ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մարտի 2010թ. |
N 146-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ՏԵՂԵՐԸ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2010-2011 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) տեղերը և հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից ներկայացված մանկավարժական և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պահանջարկն ապահովելու համար այդ մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) մինչև 50-70 տոկոսը կազմակերպել նպատակային ընդունելություն:
3. Սահմանել, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վճարի չափը որոշում են բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 81 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սոցիալական խմբերի ֆինանսավորումը կատարել բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա անվճար տեղերի (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) 10 տոկոսը (առնվազն 1 տեղ) ըստ մասնագիտությունների հատկացնել պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:
6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«31» մարտի 2010 թվականի թիվ 146-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ՏԵՂԵՐԻ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԻ
1.1. Արցախի պետական համալսարան (առկա ուսուցում)
|
Շիֆր |
Մասնագիտության անվանումը |
Պետության կողմից
ուսանողական
նպաստների ձևով
ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղեր |
Բուհի կողմից
ուսման վարձի
մասնակի զեղչի կիրառման իրավունքով
(վճարովի) տեղեր |
|
010100 |
Մաթեմատիկա |
9 |
16 |
|
010400 |
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա |
5 |
15 |
|
010600 |
Ֆիզիկա |
9 |
11 |
|
020100 |
Քիմիա |
9 |
11 |
|
020200 |
Կենսաբանություն |
7 |
18 |
|
020400 |
Աշխարհագրություն |
8 |
12 |
|
021000 |
Դեղագործական քիմիա |
3 |
22 |
|
030200 |
Քաղաքագիտություն |
3 |
22 |
|
030400 |
Պատմություն |
5 |
20 |
|
030500 |
Իրավագիտություն |
3 |
22 |
|
030600 |
Լրագրություն |
3 |
22 |
|
031000 |
Հայոց լեզու և գրականություն |
5 |
20 |
|
031300 |
Անգլերեն լեզու և գրականություն |
8 |
17 |
|
032400 |
Ռուսաց լեզու և գրականություն |
6 |
19 |
|
050400 |
Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն |
5 |
25 |
|
050800 |
Կերպարվեստ և գծագրություն |
2 |
8 |
|
051000 |
Մանկավարժություն և հոգեբանություն (նախադպրոցական) |
3 |
22 |
|
051100 |
Մանկավարժություն և մեթոդիկա
(Տարրական կրթության) |
3 |
22 |
|
060200 |
Ստոմատոլոգիա |
2 |
23 |
|
080300 |
Ֆինանսներ |
2 |
23 |
|
081500 |
Հաշվապահական հաշվառում |
2 |
23 |
|
100100 |
Սերվիս |
3 |
22 |
|
140200 |
Էլեկտրաէներգետիկա |
5 |
15 |
|
190200 |
Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում |
5 |
20 |
|
210400 |
Հեռահաղորդակցություն |
5 |
20 |
|
270100 |
Շինարարություն, շինարարական իրերի և ենթակառուցվածքների արտադրութուն |
5 |
20 |
| |
Պահուստային տեղեր |
75 |
|
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
200 |
490 |
1.2. Արցախի պետական համալսարան (հեռակա ուսուցում)
|
Ծածկա
գիր |
Մասնագիտությունը |
Վճարովի
ուսուցման տեղեր |
|
010400 |
Մաթեմատիկա և ինֆորմատիկա |
25 |
|
010600 |
Ֆիզիկա |
20 |
|
020100 020200 |
Քիմիա, կենսաբանություն |
25 |
|
020400 |
Աշխարհագրություն |
20 |
|
030400 |
Պատմություն |
25 |
|
030500 |
Իրավագիտություն |
25 |
|
031000 |
Հայոց լեզու և գրականություն |
25 |
|
032400 |
Ռուսաց լեզու և գրականություն |
25 |
|
050400 |
Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն |
25 |
|
051000 |
Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն |
25 |
|
051100 |
Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության) |
25 |
|
081500 |
Հաշվապահական հաշվառում |
25 |
|
140200 |
Էլեկտրաէներգետիկա |
20 |
|
190200 |
Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն,
կառավարում և դրանց շահագործում |
20 |
|
190300 |
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության
կազմակերպում և կառավարում |
20 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
350 |
2.1 Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ
(առկա ուսուցում)
|
Շիֆր
|
Մասնագիտության անվանումը |
Պետության կողմից
ուսանողական
նպաստների ձևով
ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ
(անվճար) տեղեր |
Բուհի կողմից
ուսման վարձի
մասնակի զեղչի կիրառման
իրավունքով (վճարովի)
տեղեր |
|
190300 |
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում |
7 |
13 |
|
310102 |
Ագրոնոմիա (լայն պրոֆիլի մասնագիտությունների հնարավորություններով) |
10 |
15 |
|
310201 |
Անասնաբուծություն |
5 |
10 |
|
310301 |
Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն |
5 |
10 |
|
310302 |
Անասնաբուժություն |
5 |
10 |
|
310504 |
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում |
3 |
12 |
|
310506 |
Ագրոէկոլոգիա |
5 |
10 |
|
310705 |
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն |
5 |
10 |
|
310801 |
Գյուղատնտեսության մեքենայացում |
8 |
12 |
|
310901 |
Հողաշինարարություն և հողային կադաստր |
7 |
13 |
|
311101 |
Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում |
7 |
13 |
|
311103 |
Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ |
5 |
15 |
|
311105 |
Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (գյուղարտադրանքի և պարենամթերքի) |
5 |
10 |
|
311107 |
Ագրոբիզնես և շուկայաբանություն |
3 |
17 |
|
311112 |
Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում |
5 |
15 |
| |
Պահուստային տեղեր |
10 |
5 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
95 |
190 |
2.2 Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ
(հեռակա ուսուցում)
|
Շիֆր |
Մասնագիտության անվանումը |
Վճարովի
ուսուցման տեղեր |
|
190300 |
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության
կազմակերպում և կառավարում |
15 |
|
310102 |
Ագրոնոմիա (լայն պրոֆիլի մասնագիտությունների
հնարավորություններով) |
20 |
|
310201 |
Անասնաբուծություն |
15 |
|
310301 |
Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն |
15 |
|
310504 |
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների
օգտագործում և պահպանում |
15 |
|
310506 |
Ագրոէկոլոգիա |
15 |
|
310705 |
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն |
15 |
|
310801 |
Գյուղատնտեսության մեքենայացում |
20 |
|
310901 |
Հողաշինարարություն և հողային կադաստր |
15 |
|
311101 |
Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում |
15 |
|
311103 |
Ագրոպարենային համակարգի հաշվապահական
հաշվառում և աուդիտ |
20 |
|
311105 |
Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (գյուղարտադրանքի և պարենամթերքի) |
15 |
|
311107 |
Ագրոբիզնես և շուկայաբանություն |
15 |
|
311112 |
Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում |
15 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
225 |
2.3 Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոն (առկա ուսուցում)
|
Շիֆր
|
Մասնագիտության անվանումը |
Պետության կողմից ուսանողական
նպաստների ձևով
ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղեր |
Բուհի կողմից ուսման
վարձի մասնակի
զեղչի կիրառման իրավունքով
(վճարովի) տեղեր |
|
9-ամյա
(հիմն. կրթություն) |
միջն. կրթ. |
9-ամյա
(հիմն. կրթություն) |
միջն. կրթ. |
|
0601 |
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
9 |
5 |
5 |
15 |
|
0603 |
Ֆինանսներ
(հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
9 |
5 |
10 |
15 |
|
0609 |
Պետական և տեղական կառավարում (միջնակարգ կրթությամբ) |
- |
5 |
|
5 |
|
2401 |
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
(հիմնական կրթությամբ) |
5 |
|
15 |
|
|
2704 |
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն (հիմնական կրթությամբ) |
5 |
|
5 |
|
|
2819 |
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն (հիմնական կրթությամբ) |
5 |
|
5 |
|
|
3104 |
Անասնաբուժություն
(հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
9 |
|
5 |
15 |
|
3102 |
Գյուղատնտեսագիտություն
(հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
9 |
5 |
5 |
10 |
|
3106 |
Գյուղատնտեսության մեքենայացում (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
9 |
|
5 |
15 |
|
3205 |
Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն
(հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
5 |
5 |
5 |
5 |
| |
Պահուստային տեղեր |
5 |
5 |
- |
- |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
70 |
30 |
60 |
80 |
2.4 Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոն (հեռակա ուսուցում)
|
Շիֆր |
Մասնագիտության անվանումը |
Վճարովի ուսուցման տեղեր |
|
9-ամյա (հիմն. կրթություն) |
միջն. կրթ. |
|
0601 |
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
(հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
20 |
20 |
|
0603 |
Ֆինանսներ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
20 |
20 |
|
2401 |
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (հիմնական կրթությամբ) |
25 |
|
|
2819 |
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն (հիմնական կրթությամբ) |
20 |
|
|
3102 |
Գյուղատնտեսագիտություն (միջնակարգ կրթությամբ) |
20 |
20 |
|
3106 |
Գյուղատնտեսության մեքենայացում
(հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
20 |
15 |
|
3205 |
Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանոթյուն |
15 |
15 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
140 |
90 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |