Համարը 
N 649-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.10.23/20(130)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.10.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՏՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» հոկտեմբերի 2009թ.

N 649-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՏՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տողի գյուղական համայնքի տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող մելիքական ապարանքի պահպանման, վերականգնման և օգտագործման անհրաժեշտությունից` սույն որոշման հավելվածով սահմանված` Տողի գյուղական համայնքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 373.46 քառ.մ ընդհանուր մակերեսով շենքերի և 1186 քառ.մ ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման ու տնամերձ հողամասերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում փրկելու հուշարձանը ավերումից և ստեղծելու պատմամշակութային միջավայր.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ օտարման ենթակա սեփականությունը գտնվում է մելիքական ապարանքի տարածքում.

3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

2) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է համարվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը,

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունն է:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետին`

սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասերի անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը:

5. Սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքներն ու սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային գործի ոլորտի զարգացման միջոցառումների, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման աշխատանքների իրականացման 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 104-Ա որոշմամբ հաստատված ծրագրի II բաժնի «12. Տողի մելիքական ապարանքի վերականգնողական աշխատանքների իրականացում» տողով նախատեսված գումարի հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«13» հոկտեմբերի 2009թ.

թիվ 649-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՏՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

NN ը/կ

Սեփականատերերի անունը, հայրանունը, ազգանունը,

Հողամասի

տվյալները

Հողամասի մակերեսը (հեկտար)

Շենքի տվյալները

Շենքի

մակերեսը (քառ.մետր)

1.

Էլինա Անդրանիկի Մայիլյան

Տնամերձ

0,04

Բնակելի տարածք

112,22

2.

Սամվել Լևոնի Մուրադյան

Բնակավայրերի

բնակելի կառուցապատման

0,015

Բնակելի տարածք

 

75,24

3.

Ալեքսանդր Եգանյան

տնամերձ

0.06

բնակելի տարածք

186

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ