ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"15" օգոստոսի 2000թ. |
N 158 |
ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 294 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «ԼՂՀ տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 294 որոշմամբ հաստատված «ԼՂՀ-ում գործունեության այն տեսակների, որոնցով զբաղվելու համար ձեռնարկություններին տրվում է լիցենզիա ԼՂՀ կառավարության կողմից» թիվ 2 ցանկում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ`
«Բենզինի, դիզելային վառելիքի, ծխախոտի` ԼՂՀ տարածք ներկրում»:
2. ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին` մեկամսյա ժամկետում ԼՂՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի ԼՂՀ տարածք ներկրման գործունեություններով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |