ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"13" օգոստոսի 1999թ. |
N 43 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ արդարադատության պետական վարչության համակարգում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն ստեղծելու մասին
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության` համակարգում ստեղծել դատական հարկադիր կատարման ապահովման վարչություն` 11 հաստիքային միավորով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` պետական վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքում համապատասխան փոփոխություն կատարելու և դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999թ. սեպտեմբերի 1-ից, ըստ այդմ էլ նույն ժամկետից ԼՂՀ-ում դադարեցվում է շրջանային (քաղաքային) դատարանների դատական կատարածուների գործունեությունը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |