Համարը 
N 735-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.11.20/21(131)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.11.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԲԱՑ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» նոյեմբերի 2009թ.

N 735-Ն

 ք.Ստեփանակերտ

 

WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԲԱՑ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման գործընթացը կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրված WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգն օգտագործման համար բաց է.

2) WGS-84(ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզներն ու հատակագծերը հիմք են, որպես մեկ քարտեզագրական (հանութային) նյութ, պետական բոլոր խնդիրներում օգտագործման սկզբունքի ներդրման համար:

2. WGS-84(ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզներից ու հատակագծերից տեղեկատվությունը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի «Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 118 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ