Համարը 
N 297-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.06.18/11(145)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.06.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.06.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ) ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունիսի 2010թ.

N 297-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ) ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) սերմերի արտադրության և վաճառքի գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) սերմերի արտադրության և վաճառքի լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«15» հունիսի 2010թ.

թիվ 297-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ) ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) կողմից հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) սերմերի (այսուհետ` սերմեր) արտադրության ու վաճառքի գործունեության իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրության ու վաճառքի ենթակա են միայն սահմանված կարգով օգտագործման համար թույլատրված գյուղատնտեսական բույսերի սորտերի սերմերը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սերմերի արտադրության ու վաճառքի գործունեության իրականացման լիցենզավորումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) և սույն կարգի:

4. Սերմերի արտադրության ու վաճառքի գործունեության իրականացման լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

5. Սերմերի արտադրության ու վաճառքի գործունեության իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է բարդ ընթացակարգով` անժամկետ:

6. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումը ընդունում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում:

7. Լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափով:

 

II. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները

 

8. Սերմերի արտադրության և վաճառքի գործունեության իրականացման լիցենզավորման համար պարտադիր պահանջներն ու պայմաններն են` սերմնաբուծության բնագավառի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը:

9. Սերմերի արտադրությամբ ու իրացմամբ զբաղվել ցանկացող իրավաբանական անձը պետք է ունենա ագրոնոմիա մասնագիտության գծով կրթություն ունեցող մեկ աշխատող, իսկ ֆիզիկական անձը ունենա նշված մասնագիտությունը:

10. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում.

1) հայտ` համաձայն ձև 1-ի, նշելով`

ա. իրավաբանական անձի դեպքում` անվանումը, կազմակերպա-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը.

բ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը.

գ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

դ. հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն:

2) իրավաբանական անձանց համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

5) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

 

III. Լիցենզիա տալու ընթացակարգը

 

11. Լիցենզիա տրամադրելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը` վերջինիս կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմնի ղեկավարը:

12. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է օրենքով սահմանված կարգով:

13. Լիցենզիա տրամադրելու մասին հայտը մերժվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

IV. Լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը

 

14. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ լիցենզիայի պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունը իրականացնում է լիցենզավորող մարմինը:

15. Սերմերի արտադրության և վաճառքի գործունեության իրականացման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը վարում են օրագիր (տրվում է լիցենզավորող մարմնի կողմից), որտեղ գրառումներ են արվում սերմերի արտադրության ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ներկայացնում են լիցենզավորող մարմնի կողմից սահմանված ժամկետներում ու ձևով հաշվետվություն` համաձայն կցվող ձև 2-ի:

 

V. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը

 

16. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև 1

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

Լիցենզիա ստանալու մասին

________________________________________________________________________________

      (իրավաբանական անձի անվանումը, կազմակերպա-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

       անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը)

 

«Լիցենզավորման մասին» Լեռենային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ բաժնի 6-րդ կետով նախատեսված գործունեության իրականացման համար խնդրում եմ տրամադրել լիցենզիա:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

 1. ___________________________________________________ ____թ.
 2.___________________________________________________ _____թ.
 3.___________________________________________________ _____թ.
 4.___________________________________________________ _____թ.
 5.___________________________________________________ _____թ.
 6.___________________________________________________ _____թ.
 7.___________________________________________________ _____թ.

 

 ________________

 ______________________________________________

 ստորագրություն

 (անունը, ազգանունը, հայրանունը /կազմակերպության տնօրեն /)

   

 Կ.Տ.

 
 

 «___» ___________ 20__ թ.

 

 Հայտն ընդունված է

 

 ուսումնասիրության «___»_____________ 20__ թ.

 

 ____________________________________  ____________
 Պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը

 ստորագրություն

 

 

 

Ձև 2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

կատարած աշխատանքների մասին

 

 1. ____________________________________________________________________

   լիցենզավորված անձի Ա Ա Հ (անվանումը), լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը

 2. Սերմադաշտի մակերեսը` ____________ հա
 3. Մշակաբույսը` ______________________ , սորտը ___________________________
 ______________________________________________________________________

սերմանյութի որակական ցուցանիշները

4. Նախորդ մշակաբույսը __________ , բերքատվությունը` ___________ ց/հա
5. Մտցված է պարարտանյութ`
ա) հիմնական հերկի տակ _________________________________________________

                      պարարտանյութի անվանումը և քանակը

բ) նախացանքային (ցանքակից) ____________________________________________

                                           պարարտանյութի անվանումը և քանակը

6. Սերմանյութը ձեռք է բերվել ______________________________________________

նշել սերմարտադրողի անվանումը, սերմի հավաստագրի համարը

7. Սերմանյութը մշակվել է _________________________________________________

                                                         նշել թունանյութի անվանումը և ծախսի նորման 

8. 1 հա վրա ցանվել է ________ մլն ծլունակ հատիկ, ________________________ կգ
9. _____________________________________________________________________

նշել վեգետացիայի ընթացքում ցանքսերում կատարած աշխատանքների

_______________________________________________________________

մասին (սնուցում, պայքար մոլախոտերի, հիվանդությունների, վնասատուների դեմ, ոռոգում)

_______________________________________________________________

սորտային և տեսակային քաղհան, ապրոբացիա և այլն

_______________________________________________________________________
_______________________________________________________________________

______________________________________________________________________

 10. Հավաքվել է ___________________ տ բերք, (բունկերային քաշով)
 11. Ստացվել է __________ տ սերմ
 Սերմի հավաստագրի և սերմի ձեռքբերման հաշիվ-ֆակտուրայի պատճեները կցվում են:

 _______________  ____________________________

 ստորագրություն

 (անունը, ազգանունը, հայրանունը)

   «_____» _____________ 20___ թ.

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«15» հունիսի 2010թ.

թիվ 297-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա   N 000

 

«____» ______________ 20__ թ.

 

Հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի սերմերի)

արտադրության և վաճառքի

 

 _______________________________________________________________________________________

 (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը)

 _______________________________________________________________________________________

 գործունեության իրականացման վայրը

 

 Նախարար`  __________  ______________________
 

 ստորագրություն

 (անունը, ազգանունը, հայրանունը)

 Կ.Տ.    

  

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ