ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հուլիսի 2010թ. |
N 456-Ն |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 11 -ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 27-ի
թիվ 456-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Շինարարության իրականացման գործունեությունը լիցենզավորվում է ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`
1) բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների).
2) տրանսպորտային.
3) հիդրոտեխնիկական.
4) էներգետիկ.
5) կապի:
3. Շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4. Շինարարության իրականացման գործունեության լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:
5. Լիցենզիան տրվում է անժամկետ:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`
1) «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան շինարարության իրականացումը.
2) հայտատուի կողմից ներկայացված` հայցվող ոլորտի, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող` տվյալ ոլորտի առնվազն մեկ մասնագետի առնվազն երեք տարվա անընդմեջ համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. կանոնադրության պատճենը,
գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),
զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
է. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,
ե. անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),
է. նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
ը. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
9. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
11. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման
գործունեության
լիցենզավորման կարգի
__________
Գրանցման համարը ________ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
____________________________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
____________________________________________________________________________
(հարկ վճարողի հաշվառման համարը)
____________________________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
ՀԱՅՏ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակի`
Շինարարության իրականացում` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի`
____________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Հայտին կցվում են`
1) կազմակերպության կանոնադրության պատճենը.
2) պետական գրանցման վկայականի պատճենը.
3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.
4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն).
5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
| _____________________ |
___________________ |
__________________ |
|
(դիմողի պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
_____ ___________ 20 թ. |
|
|
| Կ.Տ. |
Հայտն ընդունված է |
_____ ___________ 20 թ. |
|
|
|
| Ընդունող |
_________________ |
_____________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
Քաղաքաշինության բնագավառում
շինարարության իրականացման գործունեության
լիցենզավորման կարգի
__________
Գրանցման համարը ________ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________________________________________
(հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը)
___________________________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակի`
Շինարարության իրականացում` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի`
___________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.
3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.
4) uոցիալական քարտի պատճենը.
5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին.
6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
| ___________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
___ ___________ 20 թ. |
|
| Կ.Տ. |
Հայտն ընդունված է |
_____ ___________ 20 թ. |
| |
|
|
| Ընդունող |
___________________ |
_____________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
Քաղաքաշինության բնագավառում
շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման կարգի |
|
ՏՎՅԱԼՆԵՐ |
___________________________________________________________________ |
| |
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
№
ը/կ |
Աշխատողի պաշտոնը, անունը,
ազգանունը, հայրանունը |
Կրթությունը |
Մասնագիտությունը |
Լրացուցիչ տվյալներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| Կ.Տ. |
| ________________________________________________________________________ |
| (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը) |
| |
Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման
գործունեության լիցենզավորման կարգի |
|
______________________________________________________________________ |
|
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
|
______________________________________________________________________ |
|
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) |
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
№ ը/կ |
Աշխատանքի (ծառայության) անվանումը |
Կատարման ժամկետը |
Վավերացումը (պայմանագրի, ակտի
համարները, համապատասխան կնիքը) |
|
1. |
2. |
3. |
4. |
| |
|
|
|
| Կ.Տ. |
| _________________________________________________________________________ |
| (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը) |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 27-ի
թիվ 456-Ն որոշման |
(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշան)
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց ԵՆ Զ Ի Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
|
_______________________________
(լիցենզիայի համարը) |
|
_______________________________
(գործունեության տեսակը) |
|
Տրված է ____________________________________________________________________ |
|
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի |
|
_________________________________________________________________________________ |
|
անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը) |
Գործողության ժամկետը` անժամկետ:
|
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
________________ |
_____________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |