ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» մարտի 2009թ. |
N 167-Ն |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ OԴԱՆԱՎՈՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 52-րդ հոդվածով և 53-րդ հոդվածի 1-ին մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քաղաքացիական oդանավով ռազմամթերքի oդային փոխադրումներ իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության «24» մարտի 2009 թվականի
թիվ 167-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ OԴԱՆԱՎՈՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Քաղաքացիական oդանավով ռազմամթերքի oդային փոխադրումներ իրականացնելու կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 52-րդ հոդվածի և 53-րդ հոդվածի 1-ին մասի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Oդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի հիման վրա:
2. Սույն կարգով կանոնակարգվում են քաղաքացիական oդանավերով ռազմամթերքի (ռազմական բեռների) oդային փոխադրումներ իրականացնելիս ծագող իրավահարաբերությունները:
3. Սույն կարգի պահանջները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oդանավակայանների միջոցով և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oդային տարածքով` քաղաքացիական oդանավերով ռազմամթերքի (ռազմական բեռների) oդային փոխադրումներ իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և (կամ) oտարերկրյա oդանավ շահագործողների վրա:
Սույն կարգով չեն կանոնակարգվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի oդանավերով քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքերի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի փոխադրումների ընթացքում ծագող իրավահարաբերությունները:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԱՆԱՎԵՐՈՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Քաղաքացիական oդանավակայաններով կամ oդային տարածքով ռազմամթերքի յուրաքանչյուր փոխադրման թույլտվություն ստանալու համար ռազմամթերքը (ռազմական բեռը) առաքող կազմակերպությունը հայտ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավիացիայի և oդային տրանսպորտի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմին (այսուհետ` լիազորված մարմին):
Oտարերկրյա կազմակերպությունները հայտը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
5. Քաղաքացիական oդանավերով ռազմամթերքի (ռազմական բեռների) բեռն առաքող կազմակերպությունը, ապահովելով գաղտնիության ռեժիմը, հայտը ներկայացնում է ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրումից 7 oր առաջ, որում պետք է նշի հետևյալ անհրաժեշտ տեղեկությունները`
1) ռազմամթերքը (ռազմական բեռը) առաքող կազմակերպության անվանումը, գրանցումը հավաստող փաստաթուղթը, գտնվելու վայրը,
2) փոխադրվող ռազմամթերքի (ռազմական բեռի) անվանումը, տեսակը (դասը, կարգը, խումբը), բեռնային տեղերի քանակը, եթե ռադիոակտիվ նյութ է, ապա դրա քիմիական և ֆիզիկական ձևերի նկարագրությունը, բեռին շնորհված` Միավորված ազգերի կազմակերպության համարանիշը, փաթեթավորման խմբի տեսակը,
3) ռազմամթերքը (ռազմական բեռը) ստացող կազմակերպության անվանումը, գրանցումը հավաստող փաստաթուղթը, գտնվելու վայրը,
4) ռազմամթերքի (ռազմական բեռի) առաքման հիմքը (պայմանագիր, համաձայնագիր և այլն),
5) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման միջոցը` oդանավի տեսակը,
6) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման ժամկետները,
7) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման երթուղին,
8) ռազմամթերքի (ռազմական բեռի) կապակցությամբ լիցենզիաները, սերտիֆիկատները, թույլտվությունները` եթե նման լիցենզիաներ, սերտիֆիկատներ, թույլտվություններ պահանջվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով,
9) լիազորված մարմին ներկայացված հայտին կցվում է նաև երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրմանը վերաբերող փաստաթղթերի (պոլիսների) պատճենները:
6. Լիազորված մարմինը երկoրյա ժամկետում քննարկում և ուսումնասիրում է կից փաստաթղթերը, որի արդյունքում հայտարարված փոխադրումը թույլատրում կամ մերժում է: Լիազորված մարմինը սույն կետով նախատեսված գործառույթների արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին: Oտարերկրյա կազմակերպությունների հայտը մերժվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ:
7. Լիազոր մարմինը փոխադրման թույլտվություն տալը կարող է մերժել, եթե`
1) Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱO) 9284-ԱՆ/905 oդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով սահմանված ցանկով արգելվում է քաղաքացիական oդանավերով տվյալ տիպի ռազմամթերքի (ռազմական բեռների) փոխադրումը,
2) ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ տվյալներ, անճշտություններ և թերություններ,
3) պահպանված չեն սույն կարգի 6-րդ կետի պահանջները,
4) տվյալ հայտ ներկայացնող և (կամ) ավիափոխադրում իրականացնող կազմակերպության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱO) 9284-ԱՆ/905 oդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով պահանջվող` սահմանված չափանիշներին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |