ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մարտի 2010թ. |
N 159-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ Վ. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13 Ա ՏԱՆ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքի պահպանման, վերականգնման և օգտագործման անհրաժեշտությունից` սույն որոշման հավելվածով սահմանված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող շենքի հարավ-արևելյան պատին կցված և Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 13 ա տան շրջակայքում գտնվող ավտոտնակների (սեփականության իրավունքի վկայականի համարը` 105208 տրված 22.11.2007 թվականին, սեփականատեր` Լևոն Բախշիի Քոչարյան, ավտոտնակի ընդհանուր մակերեսը` 29.04 քառ.մ և սեփականության իրավունքի վկայականի համարը` 104104 տրված 16.03.2010 թվականին, սեփականատեր`Ռազմիկ Ալեքսանդրի Մեժլումյան, ավտոտնակի ընդհանուր մակերեսը` 26,64 քառ.մ) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում հուշարձանը պահպանելու, բարեկարգելու և ստեղծելու պատմա-մշակութային միջավայր` ձերբազատվելով հուշարձան-շենքի տեսանելիությունը խաթարող շինություններից.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ օտարման ենթակա սեփականությունը գտնվում է հուշարձանի տարածքում.
3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
2) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է համարվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը,
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունն է,
4) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների օտարման դիմաց փոխհատուցումն իրականացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքներն ու սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային գործի ոլորտի զարգացման միջոցառումների, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման աշխատանքների իրականացման 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրի II բաժնի «28. Պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարի հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» մարտի 2010թ.
թիվ 159-Ն որոշման |
ՑԱՆԿ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
|
հ/հ |
Սեփականատերերի անունը,
ազգանունը |
Հողամասի տվյալները |
Հողամասի մակերեսը (հեկտար) |
Շենքի տվյալները |
Շենքի մակերեսը (քառ. մետր) |
|
1. |
Լևոն Քոչարյան |
Բնակավայրերի, հասարակական կառուցապատման |
0,0029 |
Ավտոտնակ |
29,04 |
|
2. |
Ռազմիկ Մեժլումյան |
Բնակավայրերի, հասարակական կառուցապատման |
0,0026 |
Ավտոտնակ |
26,64 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |