Համարը 
N 497-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.08.27/18(128)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.08.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.08.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՏԱՆՁՈՒՏԻ ԵՎ ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» օգոստոսի 2009թ.

N 497-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՏԱՆՁՈՒՏԻ ԵՎ ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. 2009 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակել և Քաշաթաղի շրջանի Տանձուտի և Ծիծեռնավանքի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել Տանձուտի համայնքը Ծիծեռնավանքի համայնքին միավորելու տեղական հանրաքվե:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տանձուտի համայնքը Ծիծեռնավանքի համայնքին միավորելու տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով ընտրությունների համար նախատեսված միջոցներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 458190 (չորս հարյուր հիսունութ հազար հարյուր իննսուն) դրամ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«10» օգոստոսի 2009թ. թիվ 497-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԼՂՀ կենտրոնական, Քաշաթաղի տարածքային, Ծիծեռնավանքի, Մելիքաշենի և Տանձուտի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների ծախսերի՝ կապված Ծիծեռնավանքի և Տանձուտի համայնքներում տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ

 

 

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով

 

1.

Հրատարակչական, խմբագրական գործունեություն՝

6590

 

այդ թվում՝

 
 

արձանագրությունների տպագրություն (150x13դր =1950դր)

1950

 

գործավարության մատյան (4x800դր = 3200դր)

3200

 

քվեաթերթիկների տպագրություն (180x8 դր = 1440 դր)

1440

 

Ընդամենը

6590

 

Հանրաքվեի տարածքային հանձնաժողով

 

1.

Աշխատավարձի ֆոնդ

24000

 

այդ թվում՝

 
 

Պաստառների ձևավորում (30մx800դր.= 24000դր.)

24000

2.

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

3600

3.

Տրանսպորտային ծախսեր (125լx380=47500դր.)

47500

4.

Քարոզչական աշխատանքներ (պաստառ) (30մx700դր.= 21000դր.)

21000

 

Ընդամենը

96100

 

Հանրաքվեի տեղամասային հանձնաժողով

 

1.

Աշխատավարձի ֆոնդ

70000

 

այդ թվում՝

 
 

ՀՏՀ նախագահ -30000դր

նախագահի տեղակալ – 20000դր

քարտուղար – 20000դր

 

2.

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

10500

3.

Տեղամասային հանձնաժողովի անդամների

օրապահիկ (6 x 6000դր = 36000դր)

36000

4.

Գրասենյակային ծախսեր

1000

5

Կապի ծառայության վճար

1000

 

Ընդամենը

118500

 

Ընդամենը 3 տեղամասի համար 118500 x 3 = 355500

355500

 

Ընդհանուր գումարը

458190

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ