Համարը 
N 312-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.06.18/11(145)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.06.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.06.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» հունիսի 2010թ.

N 312-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշիի քաղաքային համայնքի քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակելի տան (հասցե` ԼՂՀ, ք.Շուշի Ղազանչեցոց փողոց N21 տուն, սեփականության իրավունքի վկայականի համար` 056749 տրված 21.09.2007 թվականին, սեփականատեր` Զորիկ Ռաֆիկի Հակոբյան, տնամերձ հողամասի մակերեսը` 3000քառ.մ, բնակելի շենքի ընդհանուր մակերեսը` 314.62 քառ.մ, այսուհետ` գույք) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`

1) uույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող գույքի սեփականատիրոջ շահից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ապահովմանը, որը ռազմավարական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի համար.

2) uույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված գույքի օտարման, քանի որ օտարման ենթակա գույքը գտնվում է կառուցվելիք հյուրանոցային համալիրի տարածքում, որի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով տեղանքի դիրքը, ռելիեֆը և ինժեներական համապատասխանությունը.

3) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված գույքի սեփականատիրոջը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձեռքբերողը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմը.

2) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.

3) oտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և oտարման գործառույթների իրականացման համար պատաuխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմն է:

3. Առաջարկել Արցախի ներդրումային հիմնադրամին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օտարման դիմաց Զորիկ Ռաֆիկի Հակոբյանին, որպես փոխհատուցում, սեփականության իրավունքով հատկացնել 100 քառ.մ տարածք Շուշի քաղաքի Ն.Դուման փողոցի N 2 շենքից:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարին`

1) uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում uույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող գույքի uեփականատիրոջը և oտարվող գույքի նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշիի քաղաքային համայնքին:

5. Սույն որոշմամբ uահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված գույքի նկատմամբ uույն որոշումից բխող գույքային իրավունքներն ու uահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ու ժամկետներում` uույն որոշմամբ uահմանված ձեռք բերողի uեփական միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ