ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"11" հուլիսի 2000թ. |
N 131 |
ք.Ստեփանակերտ
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար լրացուցիչ արտոնություն սահմանելու մասին
‹‹Պետական տուրքի մասին›› ԼՂՀ օրենքի 33 հոդվածին և ‹‹Գույքահարկի մասին›› ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ ենաթակետին համապատասխան` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ սոցիալական ապահովության մարմինների կողմից տրված տեղեկանքների հիման վրա արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած և իրենց անվամբ գրանցած հաշմանդամներին ազատել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, ավտոմեքենայի պետհամարանիշ տալու ու ամենամյա տեխնիկական զննման, ինչպես նաև ավտոմեքենաների գրանցման ու վերագրանցման համար սահմանված պետական տուրքի և գույքահարկի վճարումից:
2. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ազատել մինչև ս.թ. մայիսի 9-ը իրենց անվամբ գրանցում ստացած մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի` բացառությամբ տրանսպորտային գործունեություն իրականացնող, միջոցների համար սահմանված գույքահարկի վճարից և ավտոմեքենայի ամենամյա տեխնիկական զննման համար սահմանված պետական տուրքից:
3. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ԼՂՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշմամբ նշված տուրք և գույքահարկ վճարողների փոխարեն ԼՂՀ կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքի և գույքահարկի չափերի վերաբերյալ:
4. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` ԼՂՀ ներքին գործերի նախարարությունից ստացված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա փոխհատուցել մատուցված ծառայությունների դիմաց կատարված ծախսերը:
5. Բեկանել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2000 թվականի հունիսի 2-ի ‹‹Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար սահմանված գույքահարկից ազատվելու մասին›› թիվ 45 որոշումը:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |