Համարը 
N 20-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.02.08/03(137)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.01.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունվարի 2010թ.

N 20-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Ն.Դուման, Ղազանչեցոց, Ազրյան և Մուրացան փողոցներով սահմանափակված հողատարածքի կառուցապատման և բարեկարգման քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սողոմոնյան փողոցի թիվ 2 բնակելի տան (սեփականության իրավունքի վկայականի համարը` 0000649 տրված 17.07.2001թվականին, սեփականատեր` Բաբկեն Թովմասի Գրիգորյան, տնամերձ հողամասի մակերեսը` 1960 քառ.մ, բնակելի շենքի ընդհանուր մակերեսը` 181.6 քառ.մ, շինությունների ընդհանուր մակերեսը` 119.6 քառ.մ, այսուհետ` տարածք) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող տարածքի սեփականատիրոջ շահից, քանի որ այդ ծրագիրը քաղաքաշինական տեսակետից նպատակ է հետապնդում վերակառուցելու և բարեկարգելու Շուշի քաղաքի սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը (հատակագիծը կցվում է).

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի օտարման, քանի որ օտարման ենթակա տարածքը գտնվում է վերոհիշյալ քաղաքաշինական գոտու մեջ.

3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատիրոջը:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ձեռքբերողը հանդիսանում է «Ավան» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար` 445.120.10038)` համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի (կցվում է).

2) տարածքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է համարվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմն է.

4) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի օտարման դիմաց փոխհատուցումն իրականացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող տարածքի սեփականատիրոջը և օտարվող տարածքի նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքներն ու սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Օտարվող տարածք

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Անշարժ գույքը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին ԼՂՀ կառավարության որոշմանը կից

 

ք. Շուշի

«02» դեկտեմբերի 2009թ.

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ի դեմս Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գ. Հայրիյանի (այսուհետ` համապատասխան մարմին), մի կողմից, և «Ավան» ՓԲԸ-ն ` ի դեմս գործադիր տնօրեն Ս. Գալստյանի (այսուհետ` ձեռքբերող), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրով համապատասխան մարմինը պարտավորվում է ԼՂՀ կառավարության որոշմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ Շուշի քաղաքի Սողոմոնյան փողոցի թիվ 2 տան նկատմամբ (այսուհետ` գույք), իսկ ձեռքբերողը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար սեփականատիրոջը վճարել լիցենզավորված կազմակերպության կողմից անշարժ գույքի գնահատված արժեքը:

Գույքի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

2. Գույքի վաճառքի գինը որոշվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, շուկայական արժեքի մասին տեղեկանքի հիման վրա:

 

II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

3. Համապատասխան մարմինը պարտավոր է` սույն պայմանագրի կնքման պահից երկշաբաթյա ժամկետում սույն պայմանագրի 1-ին կետով նախատեսված գույքը, ճանաչել որպես բացառիկ` գերակա հանրային շահ:

4. Ձեռքբերողը պարտավոր է վճարել սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված գինը:

 

III. Կողմերի պատասխանատվությունը

 

5. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Պայմանագրի գործողությունը

 

6. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 

V. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

7. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը:

 

VI. Եզրափակիչ դրույթներ

 

8. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:

10. Սույն պայմանագիրը կնքված է 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

11. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները:

 

     Համապատասխան մարմին 

Ձեռքբերող

 ________________________

 _________________________

                         (հասցեն)

(հասցեն)

 ________________________

 _________________________

     (բանկային վավերապայմանները) 

 (բանկային վավերապայմանները)

 ________________________

  _________________________

           (ստորագրությունը)

(ստորագրությունը)

                Կ. Տ.

                             Կ. Տ.