Համարը 
N 454-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.07.31/14(148)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հուլիսի 2010թ.

N 454-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 11 -ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 27-ի

թիվ 454-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

2. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեությունը լիցենզավորվում է ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`

1) բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների).

2) տրանսպորտային.

3) հիդրոտեխնիկական.

4) էներգետիկ.

5) կապի:

3. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

4. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:

5. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրականացումը.

2) հայտատուի կողմից ներկայացված հայցվող ոլորտի, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող` տվյալ ոլորտի առնվազն մեկ մասնագետի առնվազն երեք տարվա անընդմեջ համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. կանոնադրության պատճենը,

գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին`

համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

է. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,

ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

է. նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

ը. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

9. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

11. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման գործունեության

լիցենզավորման կարգի

 

__________

Գրանցման համարը __________

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

____________________________________________________________________

                                  (հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

____________________________________________________________________

                                                 (հարկ վճարողի հաշվառման համարը)

____________________________________________________________________

                                              (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակի`

 

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի`

 

___________________________________________________________________________

                                                        (գործունեության տեսակը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Հայտին կցվում են`

 

1) կազմակերպության կանոնադրության պատճենը.

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն).

5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

_____________________ 

___________________

__________________

(դիմողի պաշտոնը)

 (ստորագրությունը)

          (անունը, ազգանունը)

_____ ___________ 20 թ.

     

Կ.Տ.

Հայտն ընդունված է 

____ __________ 20 թ

 

Ընդունող ___________________ ___________________
        (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)
   
                   

 

 

 

Ձև N 2

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման գործունեության

լիցենզավորման կարգի

__________

Գրանցման համարը __________

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________

                                             (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

                                      (հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը)

__________________________________________________________________________

                              (բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակի`

 

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի`

__________________________________________________________________________

                                                         (գործունեության տեսակը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Հայտին կցվում են`

 

1) անձնագրի պատճենը.

2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) սոցիալական քարտի պատճենը.

5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին.

6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

 

_________________

__________________

 (ստորագրությունը)

             (անունը, ազգանունը)

  ___ ___________ 20 թ.

 

 

Կ.Տ.

Հայտն ընդունված է 

____ __________ 20 թ

 

 Ընդունող

 ________________          _____________________
        (ստորագրությունը)                 (անունը, ազգանունը)

 

 Ընդունող

 ________________          _____________________
        (ստորագրությունը)                 (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N  3

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման գործունեության

լիցենզավորման կարգի

 

 

ՏՎՅԱԼՆԵՐ 

___________________________________________________________________
 

 (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

№ ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը,

ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագիտությունը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

 

   

 

 

 

 Կ.Տ.                           ________________________________________________________________________
    (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրո ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 ________ _____________ 20 թ.

 

 

 

 

Ձև N 4

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման գործունեության

լիցենզավորման կարգի

 

 

 _______________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 _______________________________________________________________

 (լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

 № ը/կ

Աշխատանքի (ծառայության) անվանումը

Կատարման ժամկետը

Վավերացումը (պայմանագրի, ակտի

համարները, համապատասխան կնիքը)

1

2

3

4

 

 

 

 

 

 Կ.Տ.                          ___________________________________________________________
    (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրո ստորագրությունը)

 

 _____ ____________ 20 թ.

 

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 27-ի

թիվ 454-Ն որոշման

 

 

Ձև

 

 

 

(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշան)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց ԵՆ Զ Ի Ա

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

______________________________

          (լիցենզիայի համարը)

      ______________________________

     (գործունեության տեսակը)

 

 Տրված է __________________________________________________________________

(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի

 ________________________________________________________________________________

       անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

      ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
  
________________   ___________________
    (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)
     Կ.Տ.              

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ