Համարը 
N 367-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.15/14(124)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.06.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» հունիսի 2009թ.

 N 367-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքային համայնքի տարածքում հետագայում ժամանակակից կրթական հաստատություն կառուցելու անհրաժեշտությունից ելնելով` սույն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված, Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի թիվ 97 հասցեում գտնվող 831,93 քառ.մ մակերեսով ոչ բնակելի շենքի և դրա կառուցապատման ու սպասարկման համար հատկացված` 0,2044 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերի շահից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ժամանակակից կրթական հաստատություն կառուցելու միջոցով ապահովել քաղաքացիների համար կրթության ավելի հարմարավետ և բարենպաստ շենքային պայմաններ,

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ շենքի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով բնակչության համար առավել հարմարավետ տեղանքի պայմանները,

3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատերին:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքը ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությունը,

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը,

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությունն է:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքներն ու սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«10» հունիսի 2009թ. թիվ 367 -Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Իրավաբանական անձի անվանումը

Հողամասի տվյալները

Հողամասի մակերեսը (հեկտար)

Շենքի տվյալները

Շենքի մակերեսը (քառ.մետր)

1.

«Էրուդիտ +» ՍՊԸ

բնակավայրերի, հասարակական կառուցապատման և սպասարկման

0,2044

հասարակական և ոչ բնակելի տարածք

831,93

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ