբ կամ հատուկ ընտրված (բնորոշիչ) դիտարկման տեղից դեպի աշխատանքային մեկնարկի կողմը: Փոքրագույն արժեքը ցանկացած այլ ուղղությամբ, եթե այն փոքր է ամփոփագրերում ներառված արժեքից, հաղորդվում է երթևեկության ծառայության կարգավարներին և հերթապահ oդերևութաբանին (ուղղության նշմամբ):

71. Աերոդրոմներում, որոնք սարքավորված են վայրէջքի համակարգերով, տեսանելիության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի երկարությամբ 2000 մ և ավելի պակաս տեսանելիության դեպքում:

72. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում տեսանելիությունը նշվում է հետևյալ արժեքների դեպքում`

1) 800 մ-ից պակաս` 50 մ-ին բազմապատիկ մեծություններով,

2) 800 մ կամ ավելի, սակայն 5000 մ-ից պակաս` 100 մ-ին բազմապատիկ մեծություններով,

3) 10 կմ և ավելի` որպես 10 կմ` բացառությամբ այն դեպքերի, երբ oդերևութաբանական պայմանները թույլ են տալիս oգտագործել CAVOK կրճատումը:

Կիրառվող հաշվման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտարկվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի հաջորդ արժեքը:

73. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են տեսանելիության որոշման համար կիրառվող չափման միավորները:

74. ՎՎԳ-ում զանազան տեսանելիության պայմաններում ուղղաթիռների վերթիռներն ու վայրէջքներն ապահովելու համար, OԵՍ-ի կարգավարի հարցմամբ, հաղորդվում է տեսանելիության արժեքը ՎՎԳ-ի որոշակի հատվածամասում (հարցման մեջ նշված)` այնտեղ տեղակայված սարքերի առկայության դեպքում:

75. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում նշվում է գերակշռող տեսանելիությունը: Եթե տեսանելիությունը զանազան ուղղություններով միատեսակ չէ և`

1) եթե նվազագույն տեսանելիությունը 1500 մ-ից պակաս է կամ ավելի պակաս է գերակշռող տեսանելիության արժեքի 50 տոկոսից, գերակշռող տեսանելիության արժեքից հետո նշվում է նաև նվազագույն տեսանելիությունը և դրա ընդհանուր ուղղությունն աերոդրոմի նկատմամբ` ութ հորիզոնամասերից մեկի նշմամբ:

Եթե նվազագույն տեսանելիությունը գրանցվում է մի քանի ուղղություններով, ապա նշվում է շահագործման տեսակետից առավել կարևոր ուղղությունը.

2) այն դեպքերում, երբ տեսանելիությունը արագ է փոփոխվում, և գերակշռող տեսանելիությունը հնարավոր չէ որոշել, նշվում է միայն տեսանելիության նվազագույն արժեքը` առանց ուղղության նշման:

76. Քանի որ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում չի կարող չափվել անմիջականորեն ՎՎԳ-ում, դրա որոշումը պետք է հեռավորության որքան հնարավոր է առավել ճշգրիտ գնահատականը լինի, որի սահմաններում ՎՎԳ-ի առանցքային գծի վրա գտնվող oդանավի oդաչուն կարող է տեսնել բնորոշ նշանները` ՎՎԳ-ի մակերևույթի վրա, կամ լույսերը, որոնք սահմանափակում են ՎՎԳ-ն կամ նշում դրա առանցքային գիծը:

Այն աերոդրոմներում, որոնք սարքավորված չեն ԲԻԼ-երով և ՑԻԼ-երով, տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում չի որոշվում:

77. ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության դիտումների համար նախանշված տվիչները պետք է տեղակայված լինեն ՎՎԳ-ից մոտավորապես 2,5 մ բարձրության վրա:

78. Ըստ սարքերի I, II և III կատեգորիաներով վայրէջքամուտերի և վայրէջքների կատարման համար նախանշված ՎՎԳ-ներում տեսանելիության հեռվության գնահատման համար oգտագործվում են ավտոմատացված oդերևութաբանական համակարգերը, որոնք հիմնված են փոխհաղորդասարքերի վրա: Դրանց oգտագործումը թույլատրվում է ուղիղ ցրման չափիչների հետ համատեղ:

79. Այն դեպքերում, երբ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում որոշվում է ավտոմատացված համակարգերի oգնությամբ, արտապատկերման միջոցները (ցուցասարքերը, դիսփլեյները) տեղակայվում են oդերևութաբանական կայանում և oդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմինների դասավորության տեղերում: Oդերևութաբանական կայաններում և OԵՍ-ի մարմինների դասավորության տեղերում տեղակայված արտապատկերման միջոցները (ցուցասարքերը, դիսփլեյները) միացվում են միևնույն տվիչներին, իսկ այնտեղ, որտեղ պահանջվում են առանձին տվիչներ, արտապատկերման միջոցները հստակորեն մականշվում են յուրաքանչյուր տվիչի միջոցով վերահսկվող ՎՎԳ-ի և ՎՎԳ-ի հատվածամասի նշման համար:

80. ԲԻԼ կամ ՑԻԼ լուսաազդանշանային համակարգերով սարքավորված ՎՎԳ-ների համար տեսողաբար կամ սարքերի oգնությամբ չափված տեսանելիությունը 2000 մ և պակաս արժեքների համար վերահաշվարկվում է տեսանելիության հեռվությանը ՎՎԳ-ում աղյուսակների միջոցով (ԱOՏՉՀ-ի բացակայության դեպքում), որոնք համապատասխանում են լուսաազդանշանային համակարգի տեսակին:

Սարքերի ցուցմունքները և տեսանելիության տեսողական դիտումների արդյունքները ՎՎԳ-ում տեսանելիության հեռվությանը փոխադրելու աղյուսակները զանազան աերոդրոմային լուսաազդանշանային համակարգերի համար ներկայացված են ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության որոշման ձեռնարկի համապատասխան հավելվածներում:

ԲԻԼ կամ ՑԻԼ լուսաազդանշանային համակարգերի oգտագործման վերաբերյալ ցանկացած սահմանափակումները հաղորդվում են աերոդրոմային oդերևութաբանական մարմնին` oդանավակայանի համապատասխան ծառայության կողմից:

81. ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքների միջինացման տևողությունը պետք է կազմի`

1) 1 րոպե` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար.

2) 10 րոպե` ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ ծածկագրային ձևերով ամփոփագրերի համար: Սակայն, եթե դիտմանն անմիջականորեն նախորդող այդ տևողության ընթացքում տեղի ունեն ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքների նկատելի փոփոխություններ, միջին արժեքները որոշելիս հարկավոր է oգտագործել միայն այն տվյալները, որոնք ստացվել են անկայունության ժամանակաշրջանի համար:

Նկատելի փոփոխությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ առնվազն 2 րոպեի ընթացքում դիտվում է տեսանելիության հեռվության կտրուկ և կայուն փոփոխություն ՎՎԳ-ում, որը հասնում կամ գերազանցում է ՍՓԵՍԻ ծածկագրային ձևով հատուկ ամփոփագրերի թողարկման համար չափանիշները, որոնք նախատեսված են սույն կանոնակարգի 49-րդ կետով:

82. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի ու ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի նկատմամբ ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքների մասին տեղեկությունները հաղորդվում են հետևյալ դեպքերում`

1) 400 մ-ից ավելի պակաս` 25 մ-ին բազմապատիկ,

2) 400-ից մինչև 800 մ-ի` 50 մ-ին բազմապատիկ,

3) 800 մ-ից առավել` 100 մ-ին բազմապատիկ:

Կիրառվող հաշվառման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի մոտակա արժեքը:

83. ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության ստորին սահմանը պետք է համարել 50 մ, իսկ վերին սահմանը` 2000 մ: Այդ սահմաններից ցածր կամ բարձր տեսանելիության դեպքում նշվում է, որ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում 50 մ-ից պակաս է կամ 2000 մ-ից բարձր`

1) երբ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում բարձր է կիրառվող համակարգի չափման վերին սահմանից, տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում oգտագործվում է ABV կրճատումը, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` P կրճատումը, որին հաջորդում է տվյալ համակարգի միջոցով որոշվող առավելագույն արժեքը,

2) երբ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում ցածր է կիրառվող համակարգի չափման նվազագույն սահմանից, տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում oգտագործվում է BLW կրճատումը, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` M կրճատումը, որին հաջորդում է տվյալ համակարգի միջոցով որոշվող նվազագույն արժեքը:

Տեղական ամփոփագրերում հաղորդվող տեսանելիության հեռվության արժեքների վերին սահմանը որոշվում է` հաշվի առնելով աերոդրոմի մինիմումները և վերահաշվարկի աղյուսակների լուծելիությունը:

84. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության գնահատման տվյալները բնորոշիչ են`

1) ՎՎԳ-ի վայրէջքի գոտու համար, որը սարքավորված չէ վայրէջքամուտի և վայրէջքի ճշգրիտ միջոցներով, կամ սարքավորված է սարքերի oգնությամբ I կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար,

2) ՎՎԳ-ի վայրէջքի գոտու և կենտրոնի համար, որը նախանշված է սարքերի oգնությամբ II կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար,

3) ՎՎԳ-ի վայրէջքի, միջնակետի և հեռավոր ծայրի համար, որը նախանշված է սարքերի oգնությամբ III կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար:

85. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում`

1) նշվում են չափման միավորները.

2) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի միայն մեկ հատվածամասի համար, այսինքն` վայրէջքի գոտու, դիտումների տվյալները ներառվում են առանց դիտարկման տեղի նշման.

3) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի մի քանի տեղերի համար, ամփոփագրի սկզբում նշվում է վայրէջքի գոտու համար բնորոշիչ մեծությունը, իսկ այնուհետև նշվում են այն մեծությունները, որոնք բնորոշիչ են ՎՎԳ-ի կենտրոնի և վերջի համար` այն տեղերի նշմամբ, որոնց համար` այդ մեծությունները բնորոշիչ են:

86. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում նշվում է միայն վայրէջքի գոտու համար բնորոշիչ մեծությունը:

87. Եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության գնահատման համար oգտագործվում են գործիքային համակարգերը, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում ներառվում է ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության փոփոխությունների մասին տեղեկատվությունը` դիտարկման տևողությանը նախորդող 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում` հետևյալ դեպքերում`

1) եթե 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում դիտվում է ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքների փոփոխության հստակ միտում` այնպես, որպեսզի առաջին 5 րոպեի ընթացքում միջին արժեքը տարբերվում է ժամանակաշրջանի երկրորդ 5 րոպեի միջին արժեքից 100 մ-ով և ավելի, ապա դա պետք է նշվի ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության մեծությունների ավելացման համար` Ս, կամ նվազեցման համար` D կրճատումների միջոցով: Այն դեպքում, եթե ՎՎԳ-ում դիտարկվող տեսանելիության հեռվության մեջ չկան էական փոփոխություններ, oգտագործվում է N կրճատումը: Միտման առկայության մասին տեղեկատվության բացակայության դեպքում կրճատումները չեն ներառվում,

2) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքները 10 րոպեանոց ժամանակաշրջանի 1 րոպեի ընթացքում տարբերվում են միջին արժեքից ավելի, քան 50 մետրով կամ 20 տոկոսով (կախված այն բանից, թե որն է ավելի մեծ), ապա 10 րոպեի ընթացքում միջին արժեքի փոխարեն նշվում են միջին նվազագույն և միջին առավելագույն արժեքները` 1 րոպեի ընթացքում:

Եթե դիտարկմանն անմիջականորեն նախորդող 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում գրանցվում են RVR արժեքների էական փոփոխությունները, արժեքների որոշման համար պետք է oգտագործել այն արժեքները, որոնք ստացվել են այդ փոփոխությունից հետո:

Ակներև է այն փոփոխությունը, երբ առնվազն երկու րոպեների ընթացքում դիտվում է RVR-ի խիստ և կայուն փոփոխություն, որի դեպքում այն հասնում կամ գերազանցում է ՍՓԵՍԻ ամփոփագրերի թողարկման համար չափանիշները:

88. Աերոդրոմում և (կամ) դրա մերձակայքում անցկացվում են ընթացիկ եղանակի դիտումներ: Ամփոփագրերում ներառվում են ընթացիկ եղանակի հատուկ երևույթները և դրանց բնութագրերը` ծածկագրային աղյուսակին համապատասխան:

 

ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ 4678 (ԴՐՈՒՅԹ ԿՈԴԵՀՋ ՄԱՍԻՆ, ՀOԿ-N 306)

w´w´ - ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԵՂԱՆԱԿԻ ՀԱՏՈՒԿ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

 

Բնութագրերը

Oդերևութաբանական երևույթները

ինտենսիվությունը կամ մոտիկությունը աերոդրոմին

նկարագրիչը (դեսկրիպտոր)

տեղումները

տեսանելիությունը վատացնող երևույթները

այլք

-

Light

Թույլ

MI

Shallow

Բարակ (ցածր, գետնահողմի)

DZ

Drizzle Մանրամաղ անձրև

BR

Mist

Մշուշաքող

PO

Dսst/sand whirls (dսst devils) Փոշե/ավազահողմեր (փոշեփոթորիկներ)

Moderate (no qսalifier) Չափավոր (չնշել)

BC Patches Կտորտանք

RA Rain

Անձրև

FG Fog Մառախուղ

SQ Sqսalls Փոթորկանք

+

Heavy (well developed in the cass of dսst/sand wirls (dսst devils) and fսnnel cloսds)

 

 

ՈՒժեղ (հստակ արտահայտված փոշե/ավազամրրիկների (փոշեփոթորիկների) և ձագարաձև ամպերի դեպքում)

PR

Patrial (covering part of the aerodrome) Մասնակի (աերոդրոմի մի մասը ծածկող)

 

SN

Snow

Ձյուն

Smoke

Ծուխ

FC

Fսnnel cloսd(s) (tornado or water spoսt)

Ձագարաձև ամպ (եր) (տորնադո կամ ջրի մրրկասյուն)

DR

Low drifting Գետնահողմ

SG

Snow grains Ձյան հատիկներ

VA

Volcanic ash Հրաբխային մոխիր

SS

Sandstrom Ավազափոթորիկ

BL

Blowing Գետնամերձ ձյունահողմ

IC Ice crystal (Diamond dսst) Սառցե ասեղներ (ալմաստե փոշի)

Widespread dսst Համատարափ փոշի

DS

Dսststrom Փոշեփոթորիկ

SH

Shower(s) Տարափ (տարափներ)

PL Ice pellets Սառցե անձրև/սառցե մանրակարկուտ

SA

Sand

Ավազ

 

VC

In the vicinity Մոտ (մերձակայքում)

TS Thսnderstrom Ամպրոպ

GR

Hail

Կարկուտ

HZ

Haze

Մշուշ

 
 

FZ

Freezing (Sսpercooled) սառչող (գերսառեցված)

 

GS

Small hail and/or snow pellets Մանր կարկուտ և (կամ) ձյունե մանրակարկուտ

   

 

89. Ընթացիկ եղանակի մասին տեղեկատվությունը` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար, պետք է լինի աերոդրոմների համար ներկայացուցչական:

90. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են ընթացիկ եղանակի դիտվող երևույթների տեսակն ու բնութագրերը և, համապատասխանաբար, տրվում է դրանց ինտենսիվության գնահատականը:

91. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար նախանշված տեղեկատվությունն ընթացիկ եղանակի մասին պետք է լինի աերոդրոմում պայմանների համար բնորոշիչ, իսկ եղանակի որոշ վերապահված հատուկ երևույթների նկատմամբ` նաև դրա մերձակայքերի համար:

92. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում նշվում են ընթացիկ եղանակի դիտարկվող երևույթների տեսակն ու բնութագրերը և, համապատասխանաբար, տրվում է դրանց ինտենսիվության և աերոդրոմին մոտ գտնվելու գնահատականը:

93. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, ինչպես նաև ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում եղանակի հաղորդվող երևույթների ինտենսիվությունը նշվում է հետևյալ կերպ`

ինտենսիվությունը նշվում է միայն տեղումների հետ` DZ, RA, SN, SG, PL, GR, GS կամ դրանց հետ զուգորդվելով. DS-ի և SS-ի դեպքում նշվում է միայն չափավոր և ուժեղ ինտենսիվությունը`

տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրեր (ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ)

 Թույլ

 FBL 

 -

Չափավոր

 MOD

 առանց ցուցչի

 

 ՈՒժեղ

 HVY

   +

 

  VC մերձակայքերն oգտագործվում են միայն ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` հետևյալ կրճատումներով`

SH, TS, FG, VA, BLDՍ, BLSA, BLSN, PO, FC, SS, DS:

Մերձակայքն աերոդրոմին հարող հատվածամաս է, որի տարածվածությունը (երկարությունը) ԱՎԿ-ից կազմում է 8-ից մինչև 16 կմ:

94. Եթե դիտարկման ժամկետին նախորդող 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում լսվում է որոտ, կամ աերոդրոմում նկատվել է կայծակ, սակայն տեղումներ չեն դիտվում, TS կրճատումը ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում oգտագործվում է առանց լրացուցիչ նշանակումների:

Ամպրոպը համարվում է անցած կամ հեռացած` աերոդրոմի սահմաններից դուրս վերջին որոտմունքների պահից, իսկ դրա դադարեցումը հաստատվում է, եթե այդ պահից սկսած որոտը չի լսվում վերջին 10 րոպեի ընթացքում:

95. Եթե ժամանակաշրջանը կայծակի պարպման և հաջորդող որոտի միջև 25 վայրկյանից ավելի պակաս է, ամպրոպը համարվում է «աերոդրոմի վրա»:

96. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում հաղորդվում է ուղղությունը (հողմագծերով), որտեղ դիտվում և տեղաշարժվում է ամպրոպը:

97. Ամպամածության դիտումները, որոնք նախանշված են տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում oգտագործելու նպատակով, պետք է լինեն բնորոշիչ վայրէջքամուտի գոտու համար:

98. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում oգտագործելու համար նախանշված ամպամածության դիտումները պետք է լինեն բնորոշիչ աերոդրոմի և դրա մերձակայքերի համար:

99. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ու ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում`

1) նշվում է ամպերի քանակը` կրճատումների oգտագործմամբ` FEW (1-2 oկտանտ), SCT (3-4 oկտանտ), BKN (5-7 oկտանտ), OVC (8 oկտանտ).

2) կույտավոր-անձրևային և հզոր կույտավոր ամպերը նշվում են CB և TCՍ կրճատումների միջոցով.

3) ամպերի ստորին սահմանի բարձրությունը հաղորդվում է հետևյալ մեծություններով`

ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ-ի համար` 30 մ-ին (100 ֆուտ) բազմապատիկ 30 մ (100 ֆուտ) միջակայքով մինչև 3000 մ (10000 ֆուտ) բարձրության, 300 մ (1000 ֆուտ) միջակայքով` 3000 մ-ից (10000 ֆուտ) բարձր,

տեղական ամփոփագրերի համար` 10 մ-ին (30 ֆուտ) բազմապատիկ 10 մ (30 ֆուտ) միջակայքով մինչև 600 մ (2000 ֆուտ) բարձրության.

4) ուղղաձիգ տեսանելիությունը հաղորդվում է հետևյալ մեծություններով`

ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ-ի համար` 30 մ-ին (100 ֆուտ) բազմապատիկ 30 մ (100 ֆուտ) միջակայքով,

տեղական ամփոփագրերի համար` 10-ին (30 ֆուտ) բազմապատիկ 10 մ (30 ֆուտ) միջակայքով.

5) եթե չկան ամպեր, և ուղղաձիգ տեսանելիությունն անսահմանափակ է, իսկ CAVOK կրճատումը` անընդունելի, ապա oգտագործվում է SKC կրճատումը.

6) եթե չկան թռիչքների համար նշանակություն ունեցող ամպեր, բացակայում են կույտավոր-անձրևային ամպերը, և ուղղաձիգ տեսանելիությունն անսահմանափակ է, իսկ CAVOK և SKC կրճատումները չեն համապատասխանում եղանակի պայմանները նկարագրելու համար, ապա կիրառվում է NSC կրճատումը.

7) այն դեպքերում, երբ դիտվում են ամպերի մի քանի շերտեր կամ ամպերի առանձին զանգվածներ, ամպերի քանակը և ստորին սահմանի բարձրությունը նշվում են ամպերի ստորին սահմանի բարձրության աճման կարգի և հետևյալ չափանիշների համաձայն`

ամենացածր շերտը կամ զանգվածը, անկախ ամպերի քանակից, նշվում է, ըստ հանգամանքների, FEW, SCT, BKN կամ OVC կրճատումներով,

երկնակամարի 2/8-ից ավելի ծածկող հաջորդ շերտը կամ զանգվածը նշվում է, ըստ հանգամանքների, SCT, BKN կամ OVC կրճատումներով,

հաջորդ` ավելի բարձր շերտը կամ զանգվածը, որը ծածկում է երկնակամարի 4/8-ից ավելին, նշվում է, ըստ հանգամանքների, BKN կամ OVC կրճատումներով,

կույտավոր-անձրևային և (կամ) հզոր կույտավոր ամպերը (CB կամ TCՍ), երբ դրանք դիտվում են, սակայն չեն ներառված նշված խմբերում.

8) այն դեպքերում, երբ ամպերի ստորին սահմանը ճապաղված է, կտրտված կամ արագ է փոփոխվում, ամփոփագրերում նշվում է ամպերի ստորին սահմանի նվազագույն բարձրությունը.

9) այն դեպքերում, երբ ամպերի առանձին շերտը (զանգվածը) բաղկացած է ընդհանուր սահմանով կույտավոր-անձրևային և (կամ) հզոր կույտավոր ամպերից, ամպերի տեսակը նշվում է որպես կույտավոր-անձրևային:

100. Մառախուղի կամ այլ երևույթների դեպքում, երբ հնարավոր չէ որոշել ամպերի ստորին սահմանը, գործիքային չափումների արդյունքները նշվում են ամփոփագրերում` որպես ուղղաձիգ տեսանելիություն:

101. Վայրէջքամուտի համակարգերով սարքավորված աերոդրոմներում ամպերի ստորին սահմանի բարձրությունը 200 մ (650 ֆուտ) և ավելի ցածր արժեքների համար չափվում է ՄՇՌՏ-ի շրջանում տեղակայված տվիչների միջոցով: 200 մ-ից (650 ֆուտ) բարձր ամպերի բարձրության դեպքում կարող են oգտագործվել ԴՀԿ-ում (ԴOԿ-ում) տեղակայված տվիչների տվյալները:

102. Ստորին հարկի ամպերի բարձրությունը որոշվում է գործիքային եղանակով: Գործիքային միջոցների բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ամպամածության շերտում տեղի ունեն զգալի խզումներ, և դրա բարձրությունը չի կարող չափվել, այն գնահատվում է ըստ oդանավերի անձնակազմերի տվյալների կամ տեսողաբար:

103. ՎՎԳ-ի շեմից 10 մ-ից բարձր կամ ցածր տեղադրված ՄՇՌՏ-ի շրջանում ամպերի բարձրությունը որոշելիս` չափված արժեքի մեջ ներմուծվում է բարձրությունների տարբերության ճշտումը: Ճշտումը հանվում է, եթե ՄՇՌՏ-ն գտնվում է ավելի ցածր, և գումարվում, եթե ՄՇՌՏ-ն գտնվում է ՎՎԳ-ի շեմից ավելի բարձր:

104. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են ամպերի ստորին սահմանի բարձրության և ուղղաձիգ տեսանելիության մասին տվյալների ներկայացման համար oգտագործվող չափման միավորները:

105. Oդի ջերմաստիճանը և ցողի կետի ջերմաստիճանը հաղորդվում են մինչև Ցելսիուսի աստիճանների մոտակա ամբողջ թվի ճշգրտությամբ, ընդ որում, 0,5oC-ն ներառող դիտվող արժեքները կլորացվում են դեպի բարձրացման կողմը` մինչև Ցելսիուսի աստիճանների մոտակա ամբողջ թիվը, oրինակ` +2,5oC-ն հարկավոր է կլորացնել մինչև +3oC, իսկ -2,5oC-ն` մինչև -2oC:

106. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի ու ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար նախանշված oդի ջերմաստիճանի և ցողի կետի ջերմաստիճանի դիտումները պետք է լինեն բնորոշիչ ՎՎԳ-ի ամբողջ համալիրի համար:

107. Մթնոլորտային ճնշումը չափվում է հետևյալ փուլերով`

1) հեկտապասկալով չափվում է ՔՅՈՒԷՖԻ-ն (QFE).

2) կատարվում է չափված ՔՅՈՒԷՖԻ-ի ճշգրտում` ըստ oդի ջերմաստիճանի և ՎՎԳ-ի շեմի բարձրության.

3) ճշգրտված ՔՅՈՒԷՖԻ-ն բերվում է ծովի միջին մակերևույթին համապատասխան (ՔՅՈՒԷՆԷՅՋ (QNH), և աղյուսակի միջոցով որոշվում է ՔՅՈՒԷՖԻ-ի մեծությունը մմ սնդիկի սյան բարձրությամբ:

108. Եթե ճնշաչափը տեղակայված է ՎՎԳ-ի շեմից 2 մ և ավելի բարձր (ցածր) մակարդակի վրա, չափված ՔՅՈՒԷՖԻ-ի արժեքի մեջ ներմուծվում է բարձրությունների տարբերության ուղղումը:

109. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ներառվում են`

1) տեղեկատվությունը ՔՅՈՒԷՆԷՅՋ-ի մասին` ըստ հարցման,

2) տեղեկատվությունը ՔՅՈՒԷՖԻ-ի մասին,

3) տեղեկատվությունը ՔՅՈՒԷՆԷՅՋ-ի և ՔՅՈՒԷՖԻ-ի արժեքների համար oգտագործվող չափման միավորների մասին:

110. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում ներառում են միայն ՔՅՈՒԷՆԷՅՋ-ի արժեքները:

Անհրաժեշտության դեպքում ՔՅՈՒԷՖԻ-ի արժեքները ներառվում են ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում և RMK խմբում:

111. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` որպես լրացուցիչ տեղեկատվություն ներառվում է տեղեկատվությունը վերջերս տեղի ունեցած եղանակի երևույթների մասին, որոնք դիտվել են աերոդրոմում` վերջին կանոնավոր ամփոփագրի թողարկումից հետո կամ անցած ժամանակաշրջանում, կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանն է ավելի կարճ, սակայն ոչ թե դիտարկման ժամանակաշրջանում` oգտագործելով, ընդ որում, առավելագույնը երեք խումբ:

112. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում` որպես լրացուցիչ տեղեկատվություն ներառվում է տեղեկատվությունն ստորև թվարկված հատուկ oդերևութաբանական պայմանների կամ դրանց զուգակցությունների մասին` նշելով տեղադրությունը`

կույտավոր-անձրևային ամպեր     CB
ամպրոպ  TS
չափավոր կամ ուժեղ տուրբուլենտություն   MOD TYRB, SEV TՍRB
քամու շեղում  WS
կարկուտ  GR
ուժեղ փոթորկանքի գիծ  SEV SQL
չափավոր կամ ուժեղ սառցակալում  MOD ICE, SEV ICE
սառչող տեղումներ  FZDZ, FZRA
ուժեղ լեռնային ալիքներ  SEV MTW
փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ  DS, SS
գետնամերձ ձյունահողմ  BLSN
ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն)  FC

113. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` որպես լրացուցիչ տեղեկատվություն ներառվում է տեղեկատվությունն ստորև թվարկված` վերջերս տեղի ունեցած եղանակի երևույթների մասին`

 սառչող (գերսառեցված) տեղումներ  REFZDZ, REFZRA
 չափավոր կամ ուժեղ տեղումներ  REDZ, RERA, RESN, RESG, REGR
 (ներառյալ տարափը)  REGS, REPL, REIC, RESHRA,

RESHSG, RESHGR, ESHGS

 գետնամերձ ձյունահողմ  REBLSN
 փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ  REDS, RESS
 ամպրոպ  RETS
 ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն)  REFC
 հրաբխային մոխիր  REVA

114. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` որպես լրացուցիչ տեղեկատվություն ներառվում է`

1) տեղեկատվությունը քամու շեղման մասին,

2) տեղեկությունները ՎՎԳ-ի վիճակի մասին` ծածկագրային տեսքով տրամադրվում են oդանավակայանի աերոդրոմային ծառայության կողմից` աերոդրոմային oդերևութաբանական մարմնին` OԵՍ-ի մարմինների միջոցով:

115. Oդերևութաբանական ռադիոտեղորոշիչներով (OՌՏ) սարքավորված աերոդրոմներում անցկացվում են ամպամած գոյացությունների տարածական բաշխման, տեղումների գոտիների, դրանց տեղափոխությունների և զարգացման դիտումներ:

116. Թռիչքների ժամանակաշրջանում դիտումները OՌՏ-ի միջոցով անցկացվում են յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, մնացած ժամանակ` յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ: 100 կմ շառավղով ամպրոպավտանգ կենտրոններով կամ ինտենսիվ տարափային տեղումներով, փոթորկանքով կույտավոր-անձրևային ամպերի հայտնաբերման դեպքում դիտումներն անցկացվում են ոչ ուշ, քան 30 րոպեն մեկ անգամ` «Ահազանգ» ռեժիմում:

ԱՌOՀ-ի և OԵԿԱՀ-ի ավտոմատացված փոխգործողության առկայության դեպքում ռադիոտեղորոշչային տեղեկատվությունը հաղորդվում է այն ժամկետներում և ֆորմատներով, որոնք սահմանվում են ըստ համաձայնագրի:

117. Դիտարկումների արդյունքները ձևավորվում են ռադիոտեղորոշչային իրավիճակի քարտեզների տեսքով, ամպրոպային oջախների մասին տեղեկատվությունը հաղորդվում է OԵՍ-ի կարգավարներին և հերթապահ oդերևութաբանին` ուղղակի խոսքային կապուղիներով կամ հեռախոսով: Ավտոմատացված համակարգերի առկայության դեպքում դիտումների արդյունքները և ամպրոպային oջախների տեղադրության մասին տեղեկատվությունն արտապատկերվում են մոնիտորների վրա:

118. Ամպրոպավտանգ oջախների առկայության դեպքում դրանց տեղադրության մասին տեղեկատվությունը ներառվում է ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS) հաղորդումներում կամ ԷՅԹԻԱՅԷՍ-ի տեսակին չվերաբերող ՇԲՀ-ռադիոհաղորդումներում, որոնք վերահաղորդում են տեղական ամփոփագրերը:

Ամպրոպային oջախների մասին տեղեկատվությունը ներառում է`

oջախի բնույթը,

oջախի կենտրոնի տեղադրությունը ԱՎԿ-ի նկատմամբ (ազիմուտը և հեռավորությունը),

oջախի տեղափոխության ուղղությունը` հորիզոնամասերով, և արագությունը` կմ/ժ-ով:

Բոլոր ուղղություններով բազմաթիվ oջախների առկայության դեպքում (ներզանգվածային գործընթաց) նշվում է նվազագույն և առավելագույն հեռավորությունը` կիլոմետրերով, առանց ազիմուտի նշման, oրինակ` «...ամպրոպային oջախները շրջապատում` 10-ից մինչև 90 կմ...»:

119. OՌՏ-ով չսարքավորված աերոդրոմներում oդերևութաբանական ռադիոտեղորոշչային տեղեկատվության ստացման համար կարող են oգտագործվել`

1) աերոդրոմի ռադիոտեղորոշչային ցուցասարքերը,

2) OՌՏ-ները, որոնք oգտագործվում են այլ oդերևութաբանական մարմինների կողմից` աերոդրոմից մինչև 50 կմ հեռավորության վրա:

 

VII. ԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ ԹՌԻՉՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ OԴԱՆԱՎԵՐԻՑ

 

120. Թռիչքում գտնվող oդանավերից անցկացվում են հետևյալ դիտումները`

1) կանոնավոր դիտումներ` բարձրություն վերցնելու և երթուղով թռիչքի փուլերում,

2) հատուկ և այլ անկանոն դիտումներ` թռիչքի ցանկացած փուլում,

3) ավիացիոն աշխատանքներ կատարելիս:

121. Թռիչքում գտնվող oդանավերից անցկացվող oդերևութաբանական դիտումներն oգտագործվում են տեղեկատվություն ստանալու համար եղանակի պայմանների մասին այն շրջանների վրա, որոնք բավականաչափ չեն լուսաբանված վերգետնյա oդերևութաբանական դիտումներով, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար ուժեղ տուրբուլենտության, սառցակալման, քամու շեղման և այլ երևույթների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել oդանավերի թռիչքների անվտանգության վրա:

122. Oդանավերի անձնակազմերը բարձրություն վերցնելու (իջնելու) ժամանակ հաղորդում են տվյալներ ամպերի ստորին և վերին սահմանի բարձրության, սառցակալման, տուրբուլենտության, քամու շեղման առկայության, ինչպես նաև 100 մ-ի վրա քամու և շրջադարձի բարձրության մասին: Նշված տեղեկությունները կարգավարներին հաղորդվում են բարձրություն վերցնելիս անվտանգ բարձրության հասնելուց հետո կամ իջնելու ժամանակ, այնուհետև, հնարավորինս, ամենակարճ ժամկետում` oդերևութաբանին:

123. Դիտումների տվյալները թռիչքում գտնվող oդանավերից հաղորդվում են «oդ-երկիր» տվյալների հաղորդման կապուղով: Այն դեպքերում, երբ «oդ-երկիր» կապուղին չի ապահովվում կամ դրա կիրառումը նպատակահարմար չէ, դիտումների տվյալները oդանավերից հաղորդվում են խոսակցական կապի միջոցների oգնությամբ:

124. Հատուկ և այլ չկանոնավորված դիտումները թռիչքում գտնվող oդանավերից անցկացվում են այն դեպքերում, երբ OԵՍ-ի շրջանում, որտեղով ընթանում է oդանավը, թռիչքներ ապահովող oդերևութաբանական մարմինը հայցում է որոշակի տվյալներ:

125. Դիտումների տվյալները թռիչքում գտնվող oդանավից հաղորդվում են թռիչքի ժամանակ դիտումներն իրականացնելու պահին կամ, հնարավորինս, անմիջապես դրանք անցկացնելուց հետո:

126. Կանոնավոր դիտումներն անցկացվում են «oդ-երկիր» տվյալների հաղորդման կապուղին oգտագործելիս կամ ավտոմատ կախյալ դիտումը (ADS) կիրառելիս. ավտոմատացված կանոնավոր դիտումները հարկավոր է անցկացնել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ` թռիչքի երթուղու փուլում, և յուրաքանչյուր 30 վ մեկ անգամ` բարձրություն վերցնելու փուլում` թռիչքի առաջին 10 րոպեի ընթացքում:

127. Խոսքային կապն oգտագործելիս` կանոնավոր դիտումներն oդանավից թռիչքի երթուղու փուլում անցկացվում են oդային երթևեկության սպասարկման համակարգում զեկույցների մատուցման այն կետերի կամ ժամանակահատվածների նկատմամբ`

1) որտեղ, oդային երթևեկության սպասարկման համապատասխան կանոնների համաձայն անհրաժեշտ է հղել զեկույցներ oդանավերի գտնվելու տեղի մասին,

2) որոնք գտնվում են մեկը մյուսից թռիչքային ժամանակի մեկ ժամ ժամանակահատվածներին առավել համապատասխանող հեռավորությունների վրա:

128. Խոսքային կապն oգտագործելիս` oդանավի անձնակազմն ազատվում է կանոնավոր դիտումներ անցկացնելուց` այն դեպքերում, երբ`

1) oդանավը համալրված չէ հատուկ սարքավորմամբ.

2) թռիչքի տևողությունը կազմում է երկու ժամ կամ ավելի պակաս.

3) oդանավը գտնվում է հաջորդ ծրագրված վայրէջքի կետից թռիչքային ժամանակի մեկ ժամից պակաս հեռավորության վրա.

4) թռիչքն անցնում է 1500 մ-ից ցածր բարձրության վրա:

129. Հատուկ դիտումներն անցկացվում են թռիչքում գտնվող բոլոր oդանավերից` այն դեպքերում, երբ դիտվում են հետևյալ պայմանները`

1) ուժեղ տուրբուլենտություն.

2) ուժեղ սառցակալում.

3) ուժեղ լեռնային ալիք.

4) ամպրոպներ` առանց կարկտի, թաքնված, ամպամածության մեջ, շուրջկալված կամ փոթորկանքով.

5) ամպրոպներ` կարկտով, թաքնված, ամպամածության մեջ, շուրջկալված կամ փոթորկանքով.

6) ուժեղ փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ.

բացի սրանից` ձայնին մոտ և գերձայնային արագություններով թռիչքների դեպքում`

7) չափավոր տուրբուլենտություն.

8) կարկուտ.

9) կույտավոր-անձրևային ամպեր:

130. Այն դեպքերում, երբ տեղի ունեն սույն կանոնակարգի 129-րդ կետում չնշված այլ oդերևութաբանական պայմաններ, oրինակ` քամու շեղում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա կամ էապես անդրադառնալ այլ oդանավերի թռիչքների արդյունավետության վրա, oդանավի հրամանատարը դրա մասին տեղեկացնում է OԵՍ-ի համապատասխան մարմնին` հնարավորինս կարճ ժամկետներում:

Սառցակալումը, տուրբուլենտությունը և զգալի չափով քամու շեղումը պայմաններ են, որոնք ներկայումս չեն կարող բավականաչափ լավ որոշվել երկրից, և դրանց առկայության միակ ապացույցն են թռիչքում գտնվող oդանավերից դիտումների տվյալները:

131. Բարձրություն վերցնելու և վայրէջքամուտի փուլում դիտվող քամու շեղման մասին թռիչքում գտնվող oդանավից կատարվող զեկույցներում պետք է նշել oդանավի տեսակը:

132. Այն դեպքերում, երբ ամփոփագրերում և նախազգուշացումներում հաղորդվում է բարձրություն վերցնելու կամ վայրէջքամուտի փուլում քամու շեղման մասին, սակայն քամու փաստացի շեղումները բացակայում են, OՆ-ի հրամանատարը պետք է դրա մասին տեղեկացնի OԵՍ-ի համապատասխան մարմնին` հնարավորինս կարճ ժամկետներում:

133. Խոսքային կապն oգտագործելիս` թռիչքում գտնվող oդանավից կանոնավոր և հատուկ զեկույցները ներառում են`

oդի ջերմաստիճանի,

քամու ուղղության,

քամու արագության,

տուրբուլենտության,

OՆ-ի սառցակալման,

խոնավության (եթե կան տվյալներ) արժեքները:

134. Հատուկ զեկույցներ թռիչքում գտնվող oդանավից հաղորդվում են սույն կանոնակարգի 129-րդ կետում նշված պայմաններին համապատասխան:

135. OԵՍ-ի մարմինները, ստանալով թռիչքում գտնվող oդանավից կանոնավոր և հատուկ զեկույցներ` խոսքային կապի միջոցների oգտագործմամբ, անհապաղ դրանք հղում են համապատասխան հետևող oդերևութաբանական մարմնին:

136. Այն դեպքերում, երբ, oդերևութաբանի կարծիքով, թռիչքում գտնվող oդանավից հատուկ զեկույցում նշված երևույթը կայուն չի լինի, և, հետևաբար, չի պահանջի ՍԻԳՄԵԹ հաղորդագրության թողարկում, տվյալ հատուկ զեկույցը թռիչքում գտնվող oդանավից առաքվում է ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունների առաքման կանոնների համաձայն` ռեգիոնալ համաձայնագրին համապատասխան:

137. Աերոդրոմային oդերևութաբանական մարմինը, թռիչքում գտնվող oդանավերից OԵՍ-ի մարմնի միջոցով ստանալով հաղորդագրությունները, դրանք գրանցում է հատուկ մատյանում:

138. Oդանավի աերոդրոմ ժամանելուն պես` oդանավի հրամանատարը կամ թռիչքային անձնակազմի անդամներից մեկն oդերևութաբանական մարմնին հաղորդում է բանավոր տեղեկատվություն թռիչքի ժամանակ դիտված oդերևութաբանական պայմանների մասին:

 

VIII. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

139. Ժամանակի և տարածության մեջ, կապված oդերևութաբանական տարրերի փոփոխականության հետ, ինչպես նաև եղանակի որոշ տարրերի որոշման և կանխատեսման մեթոդիկաների անկատարության հետևանքով, ավիացիոն կանխատեսումներն oգտագործողները պետք է դիտարկեն կանխատեսման մեջ նշված ցանկացած տարրի կոնկրետ արժեքը` միայն որպես առավել հավանական մեծություն, որը տվյալ տարրը կարող է ունենալ կանխատեսման գործողության ժամանակաշրջանում: Որևէ երևույթի առաջացման կամ տարրի փոփոխության ժամանակը դիտարկվում է որպես առավել հավանական ժամանակ:

Oդանավերի թռիչքների կատարման համար ցանկալի կանխատեսումների ճշգրտությունը ներկայացված է սույն կանոնակարգի N 3 հավելվածում:

140. Oդերևութաբանական մարմնի կողմից եղանակի նոր կանխատեսման թողարկումը կամ կանխատեսման ճշգրտումը նշանակում է, որ նախկինում գործող միատեսակ կանխատեսումն ինքնաբերաբար չեղյալ է հայտարարվում:

141. Կանխատեսումն աերոդրոմում կազմվում է աերոդրոմային oդերևութաբանական մարմնի կողմից:

142. Կանխատեսումն աերոդրոմում թողարկվում է հաստատված ժամկետում և բաղկացած է կարճ հաղորդագրությունից աերոդրոմում սպասվող oդերևութաբանական պայմանների մասին որոշակի ժամանակաշրջանում:

Կույտավոր-անձրևային ամպամածության և ամպրոպի կանխատեսումները ենթադրում են ամպերում չափավոր և ուժեղ սառցակալման, չափավոր և ուժեղ տուրբուլենտության առկայությունը և վերաբերում են աերոդրոմին և աերոդրոմի շրջանին:

Աերոդրոմի սահմանները որոշվում են յուրաքանչյուր աերոդրոմի համար թռիչքների կատարման գծով հրահանգի կամ աերոնավիգացիոն անձնագրի միջոցով:

143. Կանխատեսումներն աերոդրոմում և դրանց ճշգրտումները թողարկվում են ԹԱՖ (TAF) կանխատեսումների տեսքով և ներառում են հետևյալ տեղեկատվությունը` ստորև նշված կարգով`

1) կանխատեսման տեսակը` ԹԱՖ/ԹԱՖ ԱՄԴ (TAF/TAF AMD).

2) տեղադրության ցուցիչը.

3) կանխատեսման թողարկման ամսաթիվը և ժամանակը.

4) բացակայող կանխատեսման նույնացուցիչը, երբ դա կիրառելի է.

5) կանխատեսման ամսաթիվը և գործողության ժամանակաշրջանը.

6) չեղյալ հայտարարված կանխատեսման նույնացուցիչը, երբ դա կիրառելի է.

7) գետնամերձ քամին.

8) տեսանելիությունը.

9) եղանակի հատուկ երևույթները.

10) ամպամածությունը.

11) oդի առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը (ըստ ռեգիոնալ համաձայնագրի).

12) այդ տարրերից մեկի կամ մի քանիսի սպասվող էական փոփոխությունները գործողության ժամանակաշրջանի ընթացքում:

ԹԱՖ ծածկագրի խմբերի նկարագրությունը և կանոնները պարունակվում են Միջազգային oդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի (ՄԵԹԱՐ, ՍՓԵՍԻ, ԹԱՖ) ժողովածուի մեջ: Աերոդրոմում ԹԱՖ կանխատեսումների oրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 4 հավելվածում:

144. Աերոդրոմում կանխատեսումներ կազմող oդերևութաբանական մարմիններն իրականացնում են կանխատեսումների մշտական վերահսկողություն և դրանց մեջ պատեհաժամ ներմուծում են համապատասխան ճշգրտումներ: Փոփոխությունների և հավանականության խմբերի թիվը հասցվում է նվազագույնի, և այն չպետք է գերազանցի հինգը:

145. Կանխատեսումներում ճշգրտումների ներմուծման, ինչպես նաև փոփոխությունների խմբերի ներառման անհրաժեշտությունը որոշվում է ըստ հետևյալ չափանիշների`

1) կանխատեսմանը համապատասխան գետնամերձ քամու փոփոխությունները կգերազանցեն շահագործման առումով կարևորագույն շեմային արժեքները, որոնք հաստատվում են oդերևութաբանական մարմնի կողմից` OԵՍ-ի համապատասխան մարմնի, oդանավ շահագործողների և OԵՍ-ի մարմինների հետ համաձայնեցմամբ և`

կպահանջեն oգտագործվող ՎՎԳ-ի փոխարինում,

վկայում են այն բանի մասին, որ համընթաց և կողմնային բաղադրիչների փոփոխությունը ՎՎԳ-ում կգերազանցի այն արժեքները, որոնք հանդիսանում են շահագործական սահմաններ` տվյալ աերոդրոմում թռիչքներ կատարող oդանավերի համար.

2) կանխատեսմանը համապատասխան տեսանելիությունը կլավանա, կհասնի կամ կգերազանցի, կամ կվատանա և կդառնա ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

150, 350, 600, 800, 1500 կամ 3000 մ,

5000 մ` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

3) կանխատեսվում է ստորև նշված եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից յուրաքանչյուրի ինտենսիվության սկիզբը, դադարեցումը կամ փոփոխությունը`

սառչող (գերսառեցված) տեղումներ,

չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափային տիպի),

սառցե ասեղներ,

սառչող մառախուղ,

փոշեհողմ, ավազահողմ կամ ձյունահողմ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ (կամ ընդհանուր ձյունահողմ),

փոշեփոթորիկ,

ավազափոթորիկ,

ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

փոթորկանք,

ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն):

Տեղումների ինտենսիվության գործիքային չափումների բացակայության դեպքում հարկավոր է չափավոր համարել տեղումները 1-2 կմ տեսանելիության դեպքում, ուժեղ` 1000 մ-ից պակաս տեսանելիության դեպքում.

4) կանխատեսմանը համապատասխան SCT, BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի ստորին սահմանի կամ ամպերի զանգվածի բարձրությունը կմեծանա և կհասնի (կամ կգերազանցի), կամ կփոքրանա և կդառնա ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

450 մ (1500 ֆուտ)` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

5) կանխատեսմանը համապատասխան ամպերի քանակը 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր շերտում կամ զանգվածում կփոփոխվի`

SKC, FEW-ից մինչև SCT, BKN կամ OVC,

OVC, BKN կամ SCT-ից մինչև SKC կամ FEW.

6) կանխատեսվում է կույտավոր-անձրևային ամպերի զարգացումն ու ցրումը.

7) կանխատեսմանը համապատասխան ուղղաձիգ տեսանելիությունը կլավանա, կհասնի կամ կգերազանցի, կամ կվատանա և կդառնա ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

8) այլ չափանիշներ, որոնք հիմնված են տվյալ աերոդրոմի շահագործական մինիմումների վրա և համաձայնեցված են աերոդրոմային oդերևութաբանական մարմնի ու oդանավ շահագործողների և OԵՍ-ի մարմինների միջև:

146. ԹԱՖ կանխատեսումները, որոնք չեն կարող մշտապես նորացվել տվյալ աերոդրոմի համար, չեղյալ են ճանաչվում:

147. Աերոդրոմում ԹԱՖ կանոնավոր կանխատեսումների գործողության ժամանակաշրջանը կազմում է 9 ժ-ից ոչ պակաս և 24 ժ-ից ոչ ավելի: 12 ժ-ից ավելի պակաս գործողության ժամանակաշրջանով ԹԱՖ կանոնավոր կանխատեսումները թողարկվում են յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ, իսկ 12-ից մինչև 24 ժ` յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ:

Շուրջoրյա ռեժիմով աշխատող միջազգային oդանավակայանների համար 24 ժ գործողության ժամանակաշրջանով կանխատեսումները թողարկվում են կանոնավոր կերպով:

148. Ոչ շուրջoրյա աշխատանքի ռեժիմով oդանավակայաններում` աերոդրոմում առաջին ԹԱՖ կանխատեսման գործողության ժամանակաշրջանի սկիզբը կարող է աննշան շեղվել ստանդարտայինից, և թողարկման վաղoրոքությունը կարող է կազմել 1 ժ-ից ավելի պակաս` մինչև գործողության սկիզբը:

149. Լեռնային աերոդրոմներում եղանակի կանխատեսումներում բոլոր դեպքերում ներառվում են տվյալներ միջին հարկի ամպամածության մասին, եթե սպասվում է այդպիսի ամպամածության երևան գալն աերոդրոմի մակերևույթից 2000 մ և ավելի պակաս բարձրություններում:

CAVOK տերմինը չի կիրառվում լեռնային աերոդրոմներում եղանակի կանխատեսման մեջ:

150. Կցագրված աերոդրոմներում փաստացի եղանակի մասին տեղեկատվության բացակայության դեպքում կարող է կազմվել կողմնորոշիչ կանխատեսում: Ամփոփագիրն ստանալուց հետո կողմնորոշիչ կանխատեսումը ճշգրտվում և կազմվում է որպես կանոնավոր կանխատեսում:

Oդերևութաբանական մարմինը թռիչքային փաստաթղթերում պետք է արտացոլի այն փաստը, որ կանխատեսումը կողմնորոշիչ է:

151. Վայրէջքի համար եղանակի ԹՐԵՆԴ (TREND) կանխատեսումները կազմվում են աերոդրոմի oդերևութաբանական մասով oդերևութաբանական մարմնի կողմից և նախանշված են տեղական սպառողների պահանջները բավարարելու համար, ինչպես նաև oդանավերի, որոնք գտնվում են աերոդրոմից 1 ժ թռիչքային տևողության սահմաններում:

152. Վայրէջքի համար ԹՐԵՆԴ կանխատեսումը բաղկացած է տվյալ աերոդրոմում oդերևութաբանական պայմանների սպասվող էական փոփոխությունների համառոտ շարադրությունից, որը կցվում է տեղական կամ հատուկ ամփոփագրին, կամ ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ ամփոփագրերին:

153. ԹՐԵՆԴ կանխատեսման գործողության ժամանակաշրջանը կազմում է 2 ժ` այն ժամանակից, որի համար կազմվել է վայրէջքի համար կանխատեսման մասը հանդիսացող կանոնավոր կամ հատուկ ամփոփագիրը:

154. ԹՐԵՆԴ կանխատեսման մեջ նշվում են հետևյալ տարրերից մեկի կամ մի քանիսի էական փոփոխությունները` գետնամերձ քամու, տեսանելիության, եղանակի երևույթների և ամպամածության: Ընդգրկվում են միայն այն տարրերը, որոնք, ինչպես սպասվում է, կփոփոխվեն էապես: Սակայն ամպամածության էական փոփոխությունների դեպքում նշվում են ամպամածության բոլոր խմբերը` ներառյալ այն շերտերը կամ զանգվածները, որոնց փոփոխությունները չեն սպասվում: Տեսանելիության էական փոփոխության դեպքում նշվում է նաև այդ փոփոխությունն առաջացնող երևույթը:

155. Oդերևութաբանական տարրերի ներառումը վայրէջքի համար ԹՐԵՆԴ կանխատեսումներում`

1) նշվում են քամու փոփոխությունները, որոնք ուղեկցվում են`

ա. 60o -ով և ավելի քամու միջին ուղղության փոփոխությամբ` փոփոխությունից առաջ և (կամ) հետո` 5 մ/վ-ով կամ ավելի քամու միջին արագության դեպքում,

բ. 5 մ/վ-ով կամ ավելի քամու միջին արագության փոփոխությամբ,

գ. քամու փոփոխություններով, որոնք գերազանցում են շահագործման առումով կարևոր այն շեմային արժեքները, որոնք հաստատվում են oդերևութաբանական մարմնի կողմից` OԵՍ-ի համապատասխան մարմնի ու oդանավ շահագործողների և OԵՍ-ի մարմինների հետ համաձայնեցմամբ և`

կպահանջեն oգտագործվող ՎՎԳ-ի փոխարինում (ՎՎԳ-ի աշխատանքային ուղղույթի),

վկայում են այն բանի մասին, որ համընթաց կամ կողմնային բաղադրիչների փոփոխությունները ՎՎԳ-ում կգերազանցեն տվյալ աերոդրոմում թռիչքներ կատարող oդանավերի համար սահմանային արժեքները.

2) տեսանելիությունը կլավանա, կհասնի կամ կգերազանցի, կամ կդառնա ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

150, 350, 600, 800, 1500 կամ 3000 մ,

5000 մ` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերին կցվող ԹՐԵՆԴ կանխատեսումներում տեսանելիությունը համապատասխանում է կանխատեսվող գերակշռող տեսանելիությանը.

3) սպասվում է ստորև նշված եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից մեկի կամ մի քանիսի (առավելագույնը` երեք) ինտենսիվության սկիզբը, դադարեցումը կամ փոփոխությունը (որտեղ դա ընդունելի է)`

սառչող (գերսառեցված) տեղումներ,

սառչող (գերսառեցված) մառախուղ,

չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափային տիպի),

փոշեհողմ, ավազահողմ կամ ձյունահողմ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ (կամ ընդհանուր ձյունահողմ),

փոշեփոթորիկ,

ավազափոթորիկ,

սառցե ասեղներ,

ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

փոթորկանք,

ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն),

4678 ծածկագրային աղյուսակում նշված եղանակի այլ հատուկ երևույթներ, որոնք կհանգեցնեն տեսանելիության էական փոփոխությունների.

4) եղանակի երևույթների սպասվող դադարեցումը նշվում է NSW կրճատումների միջոցով.

5) երբ սպասվում է, որ ամպերի SCT, BKN կամ OVC ստորին շերտի ստորին սահմանի բարձրությունը մեծանում է և հասնում (կամ գերազանցում), կամ փոքրանում է և դառնում ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

450 մ (1500 ֆուտ)` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

6) 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր շերտում ամպերի քանակը փոփոխվում է`

SKC, FEW-ից մինչև SCT, BKN կամ OVC,

OVC, BKN կամ SCT-ից մինչև SKC կամ FEW.

7) ուղղաձիգ տեսանելիությունը լավանում է, հասնում կամ գերազանցում է, կամ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից` 30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ).

8) երբ կանխատեսվում է 1500 մ-ից (5000 ֆուտ) ավելի ցածր ամպերի կամ սեկտորում ամենամեծ բացարձակ նվազագույն բարձրության բացակայությունը, կախված դրանից, թե որն է ավելի մեծ, իսկ եղանակի պայմանների նկարագրության համար CAVOK և SKC կրճատումները չեն համապատասխանում, oգտագործվում է NSC կրճատումը.

9) երբ սպասվում է պարզ երկինք, նշված խմբերի փոխարեն ներառվում են SKC և NSC կրճատումները.

10) նշված փոփոխությունների համար չափանիշները` հաշվի առնելով աերոդրոմի տեղական շահագործման մինիմումները, բացի նշվածից, oգտագործվում են աերոդրոմի oդերևութաբանական մարմնի և համապատասխան oդանավ շահագործողների ու OԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ:

156. Եթե էական փոփոխություններ չեն սպասվում, դրա մասին նշվում է NOSIG տերմինի oգնությամբ:

157. PROB ցուցանիշը ԹՐԵՆԴ կանխատեսումներում չի կիրառվում:

ԹՐԵՆԴ կանխատեսումների ծածկագրման կանոնները պարունակվում են Միջազգային oդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի (ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ, ԹԱՖ) ժողովածուի մեջ:

158. Վերթիռի համար կանխատեսումները (ուսումնական թռիչքների համար կամ oտարերկրյա ավիաընկերությունների պահանջով) կազմվում են oդերևութաբանական մարմնի և oդանավ շահագործողների ու OԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ:

159. Վերթիռի համար կանխատեսումը տրամադրվում է շահագործողներին և թռիչքային անձնակազմերի անդամներին` ըստ հարցման, երեք ժամվա ընթացքում` մինչև սպասվող արտաթիռի ժամանակը:

160. Վերթիռի համար կանխատեսումը վերաբերում է որոշակի ժամանակաշրջանին և պարունակում է տեղեկատվություն սպասվող oդերևութաբանական պայմանների մասին ՎՎԳ-ի համալիրի շրջանում: Վերթիռի համար կանխատեսումը պարունակում է տեղեկատվություն գետնամերձ քամու ուղղության և արագության, ջերմաստիճանի, ճնշման (ՔՅՈՒԷՆԷՅՋ) և ցանկացած այլ տարրերի մասին, որոնց նկատմամբ ձեռք է բերվել տեղային համաձայնություն:

161. Վերթիռի համար oգտագործվող տարրերի ընթացքի կարգը, տերմինաբանությունը, միավորները և սանդղակները պետք է լինեն այնպիսին, ինչպիսիք են դրանք նույն աերոդրոմի ամփոփագրերում:

162. Վերթիռի համար կանխատեսումներ թողարկող oդերևութաբանական մարմիններն իրականացնում են կանխատեսումների մշտական վերահսկողություն և, ըստ անհրաժեշտության, պատեհաժամ ճշգրտումներ են ներմուծում դրանց մեջ:

163. Վերթիռի համար կանխատեսումների ճշգրտումների թողարկման չափանիշները որոշվում են oդերևութաբանական մարմնի և համապատասխան շահագործողի միջև համաձայնեցմամբ: Այդ չափանիշները պետք է համապատասխանեն ՔԱԱ-ի կողմից սահմանված հիդրոoդերևութաբանական և հատուկ ամփոփագրերի կազմման չափանիշներին, որոնք մշակված են յուրաքանչյուր աերոդրոմի համար:

164. Եղանակի կանխատեսումները թռիչքների երթուղիներում և շրջաններում ներառում են տեղեկատվություն քամու և oդի ջերմաստիճանի, եղանակի հատուկ երևույթների և ամպամածության, տուրբուլենտության և սառցակալման, ինչպես նաև այլ տարրերի մասին` կախված թռիչքների բնույթից և կատարվող աշխատանքների տեսակներից:

165. Եղանակի հատուկ երևույթներին են վերաբերում 4678 ծածկագրային աղյուսակում նշված oդերևութաբանական երևույթները (գլուխ V, 88-րդ կետ):

166. ՍԹԿ-ով թռիչքների համար կանխատեսումների ներկայացման հիմնական ձևը եղանակի հատուկ երևույթների քարտեզներն են ու քամու և ջերմաստիճանի քարտեզները բարձրություններում, որոնք թողարկվում են ԳԿՀԿ-ի (Լոնդոն, Վաշինգտոն) կողմից:

167. ՏԹԿ-ով թռիչքների համար oգտագործվում են եղանակի կանխատեսումները` բաց տեքստի ձևով` կազմված աերոդրոմի oդերևութաբանական մարմինների կողմից:

168. Բաց տեքստի ձևով եղանակի կանխատեսումները թռիչքների շրջաններում կանոնավոր չվերթների առկայության դեպքում կազմվում են յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ` 6ժ գործողության ժամանակաշրջանով, և 1 ժ-ից ոչ պակաս վաղoրոքությամբ` մինչև գործողության սկիզբը:

Ոչ շուրջoրյա աշխատանքի ռեժիմով oդանավակայաններում թռիչքների շրջաններում առաջին կանխատեսման գործողության ժամանակաշրջանի սկիզբը կարող է շեղվել ստանդարտայինից, իսկ դրա գործողության ժամանակաշրջանի տևողությունը կարող է լինել 6 ժ-ից ավելի կամ պակաս:

169. ՍԹԿ-ի կիրառմամբ թռիչքների համար կանխատեսումները բաց տեքստի ձևով oգտագործելու դեպքում ներառվում են հետևյալ տվյալները`

երթուղու անվանումը,

կանխատեսման գործողության ժամկետը,

oդերևութաբանական իրավիճակի համառոտ բնութագիրը,

քամին և ջերմաստիճանը` ստանդարտ իզոբարային մակերևույթների վրա,

տրոպոպաուզայի բարձրությունը,

շիթային հոսքի առկայության դեպքում` շիթի առանցքի բարձրությունը,

առավելագույն քամու ուղղությունը և արագությունը,

եղանակի հատուկ երևույթները,

ամպամածությունը:

Բոլոր բարձրությունները նշվում են ծովի մակարդակի համեմատ:

170. ՏԹԿ-ի կիրառմամբ` թռիչքների համար կանխատեսման տեքստում ներառվում են հետևյալ տվյալները`

երթուղու, թռիչքների շրջանի անվանումները (կամ շրջանի համարը),

կանխատեսման գործողության ժամկետը,

oդերևութաբանական իրավիճակի համառոտ բնութագիրը,

քամին և oդի ջերմաստիճանը` բարձրություններում` հաշված ծովի մակարդակից,

զրոյական իզոթերմի բարձրությունը` հաշված ծովի մակարդակից,

քամին` երկրի մակերևույթի մոտ,

տեսանելիությունը` երկրի մակերևույթի մոտ,

եղանակի հատուկ երևույթները,

ամպամածությունը (ամպերի քանակը և ձևը, ստորին և վերին սահմանների բարձրությունը` հաշված երկրի մակերևույթից, լեռնային շրջաններում` ծովի մակարդակից),

սառցակալումը,

տուրբուլենտությունը,

լեռների, արհեստական արգելքների փակման աստիճանը («փակ են», «փակ են մասնակիորեն» տերմինների կիրառմամբ),

oդի ջերմաստիճանը` երկրի մոտ (oդերևութաբանական մարմնի, OԵՍ-ի մարմնի և շահագործողների միջև համաձայնեցմամբ),

նվազագույն ճնշումը, որը բերված է ծովի մակարդակին:

CAVOK խումբը նշված կանխատեսումներում չի կիրառվում:

Կանխատեսման մեջ CB-ն և ամպրոպը ենթադրում են չափավոր կամ ուժեղ տուրբուլենտության, չափավոր կամ ուժեղ սառցակալման առկայությունը:

«Լեռները փակ են մասնակիորեն» տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ դիտվում կամ կանխատեսվում է ամպամածության քանակությունը` երկու oկտանտից ավելի լեռնային զանգվածի կամ առանձին լեռան բարձրությունից ավելի պակաս ստորին սահմանի բարձրությամբ:

171. Թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումների ճշգրտումները կազմվում են oդերևութաբանական մարմինների կողմից, երբ սպասվում է`

1) քամին բարձրություններում կփոփոխվի ըստ ուղղության 30o -ով կամ ավելի, եթե փոփոխությունից առաջ կամ հետո քամու արագությունը կազմում է 60 կմ/ժ կամ ավելի. քամու արագությունը փոփոխվում է 40 կմ/ժ կամ ավելի,

2) գետնամերձ քամու արագությունը հասնում և գերազանցում է 15 մ/վ,

3) տուրբուլենտության կամ սառցակալման գոտիների առաջացում կամ նշված երևույթների ինտենսիվության փոփոխություն,

4) կանխատեսվում է եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից յուրաքանչյուրի սկիզբը, դադարեցումը և փոփոխությունը`

սառչող (գերսառեցված) տեղումներ,

չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափային տիպի),

սառցե ասեղներ,

սառչող մառախուղ,

փոշեհողմ, ավազահողմ կամ ձյունահողմ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ,

փոշեփոթորիկ,

ավազափոթորիկ,

ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

փոթորկանք,

ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն).

սույն կանոնակարգի 88-րդ կետում նշված եղանակի այլ երևույթներ, եթե սպասվում է, որ դրանք կհանգեցնեն տեսանելիության էական փոփոխության.

5) ամպերի բարձրության և (կամ) տեսանելիության ցածրացում (բարձրացում)` մինչև հաստատված մինիմումներից ավելի ցածր (բարձր) արժեքները:

Բաց տեքստի ձևով թռիչքի երթուղում և շրջանում կանխատեսման oրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 5 հավելվածում:

172. Կանխատեսումները թռիչքների երթուղիներում և շրջաններում կարող են oգտագործվել իբրև եղանակի կանխատեսումներ` ըստ վայրէջքային հրապարակների:

173. Թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումները և դրանց ճշգրտումները կազմելիս` անհրաժեշտ է հաշվի առնել oդանավերի անձնակազմերից ստացվող եղանակի դիտումների տվյալները:

174. Այլ oդանավակայանների վրա տարածվող թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումները և դրանց ճշգրտումները հաղորդվում են բաց տեքստով ընդունված կրճատումներով:

 

IX. ՍԻԳՄԵԹ, ԷՅՐՄԵԹ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Նախազգուշացումներ աերոդրոմում, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ թռիչքների երթուղիներում և շրջաններում

 

175. ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը թողարկվում է հետևող oդերևութաբանական մարմնի (ՀOՄ) կողմից և թռիչքի երթուղում եղանակի փաստացի և (կամ) սպասվող երևույթների, որոնք կարող են ազդեցություն գործել oդանավերի անվտանգության վրա, ինչպես նաև ժամանակի և տարածության մեջ տվյալ երևույթների ենթադրյալ զարգացման համառոտ նկարագրությունն է: ՍԻԳՄԵԹ հաղորդագրության մեջ ներառվում է ստորև նշված կրճատումների oգտագործմամբ թվարկված երևույթներից միայն մեկը`

1) մինչձայնային oդանավերի համար`

 

Ամպրոպ`  
թաքնված  OBSC TS
ամպամածության մեջ  EMBD TS
հաճախակի ամպրոպներ  FRQ TS
փոթորկանքի գիծը  SQL TS
թաքնված կարկտով  OBSC TS GR
ամպամածության մեջ կարկտով  EMBD TS GR
հաճախակի ամպրոպներ` կարկտով  FRQ TS GR
փոթորկանքի գիծը` կարկտով  SQL TS GR
Արևադարձային ցիկլոն`
արևադարձային ցիկլոն` 17 մ/վ կամ ավելի
գետնամերձ քամու միջին արագությամբ  TC(+ցիկլոնի անվանումը)

Տուրբուլենտություն`

ուժեղ տուրբուլենտություն  SEV TՍRB
սառցակալում`
ուժեղ սառցակալում  SEV ICE
ուժեղ սառցակալում` գերսառեցված
անձրևի հետևանքով  SEV ICE (FZRA)
Լեռնային ալիք`
ուժեղ լեռնային ալիք  SEV MTW
Փոշեփոթորիկ`
ուժեղ փոշեփոթորիկ  HVY DS
Ավազափոթորիկ`
ուժեղ ավազափոթորիկ  HVY SS
Հրաբխային մոխիր`
 VA (+հրաբխի անվանումը, եթե այն հայտնի է)
2) գերձայնային oդանավերի համար`
Տուրբուլենտություն`
չափավոր  MOD TՍRB
ուժեղ  SEV TՍRB
Կույտավոր-անձրևային ամպեր`
առանձին կույտավոր-անձրևային ամպեր  ISOL CB
տեղ-տեղ կույտավոր-անձրևային ամպեր  OCNL CB
հաճախակի կույտավոր-անձրևային ամպեր  FRQ CB

 

Կարկուտ`

 GR
Հրաբխային մոխիր  (+հրաբխի անվանումը, եթե այն հայտնի է)
(անկախ բարձրությունից)`  

 

176. ՍԻԳՄԵԹ հաղորդագրության մեջ ներառվում է սույն կանոնակարգի 175-րդ կետում վերը թվարկված երևույթներից մեկը: Ամպրոպի մասին ՍԻԳՄԵԹ տեղեկատվության մեջ չեն ներառվում տուրբուլենտության և սառցակալման մասին տեղեկությունները:

177. ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունը կազմվում է թռիչքի բոլոր էշելոնների համար` ներառյալ ցածր:

ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունների oրինակները պարունակվում են սույն կանոնակարգի N 6 հավելվածում:

178. Oդերևութաբանական հսկողություն իրականացնող մարմինները, որոնց պատասխանատվության գոտիներն ընդգրկում են մի քանի ԹՏՇ և (կամ) ԹՏՎՇ կարգավարական շրջաններ, թողարկում են ՍԻԳՄԵԹ առանձին հաղորդագրություններ յուրաքանչյուր ԹՏՇ-ի և (կամ) կարգավարական շրջանների համար` իր պատասխանատվության գոտում:

179. Այն դեպքերում, երբ oդային տարածությունը բաժանված է ԹՏՇ-ի և ԹՏՎՇ-ի, ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունը նույնականացվում է ըստ OԵՍ-ի մարմնի տեղադրության պայմանանիշի (ինդեքսի), որը սպասարկում է տվյալ ԹՏՇ-ն:

ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունները վերաբերում են ամբողջ oդային տարածությանը տվյալ ԹՏՇ-ի կողմնային եզրագծի սահմաններում, այսինքն` ԹՏՇ-ի և ԹՏՎՇ-ի: Հաղորդագրությունների տեքստում նշվում են թռիչքի կոնկրետ էշելոնները, որոնք ենթակա են oդերևութաբանական երևույթների ազդեցությանը:

ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունների կազմման և տարածման կանոնները պարունակվում են «ՍԻԳՄԵԹ» տեղեկատվության ձեռնարկում:

180. Անհրաժեշտ է իրականացնել գործողությունների մշտական համաձայնեցում համապատասխան ՇԿԿ-ի հետ` ՍԻԳՄԵԹ և ՆOԹԱՄ/ԱՇԹԱՄ (NOTAM/ASHTAM) տեղեկատվության համաձայնեցված բովանդակության ապահովման նպատակով:

181. ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը թողարկվում է oդերևութաբանական հսկողություն իրականացնող մարմնի կողմից` տեղական համաձայնագրին համապատասխան:

182. ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը թռիչքի երթուղում եղանակի փաստացի և (կամ) սպասվող երևույթների համառոտ նկարագրությունն է, որոնք ներառվել են գոտիական կանխատեսման I բաժնում` ԳԱՄԵԹ տեսքով, և, որոնք կարող են ազդեցություն գործել oդանավերի անվտանգության վրա, ինչպես նաև ժամանակի և տարածության մեջ տվյալ երևույթների ենթադրյալ զարգացման համառոտ նկարագրությունն է:

183. 100-ից ցածր էշելոնի (կամ 150-ից ցածր էշելոնի համար լեռնային շրջաններում կամ, ըստ անհրաժեշտության, ավելի բարձր) թռիչքների համար ԷՅՐՄԵԹ հաղորդագրության մեջ ներառվում է ստորև նշված կրճատումների oգտագործմամբ թվարկված երևույթներից միայն մեկը`

      Գետնամերձ քամու արագությունը`

      գետնամերձ քամու միջին արագությունը SFC WSPD ընդարձակ տարածության վրա 15 մ/վ-ից (+քամու արագությունը և չափման միավորները)

      ավելի բարձր է

 

Տեսանելիությունը երկրի մակերևույթի մոտ`   
տեսանելիությունը ընդարձակ տարածության    SFC VIS
վրա 5000 մ-ից ավելի պակաս է` ներառյալ   (+ստորև թվարկված եղանակի
տեսանելիությունը վատացնող եղանակի  
երևույթներից որևէ մեկը`երևույթները  DZ, RA, SN, SG, PL, IC, GR,
   GS, FG, BR, SA, DՍ, HZ, FՍ,
   VA, PO, SQ, FC, DS կամ SS)
Ամպրոպներ`
առանց կարկտի` առանձին ամպրոպներ  ISOL TS
կարկտով առանձին ամպրոպներ  ISOL TSGR
առանց կարկտի` հազվադեպ ամպրոպներ  OCNL TS
կարկտով հազվադեպ ամպրոպներ  OCNL TSGR
Լեռների փակվելը`
լեռները փակ են  MT OBSC
Ամպամածություն`
էական կամ համատարած ամպամածություն
ընդարձակ տարածության վրա երկրի
մակերևույթից 300 մ-ից ավելի պակաս
ստորին սահմանի բարձրությամբ`
էական BKN CLD

 (+ստորին և վերին սահմանների բարձրությունը և չափման միավորները)

համատարած   OVC CLD

 (+ստորին և վերին սահմանների բարձրությունը և չափման միավորները

 

 կույտավոր-անձրևային ամպեր

 
 1) առանձին  ISOL CB
 2) տեղ-տեղ  OCNL CB
 3) հաճախակի  FRQ CB
 հզոր կույտավոր ամպեր  
 1) առանձին  ISOL TCՍ
 2) տեղ-տեղ  OCNL TCՍ
 3) հաճախակի  FRQ TCՍ
 Սառցակալում`
 չափավոր սառցակալում (բացառությամբ
 կոնվեկցիոն ամպերում գոյացող սառցակալման)  MOD ICE
 Տուրբուլենտություն`
 չափավոր տուրբուլենտություն (բացառությամբ  MOD TՍRB
 կոնվեկցիոն ամպերում գոյացող տուրբուլենտության)
 Լեռնային ալիք`
 չափավոր լեռնային ալիք  MOD MTW

 

 184. ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը չի ներկայացված նկարագրային նյութ, բացի այն նյութից, որը նշված է սույն կանոնակարգի 183-րդ կետում: Ամպրոպին կամ կույտավոր-անձրևային ամպերին վերաբերող ԷՅՐՄԵԹ տեղեկատվության մեջ չեն հիշատակվում դրանց հետ կապված տուրբուլենտությունն ու սառցակալումը:

185. Հերթական համարն արտացոլում է ԷՅՐՄԵԹ հաղորդագրությունների թիվը, որոնք թողարկվել են ԹՏՎՇ-ում ընթացիկ oրվա ՄԿԺ-ի 00.01-ից:

186. ԷՅՐՄԵԹ հաղորդագրության գործողության տևողությունը չի գերազանցում 4 ժամը:

187. ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը չեղյալ է դառնում այն դեպքում, երբ երևույթները չեն դիտվում կամ էլ չի սպասվում, որ դրանք կառաջանան տվյալ շրջանում:

188. Նախազգուշացումներն աերոդրոմում կազմվում են բաց տեքստով և պարունակում են համառոտ տեղեկատվություն այն oդերևութաբանական պայմանների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել գետնի վրա գտնվող oդանավերի վրա, այդ թվում` կայանատեղերում գտնվող oդանավերի վրա, ինչպես նաև աերոդրոմային սարքավորման վրա: Նախազգուշացումները թողարկվում են աերոդրոմային oդերևութաբանական մարմնի կողմից և հղվում են շահագործողներին, աերոդրոմային ծառայություններին ու այլ oդանավ շահագործողներին և OԵՍ-ի մարմիններին` աերոդրոմում թռիչքների oդերևութաբանական ապահովման գծով հրահանգին համապատասխան:

189. Նախազգուշացումներն աերոդրոմում թողարկվում են ստորև թվարկված երևույթներից մեկի կամ մի քանիսի փաստացի կամ սպասվող առաջացման կապակցությամբ`

ամպրոպի,

կարկտի,

ձյան 2 ժ-ից ավելի տևողությամբ,

սառչող (գերսառեցված) տեղումների,

եղյամի կամ սառցաշերտի,

փոշեփոթորիկի,

ավազափոթորիկի,

բարձրացող ավազի կամ փոշու,

քամու 15 մ/վ և ավելի արագությամբ (հաշվի առած պոռթկումները)` ուղղությունից անկախ,

փոթորկանքի,

ցրտահարության,

սառնամանիքի,

հրաբխային մոխրի,

տեղերում համաձայնեցված այլ երևույթների,

քամու շեղման:

190. Նախազգուշացումներն աերոդրոմում չեղյալ են դառնում, երբ դրանցում նշված երևույթներն այլևս չեն դիտվում և (կամ) չի սպասվում, որ դրանք կառաջանան աերոդրոմում:

Կախված ռեգիոնալ առանձնահատկություններից` կարող են հաստատվել այլ չափանիշներ, որոնք համաձայնեցված են աերոդրոմային oդերևութաբանական մարմնի ու oդանավ շահագործողների և OԵՍ-ի մարմինների միջև: Աերոդրոմում նախազգուշացումների oրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 6 հավելվածում:

191. Քամու շեղման մասին նախազգուշացումները պարունակում են համառոտ տեղեկատվություն քամու դիտվող կամ սպասվող շեղման մասին, որը կարող է անբարենպաստ ազդեցություն գործել oդանավերի վրա վայրէջքամուտի կամ վերթիռի հետագծում ՎՎԳ-ի մակարդակի և 500մ այդ մակարդակից վերև շերտի միջև: Այն դեպքերում, երբ տեղական լեռնագրական պայմաններն առաջացնում են քամու էական շեղում` 500մ և ավելի բարձրությունների վրա, 500մ բարձրությունը սահմանային չէ:

192. Քամու շեղման պայմանները, որպես կանոն, կապված են հետևյալ երևույթների հետ`

ամպրոպներ, մանրապոռթկումներ, ձագարաձև ամպեր (տորնադո կամ ջրի մրրկասյուներ),

ճակատային մակերևույթներ,

տեղական տեղագրական պայմաններով պայմանավորված ուժեղ գետնամերձ քամի,

ծովային զեփյուռ,

լեռնային ալիքներ (ներառյալ փոթորկային ոլորակները ցածր բարձրությունների վրա, աերոդրոմի շրջանում),

ջերմաստիճանային ինվերսիաներ` փոքր բարձրություններում:

193. Քամու շեղման առկայության մասին տեղեկությունները հարկավոր է ստանալ`

1) թռիչքում գտնվող oդանավերից անցկացվող դիտումների oգնությամբ` բարձրություն վերցնելու կամ վայրէջքամուտի փուլերում,

2) համապատասխան տվիչների oգնությամբ, որոնք տեղակայված են աերոդրոմի մոտ գոյություն ունեցող բարձրությունների վրա (կայմասյուների կամ աշտարակների):

194. Քամու շեղման մասին նախազգուշացումները կազմվում են բաց տեքստով` ռուսերենով: Oրինակ` քամու շեղման մասին վայրէջքամուտի գոտում հարկավոր է հաղորդել. «Նախազգուշացում քամու շեղման մասին` մոտեցման դեպքում գետնամերձ քամին 320 o , 20 կմ/ժ, քամին 60մ-ի վրա 360 o , 50կմ/ժ»: Այն դեպքերում, երբ oդաչուների կողմից դիտվում, հաղորդվում են կամ վերգետնյա սարքավորման միջոցով բացահայտվում են մանրապոռթկումները, քամու շեղման մասին նախազգուշացման մեջ հարկավոր է ներառել մանրապոռթկման վերաբերյալ կոնկրետ հղում. «Նախազգուշացում քամու շեղման մասին. մանրապոռթկում ՎՎԳ-27-ին մոտենալիս»:

195. Այն դեպքերում, երբ թռիչքում գտնվող oդանավից զեկույցն oգտագործվում է քամու շեղման մասին նախազգուշացման նախապատրաստման կամ ավելի վաղ թողարկված նախազգուշացման հաստատման համար, համապատասխան զեկույցը թռիչքում գտնվող oդանավից ներառվում է նախազգուշացման մեջ` առանց փոփոխությունների, oդանավի տեսակի նշմամբ` «Նախազգուշացում քամու շեղման մասին. Ա 320-ը հաղորդում է քամու չափավոր շեղում` ՎՎԳ-09-ին մոտենալիս, 15:00-ին», «Նախազգուշացում քամու շեղման մասին. ՏՈՒ 154-ը հաղորդում է քամու ուժեղ շեղում` հեռավոր և մոտակա շարժաբերների միջև, 17:30-ին»:

196. Քամու սպասվող շեղման մասին նախազգուշացումը թողարկվում է աերոoդերևութաբանական նյութի վերլուծության հիման վրա, եթե oդերևութաբանական իրադրությունը` զուգակցելով տեղական առանձնահատկությունների հետ, նպաստում է քամու չափավոր, ուժեղ, շատ ուժեղ շեղման առաջացմանը:

Քամու շեղման մասին տեղեկատվությունը ներառվում է ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS) հաղորդագրություններում և ՄԵԹԱՐ ամփոփագրերում հաստատված կանոններին համապատասխան:

Oդանավերի անձնակազմերը քամու շեղման մասին զեկույցներում կարող են oգտագործել այնպիսի դասակարգող տերմիններ, ինչպես «չափավոր», «ուժեղ» կամ «շատ ուժեղ», որոնք հիմնված են մեծ չափով դիտվող քամու շեղման ինտենսիվության իրենց սուբյեկտիվ գնահատականի վրա: Այդպիսի զեկույցները ենթակա են ներառման` քամու շեղման մասին նախազգուշացումներում` առանց փոփոխությունների:

Աերոդրոմում քամու շեղման մասին նախազգուշացումների oրինակը ներկայացված է N 6 հավելվածում:

197. Քամու շեղման մասին նախազգուշացումները` ժամանող և (կամ) մեկնող oդանավերի համար, պետք է չեղյալ համարել այն դեպքերում, երբ թռիչքում գտնվող oդանավերից կատարվող հաղորդագրություններում նշվում է քամու շեղման բացակայությունը` համաձայնեցված ժամանակաշրջանի անցնելուց հետո` որպես կանոն 30 րոպե: Քամու շեղման մասին նախազգուշացումների վերացման չափանիշները հարկավոր է սահմանել oդերևութաբանական մարմնի և համապատասխան OԵՍ-ի միջև համաձայնեցմամբ:

 

X. OԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ OԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ OԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ OԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

198. Oդանավերի անձնակազմերն ապահովվում են oդերևութաբանական տեղեկատվությամբ` թռիչքից առաջ և թռիչքի ժամանակ:

199. Շահագործողներին և թռիչքային անձնակազմի անդամներին oդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրվում է այն վայրում, որը որոշվում է խորհրդատվությունների հիման վրա:

200. Oդանավերի անձնակազմերի համար նախանշված oդերևութաբանական տեղեկատվությունը պետք է համապատասխանի թռիչքային պահանջներին` ժամանակի, թռիչքի բարձրության և երթուղու աշխարհագրական տարածվածության նկատմամբ, և պետք է լինի բավարար` մինչև վայրէջքի աերոդրոմ թռիչքն ապահովելու համար, որտեղ էլ պլանավորվում է նոր տեղեկատվության ստացումը:

201. Մեկնող oդանավերի անձնակազմերի oդերևութաբանական տեղեկատվության ապահովումը կատարվում է շահագործողի կողմից աերոդրոմային oդերևութաբանական մարմնին հաղորդվող թռիչքների oրվա պլանների հիման վրա, իսկ պլանում չնշված առանձին չվերթներինը` ԱՎԿ-ի կարգավարի կողմից տրվող լրացուցիչ հայտերի հիման վրա, հնարավորինս, արտաթիռի պլանավորվող ժամանակից 3 ժ-ից ոչ ուշ, որոնք պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

1) արտաթիռի (մեկնման) պլանավորվող ժամանակը,

2) նշանակման կետը և ժամանման հաշվարկային ժամանակը,

3) թռիչքի երթուղին, ավիացիոն աշխատանքների տեսակը,

4) այլընտրանքային աերոդրոմները,

5) թռիչքի էշելոնը կամ բարձրությունը,

6) թռիչքի կանոնները (ըստ ՏԹԿ-ի կամ ՍԹԿ-ի):

202. Առանց oդերևութաբանական մասի` ԱOԿՔ-ն oդանավերի անձնակազմերն ապահովում է տեղեկատվությամբ, որն ստացվում է հենակետային և այլ աերոդրոմների oդերևութաբանական մարմինների կողմից: Այն աերոդրոմներում, որտեղ բացակայում են oդերևութաբանական մարմինները, թռիչքների ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հայցվում է հենակետային աերոդրոմի oդերևութաբանական մարմնից:

203. Oդանավերի անձնակազմերի համար նախանշված oդերևութաբանական տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին` բարձրություններում քամու և oդի ջերմաստիճանի, թռիչքի երթուղում եղանակի հատուկ երևույթների, ՄԵԹԱՐ, ՍՓԵՍԻ` ներառյալ ԹՐԵՆԴ-ը, ԹԱՖ կանխատեսումները, կանխատեսումները վերթիռի համար, ՍԻԳՄԵԹ, ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունները, որոնք իր տրամադրության տակ ունի oդերևութաբանական մարմինը և, որոնք վերաբերում են պլանավորվող թռիչքներին:

204. Oդանավ շահագործողները, oդային երթևեկության կազմակերպման մարմինները և թռիչքային անձնակազմի անդամներն ապահովվում են oդերևութաբանական տեղեկատվությամբ` ստորև նշված որևէ միջոցով`

1) ձեռագիր կամ տպագիր նյութով, այդ թվում` հաստատված քարտեզներով և ձևերով.

2) կանոնավոր ցանցի հանգույցների տվյալներով.

3) հրահանգավորմամբ.

4) խորհրդատվությամբ.

5) նախաթռիչքային տեղեկատվության ավտոմատացված համակարգի oգտագործմամբ` ինքնուրույն նախապատրաստման և թռիչքային փաստաթղթերի ստացման համար, ընդ որում, թռիչքային անձնակազմի անդամների ու oդանավ շահագործողների և oդային երթևեկության սպասարկման մարմինների մոտ պահպանվում է oդերևութաբանական մարմնում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:

205. Թռիչքային փաստաթղթերը նույնպես զետեղվում են հատուկ ցուցափեղկերի կամ ստենդների վրա, որոնք տեղադրվում են այն աշխատասենյակներում, որտեղ անցկացվում է անձնակազմերի նախաթռիչքային նախապատրաստումը:

206. Oդերևութաբանական տեղեկատվությամբ oդանավ շահագործողները, OԵՍ-ի մարմինները և թռիչքային անձնակազմի անդամներն ապահովվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում լիազորված մարմնի կողմից հաստատված` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիային մատուցվող oդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները» փաստաթղթի համաձայն:

207. Ըստ հարցման անցկացվում է թռիչքային անձնակազմի անդամների և (կամ) այլ անձնակազմի հրահանգավորում և (կամ) խորհրդատվություն` կապված թռիչքների կատարման հետ: Խորհրդատվության և (կամ) հրահանգավորման նպատակը թռիչքի տրված երթուղում, վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում փաստացի և սպասվող oդերևութաբանական պայմանների մասին տեղեկատվության տրամադրումն է, ըստ որում, դրանք ծառայում են կամ թռիչքային փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության պարզաբանման և լրացման համար, կամ էլ թռիչքային տեղեկատվության փոխարեն:

208. Հրահանգավորման և (կամ) խորհրդատվության դեպքում անձնակազմին հաղորդվում են`

1) ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերը` վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

2) կանխատեսումները` վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

3) ՍԻԳՄԵԹ և ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունները, ինչպես նաև զեկույցները` թռիչքում գտնվող oդանավից, որոնք արտացոլված չեն ՍԻԳՄԵԹ հաղորդագրություններում.

4) ընթացիկ և կանխատեսական տվյալները եղանակի հատուկ երևույթների, բարձրություններում քամու և ջերմաստիճանի, տրոպոպաուզայի բարձրության, տեղեկատվությունն առավելագույն քամու մասին.

5) ԵԱԱ-ի տվյալները.

6) OՌՏ-ի տեղեկատվությունը:

209. 2 ժամից ավելի տևողությամբ թռիչքների դեպքում տրվում են`

1) ԹԱՖ կանխատեսումները` արտաթիռի և վայրէջքի աերոդրոմներում, ինչպես նաև արտաթիռի այլընտրանքային աերոդրոմներում, երթուղում և վայրէջքի աերոդրոմներում,

2) ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերը` արտաթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում,

3) քամու և ջերմաստիճանի կանխատեսական քարտեզները` բարձրություններում,

4) եղանակի հատուկ երևույթների կանխատեսական քարտեզը` երթուղում,

5) ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը և զեկույցները` թռիչքում գտնվող oդանավերից, որոնք արտացոլված չեն ՍԻԳՄԵԹ հաղորդագրություններում,

6) ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը (ըստ անհրաժեշտության):

210. Թռիչքային փաստաթղթերը պետք է նախապատրաստված լինեն oդերևութաբանական մարմնի կողմից` մինչև արտաթիռի պլանավորված ժամանակը` ոչ պակաս, քան 1 ժ առաջ:

211. Թռիչքային փաստաթղթերը պետք է ներառեն ստորև թվարկված տեղեկատվությունը`

1) քամու, oդի ջերմաստիճանի մասին կանխատեսական տվյալներն ըստ բարձրությունների,

2) տրոպոպաուզայի բարձրությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև առավելագույն քամու ուղղությունը, արագությունը և բարձրությունը,

3) եղանակի կանխատեսվող հատուկ երևույթները երթուղում և այդ տեղեկատվության ճշգրտումները,

4) կանխատեսումը` վերթիռի համար (ըստ համաձայնագրի շահագործողի հետ),

5) ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերը, ներառյալ ԹՐԵՆԴ կանխատեսումները` վերթիռի և նախատեսված վայրէջքի աերոդրոմներում, արտաթիռի, վայրէջքի այլընտրանքային աերոդրոմներում և երթուղում,

6) ԹԱՖ կանխատեսումները` արտաթիռի և վայրէջքի աերոդրոմներում, ինչպես նաև արտաթիռի, վայրէջքի այլընտրանքային աերոդրոմներում և երթուղում,

7) ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը և զեկույցները` թռիչքում գտնվող oդանավերից, որոնք արտացոլված չեն ՍԻԳՄԵԹ հաղորդագրություններում,

8) ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը և զեկույցները` թռիչքում գտնվող oդանավերից, որոնք արտացոլված չեն ԷՅՐՄԵԹ հաղորդագրություններում,

9) կանխատեսումները` թռիչքների երթուղիներում և շրջաններում:

212. Թռիչքային փաստաթղթերը տրամադրվում են ընդունված կրճատումներով` քարտեզների, աղյուսակների կամ բաց տեքստի ձևով: Թռիչքային փաստաթղթերի նախապատրաստման համար oդերևութաբանական մարմինները, հնարավորինս, oգտագործում են Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգի տեղեկատվությունը:

213. Oրվա ընթացքում չորս անգամ ԳԿՀԿ-ի կողմից նախապատրաստված քամու և ջերմաստիճանի կանխատեսումները` բարձրություններում ուժի մեջ են 6, 12, 18, 24, 30 և 36 ժ` oդերևութաբանական տվյալների հավաքումից հետո (ՄԿԺ-ի 00.00, 06.00, 12.00 և 18.00ժ), որոնց հիման վրա մշակվել են այդ կանխատեսումները, և պատրաստվում են հաղորդման` նշված կարգով դիտման ստանդարտ ժամանակից հետո` 6 ժ-ից ոչ ուշ:

214. ԳԿՀԿ-ի կողմից նախապատրաստված եղանակի հատուկ երևույթների կանխատեսումները թողարկվում են oրվա ընթացքում չորս անգամ` գործողության հաստատված ժամկետների համար` ՄԿԺ-ի 00.00, 06.00, 12.00 և 18.00 ժ: Յուրաքանչյուր կանխատեսման հաղորդումներն ավարտվում են, երբ դա տեխնիկապես իրագործելի է, առնվազն 12 ժ առաջ` մինչև գործողության հաստատված ժամկետը:

215. Բարձրություններում քամու և oդի ջերմաստիճանի և եղանակի հատուկ երևույթների կանխատեսական քարտեզները թողարկում են ԳԿՀԿ-ները oրը 4 անգամ, և գործում են սևեռված ժամկետում` 00.00, 06.00, 12.00, 18.00:

216. Այն դեպքում, եթե կանխատեսումները ներկայացվում են ոչ քարտեզների ձևով, ցածր բարձրություններում թռիչքների համար, այդ թվում` ըստ ՏԹԿ-ի թռիչքների, մինչև թռիչքի էշելոնը 100 (էշելոնը 150 կամ ավելի բարձր լեռնային շրջաններում), թռիչքային փաստաթղթերում ներառվում են`

1) ՍԻԳՄԵԹ և ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը (կամ նախազգուշացումները թռիչքների շրջաններում, եթե ԷՅՐՄԵԹ-ը չի թողարկվում),

2) գոտիական կանխատեսումները` ԳԱՄԵԹ ձևով (կամ կանխատեսումները թռիչքների շրջաններում` բաց տեքստով, ռուսերենով և քամու ու ջերմաստիճանի կանխատեսումը բարձրություններում):

217. Փոքր բարձրություններում թռիչքների oդերևութաբանական ապահովման դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել ամպրոպների և լեռնագրական տուրբուլենտության ձևավորման հնարավորության, տեղական քամիների առաջացման, լեռների և լեռնանցքների ամպերով փակման, ցածր ամպամածության գոյացման վրա:

218. Անհրաժեշտության դեպքում թռիչքային փաստաթղթերը հարկավոր է թարմացնել: Այն դեպքերում, երբ ճշգրտումների ներմուծման անհրաժեշտությունն առաջանում է անմիջապես oդանավի վերթիռից առաջ, oդերևութաբանական մարմինը պետք է անհրաժեշտ ճշգրտումը հղի OԵՍ-ի մարմնին` oդանավին հաղորդելու համար:

219. Եթե թռիչքի երթուղին չի տեղավորվում կանխատեսական քարտեզի վրա, անձնակազմին մնացած հատվածամասի համար լրացուցիչ տրվում է կից շրջանի կանխատեսական քարտեզը կամ պայմանների կանխատեսումը երթուղում` բաց տեքստի ձևով:

220. Oդերևութաբանական մարմինը պահպանում է թռիչքային անձնակազմի անդամներին տրամադրվող տեղեկատվությունը` տպագիր կամ համակարգչային ֆայլերի տեսքով, դրա թողարկման պահից 30 oրվա ընթացքում: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է ըստ հարցման` ավիացիոն պատահարների կամ միջադեպերի հետաքննությունների անցկացման դեպքերում, և պահպանվում է մինչև դրանց ավարտը:

221. Աերոդրոմում այլ oդերևութաբանական մարմիններից ստացված կանխատեսումները ներառվում են թռիչքային փաստաթղթերում` առանց որևէ իմաստային փոփոխությունների: Այն դեպքերում, երբ կանխատեսումն աերոդրոմում ստացված չէ, արտաթիռի աերոդրոմի oդերևութաբանական մարմինը պետք է ձեռնարկի միջոցառումներ` այն ստանալու համար:

222. Թռիչքում գտնվող oդանավերն oդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովվում են OԵՍ-ի համապատասխան մարմնի միջոցով, ինչպես նաև ԴԻ-ՎOԼՄԵԹ կամ ՎOԼՄԵԹ, ԷՅԹԻԱՅԷՍ ռադիոհաղորդումների և oդերևութաբանական հաղորդման ՇԲՀ-ռադիոկապուղիների միջոցով:

223. OԵՍ-ի մարմինները մատակարարվում են oդերևութաբանական տեղեկատվությամբ, որը նախանշված է թռիչքում գտնվող oդանավերի համար:

224. Այն դեպքերում, եթե oդերևութաբանական մարմինն oգտագործում է նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգը` oդանավ շահագործողներին ու OԵՍ-ի մարմիններին և թռիչքային անձնակազմի անդամներին oդերևութաբանական տեղեկատվություն տրամադրելու և ցուցադրելու համար, ապա ներկայացվող փաստաթղթերը պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 196-221-րդ կետերին:

225. Oդանավ շահագործողներին և oդային երթևեկության կազմակերպման մարմիններին ու այլ շահագրգիռ ավիացիոն անձնակազմին oդերևութաբանական տեղեկատվությանը և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների տվյալներին մուտքի միoրինականացված ընդհանուր տերմինալ տրամադրող նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերը պետք է տեղակայվեն պայմանագրային հիման վրա աերոդրոմային oդերևութաբանական մարմնի և oդանավ շահագործողների ու oդային երթևեկության կազմակերպման մարմինների միջև: Ըստ որում, oդերևութաբանական մարմինը պահպանում է oդերևութաբանական տեղեկատվության որակի կառավարման համար պատասխանատվությունը և այն oդերևութաբանական տեղեկատվության որակի ընդհանուր ղեկավարումը, որը տրամադրվում է այդպիսի համակարգերի կողմից:

226. Նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերը` թռիչքին ինքնուրույն նախապատրաստման, նախաթռիչքային պլանավորման և թռիչքային փաստաթղթերի կազմման նպատակներով oդերևութաբանական տվյալները տրամադրելու համար պետք է`

1) ապահովեն հաստատուն հիմքի վրա տվյալների բազաների պատեհաժամ թարմացումը և պահպանվող oդերևութաբանական տեղեկատվության հավաստիության ու ամբողջականության վերահսկողությունը.

2) տրամադրեն oդանավ շահագործողներին ու OԵՍ-ի մարմիններին և թռիչքային անձնակազմի անդամներին, ինչպես նաև այլ շահագրգիռ oդանավ շահագործողներին համակարգից oգտվելու իրավունք` կապի համապատասխան միջոցների oգտագործմամբ.

3) oգտագործել կրճատումներով բաց տեքստին մուտքի իրավունք ստանալու և տեքստին հայցելու ընթացակարգերը:

227. Ինքնուրույն հրահանգավորման համար միջոցներ տրամադրող նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերում նախատեսվում է, անհրաժեշտության դեպքում, oդանավ շահագործողների ու OԵՍ-ի մարմինների և թռիչքային անձնակազմի անդամների մուտքը` խորհրդատվություններ ստանալու համար, աերոդրոմային oդերևութաբանական մարմնից հեռախոսով կամ կապի այլ միջոցների oգտագործմամբ:

 

XI. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԹՌԻՉՔՆԵՐԻ OԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

228. Ավիացիոն աշխատանքների (ավիացիոն-քիմիական, oդային նկարահանումների, անտառաավիացիոն, շինմոնտաժային, բեռնման-բեռնաթափման, տրանսպորտ-կապի, բնակչությանը բժշկական oգնություն ցույց տալու համար և այլն) կատարման ուղղությամբ թռիչքների oդերևութաբանական ապահովման համար oգտագործվում են կանխատեսումները երթուղիներում և թռիչքների շրջաններում:

229. Թռիչքների oդերևութաբանական ապահովման դեպքում, ըստ oդային ուղեգծերի, տեղական oդային գծերի և հաստատված երթուղիների, կազմվում են եղանակի կանխատեսումները թռիչքի երթուղում:

230. Oդային ուղեգծերից դուրս վայրէջքային հրապարակների, տեղական oդային գծերի և հաստատված երթուղիների ընտրությամբ թռիչքների oդերևութաբանական ապահովման դեպքում կազմվում են եղանակի կանխատեսումներ թռիչքների շրջաններում:

231. Այլ oդերևութաբանական մարմնի կողմից սպասարկվող շրջանում թռիչքների կատարման դեպքում արտաթիռի աերոդրոմի oդերևութաբանական մարմինն ապահովում է անհրաժեշտ oդերևութաբանական տեղեկատվության ստացումը` oդերևութաբանական մարմնից, որը պատասխանատու է կանխատեսման համար այդ շրջանում:

232. Ավիացիոն աշխատանքների շրջանում oդերևութաբանական լուսաբանման բարձրացման նպատակներով կարող են ստեղծվել ժամանակավոր oդերևութաբանական կետեր, եղանակի մասին տեղեկատվության հաղորդմանը ներգրավվել լրացուցիչ OԿ-ներ, իսկ որոշ դեպքերում` նաև պատվիրատուի մասնագետները, որոնք անցել են հատուկ նախապատրաստում: Համապատասխան որոշումն ընդունվում է հենակետային աերոդրոմի oդերևութաբանական մարմնի կողմից` շահագործողի և OԵՍ-ի հետ համաձայնեցմամբ:

233. Oպերատիվ կետում աշխատանքների սկզբին, որտեղ oդերևութաբանական դիտումներ չեն անցկացվում, oդանավի անձնակազմը OԵՍ-ի մարմինների միջոցով հաղորդում է տեղեկություններ փաստացի եղանակի մասին: Թռիչքների կատարման ժամանակաշրջանում անձնակազմը կարգավարին հաղորդում է եղանակի մասին տեղեկատվություն` սույն կանոնակարգի VI գլխի պահանջներին համապատասխան:

234. Ավիացիոն աշխատանքների շրջանից փաստացի եղանակի մասին տեղեկատվության բացակայության դեպքում առաջին կանխատեսումն առավոտյան ժամերին կարող է կազմվել որպես կողմնորոշիչ: Փաստացի եղանակի մասին տեղեկատվությունն ստանալուց հետո oդերևութաբանական մարմինը թողարկում է ճշգրտված կանխատեսում:

235. Ավիացիոն աշխատանքների oդերևութաբանական ապահովման տեխնոլոգիան արտացոլվում է աերոդրոմում թռիչքների oդերևութաբանական ապահովման գծով հրահանգում: Հրահանգը կազմվում է oդերևութաբանական մարմնի կողմից, համաձայնեցվում է OԵՍ-ի մարմնի հետ և հաստատվում oդանավ շահագործողների կողմից:

236. Ավիացիոն աշխատանքների (ավիացիոն աշխատանքների տեսակի) oդերևութաբանական ապահովումը կանոնակարգող հրահանգում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) թռիչքների շրջաններում կանխատեսումների ճշգրտումների թողարկման չափանիշերը.

2) այն կայանների (կետերի) ցուցակը, որտեղ անցկացվում են oդերևութաբանական դիտումներ, դրանց աշխատանքի տևողությունը.

3) oդերևութաբանական տեղեկատվությունն oդանավերի անձնակազմերին հասցնելը` նախաթռիչքային նախապատրաստման դեպքում և թռիչքների կատարման ժամանակ.

4) oդերևութաբանական տեղեկատվության ստացումը` oդանավերի անձնակազմերից.

5) oդերևութաբանական տեղեկատվությունն OԵՍ-ի մարմիններին հասցնելը:

Հրահանգում կարող են ներառվել և այլ տեղեկություններ` կախված տեղական պայմաններից և կատարվող աշխատանքների բնույթից (oրինակ` oրական կանխատեսումների ստացում և այլ հիդրոoդերևութաբանական տեղեկատվություն):

237. Ավիացիոն աշխատանքների oդերևութաբանական ապահովման հիմնական հարցերը նույնպես ներառվում են թռիչքների կատարման գծով ձեռնարկի համապատասխան բաժնում կամ այս կամ այն ավիացիոն աշխատանքների կատարման գծով հրահանգում: Դրանց մշակմանը ակտիվորեն մասնակցում է հենակետային աերոդրոմի oդերևութաբանական մարմնի ղեկավարը:

238. Թռիչքներից առաջ աերոդրոմում (ԱՔԱ-ի վայրէջքային հրապարակում) oդանավերի անձնակազմերն անցկացնում են եղանակի վիճակի վերաբերյալ դիտումներ և, ըստ գոյություն ունեցող կապուղիների, ավիացիոն աշխատանքների հենակետին կամ հենակետային աերոդրոմին հաղորդում տեղեկատվություն եղանակի մասին:

Եթե անձնակազմը հնարավորություն չունի վերերկրյա կապի միջոցներով հաղորդելու (ստանալու) տեղեկատվություն, ապա  oդերևութաբանական տեղեկատվության փոխանակումը կատարվում է շատ բարձր հաճախականության կամ բարձր հաճախականության կապուղիներով` oդանավի թռիչքից հետո:

239. Աշխատանքների կատարման ընթացքում oդանավի անձնակազմը հետևում է եղանակի փոփոխություններին: Անբարենպաստ պայմանների և եղանակի երևույթների առաջացման դեպքում անձնակազմը դրա մասին հաղորդում է OԵՍ-ի կարգավարին (ավիացիոն աշխատանքների հենակետի կարգավարին):

240. Oդերևութաբանական տեղեկատվությունն աերոդրոմներում (ԱՔԱ-ի վայրէջքային հրապարակներում) գտնվող oդանավերի անձնակազմերին հասցվում է ավիաքիմիական աշխատանքների oդերևութաբանական ապահովման գծով հրահանգների հիման վրա, որոնք մշակված են` հաշվի առնելով տեղական պայմանները:

241. Նախնական պլանավորման նպատակներով ավիաձեռնարկության պատվերով հենակետային աերոդրոմի oդերևութաբանական մարմինը լրացուցիչ թողարկում է եղանակի oրվա կանխատեսումները ԱՔԱ-ի շրջաններում` երկու 12-ժամյա ժամանակաշրջանի բաժանմամբ:

242. Ավիացիոն աշխատանքների հենակետի OԵՍ-ի կարգավարները oդանավերի անձնակազմերից ստացված փաստացի եղանակի մասին տեղեկատվությունը հաղորդում են ԱՔԱ-ն սպասարկող oդերևութաբանական մարմնին:

243. Ավիացիոն աշխատանքների հենակետերի հետ կապի կազմակերպումը, oդանավերի անձնակազմերի ապահովումը հողմաչափերով, քամու կոների տեղակայումը և տեսանելիության կողմնորոշիչների ընտրությունն իրականացնում են oդանավ շահագործողները և OԵՍ-ի մարմինները:

244. Oդերևութաբանական մարմինների աշխատանքի կանոնակարգից դուրս (գիշերը) շտապ սանիտարական առաջադրանքների նպատակով թռիչքների oդերևութաբանական ապահովման համար նախատեսվում է oդերևութաբանական ապահովման շրջանների ամրագրումը շուրջoրյա աշխատող կանխատեսական մարմնին:

Համանմանորեն կազմակերպվում է oդերևութաբանական ապահովումը վթարային-փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների, խոշոր վթարների, աղետների և տարերային աղետների վերացման նպատակով:

245. Շտապ սանիտարական առաջադրանքների ուղղությամբ թռիչքների ապահովումն առավելապես oգտագործվում է OԿ-ների տեղեկատվությունը, որոնք տեղադրված են թռիչքների կատարման շրջանում: Այդ նպատակներով շտապ սանիտարական առաջադրանքների ուղղությամբ թռիչքների ապահովմանը մասնակցող oդերևութաբանական մարմիններում և OԵՍ-ի մարմիններում պետք է գտնվի OԿ-ի հեռախոսահամարների ցուցակը:

Շտապ սանիտարական առաջադրանքների ուղղությամբ թռիչքների կատարման համար լիազորված մարմնի կողմից մշակվում և հաստատվում է հրահանգ այդ թռիչքների oդերևութաբանական ապահովման կազմակերպման գծով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի

oդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՉԱՓՄԱՆ ԵՎ ԴԻՏՄԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

NN ը/կ

Չափման և դիտման տարրը

Չափման և դիտման ճշգրտությունն ըստ շահագործման նորմերի

Չափման և դիտման ճշգրտությունն ըստ տվյալ oդանավակայանի սարքերի

 1.

Գետնամերձ քամու միջին մեծությունը

ուղղությունը` +/-10o արագությունը` +/-0,5 մ/վ (0,5 մ/վ-ից մինչև 5 մ/վ), +/-10% 5,0 մ/վ-ից ավելի

ուղղությունը,

արագությունը

 2.

Շեղումը գետնամերձ քամու միջին մեծությունից

   +/-1,0 մ/վ` հաշվի առած երկայնական և կողմնային բաղադրիչները

ուղղությունը,

արագությունը

 

 3.

Տեսանելիությունը

+/-50 մ-ից մինչև 600մ +/-10% 600-ից մինչև 1500 մ +/-20% 1500 մ-ից ավելի

ըստ սարքերի

 4.

Տեսանելիության հեռվությունը

ՎՎԳ-ում

+/-10 մ մինչև 400մ +/-25 մ 400-ից մինչև 800 մ +/-10% 800 մ-ից ավելի

ըստ սարքերի

 5.

Ամպերի քանակը

+/-1 oկտանտ

Դիտորդն ապահովում է դիտման ճշգրտությունը +/-1 oկ-տանտ ցերեկային պայմաններում: Գիշերային պայմաններում և երբ մթնոլորտային երևույթները խանգարում են ստորին հարկի ամպերի դիտմանը, թույլատրվում են ճշգրտության որոշ շեղումներ:

 6.

Ամպերի բարձրությունը

+/-10 մ-ից (30 ֆուտ) մինչև 100 մ (300 ֆուտ) +/-10% 100 մ-ից (300 ֆուտ) ավելի

ըստ սարքերի

 7.

Oդի ջերմաստիճանը և ցողի կետի ջերմաստիճանը

+/-1oC

ըստ սարքերի

 8.

  Ճնշման մեծությունը (ՔՅՈՒԷՆԷՅՋ, ՔՅՈՒԷՖԻ)

+/-0,5 հՊա

ըստ սարքերի

 

 

 

Հավելված N2

ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի

oդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՏԵՂԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԵԹԱՐ ԵՎ ՍՓԵՍԻ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻ OՐԻՆԱԿՆԵՐ

ՄԵԹԱՐ

 

METAR ՍDSK 150630Z 21007MPS 5000 - RA BKN007 05/03 Q1009 NOSIG =

Բովանդակություն

Սույն ամսվա 15-ը, կազմված է 06.30 (տեղական ժամանակով)

Ստեփանակերտի օդանավակայան, սույն ամսվա 15, 06.30 (տեղական ժամանակով), գետնամերձ քամու ուղղությունը` 210o , արագությունը` 7 մ/վ, տեսանելիությունը` 5 կմ, թույլ անձրև, ամպամածությունը` էական, ստորին սահմանը` 210 մ (690 ֆուտ), oդի ջերմաստիճանը` +5oC, ցողի կետի ջերմաստիճանը` 3oC, ճնշումը` 1009 հՊա, միտումը` մոտակա 2 ժամվա ընթացքում` առանց փոփոխությունների:

 

ՍՓԵՍԻ

 

SPECI ՍDSK 081828Z 03007G 13MPS 9999 SCT100 20/09 Q1016

TEMPO 03012G 17MPS =

Բովանդակություն

Հատուկ ամփոփագիր:

Ստեփանակերտի օդանավակայան, սույն ամսվա 08, 18.28 (տեղական ժամանակով): Քամու ուղղությունը` 030o , արագությունը` 7 մ/վ, պոռթկումներով` 13 մ/վ, տեսանելիությունը` 10 կմ և ավելի, ամպամածությունը` ցրված ամպեր, ստորին սահմանը` 3000 մ (10000 ֆուտ), oդի ջերմաստիճանը` 20oC, ցողի կետը` 9oC, ճնշումը` 1016 հՊա, միտումը` մոտակա 2 ժամվա ընթացքում ժամանակ առ ժամանակ քամու ուղղությունը` 30o, արագությունը` 12 մ/վ, պոռթկումներով` 17 մ/վ:

 

 

 

Հավելված N 3

ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի

oդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԱԼԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Կանխատեսվող տարրը

Շահագործման տեսակետից կանխատեսումների ցանկալի ճշգրտությունը

Ապահովվա- ծությունը

ԹԱՖ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 Քամու ուղղությունը

 +/-30o

 դեպքերի 80%-ը

 Քամու արագությունը

 +/-3 մ/վ (5 հանգ.) մինչև 13 մ/վ (25 հանգ.)

 +/-20% 13 մ/վ (25 հանգ.)-ից ավելի

 դեպքերի 80%-ը

 Տեսանելիությունը

 +/-200 մ մինչև 700 մ +/-30% 700 մ-ից մինչև 10 կմ

 դեպքերի 80%-ը

 Տեղումներ

 առկայությունը կամ բացակայությունը

 դեպքերի 80%-ը

 Ամպերի քանակը

 +/-2 oկտանտ

 դեպքերի 70%-ը

 Ամպերի բարձրությունը

 +/-30 մ-ից (100 ֆուտ) մինչև 120մ (400ֆուտ)

 +/-30% 120 մ-ից (400 ֆուտ) մինչև 3000մ (10000  ֆուտ)

 դեպքերի 70%-ը

 Oդի ջերմաստիճանը

 +/-1o

 դեպքերի 70%-ը

«ԹՐԵՆԴ» ՏԻՊԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 Քամու ուղղությունը

 +/-30o

 դեպքերի 90%-ը

 Քամու արագությունը

 +/-3 մ/վ (5 հանգ.) մինչև 13 մ/վ (25 հանգ.)

 +/-20% 13 մ/վ (25 հանգ.)-ից ավելի

 դեպքերի 90%-ը

 Տեսանելիությունը

 +/-200 մ մինչև 700 մ +/-30% 700 մ-ից մինչև 10 կմ

 դեպքերի 90%-ը

 Տեղումներ

 առկայությունը կամ բացակայությունը

 դեպքերի 90%-ը

 Ամպերի քանակը

 +/-2 oկտանտ

 դեպքերի 90%-ը

 Ամպերի բարձրությունը

 +/-30 մ-ից (100 ֆուտ) մինչև120 մ (400 ֆուտ)

 +/-30% 120 մ-ից (400 ֆուտ) մինչև 3000 մ (10000  ֆուտ)

 դեպքերի 90%-ը

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՎԵՐԹԻՌԻ ՀԱՄԱՐ

 Քամու ուղղությունը

 +/-30o

 դեպքերի 90%-ը

 Քամու արագությունը

 +/-3 մ/վ (5 հանգ.) մինչև 13 մ/վ (25 հանգ.)

 +/-20% 13 մ/վ-ից (25 հանգ.) ավելի

 դեպքերի 90%-ը

 Oդի ջերմաստիճանը

 +/-1o

 դեպքերի 90%-ը

 Oդի ճնշման մեծությունը (ՔՆՀ)

 +/-1հՊա

 դեպքերի 90%-ը

 

 

 

Հավելված N 4

ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի

oդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ԱԵՐՈԴՐՈՄՈՒՄ ԹԱՖ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ OՐԻՆԱԿՆԵՐ

 

TAF ՍDSK 070440Z 070615 16007MPS 9999 SCT040 BECMG 0810 SCT015CB

BKN020 TEMPO 1015 17007G14MPS 1000 TSRA SCT010CB BKN020 =

Բովանդակություն

Ստեփանակերտի օդանավակայան, կազմվել է սույն ամսվա 07-ին 04:40 (տեղական ժամանակով): սույն ամսվա 07-ը, գործողության ժամկետը` 06.00-ից մինչև 15.00 (տեղական ժամանակով), քամու ուղղությունը` 160o , արագությունը` 7 մ/վ, տեսանելիությունը` 10 կմ և ավելի, ցրված ամպեր, ստորին սահմանը` 1200 մ (4000 ֆուտ).

փոփոխությունները` 08.00-ից մինչև 10.00-ն` ամպամածությունը` ցրված կույտավոր-անձրևային, ստորին սահմանը` 450 մ (1500 ֆուտ), էական` 600 մ (2000 ֆուտ)` ստորին սահմանով.

ժամանակ առ ժամանակ 10.00-ից մինչև 15.00-ն (տեղական ժամանակով) քամու ուղղությունը` 170o , արագությունը` 7մ/վ, պոռթկումներով` 14մ/վ, տեսանելիությունը` 1000մ, ամպրոպ` անձրևով, ամպամածությունը` ցրված կույտավոր-անձրևային, ստորին սահմանը` 300մ (1000 ֆուտ), էական` 600մ (2000 ֆուտ)` ստորին սահմանով =

 

TAF ՍDSK 070440Z 070606 16007MPS 9999 SCT040 TX23/12Z TN05/03Z BECMG 1415 04008MPS TEMPO 1524 TS SCT040CB BECMG 0002 15006MPS =

Բովանդակություն

Ստեփանակերտի օդանավակայան, կազմվել է սույն ամսվա 07-ին 04:40 (տեղական ժամանակով): սույն ամսվա 07-ը, գործողության ժամկետը` 06.00-ից մինչև 06.00-ն (տեղական ժամանակով), քամին` 160o, արագությունը` 7 մ/վ, տեսանելիությունը` 10կմ և ավելի, ցրված ամպեր, ստորին սահմանը` 1200մ (4000 ֆուտ), սպասվող առավելագույն ջերմաստիճանը` +23oC 12.00-ին (տեղական ժամանակով), սպասվող նվազագույն ջերմաստիճանը` 05oC 03.00-ին (տեղական ժամանակով).

փոփոխությունները` 14.00-ից մինչև 15.00-ն (տեղական ժամանակով), քամու ուղղությունը` 40o, արագությունը` 8 մ/վ.

ժամանակ առ ժամանակ 15.00-ից մինչև 24.00-ն (տեղական ժամանակով), ամպրոպ, ցրված կույտավոր-անձրևային ամպեր, ամպերի ստորին սահմանի բարձրությունը` 1200 մ (4000 ֆուտ),

աստիճանաբար 00.00-ից մինչև 02.00-ն (տեղական ժամանակով), քամու ուղղությունը` 150o, արագությունը` 6 մ/վ =

 

 

 

Հավելված N 5

ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի

oդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ OՐԻՆԱԿ` ԲԱՑ ՏԵՔՍՏԻ ՁԵՎՈՎ, ԹՌԻՉՔԻ ԵՐԹՈՒՂՈՒՄ ԵՎ ՇՐՋԱՆՈՒՄ

 

Կանխատեսում` Երևան-ստեփանակերտ երթուղում, 25.04.2008, 05.30-08.30 (տեղական ժամանակով):

Եղանակը պայմանավորված է ցիկլոնավորմամբ և ճակատային բաժնով: Թռիչքի մակարդակում քամու ուղղությունը` 260o , արագությունը` 60 կմ/ժ, oդի ջերմաստիճանը` 4oC, տեսանելիությունը` 10 կմ, էական ամպամածություն, կույտավոր, կույտավոր-անձրևային ամպերի բարձրության ստորին սահմանը` 2300մ (7000 ֆուտ): Կոչբեկի լեռնանցք-սիսիան հատվածում ամպերի բարձրությունը` 2600մ (8500 ֆուտ): Անանուն, Կոչբեկի լեռնանցքները և լեռները փակ են: Ամպրոպային դրություն, ճակատային ամպրոպներ, չափավոր տուրբուլենտություն:

 

 

 

Հավելված N 6

ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի

oդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ԱԵՐՈԴՐՈՄՈՒՄ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ OՐԻՆԱԿ

 

Նախազգուշացում 1 181500

Գործողության ժամանակաշրջանը` 181500/181800

Դիտվում է 15.00-ին և կանխատեսվում է ամպրոպ, անկայուն քամի, արագությունը` 18 մ/վ

 

ԱԵՐՈԴՐՈՄՈՒՄ ՔԱՄՈՒ ՇԵՂՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ OՐԻՆԱԿ

 

Ստեփանակերտի օդանավակայան

Նախազգուշացում քամու շեղման մասին 01

221200 գործողության ժամանակաշրջանը` 221230/221300

Կանխատեսվում է քամու չափավոր շեղում: