Համարը 
N 51
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.03.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.03.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" մարտի 2000թ.

 N 51

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և համայնքների տարածքների սահմանման մասին

 

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների, մինչև ԼՂՀ շրջանների (այդ թվում` Ստեփանակերտ քաղաքի) և համայնքների (այդ թվում` համայնքում ընդգրկված մեկ կամ ավելի թվով բնակավայրերի) սահմանների նկարագրումը և տեղանշումը համապատասխանաբար ԼՂՀ-ի 1:200000 մասշտաբի և ԼՂՀ շրջանների 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ շրջանի տարածքը, դա ԼՂՀ-ի տարածքի որոշակի մաս կազմող տարածքային ամբողջությունն է, որի մակերեսը սահմանազատված է հարևան շրջաններից, օտարերկրյա պետություններից ու կազմված է այդ տարածքի սահմանի մեջ ընդգրկված համայնքների (բնակավայրերի) տարածքներից (համաձայն «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի թիվ 2 և 4 հավելվածների) և այդ համայնքների (բնակավայրերի) տարածքների սահմաններից դուրս, բայց շրջանի վարչական տարածքի սահմանում գտնվող հողային և ջրային այլ տարածքներից:

2. Սահմանել, որ համայնքի (բնակավայրի) տարածքը, դա համապատասխան շրջանի տարածքի որոշակի մաս կազմող, մշտական բնակչություն ունեցող կամ այդ նպատակով նախատեսված, կառուցապատված, տարածքային միավոր ամբողջությունն է, որի մակերեսը սահմանազատված (տարանջատված) է այլ համայնքներից (բնակավայրերից) ու կազմված է այդ տարածքի սահմանի մեջ ընդգրկված քաղաքացիների (անկախ բնակության վայրից), իրավաբանական անձանց (անկախ գտնվելու վայրից), տվյալ համայնքի, այլ սեփականության սուբյեկտների և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային տարածքներից:

3. Մինչև ԼՂՀ տարածքում պետական գեոդեզիական ցանցի և կոորդինատային համակարգի վերականգնումը, ԼՂՀ շրջանների և համայնքների (բնակավայրերի) սահմանների վերջնական ճշտումը, դրանց նկարագրումը և տեղանշումն ուժը կորցրած ճանաչել նախկին ԼՂԻՄ-ի մարզային կամ շրջանային գործադիր կոմիտեների կողմից շրջաններին, համայնքներին (նախկին կոլտնտեսություններին) այլ շրջանների տարածքներից և շրջանի տարածքում ընդգրկված համայնքներին (նախկին կոլտնտեսություններին) իրենց տարածքներից դուրս, բայց տվյալ շրջանի այլ տարածքից առհավետ (անժամկետ) օգտագործելու համար պետական ակտերով ամրացված հողատարածքների վերաբերյալ որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ