ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» սեպտեմբերի 2009թ. |
N 609-Ն |
ք. Ստեփանակերտ
«ԱՐՑԱԽՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկը և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելն ու քանակը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«30» սեպտեմբերի 2009թ.
թիվ 609-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐՑԱԽՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼՆ ՈՒ ՔԱՆԱԿԸ
|
Պաշտոնը |
Հաստիքների թիվը |
Զենքի տեսակը |
Զենքի ձևը |
Զենքի քանակը |
Զենքի մոդելը |
|
Գործադիր տնօրեն |
1 |
Ծառայողական |
Կարճ ակոսափող |
1 |
ԼՂՀ կառավարությանն առընթեր
ԼՂՀ ոստիկանության քրեագիտական
պահանջներին համապատասխան տեխնիկական
բնութագիր ունեցող ցանկացած մոդել |
|
Տնօրենի տեղակալ |
1 |
Ծառայողական |
Կարճ ակոսափող |
1 |
|
Մասնաճյուղի տնօրեն, փոստ ուղեկցողներ, ուղեկցող վարորդներ |
17 |
Ծառայողական |
Կարճ ակոսափող |
11 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
19 |
Ծառայողական |
Կարճ ակոսափող |
13 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |